Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն
                                                   Միհրդատ Մադաթյանի հետ

                                             Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է կլինիկական հոգեբան` պարոն
                                                                   Միհրդատ Մադաթյանը




                                         Հարգելի այցելուներ.

                                         Սա մեր առաջին հարցազրույցն է կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի
                                         հետ: Համացանցում ներկայացված և լայն ճանաչում ունեցող այս հոգեբանը, ըստ
                                         բլոգերների կարծիքների, արժանացել է ամենատարբեր ածականների՝ աստղային
                                         հոգեբան, գլամուրային հոգեբան և այլն: Կարծում եմ, որ Ձեզ ևս հետաքրքիր կլինի
                                         ծանոթանալ նրա հետ: Ծանոթացեք նրա գործունեությանը մեր կայքում և ուղղեք
                                         նրան ձեզ անհանգստացնող հարցերը online կապի միջոցով խորհրդատվության
                                         բաժնում, և հաջորդ հարցազրույցը կծավալվի ձեր առաջ քաշած հարցերի շուրջ:


                                         Պատմեք մի քիչ Ձեր գործունեության մասին: Քանի՞ տարի է, որ հանդես եք
                                         գալիս որպես կլինիկական հոգեբան:


                                       Իմ կյանքից հոգեբանությանն եմ նվիրել ավելի քան 27 տարի, իսկ ահա որպես
կլինիկական հոգեբան աշխատում եմ արդեն 1995 թվականից, փաստորեն, ստացվում է 17 տարի:


Ինչո՞վ է տարբերվում կլինիկական հոգեբանը սովորական հոգեբանից: Որո՞նք են կլինիկական հոգեբանի գործունեության
սահմանները:


Կլինիկական հոգեբանը, բժշկական հոգեբանը կամ հոգեթերապևտը, աշխատում է մարդու հետ, զբաղվում է մարդու
հոգեբանական կարգավորմամբ՝ նրա հոգեմարմնական պաթոլոգիաներով և այլն: Մենք աշխատում ենք մարդու հետ՝ մինչև
հոգեկանի սահմանային վիճակները, դրանք են՝ նևրոզները, ֆոբիաները, դեպրեսիան, կպչուն մտքեր և այլն:


Ովքե՞ր են դիմում Ձեզ:


Դիմում են ամենատարբեր որակների, սոցիալական խավերի և աշխարհայացքների տեր մարդիկ: Մարդիք, ովքեր ունենում են
որոշակի հոգեբանական խնդիրներ, ինչը խանգարում է նրանց, փչացնում նրանց կյանքի որակը, և անհանգստացնում այնքան, որ
նրանք դիմում են մասնագետի օգնությանը:


Կա՞ արդյոք որևէ մի ընդհանուր բանաձև, որը կարող եք առաջարկել մարդկանց՝ իրենց հոգեբանական խնդիրները լուծելու,
կամ գոնե կյանքը դյուրին դարձնելու համար:


Մեզանից յուրաքանչյուրն իրենից անհատականություն է ներկայացնում, ունենալով միայն իրեն յուրահատուկ աշխարհընկալում,
իր անձի պատմությունով ձևավորված յուրահատուկ հոգեկան աշխարհ, իր ուրույն տեղն է զբաղեցնում հասարակության մեջ իրեն
բնորոշ հարաբերությունների որակով և ձևով: Բնականաբար մեզանից յուրաքանչյուրն ունենում է իր անձին բնորոշ այնքան
յուրահատուկ խնդիրներ, որ մեկ ընդհանուր ոսկե բանալիի գաղաբարը տվյալ դեպքում՝ նույնիսկ ծիխաղելի է: Իմ կարծիքով,
յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ և իր էությանը բնորոշ, յուրահատուկ մոտեցման կարիք ունի, հետևաբար չկա և չի կարող
լինել այնպիսի մի բանաձև, որը հարմար կլինի բոլորի համար և կլուծի բոլորի խնդիրները:


Ո՞րն է Հայաստանում թիվ մեկ հոգեբանական խնդիրը:


Խնդիրները շատ տարբեր են: Յուրաքանչյուր այցելու ներկայացնում է առանձին, չկրկնվող դեպք: Ես այս պահին վախենում եմ
չկարողանալ «Հայաստանում թիվ մեկ խնդիր» հասկացությունը որակել: Սակայն այսօր ամբողջ աշխարհում, ընդունված է
վախենալ և թիվ մեկ խնդիր համարել դեպրեսիան: Ճշգրիտ ասած, ըստ կանխատեսողների, այն հավակնում է դառնալ թիվ մեկ
խնդիրը աշխարհում:


Ոչ մասնագիտական հայացքով նկատում եմ, որ մեր հասարակությունը տառապում                     է,   կհամարձակվեմ   ասել,
«անելանելիության համախտանիշով»: Կա՞ արդյոք հոգեբանության մեջ նման հասկացություն:


Նման առանձին հասկացություն՝ ես չէի որակի, քանի որ յուրաքանչյուր մարդ, ով ունենում է հոգեբանական խնդիրներ՝ գտնվում է
անելանելիության վիճակում: Սովորաբար մարդը սկսում է հոգեբանական դիսկոմֆորտ զգալ, երբ ինչ-որ իրավիճակից ելք չի
տեսնում, կամ տեսնում է միայն մի ելք, որն իր համար ընդունելի չէ: Հոգեբանի խնդիրը կայանում է նրանում, որ նման դեպքում
ցույց տա բազմաթիվ հնարավոր ելքերի հնարավորությունը և իրական լինելը, որից հետո մարդը ինքը հնարավոր է ընտրի ելքի մի
երրորդ տարբերակ, որը նույնիսկ հոգեբանը ցույց էլ չէր տվել:


Արդեն երրորդ անգամ եմ հանդիպում Ձեզ, և ակամա ինձ վրա զգում եմ Ձեր դրական ազդեցությունը, շատ բան փոխվել է իմ
մեջ: Հոգեբանությունը զուտ աշխատա՞նք է, թե կենսակերպ, հոգեվիճակ: Հոգեբան ծնվու՞մ են, թե դառնում:


Ըստ իս, հոգեբանությունը շատ մաթեմատիկական գիտություն է, որն պահանջում է երկաթյա տրամաբանություն և հզոր կամք:
Հոգեբանը, ինչպեսև որևե մի ուրիշ արհեստավարժ և գրագետ մասնագետ, մնացած մարդկանցից տարբերվում է նրանով, որ իր
մասնագիտության առումով մի շարք գրքեր ավել է կարդացել և դրանից կախված ունի այդ մասնագիտության համար անհրաժեշտ
իմացական ոլորտ: Ես կարծում եմ, որ երիտասարդ տարիքում մեր մասնագիտության ընտրությունը լրջորեն կապված է մեր
հոգեկան աշխարհի խնդիրների, բարդույթների և այլ նմանատիպ պարագաների հետ: Հետևաբար հոգեբանի թիվ մեկ խնդիրը
սեփական անձի ճշգրտումը և հարմոնիկ հավասարակշռված վիճակի կառուցումն է, և միայն հետո, սեփական մաշկի վրա զգալով
հարմոնիայի հարմարավետությունը, տեսնելով այն անծայրածիր հեռանկարները, որն մինչ այդ չէր նկատում և լիարժեքորեն
ունկնդրելով կյանքի հնչուն սիմֆոնիան, նա իրավունք ունի, եթե իհարկե ունի նաև ցանկություն, կիսվել իր տեսած, լսած և
զգացած գեղեցկությունով իր շրջապատի հետ, տալով նրանց նման կերպ ապրելու տարբերակ:


Տառացիորեն երեկ ֆեյսբուքյան ձեր էջում տեղեկացել եմ Ձեր կազմակերպելիք ՆԼԾ թրեյնինգի մասին: Ի՞նչ է դա իրենից
ներկայացնում, ո՞րն է այդ թրեյնինգի նպատակը: Ո՞վքեր կարող են մասնակցել այդ թրեյնինգին:


ՆԼԾ հապավումը, բացվում է ինչպես Նեյրո-լինգվիստիկ ծրագրավորում: Դա այսօր շատ պոպուլյար, հոգեբանության երիտասարդ
և էյդեթիկ ուղղություն է, որը լայնորեն կիրառվում է հոգեկարգավորման, մենեջմենթի, մարկետինգի, քաղաքական այլ
տեխնոլոգիաների իրականացումը ավելի օգտավետ և հարյա թե անպարտելի դարձնելու համար: Կոնկրետ այս թրենինգի
հիմնական արդյունքներից մեկը այն է, որ նրա շնորհիվ մարդը կարող է ծանոթանալ և կատարելագործել իր կոմունիկացիոն
վարպետությունը, ինչի արդյունքում կսկսի շփվել ավելի գրագետ և ավելի արդյունավետ՝ գրանցելով գործնական և անձնական
ակնհայտ և մինչ այդ նույնիսկ անսպասելի հաջողություններ: Նախկինում ասածիցս հետևում է, որ թրեյնինգին կարող են
մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ մասնագիտության և տարիքի:


Ունե՞ք ՆԼԾ-ին վերաբերող որևէ աշխատություն:


Այս ուղղությամբ արված առանձին աշխատություն չունեմ, սակայն այն առկա է իմ բոլոր աշխատանքների, և ընդհանրապես, իմ
կյանքի կամայական պահի մեջ: Փոխարենը կան մի շարք հոդվածներ և գիտաժողովների համար պատրաստած զեկույցներ, որոնք
տպվել են տարբեր ամսագրերում և պարբերականներում: Վերջին աշխատանքս եղել է Մոսկվայում տպագրված իմ՝ «Лекарство от
депрессии» գիրքը:


Աշխատու՞մ եք երեխաների հետ:


Ոչ, երեխաների հետ չեմ աշխատում, աշխատում եմ մեծահասակների հետ: Երեխաների հետ աշխատանքն ունի իր
առանձնահատկությունները, որոնց ես, հավանաբար վարպետորեն չեմ տիրապետում, հետևաբար և թույլ չեմ տալիս ինձ «ինչ որ
կերպ» աշխատել:


Ունե՞ք լսարան արտասահմանում: Ցանկության դեպքում ինչպե՞ս կարող են դիմել Ձեզ մեր կայքի արտասահմանցի
այցելուները:


Արտասահմանում ունեմ բավականին մեծ լսարան: Նրանց հետ խորհրդատվություններն իրականացվում են նամակագրության և
տեսա-խորհրդատվությունների միջոցով՝ համացանցով: Դիմողները հիմնականում ռուսալեզու և հայալեզու մարդիկ են աշխարհի
ամենատարբեր ծայրերից՝ Ռուսաստանից, Ուկրանիայից, Եգիպտոսից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իսրայելից, Լիբանանից,
Հոլանդիայից, Ուրուգվայից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից:


Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար: Հուսով եմ՝ մեր հանդիպումները և հարցազրույցները կկրեն
շարունակական բնույթ:


                                                                                              10 Փետրվարի 2012

Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ

  • 1.
    Հարցազրույց կլինիկական հոգեբան`պարոն Միհրդատ Մադաթյանի հետ Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանը Հարգելի այցելուներ. Սա մեր առաջին հարցազրույցն է կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ: Համացանցում ներկայացված և լայն ճանաչում ունեցող այս հոգեբանը, ըստ բլոգերների կարծիքների, արժանացել է ամենատարբեր ածականների՝ աստղային հոգեբան, գլամուրային հոգեբան և այլն: Կարծում եմ, որ Ձեզ ևս հետաքրքիր կլինի ծանոթանալ նրա հետ: Ծանոթացեք նրա գործունեությանը մեր կայքում և ուղղեք նրան ձեզ անհանգստացնող հարցերը online կապի միջոցով խորհրդատվության բաժնում, և հաջորդ հարցազրույցը կծավալվի ձեր առաջ քաշած հարցերի շուրջ: Պատմեք մի քիչ Ձեր գործունեության մասին: Քանի՞ տարի է, որ հանդես եք գալիս որպես կլինիկական հոգեբան: Իմ կյանքից հոգեբանությանն եմ նվիրել ավելի քան 27 տարի, իսկ ահա որպես կլինիկական հոգեբան աշխատում եմ արդեն 1995 թվականից, փաստորեն, ստացվում է 17 տարի: Ինչո՞վ է տարբերվում կլինիկական հոգեբանը սովորական հոգեբանից: Որո՞նք են կլինիկական հոգեբանի գործունեության սահմանները: Կլինիկական հոգեբանը, բժշկական հոգեբանը կամ հոգեթերապևտը, աշխատում է մարդու հետ, զբաղվում է մարդու հոգեբանական կարգավորմամբ՝ նրա հոգեմարմնական պաթոլոգիաներով և այլն: Մենք աշխատում ենք մարդու հետ՝ մինչև հոգեկանի սահմանային վիճակները, դրանք են՝ նևրոզները, ֆոբիաները, դեպրեսիան, կպչուն մտքեր և այլն: Ովքե՞ր են դիմում Ձեզ: Դիմում են ամենատարբեր որակների, սոցիալական խավերի և աշխարհայացքների տեր մարդիկ: Մարդիք, ովքեր ունենում են որոշակի հոգեբանական խնդիրներ, ինչը խանգարում է նրանց, փչացնում նրանց կյանքի որակը, և անհանգստացնում այնքան, որ նրանք դիմում են մասնագետի օգնությանը: Կա՞ արդյոք որևէ մի ընդհանուր բանաձև, որը կարող եք առաջարկել մարդկանց՝ իրենց հոգեբանական խնդիրները լուծելու, կամ գոնե կյանքը դյուրին դարձնելու համար: Մեզանից յուրաքանչյուրն իրենից անհատականություն է ներկայացնում, ունենալով միայն իրեն յուրահատուկ աշխարհընկալում, իր անձի պատմությունով ձևավորված յուրահատուկ հոգեկան աշխարհ, իր ուրույն տեղն է զբաղեցնում հասարակության մեջ իրեն բնորոշ հարաբերությունների որակով և ձևով: Բնականաբար մեզանից յուրաքանչյուրն ունենում է իր անձին բնորոշ այնքան յուրահատուկ խնդիրներ, որ մեկ ընդհանուր ոսկե բանալիի գաղաբարը տվյալ դեպքում՝ նույնիսկ ծիխաղելի է: Իմ կարծիքով, յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ և իր էությանը բնորոշ, յուրահատուկ մոտեցման կարիք ունի, հետևաբար չկա և չի կարող լինել այնպիսի մի բանաձև, որը հարմար կլինի բոլորի համար և կլուծի բոլորի խնդիրները: Ո՞րն է Հայաստանում թիվ մեկ հոգեբանական խնդիրը: Խնդիրները շատ տարբեր են: Յուրաքանչյուր այցելու ներկայացնում է առանձին, չկրկնվող դեպք: Ես այս պահին վախենում եմ չկարողանալ «Հայաստանում թիվ մեկ խնդիր» հասկացությունը որակել: Սակայն այսօր ամբողջ աշխարհում, ընդունված է վախենալ և թիվ մեկ խնդիր համարել դեպրեսիան: Ճշգրիտ ասած, ըստ կանխատեսողների, այն հավակնում է դառնալ թիվ մեկ խնդիրը աշխարհում: Ոչ մասնագիտական հայացքով նկատում եմ, որ մեր հասարակությունը տառապում է, կհամարձակվեմ ասել, «անելանելիության համախտանիշով»: Կա՞ արդյոք հոգեբանության մեջ նման հասկացություն: Նման առանձին հասկացություն՝ ես չէի որակի, քանի որ յուրաքանչյուր մարդ, ով ունենում է հոգեբանական խնդիրներ՝ գտնվում է անելանելիության վիճակում: Սովորաբար մարդը սկսում է հոգեբանական դիսկոմֆորտ զգալ, երբ ինչ-որ իրավիճակից ելք չի տեսնում, կամ տեսնում է միայն մի ելք, որն իր համար ընդունելի չէ: Հոգեբանի խնդիրը կայանում է նրանում, որ նման դեպքում
  • 2.
    ցույց տա բազմաթիվհնարավոր ելքերի հնարավորությունը և իրական լինելը, որից հետո մարդը ինքը հնարավոր է ընտրի ելքի մի երրորդ տարբերակ, որը նույնիսկ հոգեբանը ցույց էլ չէր տվել: Արդեն երրորդ անգամ եմ հանդիպում Ձեզ, և ակամա ինձ վրա զգում եմ Ձեր դրական ազդեցությունը, շատ բան փոխվել է իմ մեջ: Հոգեբանությունը զուտ աշխատա՞նք է, թե կենսակերպ, հոգեվիճակ: Հոգեբան ծնվու՞մ են, թե դառնում: Ըստ իս, հոգեբանությունը շատ մաթեմատիկական գիտություն է, որն պահանջում է երկաթյա տրամաբանություն և հզոր կամք: Հոգեբանը, ինչպեսև որևե մի ուրիշ արհեստավարժ և գրագետ մասնագետ, մնացած մարդկանցից տարբերվում է նրանով, որ իր մասնագիտության առումով մի շարք գրքեր ավել է կարդացել և դրանից կախված ունի այդ մասնագիտության համար անհրաժեշտ իմացական ոլորտ: Ես կարծում եմ, որ երիտասարդ տարիքում մեր մասնագիտության ընտրությունը լրջորեն կապված է մեր հոգեկան աշխարհի խնդիրների, բարդույթների և այլ նմանատիպ պարագաների հետ: Հետևաբար հոգեբանի թիվ մեկ խնդիրը սեփական անձի ճշգրտումը և հարմոնիկ հավասարակշռված վիճակի կառուցումն է, և միայն հետո, սեփական մաշկի վրա զգալով հարմոնիայի հարմարավետությունը, տեսնելով այն անծայրածիր հեռանկարները, որն մինչ այդ չէր նկատում և լիարժեքորեն ունկնդրելով կյանքի հնչուն սիմֆոնիան, նա իրավունք ունի, եթե իհարկե ունի նաև ցանկություն, կիսվել իր տեսած, լսած և զգացած գեղեցկությունով իր շրջապատի հետ, տալով նրանց նման կերպ ապրելու տարբերակ: Տառացիորեն երեկ ֆեյսբուքյան ձեր էջում տեղեկացել եմ Ձեր կազմակերպելիք ՆԼԾ թրեյնինգի մասին: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում, ո՞րն է այդ թրեյնինգի նպատակը: Ո՞վքեր կարող են մասնակցել այդ թրեյնինգին: ՆԼԾ հապավումը, բացվում է ինչպես Նեյրո-լինգվիստիկ ծրագրավորում: Դա այսօր շատ պոպուլյար, հոգեբանության երիտասարդ և էյդեթիկ ուղղություն է, որը լայնորեն կիրառվում է հոգեկարգավորման, մենեջմենթի, մարկետինգի, քաղաքական այլ տեխնոլոգիաների իրականացումը ավելի օգտավետ և հարյա թե անպարտելի դարձնելու համար: Կոնկրետ այս թրենինգի հիմնական արդյունքներից մեկը այն է, որ նրա շնորհիվ մարդը կարող է ծանոթանալ և կատարելագործել իր կոմունիկացիոն վարպետությունը, ինչի արդյունքում կսկսի շփվել ավելի գրագետ և ավելի արդյունավետ՝ գրանցելով գործնական և անձնական ակնհայտ և մինչ այդ նույնիսկ անսպասելի հաջողություններ: Նախկինում ասածիցս հետևում է, որ թրեյնինգին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ մասնագիտության և տարիքի: Ունե՞ք ՆԼԾ-ին վերաբերող որևէ աշխատություն: Այս ուղղությամբ արված առանձին աշխատություն չունեմ, սակայն այն առկա է իմ բոլոր աշխատանքների, և ընդհանրապես, իմ կյանքի կամայական պահի մեջ: Փոխարենը կան մի շարք հոդվածներ և գիտաժողովների համար պատրաստած զեկույցներ, որոնք տպվել են տարբեր ամսագրերում և պարբերականներում: Վերջին աշխատանքս եղել է Մոսկվայում տպագրված իմ՝ «Лекарство от депрессии» գիրքը: Աշխատու՞մ եք երեխաների հետ: Ոչ, երեխաների հետ չեմ աշխատում, աշխատում եմ մեծահասակների հետ: Երեխաների հետ աշխատանքն ունի իր առանձնահատկությունները, որոնց ես, հավանաբար վարպետորեն չեմ տիրապետում, հետևաբար և թույլ չեմ տալիս ինձ «ինչ որ կերպ» աշխատել: Ունե՞ք լսարան արտասահմանում: Ցանկության դեպքում ինչպե՞ս կարող են դիմել Ձեզ մեր կայքի արտասահմանցի այցելուները: Արտասահմանում ունեմ բավականին մեծ լսարան: Նրանց հետ խորհրդատվություններն իրականացվում են նամակագրության և տեսա-խորհրդատվությունների միջոցով՝ համացանցով: Դիմողները հիմնականում ռուսալեզու և հայալեզու մարդիկ են աշխարհի ամենատարբեր ծայրերից՝ Ռուսաստանից, Ուկրանիայից, Եգիպտոսից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իսրայելից, Լիբանանից, Հոլանդիայից, Ուրուգվայից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից: Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար: Հուսով եմ՝ մեր հանդիպումները և հարցազրույցները կկրեն շարունակական բնույթ: 10 Փետրվարի 2012