SlideShare a Scribd company logo
1 of 2
Download to read offline
24 Նոյեմբեր, 2012




                  Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է

                                       Հերոսական ինքնասպանություն չի լինում: Ովքեր դիմում
                                       են օգնության խնդրանքով` մի եղեք անտարբեր:
                                       «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում կլինիկական հո-
                                       գեբան Միհրդատ Մադաթյանը նշում է, թե ինչ պետք է ա-
                                       նել և ինչ չանել, որպեսզի մարդիկ չհեռանան առանց հրա-
                                       ժեշտ տալու:

                                       -Պարոն Մադաթյան, ուսումնասիրությունների համաձայն`
                                       ինքնասպանությանը դրդող շարժառիթները փոխվու՞մ են
                                       Հայաստանում:

-Ոչ, շարժառիթները նույնն են: Ասել, թե Հայաստանում յուրահատուկ իրավիճակներ կան, որոնք մարդուն
դրդում են ինքնասպանություն գործել, սխալ կլինի: Չեմ կարծում, թե Հայաստանն այնպիսի տագնապա-
լի վիճակում է այդ առումով, որ մտահոգվենք, թե ինչպես կարելի է այս հարցը լուծել: Իհարկե, ամեն ան-
ձի կորուստը ցավ է, բայց աշխարհի մակարդակով Հայաստանի վիճակը տագնապալի չէ: ԱՊՀ երկրների
շրջանում կրոնական շարժումներն ավելի ակտիվ են, ինքնասպանության դրդապատճառներն ավելի
շատ են, քան մեզանում:

-Կա կարծիք, թե մեր երկրում մարդիկ ավելի շատ դիմում են ինքնասպանության ֆինանսական խն-
դիրների պատճառով:

-Ոչ, ես համաձայն չեմ: Իմ կարծիքով՝ սոցիալական խնդիրը ինքնասպանության դիմելու առումով չափո-
րոշիչ չէ: Աշխարհի ամենաշատ ինքնասպանությունները տեղի են ունենում ամենաբարեկեցիկ երկրնե-
րում:

-Ինչպիսի՞ վարքագիծ է դրսևորում մարդը, ում մոտ զարգանում է ինքնասպան լինելու միտքը:

- Ամենաառաջին նախանշանը դեպրեսիան է: Մարդը դառնում է ավելի թախծոտ, սկսում է կրճատել իր
շփումները մարդկանց հետ այն աստիճանի, որ դա նույնիսկ հավասարվում է զրոյի: Նրա մոտ բացակա-
յում է դիմախաղը: Ամեն ինչին դեմքի նույն արտահայտությամբ է արձագանքում: Այս ընթացքում նա
սկսում է ծրագրավորել իր ինքնասպանությունը: Իր ծրագրի մասին մեկ-երկու անգամ ժեստեր է ուղար-
կում իրեն շրջապատողներին, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում:

-Որո՞նք են այդ ժեստերը: Ի՞նչ ազդանշաններով է փորձում մարդը տեղյակ պահել հասարակությա-
նը:

-Միանշանակ ժեստեր չկան: Յուրաքանչյուրս պետք է մեր շրջապատում դա նկատենք: Մինչդեռ մենք
միշտ առաջնորդվում ենք «որտեղ ես ինձ խաբում» հոգեբանությամբ: Հասարակության ամենամեծ
խնդիրն այն է, որ մարդիկ միմյանց հետ շփման մեջ չեն կարևորում մարդկային հոգեբանական գործոնը,
մարդ լինելու գործոնը: Որոշակի էգոիստական մոտեցում ու ցինիզմ ունենք շփման մեջ: Զգույշ չենք մեր
պահվածքում ու խոսքերում: Մոռանում ենք, որ մի խոսքով կարող ենք մարդ սպանել ու նույն կերպ մար-
դուն կենդանացնել: Մենք միմյանց չենք տեսնում: Մենք մարդուն նայում ենք որպես սպառող, մասնա-
գետ, ռոբոտ, ամեն ինչ, բացի մարդ որակից: Հատկապես հիմա, երբ կյանքում վիրտուալ շփումն է գլխա-
վորում` անձնային շփումները նվազագույնի են հասցվում:

Ասում են` ինքնասպանությունը կանխելու համար պետք է կամուրջների տակ ցանց անցկացնել, պետա-
կան մակարդակով ինչ-ինչ քայլեր անել, այդպիսով վերահսկողություն ապահովել: Այդ քայլերով ինքնա-
սպանությունների թիվը չենք կրճատի: Ինքնասպանությունը կանխելու միակ տարբերակը մարդուն որ-
պես մարդ ընկալելն է: Որպես կանոն` մենք տեսնում ենք ոչ թե մարդուն, այլ նրա աշխատանքը: Մեզ
հարկավոր է, որ այս բաժակը դրվի այստեղ` դրվեց: Հարկավոր է, որ այս աշխատանքը կատարվի` կա-
տարվեց: Մենք չենք նկատում, որ մարդը նույն աշխատանքը ժամանակին ժպիտով էր կատարում, այսօր
թախիծով է դա անում: Աշխատանքը կատարվեց, վերջ, նշանակում է` մարդը գոյություն ունի: Մինչդեռ
իրականում մարդը մեծ ողբերգություն ապրեց այդ աշխատանքը կատարելիս: Բայց ոչ ոք այդ մասին չի-
մացավ: Ու մի օր ասում ենք, վա՜յ, ինքնասպան եղավ: Հետո սկսում ենք հիշել, թե վերջին անգամ ինչ վի-
ճակում ենք տեսել նրան կամ ինչ է ասել նա մեզ. «Ինչ-որ տարօրինակ բան ասաց, բայց ինչ... »: Ու այդ-
պես էլ չենք կարողանում հիշել, քանի որ իրականում չենք էլ լսել, թե ինչ է ասել: Իր համար կարմիր լույս
վառելու մի շարք ազդանշաններ է տալիս մարդը, բայց ո՞վ է նրա հետ կենդանության օրոք խոսում, որ
հասկանա դա:

-Հոգեբաններից մեկը մի առիթով նշել էր, որ ցանկացած ոչ պրոֆեսիոնալ մոտեցում հղի է ինքնա-
սպանության մասսայականացմամբ: Այդ առումով ինչպե՞ս եք գնահատում երևույթի լուսաբանումը
մեզանում:

-Վերջերս մի ասուլիսի ընթացքում բավականին երկար խոսեցինք, որ այս թեման պետք է շատ զգույշ և
նուրբ լուսաբանել: Ասուլիսից հետո հեռուստաընկերություններից մեկը ինքանսպանության այնպիսի գո-
վազդ արեց, որ ինքնասպանություն գործելու բուռն ցանկություն առաջացավ: Լրագրողները ինքնասպա-
նությանը ռոմանտիկ, խորհրդավոր ձևով են անդրադառնում: 13-14 տարեկան երեխան էլ նայում է ռե-
պորտաժն ու ձգտում այդ ռոմանտիզմին: Լրատվամիջոցները մարդու վրա ներգործելու հզոր ուժ ունեն:
Լրագրողն ինքն էլ ընթերցողին կամ հեռուստադիտողին պետք է նայի որպես հոգեբանություն ունեցող
մարդու, այլ ոչ թե բիզնեսի տեսանկյունից այդ ամենին նայի, գովազդ անի, մարդիկ էլ նայեն ու ինքն էլ
գումար աշխատի: Լրագրողը պետք է մտածի, որ ինքնասպանության մասին պատրաստած իր ռեպոր-
տաժը գուցե նայի 50 տարեկան հուսահատված մի մարդ:

-Ինչ կցանկանայիք ասել նրան, ով այս պահին գուցե մեր ընթերցողն է ու գուցե հենց այդ ճանա-
պարհին է:

-Անպայման խոսեք ինչ-որ մեկի հետ, դուրս եկեք ներքին երկխոսության շրջանակներից: Կապ չունի, թե
ում հետ կխոսեք, միայն թե գտեք վստահելի մի մարդ ու զրուցեք:

Խորհուրդս ավելի շատ ուղղում եմ այն մարդկանց, ովքեր շրջապատում են տարօրինակ, ինքնասպանու-
թյան նախանշաններ դրսևորող մարդուն: Այդ մարդը չպետք է խոսի, ի՛ր հետ պետք է խոսեն:

                                                                     http://www.pastinfo.am/hy/node/4005


                                                                    http://www.slaq.am/arm/news/103947/

More Related Content

More from drMadatyan

Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...drMadatyan
 
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործությանԻ՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործությանdrMadatyan
 
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտdrMadatyan
 
Արտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունԱրտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունdrMadatyan
 
Գիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետԳիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետdrMadatyan
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըdrMadatyan
 
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"drMadatyan
 
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"drMadatyan
 
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարԻնչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարdrMadatyan
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըdrMadatyan
 
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինԱմուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինdrMadatyan
 
