SlideShare a Scribd company logo
1 of 13
ԴՄԻՏՐԻ ՄԵՆԴԵԼԵԵՎ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1834 թ. փետրվարի 8 -ին Սիբիրի Տոբոլսկ քաղաքում։ Նա
ընտանիքի վերջին՝ 17-րդ երեխան էր։ Հայրն ամենաերևելիներից մեկն էր
քաղաքում, որովհետև վարում էր Տոբոլսկի նահանգի՝ գիմնազիայի և
ուսումնարանների տնօրենի պաշտոնը։ Բայց Միտյայի ծնվելուց հետո նա
ծանր հիվանդացավ, և կարիքի մեջ ընկած ընտանիքի հոգսն անցավ մոր
ուսերին։ Ձեռներեց կինը հոգսերի մեջ չմոռացավ երեխաների ուսման
մասին և ամեն գնով կրթության տվեց նրանց։
1841 թ. օգոստոսի 1-ին ընդունվում է Տոբոլսկի
գիմնազիայի առաջին դասարանը։ Միտյան իր զարգացմամբ ետ չէր
մնում ավագ եղբորից, և, երբ նրան գիմնազիա տարան, որոշեցին նրա
հետ ուղարկել նաև Միտյային։ Հենց սկզբից Միտյան սկսեց հեշտ
յուրացնել բնագիտական առարկաները, իսկ լատիներենի, ռուս
գրականության դասերին մասնակցում էր մեծ տառապանքների գնով։
Եվ, եթե հաջողությամբ փոխադրվում էր դասարանից-դասարան,
միայն ի հաշիվ մաթեմատիկայի, ֆիզիկայի փայլուն իմացության։
Օգոստոսի 9-ին ընդունվում է Պետերբուրգի գլխավոր
մանկավարժական ինստիտուտը։ Եթե գիմնազիստ Մենդելեևի
համար կային սիրած ու չսիրած առարկաներ, ապա ուսանող
Մենդելեևը անհագ ծարավով էր լցված ընդհանրապես գիտելիքների
նկատմամբ։ Լինելով ֆիզիկա-մաթեմատիկական
ֆակուլտետի ուսանող, ժամանակ էր գտնում լինելու
պատմաբանասիրական, կենսաբանական ֆակուլտետների
դասախոսություններին։ Այնուամենայնիվ, ինստիտուտում սովորելու
տարիներն ուղեկցվեցին առողջական գնալով վատացող վիճակով։
Բժիշկների կարծիքով նա տառապում էր թոքախտով և գտնվում էր
անհույս վիճակում, որը հերքվեց հետագայում։
1855 թ. հունիսի 20-ին ավարտում է գլխավոր մանկավարժական
ինստիտուտը։ Ավարտական քննություններին Մենդելեևը ներկայացավ
ոչ թե իբրև սովորական մի ուսանող, այլ որպես իսկական հետազոտող։
Ուսանողական տարիները ցույց տվեցին, որ նա կարողանում է «ընդգրկել
ու միացնել գիտության տարբեր բնագավառները»։ Իսկ քննությունից
հետո նրա ուսուցիչ, ակադամիկոս Ֆրիցշեն խնդրագիր է ներկայացնում
ինստիտուտի տնօրինությանը. երիտասարդը լիովին տիրապետում է
քիմիական գիտության մինչև իսկ նորագույն ուղղությանը։ Խոնարհաբար
խնդրում եմ աջակցել, որպեսզի ծառայության նշանակելիս պարոն
Մենդելեևին հնարավորություն տրվի կատարելագործվելու քիմիայի մեջ
1855թ. նոյեմբերի 14-ին նշանակվում է ավագ
ուսուցիչ Օդեսայում։ Այստեղ ամեն ինչ կար գիտական առաջին քայլերն
անող պատանու համար.լաբորատորիա, գրադարան, ժամանակ։ Եվ
ընդամենը վեց ամիս հետո պաշտպանեց տեսակարար ծավալներին
նվիրված դիսերտացիան, ստանալով ֆիզիկայի և քիմիայի մագիստրոսի
առաջին աստիճանը։ Նրա ուսումնասիրությունները գիտական հիմքերի
վրա դրեցին ապակու ստացման ողջ պրոցեսը։ 1859 թ. 14 ապրիլին երկու
տարով մեկնում է արտասահմանյան գործուղման։ Սկզբում Մենդելեևը
եղավ եվրոպական տասը համալսարանական քաղաքներում, մինչև որ
կանգ առավ գերմանական Հայդելբերգի վրա։ Այստեղ ստեղծեց
սարքավորումներով հարուստ լաբորատորիա և պրպտուն
աշխատանքով ժխտեց «հաստատուն գազերի» գոյությունը և ցույց տվեց,
որ նրանք, ինչպես և բոլոր հեղուկներն ունեն այսօր գիտական
աշխարհում ընդունված Մենդելեևյան «եռման բացարձակ
ջերմաստիճանը»։
Արտասահմանում Մենդելեևի հետ աշխատակցում էին
գիտնականներ Բորոդինն ու Սեչենովը։ Նրանց հետ Մենդելեևը
քննարկման առարկա էր դարձրելնյութի մի միասնական չափ գտնելու
անհրաժեշտությունը։ Դրա համար Մենդելեևն սկսեց զբաղվել իրենց
հատկություններով մոտ նյութերի փոխազդեցություններն
ուսումնասիրելով, որը հետագայում հիմք հանդիսացավ քիմիական
գիտության բնագավառում արված հեղաշրջման համար։
1861 թվականի փետրվարի 14-ին արտասահմանյան գործուղումից
վերադառնում է Պետերբուրգ։ Այստեղ ստանալով համալսարանի
քիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը, գիտական լայն գործունեություն է
ծավալում։ Զբաղվում
է հողերի պարարտացման, նավթարդյունաբերության հետ կապված մի
շարք հարցերի ուսումնասիրություններով։ Երեսունմեկ տարեկան
հասակում պաշտպանում է ջրի հետ սպիրտի միացման
մասին դոկտորական դիսերտացիան։
1869 թ. փետրվարի 17-ին տպագրության է ստորագրում
պարբերական համակարգի առաջին ուրվագիրը։ Մենդելեևի
պարբերակաn աղյուսակը քիմիական նոր տարրերի հայտնաբերման
միակ ու անփոխարինելի բանալին է։ Գիտնականը նրա վրա աշխատել է
շուրջ 40 տարի, մինչև որ վերջապես գտավ բոլոր միացությունների
հիմնական նմանությունը՝ ատոմականությունը։ Շուտով նա
հրատարակեց այն նյութերի մանրամասն բնութագրերը, որոնք
աշխարհում դեռ ոչ-ոք չէր տեսել։ Շուտով աշխարհի տարբեր
ծայրամասերում սկսեցին հայտնաբերվել նկարագրված հատկություններ
ունեցող նյութերը՝ գալլիումը,սկանդիումը, ռադիումը և այլն, որոնք
հաստատեցին աղյուսակի ճշմարտացիությունը։
1886 թ. երրորդ և չորրորդ ուղևորությունը Կովկաս,
նավթարդյունաբերության ուսումնասիրությունների նպատակով։ Այս
ուղևորությունների և քրտնաջան հետազոտությունների արդյունքն են
Մենդելեևի ներդրումները նավթամուղների, նավթատար նավերի, նավթի
թորման կաթսաների ստեղծման գործում։ Նույն ձևով արդյունավետ էին
գիտնականի ուղևորությունները Դոնեցկի ավազան՝ քարածխի
արդյունաբերության ուսումնասիրման նպատակով, Ուրալ և Սիբիր՝
մետաղագործական արդյունաբերությունն ուսումնասիրելու համար և
այլն։1893 թ. հուլիսի 1-ին նշանակվում է չափ ու կշիռների գլխավոր
պալատի կառավարիչ։ Խոշոր գործնական նշանակություն ունեն
չափաբանության բնագավառում Մենդելեևի կատարած
աշխատանքները։ Նրա ջանքերով 1899 թ. Ռուսաստանում ներդրվեց
չափման մետրական համակարգը։ Ձեռնամուխ լինելով
օդերևութաբանական հետազոտությունների, Մենդելեևն աշխատում է
այնպիսի չափիչ սարքերի պատրաստման ուղղությամբ, որոնցով
հնարավոր է դառնում ճշգրիտ չափումները՝ մթնոլորտի տարբեր
կետերում, առանց օդաչուի բարձրացող օդապարիկներում։
1894, հունիս - Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների
դոկտորի հանդիսավոր շնորհումը։
1905, 17 նոյեմբեր - ուղևորություն Լոնդոն՝ թագավորական ընկերության
ամենաբարձր պարգևը՝ Կոպլեյի մեդալն ստանալու։
1907, 20 հունվար - սրտի կաթվածից վախճանվեց Դ. Ի. Մենդելեևը։
ՄԻԼԵՆԱ ԹՈՐՈՍՅԱՆ
7-2 դասարան
Քիմիա
Միջին դպրոց

More Related Content

More from Liana Margaryan

Սուրբ ծնունդը Կորեայում
Սուրբ ծնունդը ԿորեայումՍուրբ ծնունդը Կորեայում
Սուրբ ծնունդը ԿորեայումLiana Margaryan
 
Легенда о дед морозе
Легенда о дед морозеЛегенда о дед морозе
Легенда о дед морозеLiana Margaryan
 
Նյարդային համակարգի հիվանդություն
Նյարդային համակարգի հիվանդությունՆյարդային համակարգի հիվանդություն
Նյարդային համակարգի հիվանդությունLiana Margaryan
 
Եզոպոսն ու ես
Եզոպոսն ու եսԵզոպոսն ու ես
Եզոպոսն ու եսLiana Margaryan
 
Перелетные птицы
Перелетные птицыПерелетные птицы
Перелетные птицыLiana Margaryan
 
Перелетные птицы
Перелетные птицыПерелетные птицы
Перелетные птицыLiana Margaryan
 
Перелетные птицы
Перелетные птицыПерелетные птицы
Перелетные птицыLiana Margaryan
 
Перелетные птицы
Перелетные птицыПерелетные птицы
Перелетные птицыLiana Margaryan
 
Կենսաբանություն
ԿենսաբանությունԿենսաբանություն
ԿենսաբանությունLiana Margaryan
 
спорт в моей жизни
спорт   в моей жизниспорт   в моей жизни
спорт в моей жизниLiana Margaryan
 
милена торосяан пасха
милена торосяан пасхамилена торосяан пасха
милена торосяан пасхаLiana Margaryan
 
Թանգարաների մասին
Թանգարաների մասինԹանգարաների մասին
Թանգարաների մասինLiana Margaryan
 
հայաստանի պատմության թանգարան
հայաստանի պատմության թանգարանհայաստանի պատմության թանգարան
հայաստանի պատմության թանգարանLiana Margaryan
 
կոմիտասի թանգարան ինսիտուտ
կոմիտասի թանգարան ինսիտուտկոմիտասի թանգարան ինսիտուտ
կոմիտասի թանգարան ինսիտուտLiana Margaryan
 
ժողովրդական արվեստի թանգարան
ժողովրդական արվեստի թանգարանժողովրդական արվեստի թանգարան
ժողովրդական արվեստի թանգարանLiana Margaryan
 
поздравление
поздравлениепоздравление
поздравлениеLiana Margaryan
 
поздравление
поздравлениепоздравление
поздравлениеLiana Margaryan
 

More from Liana Margaryan (20)

Սուրբ ծնունդը Կորեայում
Սուրբ ծնունդը ԿորեայումՍուրբ ծնունդը Կորեայում
Սուրբ ծնունդը Կորեայում
 
Легенда о дед морозе
Легенда о дед морозеЛегенда о дед морозе
Легенда о дед морозе
 
Նյարդային համակարգի հիվանդություն
Նյարդային համակարգի հիվանդությունՆյարդային համակարգի հիվանդություն
Նյարդային համակարգի հիվանդություն
 
Սոսի
ՍոսիՍոսի
Սոսի
 
Եզոպոսն ու ես
Եզոպոսն ու եսԵզոպոսն ու ես
Եզոպոսն ու ես
 
Գորտ
ԳորտԳորտ
Գորտ
 
Перелетные птицы
Перелетные птицыПерелетные птицы
Перелетные птицы
 
Перелетные птицы
Перелетные птицыПерелетные птицы
Перелетные птицы
 
Перелетные птицы
Перелетные птицыПерелетные птицы
Перелетные птицы
 
Перелетные птицы
Перелетные птицыПерелетные птицы
Перелетные птицы
 
Կենսաբանություն
ԿենսաբանությունԿենսաբանություն
Կենսաբանություն
 
спорт в моей жизни
спорт   в моей жизниспорт   в моей жизни
спорт в моей жизни
 
милена торосяан пасха
милена торосяан пасхамилена торосяан пасха
милена торосяан пасха
 
Թանգարաների մասին
Թանգարաների մասինԹանգարաների մասին
Թանգարաների մասին
 
հայաստանի պատմության թանգարան
հայաստանի պատմության թանգարանհայաստանի պատմության թանգարան
հայաստանի պատմության թանգարան
 
կոմիտասի թանգարան ինսիտուտ
կոմիտասի թանգարան ինսիտուտկոմիտասի թանգարան ինսիտուտ
կոմիտասի թանգարան ինսիտուտ
 
արվեստ
արվեստարվեստ
արվեստ
 
ժողովրդական արվեստի թանգարան
ժողովրդական արվեստի թանգարանժողովրդական արվեստի թանգարան
ժողովրդական արվեստի թանգարան
 
поздравление
поздравлениепоздравление
поздравление
 
поздравление
поздравлениепоздравление
поздравление
 

դմիտրի մենդելեև

  • 2. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ծնվել է 1834 թ. փետրվարի 8 -ին Սիբիրի Տոբոլսկ քաղաքում։ Նա ընտանիքի վերջին՝ 17-րդ երեխան էր։ Հայրն ամենաերևելիներից մեկն էր քաղաքում, որովհետև վարում էր Տոբոլսկի նահանգի՝ գիմնազիայի և ուսումնարանների տնօրենի պաշտոնը։ Բայց Միտյայի ծնվելուց հետո նա ծանր հիվանդացավ, և կարիքի մեջ ընկած ընտանիքի հոգսն անցավ մոր ուսերին։ Ձեռներեց կինը հոգսերի մեջ չմոռացավ երեխաների ուսման մասին և ամեն գնով կրթության տվեց նրանց։
  • 3. 1841 թ. օգոստոսի 1-ին ընդունվում է Տոբոլսկի գիմնազիայի առաջին դասարանը։ Միտյան իր զարգացմամբ ետ չէր մնում ավագ եղբորից, և, երբ նրան գիմնազիա տարան, որոշեցին նրա հետ ուղարկել նաև Միտյային։ Հենց սկզբից Միտյան սկսեց հեշտ յուրացնել բնագիտական առարկաները, իսկ լատիներենի, ռուս գրականության դասերին մասնակցում էր մեծ տառապանքների գնով։ Եվ, եթե հաջողությամբ փոխադրվում էր դասարանից-դասարան, միայն ի հաշիվ մաթեմատիկայի, ֆիզիկայի փայլուն իմացության։
  • 4.
  • 5. Օգոստոսի 9-ին ընդունվում է Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը։ Եթե գիմնազիստ Մենդելեևի համար կային սիրած ու չսիրած առարկաներ, ապա ուսանող Մենդելեևը անհագ ծարավով էր լցված ընդհանրապես գիտելիքների նկատմամբ։ Լինելով ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի ուսանող, ժամանակ էր գտնում լինելու պատմաբանասիրական, կենսաբանական ֆակուլտետների դասախոսություններին։ Այնուամենայնիվ, ինստիտուտում սովորելու տարիներն ուղեկցվեցին առողջական գնալով վատացող վիճակով։ Բժիշկների կարծիքով նա տառապում էր թոքախտով և գտնվում էր անհույս վիճակում, որը հերքվեց հետագայում։
  • 6. 1855 թ. հունիսի 20-ին ավարտում է գլխավոր մանկավարժական ինստիտուտը։ Ավարտական քննություններին Մենդելեևը ներկայացավ ոչ թե իբրև սովորական մի ուսանող, այլ որպես իսկական հետազոտող։ Ուսանողական տարիները ցույց տվեցին, որ նա կարողանում է «ընդգրկել ու միացնել գիտության տարբեր բնագավառները»։ Իսկ քննությունից հետո նրա ուսուցիչ, ակադամիկոս Ֆրիցշեն խնդրագիր է ներկայացնում ինստիտուտի տնօրինությանը. երիտասարդը լիովին տիրապետում է քիմիական գիտության մինչև իսկ նորագույն ուղղությանը։ Խոնարհաբար խնդրում եմ աջակցել, որպեսզի ծառայության նշանակելիս պարոն Մենդելեևին հնարավորություն տրվի կատարելագործվելու քիմիայի մեջ
  • 7.
  • 8. 1855թ. նոյեմբերի 14-ին նշանակվում է ավագ ուսուցիչ Օդեսայում։ Այստեղ ամեն ինչ կար գիտական առաջին քայլերն անող պատանու համար.լաբորատորիա, գրադարան, ժամանակ։ Եվ ընդամենը վեց ամիս հետո պաշտպանեց տեսակարար ծավալներին նվիրված դիսերտացիան, ստանալով ֆիզիկայի և քիմիայի մագիստրոսի առաջին աստիճանը։ Նրա ուսումնասիրությունները գիտական հիմքերի վրա դրեցին ապակու ստացման ողջ պրոցեսը։ 1859 թ. 14 ապրիլին երկու տարով մեկնում է արտասահմանյան գործուղման։ Սկզբում Մենդելեևը եղավ եվրոպական տասը համալսարանական քաղաքներում, մինչև որ կանգ առավ գերմանական Հայդելբերգի վրա։ Այստեղ ստեղծեց սարքավորումներով հարուստ լաբորատորիա և պրպտուն աշխատանքով ժխտեց «հաստատուն գազերի» գոյությունը և ցույց տվեց, որ նրանք, ինչպես և բոլոր հեղուկներն ունեն այսօր գիտական աշխարհում ընդունված Մենդելեևյան «եռման բացարձակ ջերմաստիճանը»։
