3. Ալիքավոր թութակներ
• Թութակներին համարում էին «հրաշք» թռչուններ, քանի որ
հաճախ կարողանում էին խոսել մարդկային ձայնով եւ
հեշտությամբ դառնում էին ձեռնասուն: Աշխարհում կա մոտ 320
տեսակի թութակ, որոնց մեծ մասի հայրենիքը Ավստրալիան եւ
Հարավային Ամերիկան են: Ալիքավոր թութակներն
ամենատարածված եւ սիրելի թռչուններն են: Այս տեսակի
թութակների խնամքը եւ բազմացումը դժվար չէ: Ճիշտ խնամքի ու
կերակրման դեպքում նրանք կարող են ապրել 12-15 տարի: Մեկ
զույգ թութակի համար վանդակի չափսերն են՝ 50x30x40 սմ:
Ալիքավոր թութակները՝ համարվելով խմբակային թռչուններ,
իրենց ավելի լավ են զգում, երբ շատ են: Հնարավորության
դեպքում նրանց կարելի է պահել ավելի մեծ վանդակներում:
Թութակներին կերակրում են հետեւյալ կերախառնուրդով. կորեկ՝
65%, վարսակ՝ 25%, արեւածաղկի մանր սերմեր՝ 10%: Բացի այդ,
շաբաթական 1-2 անգամ պետք է լրացուցիչ կերակրել պինդ
խաշած ձվով: Կերաբաժնում պետք է լինի նաեւ լավ լվացված
համեմ, հազար, ոչ շատ մաղադանոս, խնձոր, տանձ, գազար: