SlideShare a Scribd company logo
1 of 7
ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ
ԱՐՇԱԼՈՒՅՍԸ
Այս փոքր երկիրն իր մարդկային և նյութական
սահմանափակ հնարավորություններով մեծ
ավանդ է նրդրել համաշխարհային
պատմության մեջ: Այստեղից է սկսվում արդի
Եվրոպան: Հին հույներն իրենց պատմությունը
կերտել են Բալկանյան թերակղզու հարավում
և Էգեյան ծովի ավազանում՝ Հունաստան,
Էգեյան կղզիներ, Փոքր Ասիայի առափնյա
շրջաններ:
ԵՐԿԻՐԸ և ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ
Հունաստանը լեռներով կտրտված՝ ոչ մեծ
երկրամասերով տարածք է, որոնցում չկան
խոշոր գետեր, արգավանդ դաշտավայրեր ու
անտառներ: Ուստի գյուղատնտեսության
զարգացման համար անհրաժեշտ էր հողի
պարարտացում և ոռոգում: Հունաստանին միշտ
պակասել է հացահատիկը, որը ներկրվել է այլ
երկրներից: Արոտավայրերի սակավության
պատճառով մարդիկ պահում էին հիմնականում
մանր եղջերավոր անասուններ՝ այծ, ոչխար:
Երկիրը հարուստ էր օգտակար հանածոներով՝
երկաթ, պղինձ, անագ, ոսկի, արծաթ, մարմար,
կավ և այլն:
ԵՐԿԻՐԸ և ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅՈՆԸ
Դրանք նպաստավոր պայմաններ էին ստեղծում
արհեստագործության համար: Կտրտված
ծովափերին նավահանգիստների համար կային
բազմաթիվ հարմար ծովածոցեր: Ժամանակի
ընթացքում հույները դարձան հմուտ
նավագնացներ և հասան Միջերկրական ու Սև
ծովերի հեռավոր ափերը: Հույներն այդ բնական
միջավայր էին ներգաղթել առանձին
ցեղախմբերով Բալկանյան թերակղզու հյուսիսից,
որոնք հաստատվել էին երկրի տարբեր
հատվածներում: Այդ ցեղախմբերն էին
աքայացիները, դորիացիները, հոնիացիները:
Երբեմն նրանք պատերազմում էին միմյանց դեմ,
սակայն օտարների դեմ պայքարելիս, որոնց
անվանում էին բարբարոսներ, միավորվում էին:
ԿՐԵՏԵԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
Կրետե կղզին Էգեյան ծովի հարավում է: Այստեղ
բնակվող ցեղերը զբաղվում էին երկրագործությամբ և
անասնապահությամբ: Հետագայում զարգացան
արհեստները՝ մետաղաձուլություն, կավագործություն,
կաշեգործություն, փայտամշակություն և այլն:
Համատեղ աշխատանքի և պաշտպանության նպա տա
կով գյու ղա կան համայնք ները սկսեցին միավորվել
ամրոց–պալատների շուրջը: Այդ պալատներում
ապրում էին տեղական արքայիկները: Կրետեում
կային տասնյակ պալատական նման կենտրոններ:
Ք.ա. III հազարամյակի վերջին դրանք միավորվեցին
միասնական պետության մեջ: Դրա մայրաքաղաքը
Կնոսոսն էր:
ԿՐԵՏԵԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
Ք.ա. XVII–XV դարերում Կրետեի թագավորությունը հասավ իր
հզորության գագաթնակետին: Նա իր տիրապետությունը
տարածեց Էգեյան կղզիների և Բալկանյան Հունաստանի վրա:
Այդ տերությունն անվանվել է նաև Կրետեի ծովապետություն:
Սակայն Կրետեի հզորությունը փլուզվեց Ք.ա. XV դարի կեսերին:
Պատճառը բնական աղետն էր. Էգեյան ծովի հարավում տեղի
ունեցավ ավերիչ երկրաշարժ: Շուտով Կրետեներ թափանցեցին
հունական աքայական ցեղերը: Նրանք ժառանգեցին տեղական
մշակույթը, կրոնը և պետական կառավարման կարգը: Սակայն
չկարողացան դիմակայել Ք.ա. XII դարի կեսերին սկսված
հունական այլ ցեղի՝ դորիացիների ավերիչ արշավանքներին:
Դրանց հետևանքով Կրետեի տերությունը հեռացավ
պատմության ասպարեզից: Մարդկությունը ժառանգել է
Կրետեի մշակութային նվաճումները՝ շինարարական արվեստը,
կրոնը, գիր ու գրականությունը, գիտական միտքը:
ՀՈՄԵՐՈՍՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ
Դարաշրջանն այսպես են անվանում, քանի որ ուսումնասիրության
հիմնական սկզբնաղբյուրները Հոմերոսի «Իլիական» և
«Ոդիսական» պոեմներն են: Այս դարաշրջանի Հունաստանում
տիրապետող էր տոհմացեղային հասարակությունը:
Դորիացիներն ապրում էին տոհմացեղային կենցաղով: Երբ
նրանք, Բալկանների հյուսիսից շարժվելով հարավ, ավերեցին
ու թալանեցին Կրետեի պալատական համալիրները,
Հունաստանը հետադիմեց. անկում ապրեցին արհեստներն ու
առևտուրը: Հաճախակի դարձան ավերիչ պատերազմնե րը:
Զորեղ պետական միավորումներին փոխարինեցին առանձին
ցեղերն ու ցեղային միավորումները: Հոմերոսյան
հասարակության հիմնական խավը ազատ գյուղացիներն էին:
Նրանք անձնապես ազատ էին, ունեին հողի իրենց
մասնաբաժինը, վարում էին սեփական տնտեսությունը և
միաժամանակ զինվոր էին:
ՀՈՄԵՐՈՍՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ
Ավագանին բաղկացած էր նշանավոր տոհմերի
ներկայացուցիչներից: Օգտագործելով իրենց
հեղինակությունն ու ազդեցությունը՝ ավագանու
անդամներն արդեն հասցրել էին ձեռք բերել հողի մեծ
մասնաբաժիններ և հարստություն: Ունեին ստրուկներ,
որոնք ռազմագերիներ էին: Ցեղերի և ցեղախմբերի
գլուխ կանգնած էր արքայիկը (բասի լևս), որը նաև
զորքի հրամանատարն էր: Նրա իշխանությունը
բացարձակ չէր, այլ սահմանափակված էր ավագանու
խորհրդով: Այդ խորհուրդը որոշումներ էր կայացնում
բոլոր կարևոր հարցերի կապակցությամբ: Հաճախ
հրավիրվում էր աշխարհաժողով (ագորա): Դրան
մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ:
Հոմերոսյան դարաշրջանի վերջում տոհմացեղային
կարգերը սկսեցին քայքայվել:

More Related Content

Similar to Հին Հունաստանի Պատմության Արշալույսը

Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Եգիպտոս
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: ԵգիպտոսՀանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Եգիպտոս
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: ԵգիպտոսArtak Zargaryan
 
History Հին Հունաստան
History Հին ՀունաստանHistory Հին Հունաստան
History Հին ՀունաստանSiranush Gharibyan
 

Similar to Հին Հունաստանի Պատմության Արշալույսը (7)

презентация1
презентация1презентация1
презентация1
 
Իսպանիա
ԻսպանիաԻսպանիա
Իսպանիա
 
atlantis
atlantisatlantis
atlantis
 
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Եգիպտոս
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: ԵգիպտոսՀանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Եգիպտոս
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Եգիպտոս
 
Egiptos
EgiptosEgiptos
Egiptos
 
History Հին Հունաստան
History Հին ՀունաստանHistory Հին Հունաստան
History Հին Հունաստան
 
Bararan3 (s v)
Bararan3 (s v)Bararan3 (s v)
Bararan3 (s v)
 

More from Elen Eranosyan

Ալյումինի (Al) մասին
Ալյումինի (Al) մասինԱլյումինի (Al) մասին
Ալյումինի (Al) մասինElen Eranosyan
 
Շուշանի մասին
Շուշանի մասինՇուշանի մասին
Շուշանի մասինElen Eranosyan
 
Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում
Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմումՔիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում
Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմումElen Eranosyan
 
Վահան Տերյանի «Մթնշաղի Անուրջներ»
Վահան Տերյանի «Մթնշաղի Անուրջներ»Վահան Տերյանի «Մթնշաղի Անուրջներ»
Վահան Տերյանի «Մթնշաղի Անուրջներ»Elen Eranosyan
 
Սարդերի մասին
Սարդերի մասինՍարդերի մասին
Սարդերի մասինElen Eranosyan
 
Ֆիզիկական և քիմիական երևույթները մեր շրջապատում
Ֆիզիկական և քիմիական երևույթները մեր շրջապատումՖիզիկական և քիմիական երևույթները մեր շրջապատում
Ֆիզիկական և քիմիական երևույթները մեր շրջապատումElen Eranosyan
 
Մխիթար Սեբաստացու մասին
Մխիթար Սեբաստացու մասինՄխիթար Սեբաստացու մասին
Մխիթար Սեբաստացու մասինElen Eranosyan
 
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունըԱտոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունըElen Eranosyan
 
Фильм, который любили мои родители
Фильм, который любили мои родителиФильм, который любили мои родители
Фильм, который любили мои родителиElen Eranosyan
 
Կալանխոեի մասին
Կալանխոեի մասինԿալանխոեի մասին
Կալանխոեի մասինElen Eranosyan
 
Ներսես Շնորհալի
Ներսես ՇնորհալիՆերսես Շնորհալի
Ներսես ՇնորհալիElen Eranosyan
 
Թարգմանաչաց տոնի մասին
Թարգմանաչաց տոնի մասինԹարգմանաչաց տոնի մասին
Թարգմանաչաց տոնի մասինElen Eranosyan
 
Քիմիական նյութերի ճանաչումը ըստ հատկությունների
Քիմիական նյութերի ճանաչումը ըստ հատկություններիՔիմիական նյութերի ճանաչումը ըստ հատկությունների
Քիմիական նյութերի ճանաչումը ըստ հատկություններիElen Eranosyan
 
Քիմիան և կենցաղը
Քիմիան և կենցաղըՔիմիան և կենցաղը
Քիմիան և կենցաղըElen Eranosyan
 
Դաշնամուրի Մասին
Դաշնամուրի ՄասինԴաշնամուրի Մասին
Դաշնամուրի ՄասինElen Eranosyan
 

More from Elen Eranosyan (20)

Ալյումինի (Al) մասին
Ալյումինի (Al) մասինԱլյումինի (Al) մասին
Ալյումինի (Al) մասին
 
Շուշանի մասին
Շուշանի մասինՇուշանի մասին
Շուշանի մասին
 
Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում
Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմումՔիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում
Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում
 
Giuseppe Mezzofanti
Giuseppe MezzofantiGiuseppe Mezzofanti
Giuseppe Mezzofanti
 
About Vahan Teryan
About Vahan TeryanAbout Vahan Teryan
About Vahan Teryan
 
Վահան Տերյանի «Մթնշաղի Անուրջներ»
Վահան Տերյանի «Մթնշաղի Անուրջներ»Վահան Տերյանի «Մթնշաղի Անուրջներ»
Վահան Տերյանի «Մթնշաղի Անուրջներ»
 
Սարդերի մասին
Սարդերի մասինՍարդերի մասին
Սարդերի մասին
 
Ֆիզիկական և քիմիական երևույթները մեր շրջապատում
Ֆիզիկական և քիմիական երևույթները մեր շրջապատումՖիզիկական և քիմիական երևույթները մեր շրջապատում
Ֆիզիկական և քիմիական երևույթները մեր շրջապատում
 
Մխիթար Սեբաստացու մասին
Մխիթար Սեբաստացու մասինՄխիթար Սեբաստացու մասին
Մխիթար Սեբաստացու մասին
 
My Heroes
My HeroesMy Heroes
My Heroes
 
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունըԱտոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
 
Mxitar Sebastaci
Mxitar SebastaciMxitar Sebastaci
Mxitar Sebastaci
 
Mxitar Sebastaci
Mxitar SebastaciMxitar Sebastaci
Mxitar Sebastaci
 
Фильм, который любили мои родители
Фильм, который любили мои родителиФильм, который любили мои родители
Фильм, который любили мои родители
 
Կալանխոեի մասին
Կալանխոեի մասինԿալանխոեի մասին
Կալանխոեի մասին
 
Ներսես Շնորհալի
Ներսես ՇնորհալիՆերսես Շնորհալի
Ներսես Շնորհալի
 
Թարգմանաչաց տոնի մասին
Թարգմանաչաց տոնի մասինԹարգմանաչաց տոնի մասին
Թարգմանաչաց տոնի մասին
 
Քիմիական նյութերի ճանաչումը ըստ հատկությունների
Քիմիական նյութերի ճանաչումը ըստ հատկություններիՔիմիական նյութերի ճանաչումը ըստ հատկությունների
Քիմիական նյութերի ճանաչումը ըստ հատկությունների
 