  • 9. Արտասահմանում Մենդելեևի հետ աշխատակցում էին գիտնականներ Բորոդինն ու Սեչենովը։ Նրանց հետ Մենդելեևը քննարկման առարկա էր դարձրելնյութի մի միասնական չափ գտնելու անհրաժեշտությունը։ Դրա համար Մենդելեևն սկսեց զբաղվել իրենց հատկություններով մոտ նյութերի փոխազդեցություններն ուսումնասիրելով, որը հետագայում հիմք հանդիսացավ քիմիական գիտության բնագավառում արված հեղաշրջման համար։ 1861 թվականի փետրվարի 14-ին արտասահմանյան գործուղումից վերադառնում է Պետերբուրգ։ Այստեղ ստանալով համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը, գիտական լայն գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հողերի պարարտացման, նավթարդյունաբերության հետ կապված մի շարք հարցերի ուսումնասիրություններով։ Երեսունմեկ տարեկան հասակում պաշտպանում է ջրի հետ սպիրտի միացման մասին դոկտորական դիսերտացիան։
  • 10. 1869 թ. փետրվարի 17-ին տպագրության է ստորագրում պարբերական համակարգի առաջին ուրվագիրը։ Մենդելեևի պարբերակաn աղյուսակը քիմիական նոր տարրերի հայտնաբերման միակ ու անփոխարինելի բանալին է։ Գիտնականը նրա վրա աշխատել է շուրջ 40 տարի, մինչև որ վերջապես գտավ բոլոր միացությունների հիմնական նմանությունը՝ ատոմականությունը։ Շուտով նա հրատարակեց այն նյութերի մանրամասն բնութագրերը, որոնք աշխարհում դեռ ոչ-ոք չէր տեսել։ Շուտով աշխարհի տարբեր ծայրամասերում սկսեցին հայտնաբերվել նկարագրված հատկություններ ունեցող նյութերը՝ գալլիումը,սկանդիումը, ռադիումը և այլն, որոնք հաստատեցին աղյուսակի ճշմարտացիությունը։
  • 11. 1886 թ. երրորդ և չորրորդ ուղևորությունը Կովկաս, նավթարդյունաբերության ուսումնասիրությունների նպատակով։ Այս ուղևորությունների և քրտնաջան հետազոտությունների արդյունքն են Մենդելեևի ներդրումները նավթամուղների, նավթատար նավերի, նավթի թորման կաթսաների ստեղծման գործում։ Նույն ձևով արդյունավետ էին գիտնականի ուղևորությունները Դոնեցկի ավազան՝ քարածխի արդյունաբերության ուսումնասիրման նպատակով, Ուրալ և Սիբիր՝ մետաղագործական արդյունաբերությունն ուսումնասիրելու համար և այլն։1893 թ. հուլիսի 1-ին նշանակվում է չափ ու կշիռների գլխավոր պալատի կառավարիչ։ Խոշոր գործնական նշանակություն ունեն չափաբանության բնագավառում Մենդելեևի կատարած աշխատանքները։ Նրա ջանքերով 1899 թ. Ռուսաստանում ներդրվեց չափման մետրական համակարգը։ Ձեռնամուխ լինելով օդերևութաբանական հետազոտությունների, Մենդելեևն աշխատում է այնպիսի չափիչ սարքերի պատրաստման ուղղությամբ, որոնցով հնարավոր է դառնում ճշգրիտ չափումները՝ մթնոլորտի տարբեր կետերում, առանց օդաչուի բարձրացող օդապարիկներում։
  • 12. 1894, հունիս - Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների դոկտորի հանդիսավոր շնորհումը։ 1905, 17 նոյեմբեր - ուղևորություն Լոնդոն՝ թագավորական ընկերության ամենաբարձր պարգևը՝ Կոպլեյի մեդալն ստանալու։ 1907, 20 հունվար - սրտի կաթվածից վախճանվեց Դ. Ի. Մենդելեևը։