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդներըԱմուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդներըdrMadatyan
 
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանցՏղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանցdrMadatyan
 
Ամենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսներըԱմենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսներըdrMadatyan
 
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետՀարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետdrMadatyan
 
Շամիրամ կանայք
Շամիրամ կանայքՇամիրամ կանայք
Շամիրամ կանայքdrMadatyan
 

More from drMadatyan (16)

Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
 
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործությանԻ՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
 
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
 
Արտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունԱրտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանություն
 
Գիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետԳիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետ
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքները
 
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
 
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
 
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարԻնչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումները
 
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինԱմուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
 
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդներըԱմուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
 
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանցՏղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
 
Ամենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսներըԱմենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսները
 
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետՀարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
 
Շամիրամ կանայք
Շամիրամ կանայքՇամիրամ կանայք
Շամիրամ կանայք
 

Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է

  • 1. 24 Նոյեմբեր, 2012 Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է Հերոսական ինքնասպանություն չի լինում: Ովքեր դիմում են օգնության խնդրանքով` մի եղեք անտարբեր: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում կլինիկական հո- գեբան Միհրդատ Մադաթյանը նշում է, թե ինչ պետք է ա- նել և ինչ չանել, որպեսզի մարդիկ չհեռանան առանց հրա- ժեշտ տալու: -Պարոն Մադաթյան, ուսումնասիրությունների համաձայն` ինքնասպանությանը դրդող շարժառիթները փոխվու՞մ են Հայաստանում: -Ոչ, շարժառիթները նույնն են: Ասել, թե Հայաստանում յուրահատուկ իրավիճակներ կան, որոնք մարդուն դրդում են ինքնասպանություն գործել, սխալ կլինի: Չեմ կարծում, թե Հայաստանն այնպիսի տագնապա- լի վիճակում է այդ առումով, որ մտահոգվենք, թե ինչպես կարելի է այս հարցը լուծել: Իհարկե, ամեն ան- ձի կորուստը ցավ է, բայց աշխարհի մակարդակով Հայաստանի վիճակը տագնապալի չէ: ԱՊՀ երկրների շրջանում կրոնական շարժումներն ավելի ակտիվ են, ինքնասպանության դրդապատճառներն ավելի շատ են, քան մեզանում: -Կա կարծիք, թե մեր երկրում մարդիկ ավելի շատ դիմում են ինքնասպանության ֆինանսական խն- դիրների պատճառով: -Ոչ, ես համաձայն չեմ: Իմ կարծիքով՝ սոցիալական խնդիրը ինքնասպանության դիմելու առումով չափո- րոշիչ չէ: Աշխարհի ամենաշատ ինքնասպանությունները տեղի են ունենում ամենաբարեկեցիկ երկրնե- րում: -Ինչպիսի՞ վարքագիծ է դրսևորում մարդը, ում մոտ զարգանում է ինքնասպան լինելու միտքը: - Ամենաառաջին նախանշանը դեպրեսիան է: Մարդը դառնում է ավելի թախծոտ, սկսում է կրճատել իր շփումները մարդկանց հետ այն աստիճանի, որ դա նույնիսկ հավասարվում է զրոյի: Նրա մոտ բացակա- յում է դիմախաղը: Ամեն ինչին դեմքի նույն արտահայտությամբ է արձագանքում: Այս ընթացքում նա սկսում է ծրագրավորել իր ինքնասպանությունը: Իր ծրագրի մասին մեկ-երկու անգամ ժեստեր է ուղար- կում իրեն շրջապատողներին, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: -Որո՞նք են այդ ժեստերը: Ի՞նչ ազդանշաններով է փորձում մարդը տեղյակ պահել հասարակությա- նը: -Միանշանակ ժեստեր չկան: Յուրաքանչյուրս պետք է մեր շրջապատում դա նկատենք: Մինչդեռ մենք միշտ առաջնորդվում ենք «որտեղ ես ինձ խաբում» հոգեբանությամբ: Հասարակության ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ միմյանց հետ շփման մեջ չեն կարևորում մարդկային հոգեբանական գործոնը, մարդ լինելու գործոնը: Որոշակի էգոիստական մոտեցում ու ցինիզմ ունենք շփման մեջ: Զգույշ չենք մեր պահվածքում ու խոսքերում: Մոռանում ենք, որ մի խոսքով կարող ենք մարդ սպանել ու նույն կերպ մար- դուն կենդանացնել: Մենք միմյանց չենք տեսնում: Մենք մարդուն նայում ենք որպես սպառող, մասնա- գետ, ռոբոտ, ամեն ինչ, բացի մարդ որակից: Հատկապես հիմա, երբ կյանքում վիրտուալ շփումն է գլխա- վորում` անձնային շփումները նվազագույնի են հասցվում: Ասում են` ինքնասպանությունը կանխելու համար պետք է կամուրջների տակ ցանց անցկացնել, պետա- կան մակարդակով ինչ-ինչ քայլեր անել, այդպիսով վերահսկողություն ապահովել: Այդ քայլերով ինքնա- սպանությունների թիվը չենք կրճատի: Ինքնասպանությունը կանխելու միակ տարբերակը մարդուն որ-
  • 2. պես մարդ ընկալելն է: Որպես կանոն` մենք տեսնում ենք ոչ թե մարդուն, այլ նրա աշխատանքը: Մեզ հարկավոր է, որ այս բաժակը դրվի այստեղ` դրվեց: Հարկավոր է, որ այս աշխատանքը կատարվի` կա- տարվեց: Մենք չենք նկատում, որ մարդը նույն աշխատանքը ժամանակին ժպիտով էր կատարում, այսօր թախիծով է դա անում: Աշխատանքը կատարվեց, վերջ, նշանակում է` մարդը գոյություն ունի: Մինչդեռ իրականում մարդը մեծ ողբերգություն ապրեց այդ աշխատանքը կատարելիս: Բայց ոչ ոք այդ մասին չի- մացավ: Ու մի օր ասում ենք, վա՜յ, ինքնասպան եղավ: Հետո սկսում ենք հիշել, թե վերջին անգամ ինչ վի- ճակում ենք տեսել նրան կամ ինչ է ասել նա մեզ. «Ինչ-որ տարօրինակ բան ասաց, բայց ինչ... »: Ու այդ- պես էլ չենք կարողանում հիշել, քանի որ իրականում չենք էլ լսել, թե ինչ է ասել: Իր համար կարմիր լույս վառելու մի շարք ազդանշաններ է տալիս մարդը, բայց ո՞վ է նրա հետ կենդանության օրոք խոսում, որ հասկանա դա: -Հոգեբաններից մեկը մի առիթով նշել էր, որ ցանկացած ոչ պրոֆեսիոնալ մոտեցում հղի է ինքնա- սպանության մասսայականացմամբ: Այդ առումով ինչպե՞ս եք գնահատում երևույթի լուսաբանումը մեզանում: -Վերջերս մի ասուլիսի ընթացքում բավականին երկար խոսեցինք, որ այս թեման պետք է շատ զգույշ և նուրբ լուսաբանել: Ասուլիսից հետո հեռուստաընկերություններից մեկը ինքանսպանության այնպիսի գո- վազդ արեց, որ ինքնասպանություն գործելու բուռն ցանկություն առաջացավ: Լրագրողները ինքնասպա- նությանը ռոմանտիկ, խորհրդավոր ձևով են անդրադառնում: 13-14 տարեկան երեխան էլ նայում է ռե- պորտաժն ու ձգտում այդ ռոմանտիզմին: Լրատվամիջոցները մարդու վրա ներգործելու հզոր ուժ ունեն: Լրագրողն ինքն էլ ընթերցողին կամ հեռուստադիտողին պետք է նայի որպես հոգեբանություն ունեցող մարդու, այլ ոչ թե բիզնեսի տեսանկյունից այդ ամենին նայի, գովազդ անի, մարդիկ էլ նայեն ու ինքն էլ գումար աշխատի: Լրագրողը պետք է մտածի, որ ինքնասպանության մասին պատրաստած իր ռեպոր- տաժը գուցե նայի 50 տարեկան հուսահատված մի մարդ: -Ինչ կցանկանայիք ասել նրան, ով այս պահին գուցե մեր ընթերցողն է ու գուցե հենց այդ ճանա- պարհին է: -Անպայման խոսեք ինչ-որ մեկի հետ, դուրս եկեք ներքին երկխոսության շրջանակներից: Կապ չունի, թե ում հետ կխոսեք, միայն թե գտեք վստահելի մի մարդ ու զրուցեք: Խորհուրդս ավելի շատ ուղղում եմ այն մարդկանց, ովքեր շրջապատում են տարօրինակ, ինքնասպանու- թյան նախանշաններ դրսևորող մարդուն: Այդ մարդը չպետք է խոսի, ի՛ր հետ պետք է խոսեն: http://www.pastinfo.am/hy/node/4005 http://www.slaq.am/arm/news/103947/