<<Մխիթար Սեբաստացի>>
         կրթահամալիր
             Նոր դպրոց
          3-1 դասարան


        Մեկ տարի կամ տասներկու
        ամիս, կամ էլ չգիտեմ…..
Լինում են, չեն լինում, երկու ընկեր
են լինում: Էդ երկու ընկերը գնում
են անտառ ու տեսնում են մի մեծ
ծակ, որից լույս էր դուրս գալիս: Այդ
լույսի միջից դուրս պիտի գար
տարին` իր տասներկու ամիսներով
ու չորս եղանակներով: Նրանք
իմանում են դրա մասին ու
հայտնում են ամբողջ աշխարհին:
                  Միրզոյան Վահան
Մի գարուն կար: Էս գարունը
շատ էր սիրում կոնֆետ, բայց
չգիտեր, թե ինչպես կոնֆետ
գտնի: Նա կանչեց իր երեք
ընկերներին՝       Մարտին,
Ապրիլին և Մայիսին: Նրանք
օգնեցին գարնանը ու դարձան
նրա      անբաժան     ամիս
ընկերները:
            Աթանյան Արմեն
Երբ հին տարին մի քանի
օրով քնեց, ծնվեց նոր
տարին:
    Ավետիսյան Ռուբեն

Լինում են, չեն լինում
տասներկու ընկերներ են
լինում:  Նրանք     միշտ
խաղում էին: Մի օր էլ դևը
նրանց կախարդում է, և
նրանք դառնում են տարվա
տասներկու ամիսներ:
         Բադալյան Հրայր
Լինում    են,    չեն   լինում,
տասներկու      թագավոր     են
լինում: Մի օր նրանք որոշում
են իրենց անունները փոխել:
Վերցնում      են     ամիսների
անունները ու դառնում են
տարվա տասներկու ամիսներ:
           Նազարյան Դավիթ
Լինում է, չի լինում,
ամիսներից ստեղծված մի
տարի է լինում: Մի
անգամ էլ էս տարին
մտածում է ու որոշում է
ստեղծել օրերը:
         Հակոբյան Վահե
Չորս    եղբայրներ    են
լինում:   Նրանք     լավ
ընկերներ   են    լինում:
Դրանք           տարվա
եղանակներն են, որ ունեն
իրենց ամիսները:
    Հակոբյան Հովհաննես
Ես չգիտեմ, թե գարունն
ինչպե՞ս է ստեղծվել, որտեղի՞ց
է ստեղծվել: Իմ կարծիքով,
արևից է ստեղծվել, որովհետև
գարունն էլ է տաք: Դրա
համար էլ գարունը գեղեցիկ
ծառեր ու ծաղիկներ ունի:
Հիմա տեսնենք, թե ամառն
ինչի՞ց է ստեղվել: Դե պարզ է,
որ շատ-շատ շոգից է
ստեղծվել:
Իսկ աշունն ինչպե՞ս է
ստեղծվել: Աշունն էլ անձրևից
է ստեղծվել:
Իսկ ձմեռը ստեղծվել է, երբ
ցուրտը շատ-շատ է եղել:

          Ոսկանյան Կարինե
Կար-չկար մի աղջիկ կար: Նա
ուներ տասներկու եղբայր: Նրանք
ուրիշ երկրում էին ապրում: Մի օր
այդ աղջիկը արթնացավ քնից ու
զարմացավ:     Նրա   տասներկու
եղբայրներն էին եկել տասներկու
ամիսներ    դարձած:    Ինքն    էլ
դարձավ տարի ու նրանք շատ
երջանիկ ու համերաշխ ապրեցին:
              Մանասյան Կարինե
Մի անգամ տասներկու եղբայրներ են եղել:
Նրանք այսօրվա ամիսների անուններն են
ունեցել: Բայց նրանք մայր չեն ունեցել: Մի
անգամ նրանք բաժանվեցին չորս խմբի ու
ունեցան իրենց մայրերը:
Մարտը, Ապրիլն ու Մայիսը շատ չարաճճի
էին: Այդ պատճառով էլ գարունը դարձավ
նրանց մայրիկը:
Հունիսը, Հուլիսը և Օգոստոսը շատ հնազանդ
ու տաք եղբայրներ էին: Ամառն էլ դարձավ
նրանց մայրիկը:
Սեպտեմբերը, Հոկտեմբերը և Նոյեմբերը մի
քիչ լացկան էին, ու շատ էին սիրում նկարել:
Աշունն էլ դարձավ նրանց մայրիկը:
Դեկտեմբերի,     Հունվարի  ու   Փետրվարի
մայրիկը ձմեռն էր, որովհետև նրանք
ամենաշատը ձյուն էին սիրում:
                         Ներսեսյան Արմեն
Կային-չկային           չորս
թագուհիներ կային: Դրանք
տարվա եղանակներն էին:
Նրանք      քույրեր      էին,
որովհետև              իրար
պաշտպանում       էին:    Մի
անգամ նրանք կռվում են
տասներկու ամիսների դեմ:
Գրավում են նրանց ու
հավասար բաժանում են
իրար մեջ:
          Թադևոսյան Աննա
Լինում են, չեն լինում տասներկու
թագավորներ են լինում: Նրանք
իրենց մայրերին տեսած չեն լինում:
Մի օր էլ հայտնվում են չորս մայրեր
ու վերցնում են իրենց երեխաներին:
Գարունը վերցնում է Մատին,
Ապրիլին ու Մայիսին, որովհետև
նրանք չարաճճի էին:
Ամառը     վերցնում  է    Հունիսին,
Հուլիսին, Օգոստոսին, որովհետև
համոզված էր, որ նրանք իր
երեխաներն են:
Աշունը վերցնում է իր սիրելի
Սեպտեմբերին, Հոկտեմբերին ու
Նոյեմբերին:
Ձմեռը վերցնում է Դեկտեմբերին,
Հունվարին      ու     Փետրվարին,
որովհետև նրանք շատ խելոք էին:
                   Գալոյան Սերգեյ
Տարին ստեղծվեց արևից

