Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

ցողունային բջիջներ

2,773 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

ցողունային բջիջներ

  1. 1. Դեռևս X դարի սկզբներին մեծն Ավիցեննան նշում էր, որ բժշկիգործիքներն են խոսքը, բույսը և դանակը: Այդպես դարեր իվեր ձևավորվել են բուժման հիմնական մոտեցումները`բուսաբուժություն (բույս), հոգեբուժություն (խոսք) ևվիրաբուժություն (դանակ): Բժշկագիտության վերջինձեռքբերումների շնորհիվ բուժման մոտեցումների շարքըհամալրվել է ևս մեկով` բջջային տեխնոլոգիաներով,մասնավորապես, ցողունային բջիջների (ՑԲ) միջոցովտարբեր հիվանդությունների բուժման նոր եղանակներով: ՑԲկիրառման շնորհիվ ստեղծվել է բժշկության նոր բնագավառ`վերականգնողական (ռեգեներատիվ) բժշկությունը: Եթե վիրաբուժության հիմքում ընկած է«ավելորդի հեռացումը», ապա դրան հակառակ վերականգնողական բժշկությունը գործում է «բացակայող բաղադրամասի լրացման» սկզբունքով: Վերջինս ներառում է էնդոգեն ՑԲ-ի ակտիվացման կամ բջջային բուժման (բջիջների փոխպատվաստման) եղանակով վնասված հյուսվածքի վերականգնումը, երիտասարդության երկարաձգումը և հիվանդների կյանքի որակի բարելավումը:
  2. 2. ՑԲ անվանումն առաջարկել է ռուս հյուսվածաբան Ա. Մաքսիմովը, 1908 թ., նաև «Stammzelle» հասկացությունը, որը բնորոշվում է որպես լիմֆոցիտ, որպես բջիջ : XX դարի 60- ականներին մի խումբ հետազոտողներեկան այն եզրակացության, որ ճառագայթվածին առողջ սինգեն մկից ստացված ողնուղեղային բջիջների մահացու չափաբաժնի ներերակային ներմուծումը բերում է փայծաղում արյունաստեղծ, դիֆերենցված բջիջների գաղութների զարգացման:Հետագայում Ա. Ֆրիդենշտեյնըաշխատակիցների հետ ապացուցեց, որողնուղեղում, բացի արյունաստեղծ ՑԲ-ներից,կան նաև ստրոմալ ՑԲ-ներ, որոնքկուլտիվացման ժամանակ ձևավորում ենֆիբրոբլաստանման բջիջների գաղութներ:Նմանատիպ գաղութների պատվաստումըհանգեցնում է ոսկրային կամ ճարպայինհյուսվածքի ձևավորման

×