SlideShare a Scribd company logo
1 of 2
Download to read offline
11.05.2012
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար. հոգեբանի խորհուրդները
Դայակի ընտրությունը երեխայի համար
շատ կարևոր է, և կարող է նույնիսկ ճա-
կատագրական դառնալ: ճի՞շտ է արդյոք
փոքրիկին վստահել դայակին, ինչպե՞ս
ընտրություն կատարել. LN-ի հարցերին
պատասխանել է Երևանի թիվ 2 բուժմի-
ավորման կլինիկական հոգեբան
Միհրդատ Մադաթյանը:
«Այսօրվա ակտիվ կյանքի պայմաննե-
րում այլ տարբերակ մենք ուղղակի չու-
նենք: Իհարկե, իդեալական տարբերակ
կլինի, որ ծնողը լիարժեք զբաղվի իր երեխայով: Բայց անպես է ստացվում, որ երկու ծնող-
ներն էլ աշխատում են, և չի ստացվում համատեղել: Հաճախ կինն ունենում է նաև հոգեբա-
նական խնդիրներ, և մենք խորհուրդ ենք տալիս, որ նա աշխատի, որպեսզի հեշտ ապրի: Այս
դեպքում դայակի առկայությունը դառնում է դրական: Պարզապես դայակի ընտրությունը
պետք է կատարել շատ խիստ, շատ մանրակրկիտ կերպով: Պետք է լիարժեք գիտակցել, որ
իրենց կյանքի ամենաթանկ բանը վստահում են ինչ-որ մեկին, և բնականաբար այդ մեկը
կյանքում պետք է լինի հարազատ. հարազատ ասելով հասկանում ենք վստահելի անձնավո-
րություն»:
Դայակ հասկացությունը Հայաստանում ակտիվ շրջանառության մեջ է մտել հատկապես
վերջին տարիներին: Հայ մայրիկները սկսել են դայակին մեծ նշանակություն տալ: Սակայն
հարց է առաջանում՝ արդյոք նրանք կարողանում են ճիշտ դայակ ընտրել: Եվ ընդհանրա-
պես, դայակ ընտրելիս որ հարցին ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել, ինչպիսի՞
դայակ պետք է ընտրել:
«Դայակը նոր մասնագիտություն չէ: Թագավորական և հարուստ ընտանիքներն ունեցել են
իրենց դայակները: Այն հնուց է եկել և բավականին լուրջ ինստիտուտ է: Աշխարհի բոլոր ծայ-
րերում եղել են և կան խնդիրներ ու թյուրիմացություններ՝ կապված դայակների հետ, և նույ-
նիսկ ամենաառաջադեմ երկրներում կան հատուկ գործակալութություններ, հիմնարկներ,
որոնք երաշխավորում են իրենց ներկայացրած դայակներին, քանի որ վերջիններիս կողմից
լինում են նաև բռնություններ երեխաների նկատմամբ: Այստեղ իհարկե հայ կամ իտալացի
ծնողի մասին չէ խոսքը, այստեղ միայն ծնողի վերաբերմունքն է երեխայի նկատմամբ կա-
րևոր: Եթե ծնողի վերաբերմունքը երեխայի նկատմամբ խիստ ադեկվատ է լինում և նորմալ,
բնականաբար նա շատ ուշադիր է լինում և՛ դայակի ընտրության հարցում, և՛ յուրաքանչյուր
այլ հարցում: Այդ դեպքում միայն նա կնկատի որևէ անորմալ երևույթ իր երեխայի հետ կապ-
ված և կկանխի ի սկզբանե: Կան ծնողներ, որոնք անպատասխանատու են: Բնականաբար
սա արդեն դայակի խնդիրը չէ, սա ավելի լուրջ և խոր խնդիր է, և այստեղ էլ կարող են բազ-
մաթիվ թյուրիմացություններ տեղի ունենալ: Մենք հաճախ տեսնում ենք ծնողներ, որոնք
իրենց երեխաներին ավելի վատ են վերաբերվում, քան որոշ դայակներ, որոնք շատ ավելի
հոգատար են: Օրինաչափություն այստեղ չկա: Առաջին հերթին կարևոր են դայակի մարդ-
կային որակները: Եթե դայակն ունի նորմալ, մարդկային որակներ, լավ պատկերացնում է
երեխա-ընտանիք գաղափարը, սա բնականաբար շատ ավելի կարևոր է, քան լեզուների իմա-
ցությունը, որը մենք շատ հաճախ առաջնային ենք համարում: Երկրորդ կարևոր պայմանը
փոխադարձ համակրանքն է երեխա-դայակ հարաբերություններում, քանի որ ժամանակի
ընթացքում մենք տեսնում ենք, որ երեխան դայակի հետ կապվում է մի հետաքրքիր և լուրջ
կապով»:
Դեպքեր են լինում, երբ ինչ-ինչ պատճառներով դայակին ժամանակ առ ժամանակ փոխում
են: Բայց չէ՞ որ երեխան հուզական կապ ունի արդեն այդ մարդու հետ, և դա կարող է վատ
անդրադառնալ նրա ներաշխարհի վրա:
«Դա շատ բացասական երևույթ է: Երեխայի համար տրավմատիկ կարող է լինել, եթե նա
դայակի հետ ընդհանուր լեզու է գտել:
Իդեալական տարբերակն այն է, երբ երեխան սկսում է կարոտել դայակին, սիրում է դայա-
կին, նա մաքսիմալ ստանում է այն հուզական կապը, որի կարիքը կա: Սակայն մայրը չպետք
է մտածի, որ եթե երեխային հանձնել է դայակին, ուրեմն կարող է ձեռքերը լվանալ, և ամբողջ
օրը նրա վրա ոչ մի ուշադրություն չդարձնել: Այստեղ պետք է հասկանալ, որ դայակը կա-
տարելու է ինչ-որ ֆունկցիա կոնկրետ ժամանակահատվածում, որն անհրաժեշտ է ծնողի
համար: Իսկ մնացած ժամանակահատվածում, երբ մայրը տանն է, պիտի փորձի մաքսիմալ
լրացնել բացը: Այսինքն՝ երեխան չպետք է մտածի, որ լքված է մոր կողմից և իրեն մեծացնում
է դայակը: Որքան էլ որ դայակը լավը լինի, նա չի կարողանա մոր տեղը զվաղեցնել: Բացի
այդ, երեխան ոչ մի դեպքում չպետք մտածի, որ մարդկային վերաբերմունքը գնվում է գումա-
րով, չպետք է տեղյակ լինի, որ այդտեղ գումարային հարց կա, որ այդ կինը գալիս է նրա հա-
մար, որ նրան վճարում են: Այլ իմանա, որ այդ կինը սիրում է իրեն և գալիս է իր հետ խաղա-
լու: Իհարկե, հասուն տարիքում նա իմանալու է, որ դա վճարովի է, բայց սկզբնական
նստվածքները շատ կարևոր են:
Դայակ ընտրելիս առաջին հերթին խորհուրդ կտայի մտածել՝ դայակ վարձելն արդյոք այդ-
քան անհրաժեշտ է ձեզ համար, որովհետև մարդիկ հաճախ դայակ են վարձում անհրաժեշ-
տություն չունենալով: Նման դեպքում պետք է ստեղծվի այն մթնոլորտը, որ դայակը մայրիկի
օգնականն է, եկել է մայրիկին օգնելու, և ոչ թե դայակի վրա պետք դնել բոլոր ֆունկցիաները,
իսկ մայրը փակվի իր սենյակում և ժամերով հեռուստացույց դիտի: Այսինքն՝ մայրը միշտ
պետք է լինի, դայակն էլ պետք է օգնի: Դայակի ֆունկցիան օգնելն է: Երկրորդ խորհուրդս հե-
տեւյալն է. շատ ճիշտ կլիներ, եթե դայակներն անցնեին որոշակի հոգեբանական թեստավո-
րում, որպեսզի ընտանիքները խուսափեին թյուրիմացություններից: Նման թեսթավորում
անցնելուց հետո մենք գոնե կկարողանանք կանխատեսել հետագա ընթացքը: Նաեւ պետք է
կարողանալ հավատալ սեփական երեխային նրա յուրաքանչյուր տարիքում: Երեխան հա-
ճախ, չգիտակցելով, չունենալով համապատասխան ինտելեկտուալ մակարդակ, կարող է
տալ այնպիսի ենթագիտակցական ռեակցիաներ, որոնք շատ կարևոր են: Չորրորդ և ամենա-
կարևոր խնդիրը մարդկային հարգանքն է դայակի նկատմամբ: Այսինքն՝ վարձելով դայակին,
երբեք չպետք է մտածել, որ վարձել ես բանվոր կամ ստրուկ, որին դու վճարում ես ու պիտի
պահանջես: Դայակ վարձելով պիտի հասկանաս, որ նրա հետ դու երկար ժամանակ ես անց-
նելու, և երեխայի մեծանալուց հետո այդ մարդու հետ մնալու ես լավ բարեկամ»:
Շողեր Գեւորգյան

More Related Content

Viewers also liked

LITICO
LITICOLITICO
LITICO
Ronald
 
Planificacion hasta 1° prueba 2012
Planificacion hasta 1° prueba   2012Planificacion hasta 1° prueba   2012
Planificacion hasta 1° prueba 2012
Constanza Méndez
 
Proposta de correção teste 5 versão a 7º ano
Proposta de correção teste 5 versão a   7º anoProposta de correção teste 5 versão a   7º ano
Proposta de correção teste 5 versão a 7º ano
Gina Espenica
 
Ο νεος κατα Χριστον Ανθρωπος
Ο νεος κατα Χριστον ΑνθρωποςΟ νεος κατα Χριστον Ανθρωπος
Ο νεος κατα Χριστον Ανθρωπος
Αετοί Ολύμπου
 
Videos of Me on YouTube
Videos of Me on YouTubeVideos of Me on YouTube
Videos of Me on YouTube
Steven Kaplan
 
Viewers also liked (16)

LITICO
LITICOLITICO
LITICO
 
Cuento mayo en inglés
Cuento mayo en inglésCuento mayo en inglés
Cuento mayo en inglés
 
Apresentação1
Apresentação1Apresentação1
Apresentação1
 
후라롤1
후라롤1후라롤1
후라롤1
 
Planificacion hasta 1° prueba 2012
Planificacion hasta 1° prueba   2012Planificacion hasta 1° prueba   2012
Planificacion hasta 1° prueba 2012
 
Chuong trinh ngay hoi khach hang 19.050001
Chuong trinh ngay hoi khach hang 19.050001Chuong trinh ngay hoi khach hang 19.050001
Chuong trinh ngay hoi khach hang 19.050001
 
Proposta de correção teste 5 versão a 7º ano
Proposta de correção teste 5 versão a   7º anoProposta de correção teste 5 versão a   7º ano
Proposta de correção teste 5 versão a 7º ano
 
13 05-2012
13 05-201213 05-2012
13 05-2012
 
Ulearn
UlearnUlearn
Ulearn
 
Netiqueta
NetiquetaNetiqueta
Netiqueta
 
Ο νεος κατα Χριστον Ανθρωπος
Ο νεος κατα Χριστον ΑνθρωποςΟ νεος κατα Χριστον Ανθρωπος
Ο νεος κατα Χριστον Ανθρωπος
 
Welcome to Milligo
Welcome to MilligoWelcome to Milligo
Welcome to Milligo
 
Videos of Me on YouTube
Videos of Me on YouTubeVideos of Me on YouTube
Videos of Me on YouTube
 
Jessica espitia 1002 microfono
Jessica espitia 1002 microfono Jessica espitia 1002 microfono
Jessica espitia 1002 microfono
 
Behandl1kl.pdf
Behandl1kl.pdfBehandl1kl.pdf
Behandl1kl.pdf
 
Rabbits
RabbitsRabbits
Rabbits
 
More from drMadatyan

Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
drMadatyan
 
Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է
Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում էՀայաստանում ինքնասպանությունը գովազդվում է
Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է
drMadatyan
 
Ինքնասպանություններ
ԻնքնասպանություններԻնքնասպանություններ
Ինքնասպանություններ
drMadatyan
 
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործությանԻ՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
drMadatyan
 
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
drMadatyan
 
Արտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունԱրտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանություն
drMadatyan
 
Գիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետԳիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետ
drMadatyan
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքները
drMadatyan
 
Մտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելՄտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածել
drMadatyan
 
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
drMadatyan
 
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
drMadatyan
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումները
drMadatyan
 
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինԱմուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
drMadatyan
 
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդներըԱմուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
drMadatyan
 
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանցՏղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
drMadatyan
 
Ամենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսներըԱմենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսները
drMadatyan
 
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետՀարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
drMadatyan
 
Շամիրամ կանայք
Շամիրամ կանայքՇամիրամ կանայք
Շամիրամ կանայք
drMadatyan
 
More from drMadatyan (18)

Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար

  • 1. 11.05.2012 Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար. հոգեբանի խորհուրդները Դայակի ընտրությունը երեխայի համար շատ կարևոր է, և կարող է նույնիսկ ճա- կատագրական դառնալ: ճի՞շտ է արդյոք փոքրիկին վստահել դայակին, ինչպե՞ս ընտրություն կատարել. LN-ի հարցերին պատասխանել է Երևանի թիվ 2 բուժմի- ավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը: «Այսօրվա ակտիվ կյանքի պայմաննե- րում այլ տարբերակ մենք ուղղակի չու- նենք: Իհարկե, իդեալական տարբերակ կլինի, որ ծնողը լիարժեք զբաղվի իր երեխայով: Բայց անպես է ստացվում, որ երկու ծնող- ներն էլ աշխատում են, և չի ստացվում համատեղել: Հաճախ կինն ունենում է նաև հոգեբա- նական խնդիրներ, և մենք խորհուրդ ենք տալիս, որ նա աշխատի, որպեսզի հեշտ ապրի: Այս դեպքում դայակի առկայությունը դառնում է դրական: Պարզապես դայակի ընտրությունը պետք է կատարել շատ խիստ, շատ մանրակրկիտ կերպով: Պետք է լիարժեք գիտակցել, որ իրենց կյանքի ամենաթանկ բանը վստահում են ինչ-որ մեկին, և բնականաբար այդ մեկը կյանքում պետք է լինի հարազատ. հարազատ ասելով հասկանում ենք վստահելի անձնավո- րություն»: Դայակ հասկացությունը Հայաստանում ակտիվ շրջանառության մեջ է մտել հատկապես վերջին տարիներին: Հայ մայրիկները սկսել են դայակին մեծ նշանակություն տալ: Սակայն հարց է առաջանում՝ արդյոք նրանք կարողանում են ճիշտ դայակ ընտրել: Եվ ընդհանրա- պես, դայակ ընտրելիս որ հարցին ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել, ինչպիսի՞ դայակ պետք է ընտրել: «Դայակը նոր մասնագիտություն չէ: Թագավորական և հարուստ ընտանիքներն ունեցել են իրենց դայակները: Այն հնուց է եկել և բավականին լուրջ ինստիտուտ է: Աշխարհի բոլոր ծայ- րերում եղել են և կան խնդիրներ ու թյուրիմացություններ՝ կապված դայակների հետ, և նույ- նիսկ ամենաառաջադեմ երկրներում կան հատուկ գործակալութություններ, հիմնարկներ, որոնք երաշխավորում են իրենց ներկայացրած դայակներին, քանի որ վերջիններիս կողմից լինում են նաև բռնություններ երեխաների նկատմամբ: Այստեղ իհարկե հայ կամ իտալացի ծնողի մասին չէ խոսքը, այստեղ միայն ծնողի վերաբերմունքն է երեխայի նկատմամբ կա- րևոր: Եթե ծնողի վերաբերմունքը երեխայի նկատմամբ խիստ ադեկվատ է լինում և նորմալ, բնականաբար նա շատ ուշադիր է լինում և՛ դայակի ընտրության հարցում, և՛ յուրաքանչյուր այլ հարցում: Այդ դեպքում միայն նա կնկատի որևէ անորմալ երևույթ իր երեխայի հետ կապ- ված և կկանխի ի սկզբանե: Կան ծնողներ, որոնք անպատասխանատու են: Բնականաբար սա արդեն դայակի խնդիրը չէ, սա ավելի լուրջ և խոր խնդիր է, և այստեղ էլ կարող են բազ- մաթիվ թյուրիմացություններ տեղի ունենալ: Մենք հաճախ տեսնում ենք ծնողներ, որոնք
  • 2. իրենց երեխաներին ավելի վատ են վերաբերվում, քան որոշ դայակներ, որոնք շատ ավելի հոգատար են: Օրինաչափություն այստեղ չկա: Առաջին հերթին կարևոր են դայակի մարդ- կային որակները: Եթե դայակն ունի նորմալ, մարդկային որակներ, լավ պատկերացնում է երեխա-ընտանիք գաղափարը, սա բնականաբար շատ ավելի կարևոր է, քան լեզուների իմա- ցությունը, որը մենք շատ հաճախ առաջնային ենք համարում: Երկրորդ կարևոր պայմանը փոխադարձ համակրանքն է երեխա-դայակ հարաբերություններում, քանի որ ժամանակի ընթացքում մենք տեսնում ենք, որ երեխան դայակի հետ կապվում է մի հետաքրքիր և լուրջ կապով»: Դեպքեր են լինում, երբ ինչ-ինչ պատճառներով դայակին ժամանակ առ ժամանակ փոխում են: Բայց չէ՞ որ երեխան հուզական կապ ունի արդեն այդ մարդու հետ, և դա կարող է վատ անդրադառնալ նրա ներաշխարհի վրա: «Դա շատ բացասական երևույթ է: Երեխայի համար տրավմատիկ կարող է լինել, եթե նա դայակի հետ ընդհանուր լեզու է գտել: Իդեալական տարբերակն այն է, երբ երեխան սկսում է կարոտել դայակին, սիրում է դայա- կին, նա մաքսիմալ ստանում է այն հուզական կապը, որի կարիքը կա: Սակայն մայրը չպետք է մտածի, որ եթե երեխային հանձնել է դայակին, ուրեմն կարող է ձեռքերը լվանալ, և ամբողջ օրը նրա վրա ոչ մի ուշադրություն չդարձնել: Այստեղ պետք է հասկանալ, որ դայակը կա- տարելու է ինչ-որ ֆունկցիա կոնկրետ ժամանակահատվածում, որն անհրաժեշտ է ծնողի համար: Իսկ մնացած ժամանակահատվածում, երբ մայրը տանն է, պիտի փորձի մաքսիմալ լրացնել բացը: Այսինքն՝ երեխան չպետք է մտածի, որ լքված է մոր կողմից և իրեն մեծացնում է դայակը: Որքան էլ որ դայակը լավը լինի, նա չի կարողանա մոր տեղը զվաղեցնել: Բացի այդ, երեխան ոչ մի դեպքում չպետք մտածի, որ մարդկային վերաբերմունքը գնվում է գումա- րով, չպետք է տեղյակ լինի, որ այդտեղ գումարային հարց կա, որ այդ կինը գալիս է նրա հա- մար, որ նրան վճարում են: Այլ իմանա, որ այդ կինը սիրում է իրեն և գալիս է իր հետ խաղա- լու: Իհարկե, հասուն տարիքում նա իմանալու է, որ դա վճարովի է, բայց սկզբնական նստվածքները շատ կարևոր են: Դայակ ընտրելիս առաջին հերթին խորհուրդ կտայի մտածել՝ դայակ վարձելն արդյոք այդ- քան անհրաժեշտ է ձեզ համար, որովհետև մարդիկ հաճախ դայակ են վարձում անհրաժեշ- տություն չունենալով: Նման դեպքում պետք է ստեղծվի այն մթնոլորտը, որ դայակը մայրիկի օգնականն է, եկել է մայրիկին օգնելու, և ոչ թե դայակի վրա պետք դնել բոլոր ֆունկցիաները, իսկ մայրը փակվի իր սենյակում և ժամերով հեռուստացույց դիտի: Այսինքն՝ մայրը միշտ պետք է լինի, դայակն էլ պետք է օգնի: Դայակի ֆունկցիան օգնելն է: Երկրորդ խորհուրդս հե- տեւյալն է. շատ ճիշտ կլիներ, եթե դայակներն անցնեին որոշակի հոգեբանական թեստավո- րում, որպեսզի ընտանիքները խուսափեին թյուրիմացություններից: Նման թեսթավորում անցնելուց հետո մենք գոնե կկարողանանք կանխատեսել հետագա ընթացքը: Նաեւ պետք է կարողանալ հավատալ սեփական երեխային նրա յուրաքանչյուր տարիքում: Երեխան հա- ճախ, չգիտակցելով, չունենալով համապատասխան ինտելեկտուալ մակարդակ, կարող է տալ այնպիսի ենթագիտակցական ռեակցիաներ, որոնք շատ կարևոր են: Չորրորդ և ամենա- կարևոր խնդիրը մարդկային հարգանքն է դայակի նկատմամբ: Այսինքն՝ վարձելով դայակին, երբեք չպետք է մտածել, որ վարձել ես բանվոր կամ ստրուկ, որին դու վճարում ես ու պիտի պահանջես: Դայակ վարձելով պիտի հասկանաս, որ նրա հետ դու երկար ժամանակ ես անց- նելու, և երեխայի մեծանալուց հետո այդ մարդու հետ մնալու ես լավ բարեկամ»: Շողեր Գեւորգյան