SlideShare a Scribd company logo
1 of 7
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 9-1դաս.
 Սպիտակուցները (պրոտեիններ) բարձրամոլեկուլային բնական օրգանական
միացություններ են: Սպիտակուցների մոլեկուլները պարունակում են
ածխածին, ջրածին, ազոտ, թթվածին և ծծումբ, որոշ տեսակներ՝ նաև ֆոսֆոր:
Սպիտակուցները a - ամինաթթվային օղակներից կազմված շղթաներ են և
կազմում են բջիջների չոր զանգվածի 50%-ից ավելին: Լինելով կենդանի
օրգանիզմների կենսագործունեության արդյունք (սինթեզվում են կենդանի
բջիջների կողմից)՝ սպիտակուցներն ապահովում են նրանց գոյության,
զարգացման, հասունացման և սերնդային նմանակի վերարտադրման
հնարավորությունները: Սպիտակուցների հատկությունները
պայմանավորված են նրանց մեջ ամինաթթուների հաջորդականությամբ:
 Օրգանիզմում սպիտակուցների դերը շատ տարատեսակ է: Յուրաքանչյուր
սպիտակուց ունի յուրահատուկ ֆիզիոլոգիական գործառույթներ:
Կառուցվածքային սպիտակուցները մասնակցում են օրգանիզմի տարբեր
կառուցվածքների գոյացմանը: Բջիջների թաղանթները, ներբջջային
գոյացությունները, նյարդային ցողունների թաղանթները բաղկացած են
հատուկ չլուծվող սպիտակուցներից, որոնք բազմաշաքարների և ճարպերի
հետ առաջացնում են բարդ միացություններ: Էլաստին սպիտակուցն
արյունատար անոթների բաղադրիչներից է: Մաշկը, ջլերը, կապանները,
աճառները, ոսկրերը պարունակում են կոլագեն սպիտակուցը: Կերատինները
մազերի, եղունգների, փետուրների, եղջերային գոյացությունների հիմնական
կառուցվածքային միավորներն են:
 Սպիտակուցային հորմոնները մասնակցում են օրգանիզմի աճին ու բազմացմանը:
Հատուկ լուսազգայուն սպիտակուցի՝ ռոդոպսինի շնորհիվ աչքի ցանցաթաղանթի վրա
առաջանում է դիտվող առարկայի պատկերը: Մկանները կծկվում ու թուլանում են
միոզին և ակտին սպիտակուցների շնորհիվ: Այս սպիտակուցներով է պայմանավորված
կենդանիների շարժվելու ունակությունը: Որոշ կենդանիների, օրինակ` օձերի,
միջատների, և բույսերի թույները նույնպես սպիտակուցներ են: Առանձին
սպիտակուցներ սննդանյութ են (կուտակվում են ձվի սպիտակուցային թաղանթում և
բույսերի սերմերում): Սպիտակուցների կարևոր խումբ են ֆերմենտները: Օրգանիզմում
բոլոր քիմիական շարժընթացներն իրականանում են դրանց մասնակցությամբ, առանց
ֆերմենտների օրգանիզմում անհնարին են մարսողությունը, թթվածնի յուրացումը,
նյութերի փոխանակությունը, էներգիայի կուտակումը, արյան մակարդումը և այլն: Որոշ
սպիտակուցներ ունեն փոխադրող գործառույթներ. էրիթրոցիտներում պարունակվող
հեմոգլոբինը թթվածինը թոքերից փոխադրում է դեպի հյուսվածքներ և օրգաններ, իսկ
այնտեղից` ածխաթթվական գազը դեպի թոքեր, որտեղից էլ արտաշնչման ժամանակ
այն դուրս է գալիս օրգանիզմից: Սպիտակուցներն ունեն նաև պաշտպանական
գործառույթներ: Երբ արյան մեջ ախտածին բակտերիաներ են թափանցում,
օրգանիզմում առաջանում են հակամարմիններ՝ իմունոգլոբուլիններ: Այս
սպիտակուցները չեզոքացնում են ախտածին միկրոօրգանիզմների
կենսագործունեության արգասիքները: Պաշտպանական գործառույթներից է նաև
արյան մակարդումը: Արյան պլազմայում լուծված անգույն ֆիբրինոգեն սպիտակուցն
արյունատար անոթի վնասված տեղում արագ պոլիմերվում է՝ վերածվելով ֆիբրինի
սպիտակ թելիկների:
 Բոլոր սպիտակուցները (լուծվողներ և չլուծվողներ, կենսաբանորեն ակտիվներ և
թունավորներ), անկախ իրենց բազմազանությունից և գործառույթների
տարբերությունից, բաղկացած են ամինաթթուներից, որոնք քիմիական (պեպտիդային)
կապերով միացած գծային պոլիմերներ են:
 Միևնույն ամինաթթվային կազմով, սակայն ամինաթթվային մնացորդների տարբեր
հաջորդականությամբ 2 սպիտակուցներ օժտված են տարբեր քիմիական և
կենսաբանական հատկություններով:
 Սպիտակուցներում պոլիպեպտիդային շղթաները սովորաբար ունեն պարուրաձև
տարածական կառուցվածք: Պարույրի առանձին գալարներն իրար միացած են
ջրածնային կապով: Տարբերում են սպիտակուցի մոլեկուլի առաջնային, երկրորդային,
երրորդային և չորրորդային կառուցվածքներ:
 Սպիտակուցի մոլեկուլում ամինաթթվային մնացորդների հերթականությունը կոչվում է
առաջնային կառուցվածք, իսկ ներմոլեկուլային կարգավորվածությունը՝ երկրորդային:
Երրորդայինը պոլիպեպտիդային շղթաների տարածական կոնֆիգուրացիան է՝
պոլիպեպտիդային շղթան ամբողջությամբ «ծրարվում» և սևեռվում է ամինաթթուների
կողմնային խմբերի փոխազդեցությունների շնորհիվ: Երբեմն որոշ սպիտակուցների մի
քանի մոլեկուլներ միավորվում են 1 ընդհանուր՝ չորրորդային կառուցվածքի մեջ: Բարձր
ջերմաստիճանի, թթուների, հիմքերի, ծանր մետաղների ազդեցությունից
սպիտակուցները ենթարկվում են կառուցվածքային մեծ փոփոխությունների՝
բնազրկման (դենատուրացում), և կորցնում են կենսաբանական ակտիվությունը:
Տարբերում են պարզ սպիտակուցներ կամ պրոտեիններ՝ կազմված միայն
ամինաթթվային մնացորդներից (ալբումին, գլոբուլին, պրոլամին, գլուտելին, պրոտամին,
հիստոն և այլն), և բարդ սպիտակուցներ կամ պրոտեիդներ, որոնց բաղադրության մեջ
կան նաև այլ միացություններ (օրինակ՝ հեմոգլոբին, նուկլեոպրոտեիդ, միոգլոբին,
ցիտոքրոմ և այլն):
 Սպիտակուցները սննդի օրաբաժնի հիմնական
կառուցվածքային մասն են: Սննդի միջոցով օրգանիզմ անցած
սպիտակուցները յուրացվում են մարսողական հյութերում
պարունակվող ֆերմենտների ազդեցությամբ: Սննդի
սպիտակուցները ճեղքվում են մինչև ամինաթթուներ, որոնք
աղիներից անցնում են արյան մեջ: Սննդի սպիտակուցների
քայքայումից առաջացած ամինաթթուներից օրգանիզմը
սինթեզում է իրեն անհրաժեշտ կառուցվածքային,
ֆերմենտային, կծկողական և այլ սպիտակուցներ:
 Հիվանդությունների ժամանակ մեծանում է անփոխարինելի
(օրգանիզմի կողմից չսինթեզվող) ամինաթթուների` աղիներ
ներթափանցելու և դրանց ներծծվելու միջև ընկած ժամանակը՝
հանգեցնելով հյուսվածքներում սպիտակուցային
փոխանակության ու սինթեզի խանգարման:
 Օրգանիզմում սպիտակուցների պաշարի սպառման առավել
վաղ ցուցանիշ է մեզում միզանյութի քանակի նվազումը
(բնականոն վիճակում՝ օրական 20–35 գ):
 Սպիտակուցները կոչվում են նաև պրոտեիններ
(հունարեն բառ է, նշանակում է կարևորագույն,
առաջնային): Այս անվանումն արտացոլում է
սպիտակուցային նյութերի առաջնակարգ
կենսաբանական նշանակությունը: Որտեղ կա կյանք,
այնտեղ առկա են սպիտակուցները, և հակառակը:
Նյութը պատրաստեց՝ Սյուզի Հովհաննիսյանը 9-1 դ.
Առարկա՝ Կենսաբանություն

More Related Content

What's hot

բջջի կառուցվածքը%2c
բջջի կառուցվածքը%2cբջջի կառուցվածքը%2c
բջջի կառուցվածքը%2c
Eva Berberyan
 
Բջիջ
ԲջիջԲջիջ
Բջիջ
ganyan
 
կենսաբանություն 3
կենսաբանություն 3կենսաբանություն 3
կենսաբանություն 3
harutyunyan--erik
 
բջջի կառուցվածքը (1)
բջջի կառուցվածքը (1)բջջի կառուցվածքը (1)
բջջի կառուցվածքը (1)
tigranshushan
 
բջիջ լարիսա
բջիջ լարիսաբջիջ լարիսա
բջիջ լարիսա
jenulik
 

What's hot (20)

Բջիջ և հյուսվածք
Բջիջ և հյուսվածքԲջիջ և հյուսվածք
Բջիջ և հյուսվածք
 
mkanayin hyusvacq
mkanayin hyusvacqmkanayin hyusvacq
mkanayin hyusvacq
 
Սպիտակուցներ
ՍպիտակուցներՍպիտակուցներ
Սպիտակուցներ
 
Վիտամիններ
ՎիտամիններՎիտամիններ
Վիտամիններ
 
բջջի կառուցվածքը%2c
բջջի կառուցվածքը%2cբջջի կառուցվածքը%2c
բջջի կառուցվածքը%2c
 
Բջիջ
ԲջիջԲջիջ
Բջիջ
 
բջիջ
բջիջբջիջ
բջիջ
 
Սպիտակուցներ
ՍպիտակուցներՍպիտակուցներ
Սպիտակուցներ
 
կենսաբանություն 3
կենսաբանություն 3կենսաբանություն 3
կենսաբանություն 3
 
բոլոր բջջի կառուցվածքը (1)
բոլոր բջջի կառուցվածքը (1)բոլոր բջջի կառուցվածքը (1)
բոլոր բջջի կառուցվածքը (1)
 
բջջի կառուցվածքը (1)
բջջի կառուցվածքը (1)բջջի կառուցվածքը (1)
բջջի կառուցվածքը (1)
 
բջիջ լարիսա
բջիջ լարիսաբջիջ լարիսա
բջիջ լարիսա
 
Բջիջ
ԲջիջԲջիջ
Բջիջ
 
Բջիջի կառուցվածքը
Բջիջի կառուցվածքըԲջիջի կառուցվածքը
Բջիջի կառուցվածքը
 
Բջիջ
ԲջիջԲջիջ
Բջիջ
 
Բջջի կառուցվածքը
Բջջի կառուցվածքըԲջջի կառուցվածքը
Բջջի կառուցվածքը
 
Օրգանիզմն ամբողջական համակարգ
Օրգանիզմն ամբողջական համակարգՕրգանիզմն ամբողջական համակարգ
Օրգանիզմն ամբողջական համակարգ
 
Բջիջներ և հյուսվածքներ
Բջիջներ և հյուսվածքներԲջիջներ և հյուսվածքներ
Բջիջներ և հյուսվածքներ
 
Նյութերի և էներգիայի փոխանակություն
Նյութերի և էներգիայի փոխանակությունՆյութերի և էներգիայի փոխանակություն
Նյութերի և էներգիայի փոխանակություն
 
Արտազատություն
ԱրտազատությունԱրտազատություն
Արտազատություն
 

Similar to Սպիտակուցներ (16)

Նյարդային Համակարգ և Գեղձեր
Նյարդային Համակարգ և ԳեղձերՆյարդային Համակարգ և Գեղձեր
Նյարդային Համակարգ և Գեղձեր
 
ԴՆԹ
ԴՆԹԴՆԹ
ԴՆԹ
 
Վիտամիններ
ՎիտամիններՎիտամիններ
Վիտամիններ
 
Bjijner ev hyusvacqner
Bjijner ev hyusvacqnerBjijner ev hyusvacqner
Bjijner ev hyusvacqner
 
կենսաբանություն
կենսաբանությունկենսաբանություն
կենսաբանություն
 
Վիտամինների մասին
Վիտամինների մասինՎիտամինների մասին
Վիտամինների մասին
 
բջջի կառուցվածքը և բջջի քիմիական բաղադրությունը
բջջի կառուցվածքը և բջջի քիմիական բաղադրությունըբջջի կառուցվածքը և բջջի քիմիական բաղադրությունը
բջջի կառուցվածքը և բջջի քիմիական բաղադրությունը
 
առողջ սնունդ
առողջ սնունդառողջ սնունդ
առողջ սնունդ
 
Մուտացիա
ՄուտացիաՄուտացիա
Մուտացիա
 
վ ի տ ա մ ի ն
վ ի տ ա մ ի նվ ի տ ա մ ի ն
վ ի տ ա մ ի ն
 
Բջիջ
ԲջիջԲջիջ
Բջիջ
 
կենսաբանությւոն
կենսաբանությւոնկենսաբանությւոն
կենսաբանությւոն
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
բջիջ լարիսա
բջիջ լարիսաբջիջ լարիսա
բջիջ լարիսա
 
Բջիջների կառուցվածքը
Բջիջների կառուցվածքըԲջիջների կառուցվածքը
Բջիջների կառուցվածքը
 
Գեղձեր
ԳեղձերԳեղձեր
Գեղձեր
 

More from Syuzy Hovhannisyan

More from Syuzy Hovhannisyan (11)

Աշոտ Ղուլյան
Աշոտ ՂուլյանԱշոտ Ղուլյան
Աշոտ Ղուլյան
 
Ալեք Մանուկյան
Ալեք Մանուկյան Ալեք Մանուկյան
Ալեք Մանուկյան
 
Լրիվ դոմինանտություն և ոչ լրիվ դոմինանտություն
Լրիվ դոմինանտություն և ոչ լրիվ դոմինանտությունԼրիվ դոմինանտություն և ոչ լրիվ դոմինանտություն
Լրիվ դոմինանտություն և ոչ լրիվ դոմինանտություն
 
Գամետների մաքրության վարկածը
Գամետների մաքրության վարկածըԳամետների մաքրության վարկածը
Գամետների մաքրության վարկածը
 
Ժառանգականություն և փոփոխականություն
Ժառանգականություն և փոփոխականությունԺառանգականություն և փոփոխականություն
Ժառանգականություն և փոփոխականություն
 
ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու)
ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու)ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու)
ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու)
 
Գենետիկայի զարգացման պատմություն
Գենետիկայի զարգացման պատմությունԳենետիկայի զարգացման պատմություն
Գենետիկայի զարգացման պատմություն
 
Նելսոն Ստեփանյան
Նելսոն ՍտեփանյանՆելսոն Ստեփանյան
Նելսոն Ստեփանյան
 
Հեմոֆիլիա
ՀեմոֆիլիաՀեմոֆիլիա
Հեմոֆիլիա
 
Դալտոնիզմ
ԴալտոնիզմԴալտոնիզմ
Դալտոնիզմ
 
Արտաթորության համակարգ
Արտաթորության համակարգԱրտաթորության համակարգ
Արտաթորության համակարգ
 

Սպիտակուցներ

  • 2.  Սպիտակուցները (պրոտեիններ) բարձրամոլեկուլային բնական օրգանական միացություններ են: Սպիտակուցների մոլեկուլները պարունակում են ածխածին, ջրածին, ազոտ, թթվածին և ծծումբ, որոշ տեսակներ՝ նաև ֆոսֆոր: Սպիտակուցները a - ամինաթթվային օղակներից կազմված շղթաներ են և կազմում են բջիջների չոր զանգվածի 50%-ից ավելին: Լինելով կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք (սինթեզվում են կենդանի բջիջների կողմից)՝ սպիտակուցներն ապահովում են նրանց գոյության, զարգացման, հասունացման և սերնդային նմանակի վերարտադրման հնարավորությունները: Սպիտակուցների հատկությունները պայմանավորված են նրանց մեջ ամինաթթուների հաջորդականությամբ:  Օրգանիզմում սպիտակուցների դերը շատ տարատեսակ է: Յուրաքանչյուր սպիտակուց ունի յուրահատուկ ֆիզիոլոգիական գործառույթներ: Կառուցվածքային սպիտակուցները մասնակցում են օրգանիզմի տարբեր կառուցվածքների գոյացմանը: Բջիջների թաղանթները, ներբջջային գոյացությունները, նյարդային ցողունների թաղանթները բաղկացած են հատուկ չլուծվող սպիտակուցներից, որոնք բազմաշաքարների և ճարպերի հետ առաջացնում են բարդ միացություններ: Էլաստին սպիտակուցն արյունատար անոթների բաղադրիչներից է: Մաշկը, ջլերը, կապանները, աճառները, ոսկրերը պարունակում են կոլագեն սպիտակուցը: Կերատինները մազերի, եղունգների, փետուրների, եղջերային գոյացությունների հիմնական կառուցվածքային միավորներն են:
  • 3.  Սպիտակուցային հորմոնները մասնակցում են օրգանիզմի աճին ու բազմացմանը: Հատուկ լուսազգայուն սպիտակուցի՝ ռոդոպսինի շնորհիվ աչքի ցանցաթաղանթի վրա առաջանում է դիտվող առարկայի պատկերը: Մկանները կծկվում ու թուլանում են միոզին և ակտին սպիտակուցների շնորհիվ: Այս սպիտակուցներով է պայմանավորված կենդանիների շարժվելու ունակությունը: Որոշ կենդանիների, օրինակ` օձերի, միջատների, և բույսերի թույները նույնպես սպիտակուցներ են: Առանձին սպիտակուցներ սննդանյութ են (կուտակվում են ձվի սպիտակուցային թաղանթում և բույսերի սերմերում): Սպիտակուցների կարևոր խումբ են ֆերմենտները: Օրգանիզմում բոլոր քիմիական շարժընթացներն իրականանում են դրանց մասնակցությամբ, առանց ֆերմենտների օրգանիզմում անհնարին են մարսողությունը, թթվածնի յուրացումը, նյութերի փոխանակությունը, էներգիայի կուտակումը, արյան մակարդումը և այլն: Որոշ սպիտակուցներ ունեն փոխադրող գործառույթներ. էրիթրոցիտներում պարունակվող հեմոգլոբինը թթվածինը թոքերից փոխադրում է դեպի հյուսվածքներ և օրգաններ, իսկ այնտեղից` ածխաթթվական գազը դեպի թոքեր, որտեղից էլ արտաշնչման ժամանակ այն դուրս է գալիս օրգանիզմից: Սպիտակուցներն ունեն նաև պաշտպանական գործառույթներ: Երբ արյան մեջ ախտածին բակտերիաներ են թափանցում, օրգանիզմում առաջանում են հակամարմիններ՝ իմունոգլոբուլիններ: Այս սպիտակուցները չեզոքացնում են ախտածին միկրոօրգանիզմների կենսագործունեության արգասիքները: Պաշտպանական գործառույթներից է նաև արյան մակարդումը: Արյան պլազմայում լուծված անգույն ֆիբրինոգեն սպիտակուցն արյունատար անոթի վնասված տեղում արագ պոլիմերվում է՝ վերածվելով ֆիբրինի սպիտակ թելիկների:
  • 4.  Բոլոր սպիտակուցները (լուծվողներ և չլուծվողներ, կենսաբանորեն ակտիվներ և թունավորներ), անկախ իրենց բազմազանությունից և գործառույթների տարբերությունից, բաղկացած են ամինաթթուներից, որոնք քիմիական (պեպտիդային) կապերով միացած գծային պոլիմերներ են:  Միևնույն ամինաթթվային կազմով, սակայն ամինաթթվային մնացորդների տարբեր հաջորդականությամբ 2 սպիտակուցներ օժտված են տարբեր քիմիական և կենսաբանական հատկություններով:  Սպիտակուցներում պոլիպեպտիդային շղթաները սովորաբար ունեն պարուրաձև տարածական կառուցվածք: Պարույրի առանձին գալարներն իրար միացած են ջրածնային կապով: Տարբերում են սպիտակուցի մոլեկուլի առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային կառուցվածքներ:  Սպիտակուցի մոլեկուլում ամինաթթվային մնացորդների հերթականությունը կոչվում է առաջնային կառուցվածք, իսկ ներմոլեկուլային կարգավորվածությունը՝ երկրորդային: Երրորդայինը պոլիպեպտիդային շղթաների տարածական կոնֆիգուրացիան է՝ պոլիպեպտիդային շղթան ամբողջությամբ «ծրարվում» և սևեռվում է ամինաթթուների կողմնային խմբերի փոխազդեցությունների շնորհիվ: Երբեմն որոշ սպիտակուցների մի քանի մոլեկուլներ միավորվում են 1 ընդհանուր՝ չորրորդային կառուցվածքի մեջ: Բարձր ջերմաստիճանի, թթուների, հիմքերի, ծանր մետաղների ազդեցությունից սպիտակուցները ենթարկվում են կառուցվածքային մեծ փոփոխությունների՝ բնազրկման (դենատուրացում), և կորցնում են կենսաբանական ակտիվությունը: Տարբերում են պարզ սպիտակուցներ կամ պրոտեիններ՝ կազմված միայն ամինաթթվային մնացորդներից (ալբումին, գլոբուլին, պրոլամին, գլուտելին, պրոտամին, հիստոն և այլն), և բարդ սպիտակուցներ կամ պրոտեիդներ, որոնց բաղադրության մեջ կան նաև այլ միացություններ (օրինակ՝ հեմոգլոբին, նուկլեոպրոտեիդ, միոգլոբին, ցիտոքրոմ և այլն):
  • 5.  Սպիտակուցները սննդի օրաբաժնի հիմնական կառուցվածքային մասն են: Սննդի միջոցով օրգանիզմ անցած սպիտակուցները յուրացվում են մարսողական հյութերում պարունակվող ֆերմենտների ազդեցությամբ: Սննդի սպիտակուցները ճեղքվում են մինչև ամինաթթուներ, որոնք աղիներից անցնում են արյան մեջ: Սննդի սպիտակուցների քայքայումից առաջացած ամինաթթուներից օրգանիզմը սինթեզում է իրեն անհրաժեշտ կառուցվածքային, ֆերմենտային, կծկողական և այլ սպիտակուցներ:  Հիվանդությունների ժամանակ մեծանում է անփոխարինելի (օրգանիզմի կողմից չսինթեզվող) ամինաթթուների` աղիներ ներթափանցելու և դրանց ներծծվելու միջև ընկած ժամանակը՝ հանգեցնելով հյուսվածքներում սպիտակուցային փոխանակության ու սինթեզի խանգարման:  Օրգանիզմում սպիտակուցների պաշարի սպառման առավել վաղ ցուցանիշ է մեզում միզանյութի քանակի նվազումը (բնականոն վիճակում՝ օրական 20–35 գ):
  • 6.  Սպիտակուցները կոչվում են նաև պրոտեիններ (հունարեն բառ է, նշանակում է կարևորագույն, առաջնային): Այս անվանումն արտացոլում է սպիտակուցային նյութերի առաջնակարգ կենսաբանական նշանակությունը: Որտեղ կա կյանք, այնտեղ առկա են սպիտակուցները, և հակառակը:
  • 7. Նյութը պատրաստեց՝ Սյուզի Հովհաննիսյանը 9-1 դ. Առարկա՝ Կենսաբանություն