Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

ԳՄՕ

2,532 views

Published on

Նյութը պատրաստել եմ, ինչպես հետազոտական ա
խատանք:

  • Be the first to comment

ԳՄՕ

  1. 1. Հետազոտական աշխատանք
  2. 2. Ի՞նչ է ԳՄՕ-ն  Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ (ԳՄՕ) կարող ենք կոչել ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմ, որի ժառանգական ապարատում ներդրված են օտարածին գեներ` նոր որակների կամ նոր ֆունկցիաների ստացման նպատակով:  Այսօր մշակված է ԳՄՕ բույսերի ավելի քան 120 տեսակ` սոյա, եգիպտացորեն, բրինձ, դդմիկ, վարունգ, լոլիկ, ցորեն, կարտոֆիլ, բամբակ, շաքարի ճակնդեղ և այլն:
  3. 3.  Այսօր ԳՄՕ-ները իսկապես լայն կիրառում ունեն ողջ աշխարհում: Արտադրողների համար այս միջոցը իրոք, որ ավելի ձեռնտու և շահավետ է: Բայց մեզ համար այն վտանգ է ներկայացնում: Մարդը, որքան, որ հեռանում է բնությունից և բնականից այնքան ավելի աղետալի է դառնում մարդկության վիճակը, հաշվի առնելով բազմաթիվ հիվանդությունները: Որոշ մարդիկ նախընտրում են իրենց առողջությունը վնասելով գնել ԳՄՕ-ի ենթարկված մթերք: Բայց շատերն էլ առանց հասկանալու են դա անում, տեղեկացված չլինելով և խաբվելով մթերքի ախորժալի տեսքին: Այդ մթերքը ոչ միայն համային որակն են կորցնում, այլև վնասակար են:  Շատ ավելի լավ կլինի մթերքը լինի բնական, բայց ինչպես նշվում է շատ աղբյուրներում, իսկապես սննդի պակասության խնդիր կա, բայց չեմ կարծում, որ այդ պակասությունը պետք է լրացնել մարդու կյանքին սպառնացող և կյանքի որակը փոխող սննդամթերքով:
  4. 4.  Թաքնված հիվանդություններ ու ալերգիաներ կան բոլորիս մո տ, անկախ նրանից, թե մենք ինչքանակությամբ ենք օգտագործ ում մոդիֆիկացված մթերքներ, միևնույնն է առաց դրանց գոնե չնչինօգտագործման մենք ուղղակի չենք կարող գոյատևել: Մա րդիկ կան, որ ԳՄՕ-ների օգտագործումը դարնում են բնականոն կյանքի ռիթմ: Այդպիսի մարդկանց համար կասեմ, որ այդպիսի մտածելակերպովմարդիկ պարզապես դանդաղ ոչ նչացնում են իրենց և իրենց "խելքին ընկնող" մարդկանց:Դրա լավն այն է, որ դրանք ստեղծվում են մարդկանց փրկելու համար սովից: Ինչպես շատ երկրներում է, մարդիկ ուղակի անհրաժեշտությունից ելնելով են օգտագործում, ուրիշ սնունդ չունելու պատճառով: Կարելի է մի հետևություն անել. Մարդիկ կան, որ օգտագործում են դրանք սննդի բավարար պաշարներ չունենալու պատճառով, իսկ որոշ մարդիկ էլ, պարզապես նրա համար, որ կարծում են իրենք չեն կարող ձմռանն առանց ամառային մթերքի:
  5. 5. Գենետիկորեն մոդիֆիկացված սնունդը նպաստում է չարորակ ուռուցքների գոյացմանը  Ռուս գիտնականների ուսումնասիրությունները հաստատում են արտասահմանյան կոլեգաների եզրահանգումները. մարդը որքան շատ է օգտագործում ԳՄՕ, այնքան մեծ է արյան մեջ չարորակ գոյացությունների, աղեստամոքսային տրակտի և նյարդային համակարգի ախտահարման վտանգը: Հաստատված է նաև արյան անոթների անանցանելիություն, ինչպես նոր ալերգիկ հիվանդությունների աճը:
  6. 6. ԳՄՕ-ի ստեղծման պատությունը  70-ական թվականների սկզբից արագ տեմպերով սկսեց զարգանալ ռեկոմբինատ ԴՆԹ-ի տեխնոլոգիան և ստեղծվեց նոր ուղղություն մոլոկուլյար գենետիկայում` Գենային ինժեներիան:Գենային ինժեներիայի մեթոդները հնարավորություն էին տալիս կենդանի օրգանիզմներում տեղագրել այնպիսի գենետիկական ծրագրեր, որոնք ավելի ցանկալի էին և գիտության մեջ և պրակտիկայի համար: Գենային ինժեներիայի կարևոր նպատակներից մեկը եղավ նոր տրանսգեն բույսրի և կենդանիների ստեղծումը: Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղագրել էին օտար գեներ, անվանեցին տրանսգեն կամ գենետիկորոն ձևափոխված օրգանիզմներ:
  7. 7. Փորձեր…  Փորձարկման ենթարկված կենդանիները բաժանվել են 4 խմբի. առաջին խմբին կերակրել են սովորական հատիկային կերով, երկրորդին` բնական սոյայով, երրորդ-չորրորդ խմբերում ընդգրկված կենդանիներին կերակրել են գենետիկորեն մոդիֆիկացված սոյա պարունակող կերով (սոյայի աղացած քուսպով` շրոտով)։ Նույնկերպ կերակրվել են նորածին գերմանամկներըֈ  Երրորդ և չորրորդ խմբերում ստացվել են հետևյալ արդյունքները. կենդանիների առաջին սերնդում ավելի շատ են եղել էգերը, դրանք համեմատաբար ավելի նվազ են եղել, քան ծնողները, կտրուկ անկում է ապրել ծննդաբերության ցուցանիշը, կենդանիների երրորդ սերունդն այլևս ընդունակ չի եղել գոյատևելֈ
  8. 8. Հետևություն  Գենետիկորեն մոդիֆիկացված սոյա պարունակող կերի կիրառումը հանգեցրել է նրան, որ գերմանամկները կորցրել են բազմանալու ունակությունըֈ Չնայած փորձի պայմանները չափազանց խիստ և միակողմանի են, այնուամենայնիվ, այս ամենն արժե ի գիտություն ընդունելֈ
  9. 9. Օրենք, որը կարգավորելու է ԳՄՕ-ների կիրառումը  Հայաստանի բնապահպանության նախարարությունը մշակել, իսկ առաջիկայում ԱԺ կներկայացնի «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» օրենքի նախագիծըֈ  Նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը լրագրողներին հայտնեց, որ հույս ունեն մինչեւ հաջորդ տարի ունենալ օրենք, որի շնորհիվ հնարավոր կլինի վերահսկել եւ կարգավորել մեր կյանքին ու առողջությանն ուղղակիորեն առնչվող այդ ոլորտըֈ Նա նաեւ հայտնեց, որ օրենքի նախագիծը քննարկվել է կառավարությունում` ՀԿ-ների եւ համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ:
  10. 10.  Այն ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր, սակայն ինձ համար գերակայում են բացասական կոսմերը: Աշխարհի բնակչությունը աճում է, ու մարդկանց պետք է սննդով ապահովել. այս տեսանկյունից ԳՄՕ մթերքը ձեռնտու է: Սակայն ինչ իմաստ կա նման մթերք արտադրելու, եթե արդյունքում աճելու է հիվանդությունների, վարակների թիվն ու արդյունքում կրճատվելու է մարդկանց թիվը. այն մարդկանց, ում սնննդով ապահովելու համար ԳՄՕ մթերք է արտադրվում:  Սակայն ուրախալի է, որ ՀՀ-ում ԳՄՕ մթերքների թիվը բավականին քիչ է:
  11. 11. martamara86.wordpress.com - Ընկեր Մարթայի բլոգը http://sonbio.blogspot.com/ - Սոնա Հովհաննիսյանի բլոգը http://suzikarapetyan.blogspot.com – Սյուզի Կարապետյանի բլոգը

×