SlideShare a Scribd company logo
1 of 9
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 9-1
10 հետաքրքիր փաստ մարդու
ԴՆԹ-ի մասին
 ♦ Բոլոր մարդկանց ԴՆԹ-ն 99.9 %-ով համընկնեում է և միայն 0.01 %-ն է տարբերվում, սակայն դա
բավարար է` բացահայտելու համար, թե ում է այն պատկանում:
 ♦ Մարդու ԴՆԹ-ն 50% -ով նման է բանանի ԴՆԹ-ին:
 ♦ Եթե մարդու բոլոր բջիջների ԴՆԹ-ները միմյանցից քանդվեր ու շղթա կազմվեր, ապա այն 10
միլիարդ մղոն կձգվեր` այստեղից մինչև Պլուտոն և հետ:
 ♦ Յուրաքանչյուր բջջի մեջ գտնվող ԴՆԹ-ն գրեթե 2 մետր երկարություն ունի, սակայն այն սեղմված է
0.09մմ-ից ոչ ավել տարածքում:
 ♦ Յուրաքանչյուր բջջի մեջ ամեն օր ԴՆԹ-ն մինչև մեկ միլիոն անգամ վնասվում է ու օրգանիզմի
ակտիվ համակարգի շնորհիվ ինքնավերականգնվում: Եթե այն չվերականգնվեր, դա կարող էր
քաղցկեղի կամ նույնիսկ բջիջների մահվան պատճառ դառնալ:
 ♦ ԴՆԹ-ի ընդամենը 2 գրամը կարող է իր մեջ պարունակել աշխարհի ամբողջ թվայնացված
պահպանված ինֆորմացիան:
 ♦ Րոպեում 60 բառ տպագրելու արագության դեպքում 50 տարի կպահանջվեր մարդու գենոմը
տպագրելու համար:
 ♦ Մարդու ԴՆԹ-ի 98.4 տոկոսը նման է շիմպանզեյի ԴՆԹ-ին:
 ♦ Գեները ամբողջ գենոմի ընդամենը 2-3 տոկոսն են կազմում:
 ♦ 2013թ.ին իրականացավ Hornsleth Deep Storage նախագիծը և Մարիանյան իջվածք իջեցվեց
մարդկային արյան ու մազերի նմուշներ, ինչպես նաև կենդանիների ԴՆԹ, այնպես, որ հետագայում
ոչնչացման եզրին լինելու դեպքում հնարավոր լինի վերականգնել տեսակները:
Իսկ ավելի վաղ Միջազգային տիեզերակայան է տեղափոխվել Ստեֆան Հոուքինգի, Ստեֆան
Կոլբերտի, Լենս Արմսթրոնգի և այլոց ԴՆԹ-ները` համաշխարհային աղետից հետո դրանք
վերականգնելու հնարավորությունն ունենալու համար:
 Դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) բոլոր
կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսներիզարգացման
և կենսագործունեության գենետիկական հրահանգները
պարունակող նուկլեինաթթու։
Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի
համար անհրաժեշտ երեք կարևորագույն
մակրոմոլեկուլներն են։ ԴՆԹ-ի մոլեկուլները
սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված երկու
երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին
կազմված են նուկլեոտիդներից։ Յուրաքանչյուր
նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից (գուանին (G,
Գ), ադենին (A, Ա), թիմին (T, Թ) և ցիտոզին (C, Ց)),
ածխաջրից (դեզօքսիռիբոզ) և ֆոսֆորական
թթվի մնացորդներից։ ԴՆԹ-ի մոլեկուլների հիմնական
դերը տեղեկատվության երկարատև պահպանումն է։
ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք ծածկագրում են
սպիտակուցներ, կոչվում են գեներ, իսկ ԴՆԹ-ի
չծածկագրող հատվածներն ունեն կառուցվածքային
նշանակություն կամ մասնակցում են ծածկագրող
հատվածների ակտիվության կարգավորմանը։
 ԴՆԹ-ի երկու շղթաներն ընթանում են միմյանց
հակառակ ուղղությամբ, որի պատճառով
համարվում են հակազուգահեռ դասավորված։
ԴՆԹ-ի որևէ ծայրում շղթաներից մեկի 3′ ծայրն է,
մյուսի՝ 5′ ծայրը։ Դեզօքսիռիբոզին միանում է 4
տեսակի ազոտային հիմքերից որևէ մեկը։ Հենց
այս 4 ազոտային հիմքերի հաջորդականությունն
էլ ապահովում է ինֆորմացիայի գաղտնագրումը։
Ինֆորմացիան պահպանվում է գենետիկական
ծածկագրի միջոցով, իսկ ծածկագիրը հետագայում
փոխակերպվում
է ամինաթթուներիհաջորդականության։ ԴՆԹ-ի
շղթաներից մեկի հիման վրա միաշղթա
նուկլեինաթթվի՝ ՌՆԹ-ի սինթեզի պրոցեսն
անվանվում է տրանսկրիպցիա, իսկ ի-ՌՆԹ-ի
կաղապարի վրա ամինաթթուների
հաջորդականության սինթեզը՝ տրանսլյացիա։
 Բջիջների ներսում ԴՆԹ-ն փաթեթավորվում
է քրոմոսոմների մեջ։ Բջջի բաժանման
ժամանակ քրոմոսոմները կրկնապատկվում
են ԴՆԹ-ի ռեպլիկացիայի (կրկնապատկման)
ժամանակ։ Էուկարիոտ օրգանիզմների մոտ
(կենդանիներ, բույսեր, սնկեր և նախակենդան
իներ) ԴՆԹ-ի հիմնական մասը պահպանվում
է կորիզում, իսկ որոշ մասը՝ օրգանոիդներում
(միտոքոնդրիումներում կամ քլորոպլաստներ
ում)։ Պրոկարիոտների մոտ
(բակտերիա և արքեա) ԴՆԹ-ն պահպանվում է
միայն ցիտոպլազմայում։ Քրոմոսոմներում
ԴՆԹ-ի փաթեթավորմանը մասնակցում
են հիստոնային սպիտակուցները։
Իրավական ակտի ընդունման
անհրաժեշտությունը
 ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման (ներառյալ`
նմուշառման) իրականացման կարգը և ժամկետները
սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշման նախագծի (այսուհետև
Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Մարդու
վերարտադրողական առողջության և վերարտադրողական
իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ մասերի, ինչպես
նաև «Մարդու վերարտադրողական առողջության և
վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող
միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 24
նոյեմբերի 2016 թվականի N 1100 - Ա որոշման
պահանջներից:
Ընթացիկ իրավիճակը և
խնդիրները
 «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի
Հանրապետության 2016 թվականի հունիսի 29-ի ՀՕ 134-Ն օրենքով Հայաստանի
Հանրապետության կառավարությանը վերապահվել է ԴՆԹ-Ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու)
որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգը և ժամկետները սահմանելու
մասին որոշումը ընդունելու լիազորություն:
 Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Մարդու վերարտադրողական առողջության և
վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հունիսի 29-
ի ՀՕ 134-Ն օրենքով փոփոխվող Օրենքի 15-րդ հոդվածով սահմանվում են փոխնակ մորից
ծնված նորածիններին կենսաբանական ծնողներին հանձնելու կարգը արյունակցական կապը
հաստատելուց հետո, ուստի ծագեցին ԴՆԹ-Ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման (ներառյալ`
նմուշառման) իրականացման կարգի և ժամկետների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ
հաստատման ենթակա կոնկրետ հարցերի շրջանակ, այն է՝ արյան վերցնելու, նմուշառման,
տեղափոխման, հետազոտության եզրակացության և կենսաբանական նյութի պահպանման
ժամկետների, հետազոտության հակացուցումների ցանկը, համաձայն որի Փոխնակ մորից
ծնված բոլոր նորածինները ենթակա են սույն որոշումով սահմանված կարգով ԴՆԹ
թեստավորման և կարող են հանձնվել օրենսդրությամբ սահմանված կարգով փոխնակ մոր
պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող
անձին/անձանց, եթե ԴՆԹ-ի որոշման արդյունքում հաստատվում է նորածնի և այդ անձանց
արյունակցական կապը:
Նյութը պատրաստեց՝ Սյուզի Հովհաննիսյան
Առարկա՝ Կենսաբանություն 9

More Related Content

Similar to ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու)

բջիջ լարիսա
բջիջ լարիսաբջիջ լարիսա
բջիջ լարիսաluso777
 
բջիջ լարիսա
բջիջ լարիսաբջիջ լարիսա
բջիջ լարիսաjenulik
 
կենսաբանությւոն
կենսաբանությւոնկենսաբանությւոն
կենսաբանությւոնSargis Meliqyan
 
ԴՆԹ և ՌՆԹ
ԴՆԹ և ՌՆԹԴՆԹ և ՌՆԹ
ԴՆԹ և ՌՆԹLiana V
 
презентация Microsoft office power point (2)
презентация Microsoft office power point (2)презентация Microsoft office power point (2)
презентация Microsoft office power point (2)Hayk Nazaryan
 
Ven kensabazmazanutyan pahpanutyun, karmir girq
Ven kensabazmazanutyan pahpanutyun, karmir girqVen kensabazmazanutyan pahpanutyun, karmir girq
Ven kensabazmazanutyan pahpanutyun, karmir girqVen_14
 
Բջիջի կառուցվածքը
Բջիջի կառուցվածքըԲջիջի կառուցվածքը
Բջիջի կառուցվածքըmerop-onanyan
 
շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայրmarineapresyan78
 
Համացանցի դերը կենսաբանության մեջ
Համացանցի դերը կենսաբանության մեջՀամացանցի դերը կենսաբանության մեջ
Համացանցի դերը կենսաբանության մեջSafer Internet Armenia
 
Բջիջ և հյուսվածք
Բջիջ և հյուսվածքԲջիջ և հյուսվածք
Բջիջ և հյուսվածքAninrayr
 

Similar to ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) (15)

բջիջ լարիսա
բջիջ լարիսաբջիջ լարիսա
բջիջ լարիսա
 
բջիջ լարիսա
բջիջ լարիսաբջիջ լարիսա
բջիջ լարիսա
 
կենսաբանությւոն
կենսաբանությւոնկենսաբանությւոն
կենսաբանությւոն
 
ԴՆԹ և ՌՆԹ
ԴՆԹ և ՌՆԹԴՆԹ և ՌՆԹ
ԴՆԹ և ՌՆԹ
 
ԴՆԹ
ԴՆԹԴՆԹ
ԴՆԹ
 
презентация Microsoft office power point (2)
презентация Microsoft office power point (2)презентация Microsoft office power point (2)
презентация Microsoft office power point (2)
 
Ven kensabazmazanutyan pahpanutyun, karmir girq
Ven kensabazmazanutyan pahpanutyun, karmir girqVen kensabazmazanutyan pahpanutyun, karmir girq
Ven kensabazmazanutyan pahpanutyun, karmir girq
 
Նուկլեինաթթու
ՆուկլեինաթթուՆուկլեինաթթու
Նուկլեինաթթու
 
Բջիջի կառուցվածքը
Բջիջի կառուցվածքըԲջիջի կառուցվածքը
Բջիջի կառուցվածքը
 
բջիջ
բջիջբջիջ
բջիջ
 
շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայր
 
Համացանցի դերը կենսաբանության մեջ
Համացանցի դերը կենսաբանության մեջՀամացանցի դերը կենսաբանության մեջ
Համացանցի դերը կենսաբանության մեջ
 
բջիջ
բջիջբջիջ
բջիջ
 
Բջիջ և հյուսվածք
Բջիջ և հյուսվածքԲջիջ և հյուսվածք
Բջիջ և հյուսվածք
 
ԳՄՕ
ԳՄՕԳՄՕ
ԳՄՕ
 

More from Syuzy Hovhannisyan

Լրիվ դոմինանտություն և ոչ լրիվ դոմինանտություն
Լրիվ դոմինանտություն և ոչ լրիվ դոմինանտությունԼրիվ դոմինանտություն և ոչ լրիվ դոմինանտություն
Լրիվ դոմինանտություն և ոչ լրիվ դոմինանտությունSyuzy Hovhannisyan
 
Գամետների մաքրության վարկածը
Գամետների մաքրության վարկածըԳամետների մաքրության վարկածը
Գամետների մաքրության վարկածըSyuzy Hovhannisyan
 
Ժառանգականություն և փոփոխականություն
Ժառանգականություն և փոփոխականությունԺառանգականություն և փոփոխականություն
Ժառանգականություն և փոփոխականությունSyuzy Hovhannisyan
 
Գենետիկայի զարգացման պատմություն
Գենետիկայի զարգացման պատմությունԳենետիկայի զարգացման պատմություն
Գենետիկայի զարգացման պատմությունSyuzy Hovhannisyan
 
Նելսոն Ստեփանյան
Նելսոն ՍտեփանյանՆելսոն Ստեփանյան
Նելսոն ՍտեփանյանSyuzy Hovhannisyan
 
Արտաթորության համակարգ
Արտաթորության համակարգԱրտաթորության համակարգ
Արտաթորության համակարգSyuzy Hovhannisyan
 

More from Syuzy Hovhannisyan (11)

Աշոտ Ղուլյան
Աշոտ ՂուլյանԱշոտ Ղուլյան
Աշոտ Ղուլյան
 
Ալեք Մանուկյան
Ալեք Մանուկյան Ալեք Մանուկյան
Ալեք Մանուկյան
 
Լրիվ դոմինանտություն և ոչ լրիվ դոմինանտություն
Լրիվ դոմինանտություն և ոչ լրիվ դոմինանտությունԼրիվ դոմինանտություն և ոչ լրիվ դոմինանտություն
Լրիվ դոմինանտություն և ոչ լրիվ դոմինանտություն
 
Գամետների մաքրության վարկածը
Գամետների մաքրության վարկածըԳամետների մաքրության վարկածը
Գամետների մաքրության վարկածը
 
Ժառանգականություն և փոփոխականություն
Ժառանգականություն և փոփոխականությունԺառանգականություն և փոփոխականություն
Ժառանգականություն և փոփոխականություն
 
Սպիտակուցներ
ՍպիտակուցներՍպիտակուցներ
Սպիտակուցներ
 
Գենետիկայի զարգացման պատմություն
Գենետիկայի զարգացման պատմությունԳենետիկայի զարգացման պատմություն
Գենետիկայի զարգացման պատմություն
 
Նելսոն Ստեփանյան
Նելսոն ՍտեփանյանՆելսոն Ստեփանյան
Նելսոն Ստեփանյան
 
Հեմոֆիլիա
ՀեմոֆիլիաՀեմոֆիլիա
Հեմոֆիլիա
 
Դալտոնիզմ
ԴալտոնիզմԴալտոնիզմ
Դալտոնիզմ
 
Արտաթորության համակարգ
Արտաթորության համակարգԱրտաթորության համակարգ
Արտաթորության համակարգ
 

ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու)

  • 2. 10 հետաքրքիր փաստ մարդու ԴՆԹ-ի մասին  ♦ Բոլոր մարդկանց ԴՆԹ-ն 99.9 %-ով համընկնեում է և միայն 0.01 %-ն է տարբերվում, սակայն դա բավարար է` բացահայտելու համար, թե ում է այն պատկանում:  ♦ Մարդու ԴՆԹ-ն 50% -ով նման է բանանի ԴՆԹ-ին:  ♦ Եթե մարդու բոլոր բջիջների ԴՆԹ-ները միմյանցից քանդվեր ու շղթա կազմվեր, ապա այն 10 միլիարդ մղոն կձգվեր` այստեղից մինչև Պլուտոն և հետ:  ♦ Յուրաքանչյուր բջջի մեջ գտնվող ԴՆԹ-ն գրեթե 2 մետր երկարություն ունի, սակայն այն սեղմված է 0.09մմ-ից ոչ ավել տարածքում:  ♦ Յուրաքանչյուր բջջի մեջ ամեն օր ԴՆԹ-ն մինչև մեկ միլիոն անգամ վնասվում է ու օրգանիզմի ակտիվ համակարգի շնորհիվ ինքնավերականգնվում: Եթե այն չվերականգնվեր, դա կարող էր քաղցկեղի կամ նույնիսկ բջիջների մահվան պատճառ դառնալ:  ♦ ԴՆԹ-ի ընդամենը 2 գրամը կարող է իր մեջ պարունակել աշխարհի ամբողջ թվայնացված պահպանված ինֆորմացիան:  ♦ Րոպեում 60 բառ տպագրելու արագության դեպքում 50 տարի կպահանջվեր մարդու գենոմը տպագրելու համար:  ♦ Մարդու ԴՆԹ-ի 98.4 տոկոսը նման է շիմպանզեյի ԴՆԹ-ին:  ♦ Գեները ամբողջ գենոմի ընդամենը 2-3 տոկոսն են կազմում:  ♦ 2013թ.ին իրականացավ Hornsleth Deep Storage նախագիծը և Մարիանյան իջվածք իջեցվեց մարդկային արյան ու մազերի նմուշներ, ինչպես նաև կենդանիների ԴՆԹ, այնպես, որ հետագայում ոչնչացման եզրին լինելու դեպքում հնարավոր լինի վերականգնել տեսակները: Իսկ ավելի վաղ Միջազգային տիեզերակայան է տեղափոխվել Ստեֆան Հոուքինգի, Ստեֆան Կոլբերտի, Լենս Արմսթրոնգի և այլոց ԴՆԹ-ները` համաշխարհային աղետից հետո դրանք վերականգնելու հնարավորությունն ունենալու համար:
  • 3.  Դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսներիզարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու։ Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։ ԴՆԹ-ի մոլեկուլները սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված երկու երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են նուկլեոտիդներից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից (գուանին (G, Գ), ադենին (A, Ա), թիմին (T, Թ) և ցիտոզին (C, Ց)), ածխաջրից (դեզօքսիռիբոզ) և ֆոսֆորական թթվի մնացորդներից։ ԴՆԹ-ի մոլեկուլների հիմնական դերը տեղեկատվության երկարատև պահպանումն է։ ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք ծածկագրում են սպիտակուցներ, կոչվում են գեներ, իսկ ԴՆԹ-ի չծածկագրող հատվածներն ունեն կառուցվածքային նշանակություն կամ մասնակցում են ծածկագրող հատվածների ակտիվության կարգավորմանը։
  • 4.  ԴՆԹ-ի երկու շղթաներն ընթանում են միմյանց հակառակ ուղղությամբ, որի պատճառով համարվում են հակազուգահեռ դասավորված։ ԴՆԹ-ի որևէ ծայրում շղթաներից մեկի 3′ ծայրն է, մյուսի՝ 5′ ծայրը։ Դեզօքսիռիբոզին միանում է 4 տեսակի ազոտային հիմքերից որևէ մեկը։ Հենց այս 4 ազոտային հիմքերի հաջորդականությունն էլ ապահովում է ինֆորմացիայի գաղտնագրումը։ Ինֆորմացիան պահպանվում է գենետիկական ծածկագրի միջոցով, իսկ ծածկագիրը հետագայում փոխակերպվում է ամինաթթուներիհաջորդականության։ ԴՆԹ-ի շղթաներից մեկի հիման վրա միաշղթա նուկլեինաթթվի՝ ՌՆԹ-ի սինթեզի պրոցեսն անվանվում է տրանսկրիպցիա, իսկ ի-ՌՆԹ-ի կաղապարի վրա ամինաթթուների հաջորդականության սինթեզը՝ տրանսլյացիա։
  • 5.  Բջիջների ներսում ԴՆԹ-ն փաթեթավորվում է քրոմոսոմների մեջ։ Բջջի բաժանման ժամանակ քրոմոսոմները կրկնապատկվում են ԴՆԹ-ի ռեպլիկացիայի (կրկնապատկման) ժամանակ։ Էուկարիոտ օրգանիզմների մոտ (կենդանիներ, բույսեր, սնկեր և նախակենդան իներ) ԴՆԹ-ի հիմնական մասը պահպանվում է կորիզում, իսկ որոշ մասը՝ օրգանոիդներում (միտոքոնդրիումներում կամ քլորոպլաստներ ում)։ Պրոկարիոտների մոտ (բակտերիա և արքեա) ԴՆԹ-ն պահպանվում է միայն ցիտոպլազմայում։ Քրոմոսոմներում ԴՆԹ-ի փաթեթավորմանը մասնակցում են հիստոնային սպիտակուցները։
  • 6.
  • 7. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը  ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգը և ժամկետները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետև Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ մասերի, ինչպես նաև «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 24 նոյեմբերի 2016 թվականի N 1100 - Ա որոշման պահանջներից:
  • 8. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները  «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հունիսի 29-ի ՀՕ 134-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահվել է ԴՆԹ-Ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգը և ժամկետները սահմանելու մասին որոշումը ընդունելու լիազորություն:  Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հունիսի 29- ի ՀՕ 134-Ն օրենքով փոփոխվող Օրենքի 15-րդ հոդվածով սահմանվում են փոխնակ մորից ծնված նորածիններին կենսաբանական ծնողներին հանձնելու կարգը արյունակցական կապը հաստատելուց հետո, ուստի ծագեցին ԴՆԹ-Ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգի և ժամկետների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատման ենթակա կոնկրետ հարցերի շրջանակ, այն է՝ արյան վերցնելու, նմուշառման, տեղափոխման, հետազոտության եզրակացության և կենսաբանական նյութի պահպանման ժամկետների, հետազոտության հակացուցումների ցանկը, համաձայն որի Փոխնակ մորից ծնված բոլոր նորածինները ենթակա են սույն որոշումով սահմանված կարգով ԴՆԹ թեստավորման և կարող են հանձնվել օրենսդրությամբ սահմանված կարգով փոխնակ մոր պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին/անձանց, եթե ԴՆԹ-ի որոշման արդյունքում հաստատվում է նորածնի և այդ անձանց արյունակցական կապը:
  • 9. Նյութը պատրաստեց՝ Սյուզի Հովհաննիսյան Առարկա՝ Կենսաբանություն 9