Շատ շուտ ոչ մի բան չկար,
իսկ      արևի    փոխարեն
հսկայական ու տաք սև ծուխ
էր: Այդ ծուխը կամաց-կամաց
նմանվում էր շրջանի, իսկ
հետո ստեղծվեց արևը ու
արեգակնային համակարգը:
Արեգակնային
համակարգում      էլ   ինը
մոլորակ կար, բայց դրանցից
միայ մեկն օդ ուներ: Այդ
մոլորակի անունը Երկիր էր:
Երբ Երկիրը պտտվում էր
արևի շուրջը, մի տարի
անցնում էր:
           Փափազյան Սոնա
Կար-չկար մի երկիր կար:
Այս երկրում անընդհատ
ցուրտ էր: Երեխաները
մրսում էին: Մի հայտնի
մարդ    նայում   էր  ու
տխրում: Նա մտքերի մեջ
ընկավ:    Մտածեց,   որ
կարելի    մի    եղանակ
հորինել ու անունը դնել
Ամառ: Ամառը կունենա
իր     ամիսները      ու
կտաքացնի բոլորին: Այդ
տարին           դարձավ
ամենաուրախը:
        Թոռունյան Մանե

Tari31

  • 1.
    <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր Նոր դպրոց 3-1 դասարան Մեկ տարի կամ տասներկու ամիս, կամ էլ չգիտեմ…..
  • 2.
    Լինում են, չենլինում, երկու ընկեր են լինում: Էդ երկու ընկերը գնում են անտառ ու տեսնում են մի մեծ ծակ, որից լույս էր դուրս գալիս: Այդ լույսի միջից դուրս պիտի գար տարին` իր տասներկու ամիսներով ու չորս եղանակներով: Նրանք իմանում են դրա մասին ու հայտնում են ամբողջ աշխարհին: Միրզոյան Վահան
  • 3.
    Մի գարուն կար:Էս գարունը շատ էր սիրում կոնֆետ, բայց չգիտեր, թե ինչպես կոնֆետ գտնի: Նա կանչեց իր երեք ընկերներին՝ Մարտին, Ապրիլին և Մայիսին: Նրանք օգնեցին գարնանը ու դարձան նրա անբաժան ամիս ընկերները: Աթանյան Արմեն
  • 4.
    Երբ հին տարինմի քանի օրով քնեց, ծնվեց նոր տարին: Ավետիսյան Ռուբեն Լինում են, չեն լինում տասներկու ընկերներ են լինում: Նրանք միշտ խաղում էին: Մի օր էլ դևը նրանց կախարդում է, և նրանք դառնում են տարվա տասներկու ամիսներ: Բադալյան Հրայր
  • 5.
    Լինում են, չեն լինում, տասներկու թագավոր են լինում: Մի օր նրանք որոշում են իրենց անունները փոխել: Վերցնում են ամիսների անունները ու դառնում են տարվա տասներկու ամիսներ: Նազարյան Դավիթ
  • 6.
    Լինում է, չիլինում, ամիսներից ստեղծված մի տարի է լինում: Մի անգամ էլ էս տարին մտածում է ու որոշում է ստեղծել օրերը: Հակոբյան Վահե
  • 7.
    Չորս եղբայրներ են լինում: Նրանք լավ ընկերներ են լինում: Դրանք տարվա եղանակներն են, որ ունեն իրենց ամիսները: Հակոբյան Հովհաննես
  • 8.
    Ես չգիտեմ, թեգարունն ինչպե՞ս է ստեղծվել, որտեղի՞ց է ստեղծվել: Իմ կարծիքով, արևից է ստեղծվել, որովհետև գարունն էլ է տաք: Դրա համար էլ գարունը գեղեցիկ ծառեր ու ծաղիկներ ունի: Հիմա տեսնենք, թե ամառն ինչի՞ց է ստեղվել: Դե պարզ է, որ շատ-շատ շոգից է ստեղծվել: Իսկ աշունն ինչպե՞ս է ստեղծվել: Աշունն էլ անձրևից է ստեղծվել: Իսկ ձմեռը ստեղծվել է, երբ ցուրտը շատ-շատ է եղել: Ոսկանյան Կարինե
  • 9.
    Կար-չկար մի աղջիկկար: Նա ուներ տասներկու եղբայր: Նրանք ուրիշ երկրում էին ապրում: Մի օր այդ աղջիկը արթնացավ քնից ու զարմացավ: Նրա տասներկու եղբայրներն էին եկել տասներկու ամիսներ դարձած: Ինքն էլ դարձավ տարի ու նրանք շատ երջանիկ ու համերաշխ ապրեցին: Մանասյան Կարինե
  • 10.
    Մի անգամ տասներկուեղբայրներ են եղել: Նրանք այսօրվա ամիսների անուններն են ունեցել: Բայց նրանք մայր չեն ունեցել: Մի անգամ նրանք բաժանվեցին չորս խմբի ու ունեցան իրենց մայրերը: Մարտը, Ապրիլն ու Մայիսը շատ չարաճճի էին: Այդ պատճառով էլ գարունը դարձավ նրանց մայրիկը: Հունիսը, Հուլիսը և Օգոստոսը շատ հնազանդ ու տաք եղբայրներ էին: Ամառն էլ դարձավ նրանց մայրիկը: Սեպտեմբերը, Հոկտեմբերը և Նոյեմբերը մի քիչ լացկան էին, ու շատ էին սիրում նկարել: Աշունն էլ դարձավ նրանց մայրիկը: Դեկտեմբերի, Հունվարի ու Փետրվարի մայրիկը ձմեռն էր, որովհետև նրանք ամենաշատը ձյուն էին սիրում: Ներսեսյան Արմեն
  • 11.
    Կային-չկային չորս թագուհիներ կային: Դրանք տարվա եղանակներն էին: Նրանք քույրեր էին, որովհետև իրար պաշտպանում էին: Մի անգամ նրանք կռվում են տասներկու ամիսների դեմ: Գրավում են նրանց ու հավասար բաժանում են իրար մեջ: Թադևոսյան Աննա
  • 12.
    Լինում են, չենլինում տասներկու թագավորներ են լինում: Նրանք իրենց մայրերին տեսած չեն լինում: Մի օր էլ հայտնվում են չորս մայրեր ու վերցնում են իրենց երեխաներին: Գարունը վերցնում է Մատին, Ապրիլին ու Մայիսին, որովհետև նրանք չարաճճի էին: Ամառը վերցնում է Հունիսին, Հուլիսին, Օգոստոսին, որովհետև համոզված էր, որ նրանք իր երեխաներն են: Աշունը վերցնում է իր սիրելի Սեպտեմբերին, Հոկտեմբերին ու Նոյեմբերին: Ձմեռը վերցնում է Դեկտեմբերին, Հունվարին ու Փետրվարին, որովհետև նրանք շատ խելոք էին: Գալոյան Սերգեյ
  • 13.
    Տարին ստեղծվեց արևից Շատշուտ ոչ մի բան չկար, իսկ արևի փոխարեն հսկայական ու տաք սև ծուխ էր: Այդ ծուխը կամաց-կամաց նմանվում էր շրջանի, իսկ հետո ստեղծվեց արևը ու արեգակնային համակարգը: Արեգակնային համակարգում էլ ինը մոլորակ կար, բայց դրանցից միայ մեկն օդ ուներ: Այդ մոլորակի անունը Երկիր էր: Երբ Երկիրը պտտվում էր արևի շուրջը, մի տարի անցնում էր: Փափազյան Սոնա
  • 14.
    Կար-չկար մի երկիրկար: Այս երկրում անընդհատ ցուրտ էր: Երեխաները մրսում էին: Մի հայտնի մարդ նայում էր ու տխրում: Նա մտքերի մեջ ընկավ: Մտածեց, որ կարելի մի եղանակ հորինել ու անունը դնել Ամառ: Ամառը կունենա իր ամիսները ու կտաքացնի բոլորին: Այդ տարին դարձավ ամենաուրախը: Թոռունյան Մանե