2. Ատլանտիդայի որոնումները
Ատլանտիդայի և ատլանտների մասին շատերն են
գրել, շատ ուսումնասիրողներ անգամ լուրջ
որոնողական աշխատանքներ են իրականացրել:
Երկար տարիներ գիտական արշավախմբեր են
որոնել այդ կորսված կղզին ,սակայն մինչ օրս
որոնումները ոչ մի նյութական արդյունք չեն տվել:
3. Ատլանտիդայի հետքերը որոնել են Հյուսիսային
Աֆրիկայում գտնվող Ատլասի լեռներում, Փոքր
Ասիա թերակղզում, Միջերկրական ծովում, Սև և
Կասպից ծովերում, Ատլանտյան օվկիանոսում…
Առավել համարձակներն ու համառները
ատլանտների հետքերը որոնել են Ամերիկա
մայր ցամաքում, անգամ` Անտարկտիդայում:
4. Առաջին Անդրադարձ
Ատլանտիդայի մասին առաջին անդրադարձը վերաբերում է մ.թ.ա.
VII-VI դարերին, երբ հույն Սոլոնը, իր ճամփորդությունների
ընթացքում այցելում է Եգիպտոս, որտեղ Sայիս քրմից լսում է նրա
պապի պատմությունը Ատլանտիդայի և դրա կործանման մասին:
Սոլոնի գրածները հետագայում վերարտադրեց մեկ այլ հույն
իմաստասեր` Պլատոնը, իր «Կրիտիոս» և «Տիմեոս»
աշխատություններում` նկարագրելով կործանված Ատլանտիդա
կղզի պետությունը: Ենթադրյալ Ատլանտիդա կղզին ուներ 540 կմ
երկարություն, 360 կմ լայնություն:
5. Քուրմի պատմությունը
Քուրմն Սոլոնին պատմել է 9000 տարի առաջ Հերակլեսյան սյուներից այս և
այն կողմ ապրող ժողովուրդների միջև եղած պատերազմի մասին: Այսօր
գիտնականները տարակարծիք են Ատլանտիդայի գոյության և չգոյության
հարցում, հավատացողներն էլ տարակարծիք են Ատլանտիդայի գոյության և
կործանման ժամանակի, Հերակլեսյան սյուների գտնվելու տեղի
առնչությամբ: Մասնավորապես, շատերը կարծում են, որ նշված 9000 տարին
անճշտություն է, և Սոլոնն ուղղակի սխալվել է եգիպտացի քուրմի պատմածը
գրառելիս. իրականում պետք է լինի 900 տարի:
6. Առեղծվածային Ատլանտիդան զարգացած էր և
հարուստ համայնք է ունեցել` քաղաքային
բոլոր հաղորդակցություններով: Նրա
քաղաքները շրջանաձև հատակագիծ են
ունեցել, զարգացած ոռոգման և ջրային
համակարգեր, ուղղաձիգ փողոցներ,
կանոնավոր պարիսպներ:
7. Առեղծվածային Ատլանտիդան
Այն ծովով սահմանակից է եղել Հունաստանին,
ցամաքով` Եգիպտոսին: Եգիպտական քրմի խոսքով`
ատլանտների տիրապետությանն են ենթարկվել
ծովային և ցամաքային մեծ երկրներ, բազում
ժողովուրդներ: Նման հատակագծով քաղաքներ
տարածված են եղել Փոքր Ասիայում` խեթական
թագավորությունում և Հայաստանում:
8. Ատլանտների առասպելը պատմում է, որ
ծովերի աստված Պոսեյդոնի կին Կլեյտոն ծնում
է տասն արու զավակ, և Պոսեյդոնը
Ատլանտիդայի տարածքը բաժանում է իր
որդիների միջև տասը հավասար մասերի, իսկ
ավագին` Ատլանտին, կարգում է նրանց
թագավոր:
9. Տաճարըը
Քուրմը Սոլոնին նաև տեղեկացրել է ատլանտների տաճարի շուքի
ու կառուցվածքի մասին: Ըստ նրա` տաճարի արտաքին պատերը
զարդարված էին արծաթով, անկյուններն ու վերնաճակատը`
ոսկով, իսկ առաստաղը փղոսկրից էր: Նման զարդարված
տաճարներ շատ կային Փոքր Ասիայում ու Հայաստանում: Հիշենք
թեկուզ ասորական Սարգոն թագավորի կողմից կողոպտված
ուրարտական Մուսասիրի տաճարը` իր անբավ
հարստություններով:
10. Ամեն դեպքում, եթե անգամ հավատալու լինենք Սոլոնին
և ատլանտների գոյությանը, նրանց քաղաքակրթությունը
շատ նման է Հին աշխարհի քաղաքակրթություններին:
Համաձայն պատումների` ատլանտներն անընդհատ
պատերազմի մեջ են եղել Աթենական պետության դեմ:
Աթենքն այդ պատերազմում հաղթում է և շատ չանցած`
ինչ-որ անհայտ աղետից Ատլանտիդան կործանվում է`
անցնելով ջրի տակ: Կործանվում են նաև ատլանտները:
11. Ատլանտիդայի աղետը
Հետազոտողները դեռ չեն պարզել , թե ինչպես է անհետացել
Ատլանտիդան: Նրա հետ կապված կան շատ-շատ վարկածներ բայց
ամենահայտնիներնեն 2-ը:
Աստերոյիսի և երկրի բախում
Սանտորին հրաբխի ժայթքում երկրաշարժի հետևանքով:
Շատ գիտնականներ հավատացնում են, որ երկրի վրա ընկել է մի
հսկա երկնաքար և այն ընկել է հենց Ատլանտիդայի ջրերում, որի
հետևանքով ջրի ալիքները ակտիվացելեն և ամբողջովին ծածկել
Ատլանտիդան: