SlideShare a Scribd company logo
1 of 13
Դմիտրի Մենդելեևը ծնվել է 1834 թ. փետրվարի 8-ին Սիբիրի
Տոբոլսկ քաղաքում։ Նա ընտանիքի վերջին՝ 17-րդ երեխան էր։
Հայրն ամենաերևելիներից մեկն էր քաղաքում, որովհետև վարում
էր Տոբոլսկի նահանգի՝ գիմնազիայի և ուսումնարանների տնօրենի
պաշտոնը։Բայց Դմիտրիի ծնվելուց հետո նա ծանր հիվանդացավ, և
կարիքի մեջ ընկած ընտանիքի հոգսն անցավ մոր ուսերին։
Մայրը հոգսերի մեջ չմոռացավ երեխաների ուսման մասին և ամեն
գնով կրթության տվեց նրանց։
1841 թ. օգոստոսի 1-ին Դմիտրին ընդունվում է Տոբոլսկի գիմնազիայի
առաջին դասարանը։Նա իր զարգացմամբ ետ չէր մնում ավագ
եղբորից, և, երբ եղբորը գիմնազիա տարան, որոշեցին նրա հետ
ուղարկել նաև Դմիտրիին: Հենց սկզբից նա սկսեց հեշտ յուրացնել
բնագիտական առարկաները, իսկ լատիներենի, ռուս գրականության
դասերին մասնակցում էր մեծ տառապանքների գնով։ Եվ, եթե
հաջողությամբ փոխադրվում էր դասարանից-դասարան, միայն ի
հաշիվ մաթեմատիկայի, ֆիզիկայի փայլուն իմացության։
Օգոստոսի 9-ին ընդունվում է Պետերբուրգի գլխավոր մանկավարժական
ինստիտուտը։ Եթե գիմնազիստ Մենդելեևի համար կային սիրած ու չսիրած
առարկաներ, ապա ուսանող Մենդելեևը անհագ ծարավով էր լցված
ընդհանրապես գիտելիքների նկատմամբ։ Լինելով ֆիզիկա-մաթեմատիկական
ֆակուլտետի ուսանող, ժամանակ էր գտնում լինելու պատմաբանասիրական,
կենսաբանական ֆակուլտետների դասախոսություններին։ Այնուամենայնիվ,
ինստիտուտում սովորելու տարիներն ուղեկցվեցին առողջական գնալով
վատացող վիճակով։ Բժիշկների կարծիքով նա տառապում էր թոքախտով և
գտնվում էր անհույս վիճակում, որը հերքվեց հետագայում։
1855 թ. հունիսի 20-ին ավարտում է գլխավոր
մանկավարժական ինստիտուտը։ Ավարտական
քննություններին Մենդելեևը ներկայացավ ոչ թե իբրև
սովորական մի ուսանող, այլ որպես իսկական
հետազոտող։ Ուսանողական տարիները ցույց տվեցին,
որ նա կարողանում է «ընդգրկել ու միացնել
գիտության տարբեր բնագավառները»։
1859 թ. 14 ապրիլին երկու տարով մեկնում է արտասահմանյան գործուղման։
Սկզբում Մենդելեևը եղավ եվրոպական տասը համալսարանական քաղաքներում,
մինչև որ կանգ առավ գերմանական Հայդելբերգի վրա։ Այստեղ ստեղծեց
սարքավորումներով հարուստ լաբորատորիա և պրպտուն աշխատանքով
ժխտեց «հաստատուն գազերի» գոյությունը և ցույց տվեց, որ նրանք, ինչպես և
բոլոր հեղուկներն ունեն այսօր գիտական աշխարհում ընդունված
Մենդելեևյան «եռման բացարձակ ջերմաստիճանը»։Արտասահմանում
Մենդելեևի հետ աշխատակցում էին գիտնականներ Բորոդինն ու Սեչենովը։
Նրանց հետ Մենդելեևը քննարկման առարկա էր դարձրել նյութի մի միասնական
չափ գտնելու անհրաժեշտությունը։ Դրա համար Մենդելեևն սկսեց զբաղվել իրենց
հատկություններով մոտ նյութերի փոխազդեցություններն ուսումնասիրելով, որը
հետագայում հիմք հանդիսացավ քիմիական գիտության բնագավառում արված
հեղաշրջման համար։
1861 թվականի փետրվարի 14-ին արտասահմանյան
գործուղումից վերադառնում է Պետերբուրգ։ Այստեղ
ստանալով համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչի
պաշտոնը, գիտական լայն գործունեություն է
ծավալում։1869 թ. փետրվարի 17-ին տպագրության է
ստորագրում պարբերական համակարգի առաջին
ուրվագիրը։
1869 թ. փետրվարի 17-ին տպագրության է ստորագրում
պարբերական համակարգի առաջին ուրվագիրը։
Մենդելեևի պարբերական աղյուսակը քիմիական նոր տարրերի
հայտնաբերման միակ ու անփոխարինելի բանալին է։ Գիտնականը
նրա վրա աշխատել է շուրջ 40 տարի, մինչև որ վերջապես գտավ բոլոր
միացությունների հիմնական նմանությունը՝ ատոմականությունը։
Շուտով նա հրատարակեց այն նյութերի մանրամասն բնութագրերը,
որոնք աշխարհում դեռ ոչ-ոք չէր տեսել։ Շուտով աշխարհի տարբեր
ծայրամասերում սկսեցին հայտնաբերվել նկարագրված
հատկություններ ունեցող նյութերը՝ գալլիումը, սկանդիումը,
ռադիումը և այլն, որոնք հաստատեցին աղյուսակի
ճշմարտացիությունը:
1886 թ. երրորդ և չորրորդ ուղևորությունը Կովկաս,
նավթարդյունաբերության ուսումնասիրությունների
նպատակով էին։ Այս ուղևորությունների և քրտնաջան
հետազոտությունների արդյունքն են Մենդելեևի ներդրումները
նավթամուղների, նավթատար նավերի, նավթի թորման
կաթսաների ստեղծման գործում։ Նույն ձևով արդյունավետ էին
գիտնականի ուղևորությունները Դոնեցկի ավազան՝ քարածխի
արդյունաբերության ուսումնասիրման նպատակով, Ուրալ և
Սիբիր՝ մետաղագործական արդյունաբերությունն
ուսումնասիրելու համար և այլն։
1893 թ. հուլիսի 1-ին նշանակվում է չափ ու կշիռների գլխավոր
պալատի կառավարիչ։ Խոշոր գործնական նշանակություն ունեն
չափաբանության բնագավառում Մենդելեևի կատարած
աշխատանքները։ Նրա ջանքերով 1899 թ. Ռուսաստանում
ներդրվեց չափման մետրական համակարգը։ Ձեռնամուխ
լինելով օդերևութաբանական հետազոտությունների, Մենդելեևն
աշխատում է այնպիսի չափիչ սարքերի պատրաստման
ուղղությամբ, որոնցով հնարավոր է դառնում ճշգրիտ
չափումները՝ մթնոլորտի տարբեր կետերում, առանց օդաչուի
բարձրացող օդապարիկներում։
1894թ.-ի հունիսին ստացել էր Օքսֆորդի և
Քեմբրիջի համալսարանների դոկտորի
հանդիսավոր շնորհումը։
1905թ.-ի Նոյեմբերի 17-ին ուղևորվել էր Լոնդոն՝
թագավորական ընկերության ամենաբարձր
պարգևը՝ Կոպլեյի մեդալն ստանալու համար։
1907 թվականի, հունվարի 20-ին Դմիտրի
Մենդելեևը սրտի կաթվածի պատճառով
վախճանվեց։
Դմիտրի Մենդելեև

More Related Content

Viewers also liked

Քիմիական տարրերի տարածվածությունը Երկիր մոլորակում
Քիմիական տարրերի տարածվածությունը Երկիր մոլորակումՔիմիական տարրերի տարածվածությունը Երկիր մոլորակում
Քիմիական տարրերի տարածվածությունը Երկիր մոլորակումYuriDanielyan
 
Գեղեցիկ ֆոտոնկարներ
Գեղեցիկ ֆոտոնկարներԳեղեցիկ ֆոտոնկարներ
Գեղեցիկ ֆոտոնկարներYuriDanielyan
 
Հենաշարժիչ համակարգ, Ողնաշար
Հենաշարժիչ համակարգ, ՈղնաշարՀենաշարժիչ համակարգ, Ողնաշար
Հենաշարժիչ համակարգ, ՈղնաշարYuriDanielyan
 
քիմիկոսներ
քիմիկոսներքիմիկոսներ
քիմիկոսներganyan
 
թթվածին
թթվածինթթվածին
թթվածինganyan
 
Fizika
FizikaFizika
Fizikaganyan
 
Շնչառական համակարգ
Շնչառական համակարգՇնչառական համակարգ
Շնչառական համակարգMane Sargsyan
 

Viewers also liked (16)

Քիմիական տարրերի տարածվածությունը Երկիր մոլորակում
Քիմիական տարրերի տարածվածությունը Երկիր մոլորակումՔիմիական տարրերի տարածվածությունը Երկիր մոլորակում
Քիմիական տարրերի տարածվածությունը Երկիր մոլորակում
 
Գեղեցիկ ֆոտոնկարներ
Գեղեցիկ ֆոտոնկարներԳեղեցիկ ֆոտոնկարներ
Գեղեցիկ ֆոտոնկարներ
 
Speedcubing
SpeedcubingSpeedcubing
Speedcubing
 
Մկաններ
ՄկաններՄկաններ
Մկաններ
 
Հենաշարժիչ համակարգ, Ողնաշար
Հենաշարժիչ համակարգ, ՈղնաշարՀենաշարժիչ համակարգ, Ողնաշար
Հենաշարժիչ համակարգ, Ողնաշար
 
Թթվածին
ԹթվածինԹթվածին
Թթվածին
 
քիմիկոսներ
քիմիկոսներքիմիկոսներ
քիմիկոսներ
 
Ազոտ
ԱզոտԱզոտ
Ազոտ
 
թթվածին
թթվածինթթվածին
թթվածին
 
Օքսիդներ
ՕքսիդներՕքսիդներ
Օքսիդներ
 
Ատոմ
ԱտոմԱտոմ
Ատոմ
 
Քիմիա
ՔիմիաՔիմիա
Քիմիա
 
Թթվածին
ԹթվածինԹթվածին
Թթվածին
 
Fizika
FizikaFizika
Fizika
 
Շնչառական համակարգ
Շնչառական համակարգՇնչառական համակարգ
Շնչառական համակարգ
 
O թթվածին (2)
O թթվածին (2)O թթվածին (2)
O թթվածին (2)
 

Դմիտրի Մենդելեև

  • 1.
  • 2. Դմիտրի Մենդելեևը ծնվել է 1834 թ. փետրվարի 8-ին Սիբիրի Տոբոլսկ քաղաքում։ Նա ընտանիքի վերջին՝ 17-րդ երեխան էր։ Հայրն ամենաերևելիներից մեկն էր քաղաքում, որովհետև վարում էր Տոբոլսկի նահանգի՝ գիմնազիայի և ուսումնարանների տնօրենի պաշտոնը։Բայց Դմիտրիի ծնվելուց հետո նա ծանր հիվանդացավ, և կարիքի մեջ ընկած ընտանիքի հոգսն անցավ մոր ուսերին։ Մայրը հոգսերի մեջ չմոռացավ երեխաների ուսման մասին և ամեն գնով կրթության տվեց նրանց։
  • 3. 1841 թ. օգոստոսի 1-ին Դմիտրին ընդունվում է Տոբոլսկի գիմնազիայի առաջին դասարանը։Նա իր զարգացմամբ ետ չէր մնում ավագ եղբորից, և, երբ եղբորը գիմնազիա տարան, որոշեցին նրա հետ ուղարկել նաև Դմիտրիին: Հենց սկզբից նա սկսեց հեշտ յուրացնել բնագիտական առարկաները, իսկ լատիներենի, ռուս գրականության դասերին մասնակցում էր մեծ տառապանքների գնով։ Եվ, եթե հաջողությամբ փոխադրվում էր դասարանից-դասարան, միայն ի հաշիվ մաթեմատիկայի, ֆիզիկայի փայլուն իմացության։
  • 4. Օգոստոսի 9-ին ընդունվում է Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը։ Եթե գիմնազիստ Մենդելեևի համար կային սիրած ու չսիրած առարկաներ, ապա ուսանող Մենդելեևը անհագ ծարավով էր լցված ընդհանրապես գիտելիքների նկատմամբ։ Լինելով ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի ուսանող, ժամանակ էր գտնում լինելու պատմաբանասիրական, կենսաբանական ֆակուլտետների դասախոսություններին։ Այնուամենայնիվ, ինստիտուտում սովորելու տարիներն ուղեկցվեցին առողջական գնալով վատացող վիճակով։ Բժիշկների կարծիքով նա տառապում էր թոքախտով և գտնվում էր անհույս վիճակում, որը հերքվեց հետագայում։
  • 5. 1855 թ. հունիսի 20-ին ավարտում է գլխավոր մանկավարժական ինստիտուտը։ Ավարտական քննություններին Մենդելեևը ներկայացավ ոչ թե իբրև սովորական մի ուսանող, այլ որպես իսկական հետազոտող։ Ուսանողական տարիները ցույց տվեցին, որ նա կարողանում է «ընդգրկել ու միացնել գիտության տարբեր բնագավառները»։
  • 6. 1859 թ. 14 ապրիլին երկու տարով մեկնում է արտասահմանյան գործուղման։ Սկզբում Մենդելեևը եղավ եվրոպական տասը համալսարանական քաղաքներում, մինչև որ կանգ առավ գերմանական Հայդելբերգի վրա։ Այստեղ ստեղծեց սարքավորումներով հարուստ լաբորատորիա և պրպտուն աշխատանքով ժխտեց «հաստատուն գազերի» գոյությունը և ցույց տվեց, որ նրանք, ինչպես և բոլոր հեղուկներն ունեն այսօր գիտական աշխարհում ընդունված Մենդելեևյան «եռման բացարձակ ջերմաստիճանը»։Արտասահմանում Մենդելեևի հետ աշխատակցում էին գիտնականներ Բորոդինն ու Սեչենովը։ Նրանց հետ Մենդելեևը քննարկման առարկա էր դարձրել նյութի մի միասնական չափ գտնելու անհրաժեշտությունը։ Դրա համար Մենդելեևն սկսեց զբաղվել իրենց հատկություններով մոտ նյութերի փոխազդեցություններն ուսումնասիրելով, որը հետագայում հիմք հանդիսացավ քիմիական գիտության բնագավառում արված հեղաշրջման համար։
  • 7. 1861 թվականի փետրվարի 14-ին արտասահմանյան գործուղումից վերադառնում է Պետերբուրգ։ Այստեղ ստանալով համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը, գիտական լայն գործունեություն է ծավալում։1869 թ. փետրվարի 17-ին տպագրության է ստորագրում պարբերական համակարգի առաջին ուրվագիրը։
  • 8. 1869 թ. փետրվարի 17-ին տպագրության է ստորագրում պարբերական համակարգի առաջին ուրվագիրը։ Մենդելեևի պարբերական աղյուսակը քիմիական նոր տարրերի հայտնաբերման միակ ու անփոխարինելի բանալին է։ Գիտնականը նրա վրա աշխատել է շուրջ 40 տարի, մինչև որ վերջապես գտավ բոլոր միացությունների հիմնական նմանությունը՝ ատոմականությունը։ Շուտով նա հրատարակեց այն նյութերի մանրամասն բնութագրերը, որոնք աշխարհում դեռ ոչ-ոք չէր տեսել։ Շուտով աշխարհի տարբեր ծայրամասերում սկսեցին հայտնաբերվել նկարագրված հատկություններ ունեցող նյութերը՝ գալլիումը, սկանդիումը, ռադիումը և այլն, որոնք հաստատեցին աղյուսակի ճշմարտացիությունը:
  • 9. 1886 թ. երրորդ և չորրորդ ուղևորությունը Կովկաս, նավթարդյունաբերության ուսումնասիրությունների նպատակով էին։ Այս ուղևորությունների և քրտնաջան հետազոտությունների արդյունքն են Մենդելեևի ներդրումները նավթամուղների, նավթատար նավերի, նավթի թորման կաթսաների ստեղծման գործում։ Նույն ձևով արդյունավետ էին գիտնականի ուղևորությունները Դոնեցկի ավազան՝ քարածխի արդյունաբերության ուսումնասիրման նպատակով, Ուրալ և Սիբիր՝ մետաղագործական արդյունաբերությունն ուսումնասիրելու համար և այլն։
  • 10. 1893 թ. հուլիսի 1-ին նշանակվում է չափ ու կշիռների գլխավոր պալատի կառավարիչ։ Խոշոր գործնական նշանակություն ունեն չափաբանության բնագավառում Մենդելեևի կատարած աշխատանքները։ Նրա ջանքերով 1899 թ. Ռուսաստանում ներդրվեց չափման մետրական համակարգը։ Ձեռնամուխ լինելով օդերևութաբանական հետազոտությունների, Մենդելեևն աշխատում է այնպիսի չափիչ սարքերի պատրաստման ուղղությամբ, որոնցով հնարավոր է դառնում ճշգրիտ չափումները՝ մթնոլորտի տարբեր կետերում, առանց օդաչուի բարձրացող օդապարիկներում։
  • 11. 1894թ.-ի հունիսին ստացել էր Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների դոկտորի հանդիսավոր շնորհումը։ 1905թ.-ի Նոյեմբերի 17-ին ուղևորվել էր Լոնդոն՝ թագավորական ընկերության ամենաբարձր պարգևը՝ Կոպլեյի մեդալն ստանալու համար։
  • 12. 1907 թվականի, հունվարի 20-ին Դմիտրի Մենդելեևը սրտի կաթվածի պատճառով վախճանվեց։