Քիմիան և կենցաղը
Քիմիան և կենցաղըՔիմիան և կենցաղը
Քիմիան և կենցաղը
 
Դաշնամուրի Մասին
Դաշնամուրի ՄասինԴաշնամուրի Մասին
Դաշնամուրի Մասին
 

Հին Հունաստանի Պատմության Արշալույսը

  • 1. ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ Այս փոքր երկիրն իր մարդկային և նյութական սահմանափակ հնարավորություններով մեծ ավանդ է նրդրել համաշխարհային պատմության մեջ: Այստեղից է սկսվում արդի Եվրոպան: Հին հույներն իրենց պատմությունը կերտել են Բալկանյան թերակղզու հարավում և Էգեյան ծովի ավազանում՝ Հունաստան, Էգեյան կղզիներ, Փոքր Ասիայի առափնյա շրջաններ:
  • 2. ԵՐԿԻՐԸ և ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ Հունաստանը լեռներով կտրտված՝ ոչ մեծ երկրամասերով տարածք է, որոնցում չկան խոշոր գետեր, արգավանդ դաշտավայրեր ու անտառներ: Ուստի գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ էր հողի պարարտացում և ոռոգում: Հունաստանին միշտ պակասել է հացահատիկը, որը ներկրվել է այլ երկրներից: Արոտավայրերի սակավության պատճառով մարդիկ պահում էին հիմնականում մանր եղջերավոր անասուններ՝ այծ, ոչխար: Երկիրը հարուստ էր օգտակար հանածոներով՝ երկաթ, պղինձ, անագ, ոսկի, արծաթ, մարմար, կավ և այլն:
  • 3. ԵՐԿԻՐԸ և ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅՈՆԸ Դրանք նպաստավոր պայմաններ էին ստեղծում արհեստագործության համար: Կտրտված ծովափերին նավահանգիստների համար կային բազմաթիվ հարմար ծովածոցեր: Ժամանակի ընթացքում հույները դարձան հմուտ նավագնացներ և հասան Միջերկրական ու Սև ծովերի հեռավոր ափերը: Հույներն այդ բնական միջավայր էին ներգաղթել առանձին ցեղախմբերով Բալկանյան թերակղզու հյուսիսից, որոնք հաստատվել էին երկրի տարբեր հատվածներում: Այդ ցեղախմբերն էին աքայացիները, դորիացիները, հոնիացիները: Երբեմն նրանք պատերազմում էին միմյանց դեմ, սակայն օտարների դեմ պայքարելիս, որոնց անվանում էին բարբարոսներ, միավորվում էին:
  • 4. ԿՐԵՏԵԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ Կրետե կղզին Էգեյան ծովի հարավում է: Այստեղ բնակվող ցեղերը զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հետագայում զարգացան արհեստները՝ մետաղաձուլություն, կավագործություն, կաշեգործություն, փայտամշակություն և այլն: Համատեղ աշխատանքի և պաշտպանության նպա տա կով գյու ղա կան համայնք ները սկսեցին միավորվել ամրոց–պալատների շուրջը: Այդ պալատներում ապրում էին տեղական արքայիկները: Կրետեում կային տասնյակ պալատական նման կենտրոններ: Ք.ա. III հազարամյակի վերջին դրանք միավորվեցին միասնական պետության մեջ: Դրա մայրաքաղաքը Կնոսոսն էր:
  • 5. ԿՐԵՏԵԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ Ք.ա. XVII–XV դարերում Կրետեի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Նա իր տիրապետությունը տարածեց Էգեյան կղզիների և Բալկանյան Հունաստանի վրա: Այդ տերությունն անվանվել է նաև Կրետեի ծովապետություն: Սակայն Կրետեի հզորությունը փլուզվեց Ք.ա. XV դարի կեսերին: Պատճառը բնական աղետն էր. Էգեյան ծովի հարավում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Շուտով Կրետեներ թափանցեցին հունական աքայական ցեղերը: Նրանք ժառանգեցին տեղական մշակույթը, կրոնը և պետական կառավարման կարգը: Սակայն չկարողացան դիմակայել Ք.ա. XII դարի կեսերին սկսված հունական այլ ցեղի՝ դորիացիների ավերիչ արշավանքներին: Դրանց հետևանքով Կրետեի տերությունը հեռացավ պատմության ասպարեզից: Մարդկությունը ժառանգել է Կրետեի մշակութային նվաճումները՝ շինարարական արվեստը, կրոնը, գիր ու գրականությունը, գիտական միտքը:
  • 6. ՀՈՄԵՐՈՍՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ Դարաշրջանն այսպես են անվանում, քանի որ ուսումնասիրության հիմնական սկզբնաղբյուրները Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմներն են: Այս դարաշրջանի Հունաստանում տիրապետող էր տոհմացեղային հասարակությունը: Դորիացիներն ապրում էին տոհմացեղային կենցաղով: Երբ նրանք, Բալկանների հյուսիսից շարժվելով հարավ, ավերեցին ու թալանեցին Կրետեի պալատական համալիրները, Հունաստանը հետադիմեց. անկում ապրեցին արհեստներն ու առևտուրը: Հաճախակի դարձան ավերիչ պատերազմնե րը: Զորեղ պետական միավորումներին փոխարինեցին առանձին ցեղերն ու ցեղային միավորումները: Հոմերոսյան հասարակության հիմնական խավը ազատ գյուղացիներն էին: Նրանք անձնապես ազատ էին, ունեին հողի իրենց մասնաբաժինը, վարում էին սեփական տնտեսությունը և միաժամանակ զինվոր էին:
  • 7. ՀՈՄԵՐՈՍՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ Ավագանին բաղկացած էր նշանավոր տոհմերի ներկայացուցիչներից: Օգտագործելով իրենց հեղինակությունն ու ազդեցությունը՝ ավագանու անդամներն արդեն հասցրել էին ձեռք բերել հողի մեծ մասնաբաժիններ և հարստություն: Ունեին ստրուկներ, որոնք ռազմագերիներ էին: Ցեղերի և ցեղախմբերի գլուխ կանգնած էր արքայիկը (բասի լևս), որը նաև զորքի հրամանատարն էր: Նրա իշխանությունը բացարձակ չէր, այլ սահմանափակված էր ավագանու խորհրդով: Այդ խորհուրդը որոշումներ էր կայացնում բոլոր կարևոր հարցերի կապակցությամբ: Հաճախ հրավիրվում էր աշխարհաժողով (ագորա): Դրան մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ: Հոմերոսյան դարաշրջանի վերջում տոհմացեղային կարգերը սկսեցին քայքայվել: