2. Ալիքավոր թութակը ավստրալական թռչուն
է, Melopsittacus տեսակի միակ ներկայացուցիչը: Այն
հատկապես աչքի է ընկնում աղմկարարությամբ և
շատախոսությամբ: Մելոփսիտակուսը հունարենից է
գալիս եւ նշանակում է երգեցիկ թութակ: Ալիքավոր
թութակը շատ փոքրիկ է, մոտավորապես 18 սմ
երկարությամբ, 30-40 գ քաշով, կարող է ապրել 10
տարի :
3. Էգերի եւ արուների մեջ տարբերությունը աննշան է :
Էգի փետուրները փորի մասում գունատ կապույտ ֆոն
ունեն, իսկ թևերի վրա հաջորդում են սպիտակ և
հարդագույն շերտերը : Արուն միայն գունատ կապույտ
է : Նրանք ածում են 4-6 ձու : Ալիքավոր թութակները
քոչվոր են, հիմնականում ապրում են բաց
տարածքներում` պրերիաներում, անտառածածկ
վայրերում, փոքր, երբեմն էլ մեծ խմբերով : Երամի
տեղաշարժերը կապված են սննդի եւ ջրի հետ :
4. Նրանք սնվում են հատիկավոր բույսերով, որոշ
խոտաբույսերի սերմերով և հացահատիկներով :
Նրանց կարելի է սովորացնել խոսել, մեղեդիներ
սուլել, խաղալ մարդկանց հետ :
Ալիքավոր թութակը հազվագյուտ թռչուններից է, որ
համարվում է ընտանեկան կենդանի :
Այսօրվա ընտանեացված տեսակը չափերով ավելի
մեծ է եւ բազմագույն, ավելի առատ փետուրներով :