SlideShare a Scribd company logo
1 of 17
198 ավագ դպրոց
Գործնական աշխատանք
Առարկա՝ կենսաբանություն
Թեմա ՝ Հայաստանի դեղաբույսերը Կռատուկ
Կատարող ՝ Հայրապետյան Ռուզաննա
Կռատուկ
Հայկական տարանունները – խաբշուկ, խոզունկ,
կոծոծ, կռատունկ, կռոթնի, կռոթուկ, շափալոզ,
փթրախ
Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների
կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող,
մինչև 1,5 մ բարձրության երկամյա խոտաբույս է: Ունի
ծիրանակարիմիր, գնդաձև զամբյուղներով երկսեռ
ծաղիկներ: Արմատն առանցքային է, հաստ ու
հյութալի, ցողունը ճյուղավոր է, տերևները` խոշոր,
հերթադիր, սրտաձև, ամբողջաեզր:
Պտուղը քիստավոր սերմիկ է:
Բույսը կյանքի առաջին տարում
տալիս է միայն
խոշոր, արմատամերձ, երկար
կոթունավոր, լայն տերևներ, իսկ
երկրորդ տարում ծաղկում է:
Սերմերի հասունացումից հետո
բույսը չորանում է:
Մեր հանրապետությունում աճում է
միայն 2տեսակ` մեծ և թավոտ
տեսակները, որոնք
հավասարաչափ կիրառվում են
բուժական նպատակով: Կռատուկը
հանրածանոթ բույս է, տարածված
տնամերձ
հողամասերում, աղբուտներում, մա
րգագետիններում, ճամփեզրերին,
արոտավայում և այլուր:
«Արկտիում» անունը ծագել է
հունական արկտիոն (արկտոս)
բառից, որը նշանակում է արջ`
կապված բույսի տերևների
մեծության հետ:
Քիմիական բաղադրությունը
Արմատում հայտնաբերված է
12,3% պրոտեին (այդ
թվում`արգինին և ադենին),
60-70% ինսուլին, եթերայուղ,
դաբաղիչ և դառը նյութեր,
գլիկոզիդ արկտին,
ֆիտոստերին, C վիտամին,
պալմիտինաթթու,
ստեարինաթթու,
տերևներում` լորձ,
եթերայուղ, C վիտամին,
կարոտին, դաբաղանյութեր,
սերմերում` 20% ճարպայուղ,
գլիկոզիդ արկտիին:
Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործում են բույսի
արմատը, սերմերը և տերևները: Արմատը մթերում են
աշնանը կամ վաղ գարնանը` մինչև տերևակալելը, իսկ
տերևները` ամբողջ վեգետացիայի շրջանում: Արմատը
հանելուց հետո մաքրում են հողից, լվանում սառը
ջրով, դանակով քերում արտաքին գորշ
ծածկույթը, ապա կտրտում երկայնակի ու չորացնում
վառարանում կամ հատուկ չորանոցում: Տերևները
հիմնականում օգտագործում են թարմ վիճակում:
Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման
հին պատմություն: Այսպես, Չինաստանում այն օգտագործվել
է
պոդագրայի, ուռուցքների, այտուցների, արյունազեղումների,
սիֆլիսի, թունավոր միջատների և օձերի կծելու դեպքում:
Բույսի բոլոր մասերը թարմ վիճակում` արտաքին
ձևով, օգտագործվել են էկզեմայի, ֆուրունկուլյոզի, մաշկային
պալարախտի, սեռական օրգաների լորձաթաղանթների
բորբոքումների ժամանակ:
Նշվում է, որ բեղաբույսն ունի նաև «արյունը մաքրող»
հատկություն:
Ուկրաինական ժողովրդական
բժշկության մեջ արմատի եփուկը`
ներքին ընդունման և կոմպրեսների
ձևով, օգտագործվում է մաշկային
ցանավորումների, ֆուրունկուլյոզի,
գեղձախտի, որպես «արյունը
մաքրող» միջոց` ռախիտի, որպես
միզամուղ` ախտահարումների,
ինչպես և կանացի մի շարք
հիվանդությունների, քրոնիկական
փորկապության, շաքարախտի,
պոդագրայի, քսուքի ձևով` երկար
ժամանակ չբուժվող վերքերի,
լվացման ձևով` գլխի
մազաթափության ժամանակ:
Հայկական ժողովրդական բժշկության
մեջ` Հ.Հ. Սեպետճյանի
մեջբերումներով, բույսի արմատը
թարմ վիճակում տրվել է
արյունախխող հիվանդներին,
արմատի մոխիրը ցանում են վերքերի
վրա: Արմատը` դանակով կտրելով,
քսում են մաշկի ճաքվածքներին և
մկնատամով ախտահարված
մասերին: Բոված վիճակում այն
օգտագործվել է նաև որպես սուրճ, իր
գեղեցիկ գույնով և համով
գերազանցելով նույնիսկ եղերդակին:
Լեհաստանում և Գերմանիայում
թարմ արմատը և նրա մզվածքը
լայն ճանաչում ունեն որպես
միզամուղ, քրտնամուղ, մազերն
ամրապնդող և մաշկային որոշ
հիվանդություններ բուժող միջոց:
Ավստրիայում բույսի երկամյա
արմատը համարվում է որպես
թեթև լուծողական և լեղամուղ
միջոց: Ռուսական ժողովրդական
բժշկության մեջ դեղաբույսն
օգտագործվում է
երիկամաքարային
հիվանդության, շաքարախտի, պոդ
ագրայի, ռևմատիզմի, ջրգողության
, թութքի, ռախիտի, գեղձախտի, ֆո
ւրունկուլյոզի, քրոնիկական
էկզեմայի, փորկապության, հոդայի
ն ընդարմության, սնդիկային
աղերով թունավորման և
թունավոր միջատների կծելու
դեպքում: Թարմ տերևը` տրորված
վիճակում, դնում են հնացած
վերքերի և ուռուցքների վրա:
Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ արմատը համարվում է
դիուրետիկ և նյութափոխությունը կարգավորող միջոց: Այն կիրառվում է
գաստրիտների, խոցային և միզաքարային հիվանդությունների, իսկ
կոմպրեսների ձևով` քորով ուղեկցվող դերմատիտների ժամանակ:
Ֆրանսիայում դեղաբույսի արմատը համարվում է հակապոդագրային լավ
միջոց և տարբեր ձևերով լայնորեն կիրառվում է այս հիվանդության
ժամանակ: Արմատի եփուկը, շատ տեղերում, հանրահայտ է նաև որպես
բերանի խոռոչի ողողման միջոց` բերանի լորձաթաղանթի բորբոքուների
դեպքում: Գլխի մազաթափության ժամանակ գլուխը լվանում են արմատի
եփուկով կամ քսում սերմերից ստացվող յուղը: Արմատի եփուկը Ա.Պ.
Պոպովը օգտագործում է տաք փաթաթումների ձևով էկզեմայի և ռևմատիզմի
ժամանակ:
Գիտականորեն հիմնավորված է կռատուկի արմատի
հիպոգլիկեմիկ, ինչպես նաև էլեկտրոֆորետիկ եղանակով
ստացված նրա ալկալոիդային երկրորդ ֆրակցիայի և
սեսկվիտերպենային լակտոնների ուռուցքների աճը կասեցնող
հատկությունները: Արմատի կիրառումը ուժեղացնում է գլիկոգենի
կուտակումը լյարդում, որով էլ այն լայնորեն ցուցված է
շաքարախտի , ինչպես և որկորի և արգանդի ուռուցքների
ժամանակ : Պետք է հաշվի առնել այն համգամանքը, որ եթե բույսի
մեջ գերակշռում է դաբաղանյութի քանակը, այն կարող է առաջ
բերել փորկապություն: Տերևները պարունակում են լեղամուղ
նյութեր, որոնք դրականորեն են ազդում լեղարտադրության վրա,
միաժամանակ դրանք ունեն հակամիկրոբային ակտիվություն:
Թարմ արմատը` մշակված նշի կամ ձիթապտղի յուղով, կռատուկի յուղ
անվան տակ, օգտագործվում է մազարմատներն ամրացնելու
նպատակով, հատկապես սկսվող մազաթափության ժամանակ: Բույսի
թարմ արմատն` աղացած վիճակում, շփոթի ձևով, 100-150 գ օրվա
դոզայով, օգտագործել ենք սրտային քրոնիկական անբավարարության 2-
3-րդ աստիճաններով տառապող այն հիվանդների մոտ, որոնք ունեցել են
արտահայտված այտուցներ և այս կամ այն չափի կայունություն
միզամուղ դեղամիջոցների նկատմամբ: Արմատի շփոթը հաճախ
խառնվել է մեղրի հետ: Նշենք, որ բուժման 2-3-րդ օրերից զգալի չափերով
ավելացել է հիվանդների օրվա մեզի քանակը, իսկ հետագայում նկատվել
է քաշի արտահայտված կորուստ` կապված կանգային հեղուկի դուրս
գալու հետ: Այս ֆոնի վրա որոշ հիվանդների մոտ վերականգնվել է
միզամուղ դեղամիջեցների ակտիվ ներգործնեությունը, փոքրացել են
որովայնի չափերը , կրճատվել լյարդը: Արմատի շփոթը դրականորեն է
անրադարձել նաև հիվանդների մարսողական տրակտի գործնեության և
ընդհանուր նյութափոխանակության վրա, որոնք հիմնավորվել են
գործիքալաբորատոր մի շարք ցուցանիշներով:
Կիրառման եղանակները
Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ
հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա
ընդունում 1-ական ճաշի գդալ, օրական 4 անգամ`
ուտելուց առաջ, կամ` 1-2 թեյի գդալ արմատափոշին 1
ժամ թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում ½
բաժակ` օրական 3-4 անգամ, կամ` 3 գ արմատը 5 ժամ
թրմում են 150 մլ սառը ջրում, ապա ըմպում միանվագ:
Արմատից եփուկ պատրաստելու համար 15 գ չոր հումքը
20 րոպե եռացնում են 200 մլ
ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1-ական ճաշի
գդալ` օրական 3-4 անգամ, կամ` 50-60 գ հումքը 30 րոպե
եփում են 1 լ ջրում, ապա ընդունում վերոհիշյալ
եղանակով, կամ` 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե
եռացնում են 2 բաժակ ջրի
մեջ, հովացնում, քամում, ապա օգտագործում արտաքին`
կոմպրեսի ձևով:
Սերմերից եփուկ պատրաստելու
համար 20 գ հումքը 20 րոպե եռացնում
են 200 մլ ջրում, ապա ըմպում
միանվագ` որպես լուծողական:
Արմատից քսուք պատրաստելու
համար 15 գ հումքը 200 մլ ջրում եփում
են մինչև ծավալով կիսվելը, հետո տաք
վիճակում ավելացնում են 100 գ խոզի
ճարպ, դնում ջեռոցը մի քանի ժամ,
այնուհետև օգտագործում արտաքին`
գլխի մազաթափության ժամանակ,
կամ` 4 ճաշի գդալ արմատը 4 բաժակ
ջրում եփում են մինչև հեղուկի
թանձրանալը, որից վերցնում են1 մաս,
խառնում 4 մաս կովի կարագի հետ և
ստացված քսուքն օգտագործում
այրվածքների ժամանակ, կամ` երկար
ժամանակ չբուժվող վերքերի բուժման
համար քսուք պատրաստելու
նպատակով 75 գ թարմ, մանրացրած
արմատը տաք տեղում թրմում են 1 օր
200մլ արևածաղիկի յուղի մեջ, հետո
մարմանդ կրակի վրա եփում 15 րոպե
ու քամում: Ռևմատիզմի և էկզեմայի
ժամանկ 4-5 ճաշի գդալ արմատը 30
րոպե եռացնում են 1 դույլ ջրում, ապա
սավանը թրջում տաք եփուկով ու
կատարում տաք-տաք փաթաթումներ:
Արմատից պատրաստում են նաև
ոգեթուրմ, որի համար հումքը 1/5
հարաբերությամբ խառնում 70°
սպիրտի հետ, թրմում 2-3 օր, ապա
ըմպում 10-15-ական կաթիլ` օրական 3
անգամ: Դեղաբույսը հաճախ
օգտագործվում է խառնուրդների ձևով:
Այսպես, շաքարախտի բուժման
նպատակով հավասարաչափ իրար են
խառնում կռատուկի
արմատները, կանաչ լոբին և
հավամրգու տերևները: Այս
խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե
թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա
ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական
3 անգամ: Նման ձևով օգտագործվում է
իրար հավասարաչափ խառնված
կռատուկի և կղմուխի արմատների
խառնուրդը` ռևմատիզմի ժամանակ:
Պոդագրայի դեպքում վերցնում են 25 գ
կռատուկի արմատ, 20 գ սիզախոտի
արմատ, 20 գ կատվալեզու, 30 գ
եռագույն մանուշակ, 20 գ
բերենիկե, խառնում իրար և
խառնուրդից 40 գ 15 րոպե եփում 1լ
ջրում, ապա ըմպում ուտելուց առաջ`
օրական 3 բաժակ:
Մազաթափության ժամանակ շաբաթը 2 անգամ գլուխը լվանալ 20գ
վաղենակի ծաղիկների, 40 գ կռատուկի արմատի և 15 գ գայլուկի
կոների խառնուրդի 1 լ ջրում պատրաստված եփուկով: Նույն
նպատակով օգտագործվում է կռատուկի արմատի և ուռենու կեղևի
հավասարաչափ խառնուրդը, որից եփուկ պատրաստելու համար 4
ճաշի գդալ հումքը 20 րոպե եռացնում են 1 լ ջրում կամ
հավասարաչափ իրար խասնում կռատուկի և խնկեղեգի
արմատները. դրանից վերցնում 6 ճաշի գդալ և պատրաստում եփուկ
1 լ ջրում: Մաշկային ախտահարումների ժամանակ օգտագործվում է
հավասարաչափ վերցված հետևյալ խառնուրդը. կռատուկի և
կղմուխի արմատները, ընկույզի տերևները և սրոհունդ, դրանից
վերցնում են 1 ճաշի գդալ, 10 րոպե եռացնում 1 բաժակ
ջրում, հովացնում, քամում և ըմպում 1-ական բաժակ` օրական 3
անգամ:
Այլ օգտակար հատկանիշներ
Կռատուկը վաղուց հայտնի է որպես արժեքավոր կերաբույս:
Ճապոնիայում մշակվում է որպես բանջարանոցային բույս:
Արմատը կարելի է ուտել հում կամ եփած վիճակում: Վաղ
գարնանը արմատից, որոշ դեպքերում նաև մատղաշ
տերևներից, պատրաստում են սալաթ, ինչպես նաև սուրճ:
Դեղաբույսը մեղրատու է, նրանից ստացվող մեղրն ունի
ձիթապտղի գույն, հաճելի համ: Արմատն օգտագործվում է
կոսմետիկայում, իսկ սերմերից ստացվող յուղը` օճառի և օլիֆի
արտադրության մեջ: Ցողունից պատրաստում են կոշտ
գործվածք և փաթաթաթուղթ: Բույսը գործվածքեղենը ներկում է
կանաչ գույնի:
Օգտագործված գրականություն՝
 lekmed.ru
 Համացանց
 www.encyclopedia.am
 Armsoul.com
 Wikipedia.am
 <<Հայկական միջնադարյան դեղաբույսեր>>
 <<ԽՍՀ>>հանրագիտարան
 <<Փայտփորիկ>>հանրագի-տարան
 <<Բուժում դեղաբույսերով>>
med-practic.com
Հայակական կենսաբանական բլոգ

More Related Content

What's hot

Բուսաբանական այգի
Բուսաբանական այգիԲուսաբանական այգի
Բուսաբանական այգիMary Karapetyan
 
Բուսաբանական այգի
Բուսաբանական այգիԲուսաբանական այգի
Բուսաբանական այգիMary Karapetyan
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointAnoushHrach
 

What's hot (7)

Դեղղաբույս
ԴեղղաբույսԴեղղաբույս
Դեղղաբույս
 
Տերևատի մասին
Տերևատի մասինՏերևատի մասին
Տերևատի մասին
 
Բուսաբանական այգի
Բուսաբանական այգիԲուսաբանական այգի
Բուսաբանական այգի
 
Բուսաբանական այգի
Բուսաբանական այգիԲուսաբանական այգի
Բուսաբանական այգի
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
դեղաբույսեր
դեղաբույսերդեղաբույսեր
դեղաբույսեր
 
Ajgi
AjgiAjgi
Ajgi
 

Viewers also liked

Հայկական հարց
Հայկական հարցՀայկական հարց
Հայկական հարցsargis_1979
 
Babajanyan maksim
Babajanyan maksimBabajanyan maksim
Babajanyan maksimSona8
 
Արմեն Նիկողոսյան
Արմեն ՆիկողոսյանԱրմեն Նիկողոսյան
Արմեն ՆիկողոսյանSona8
 
10 2
10 210 2
10 2Sona8
 
Վիլյամ Սարոյան
Վիլյամ ՍարոյանՎիլյամ Սարոյան
Վիլյամ ՍարոյանSona8
 
Saroyan
SaroyanSaroyan
SaroyanSona8
 
Karapetyan Shushan
Karapetyan ShushanKarapetyan Shushan
Karapetyan ShushanSona8
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1Sona8
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentationSona8
 
Nicole Aghbalyan
Nicole AghbalyanNicole Aghbalyan
Nicole AghbalyanSona8
 
9-1 dasaran
9-1 dasaran9-1 dasaran
9-1 dasaranSona8
 
շախմատի պատմությունը
շախմատի պատմությունըշախմատի պատմությունը
շախմատի պատմությունըSona8
 
Tonoyan Anahit
Tonoyan AnahitTonoyan Anahit
Tonoyan AnahitSona8
 
Վիլյամ Սարոյան
Վիլյամ ՍարոյանՎիլյամ Սարոյան
Վիլյամ ՍարոյանSona8
 
Վիլյամ Սարոյան - Հ. Ալիկ
Վիլյամ Սարոյան - Հ. ԱլիկՎիլյամ Սարոյան - Հ. Ալիկ
Վիլյամ Սարոյան - Հ. ԱլիկSona8
 
Wiiliam Saroyan
Wiiliam SaroyanWiiliam Saroyan
Wiiliam SaroyanSona8
 
Նիկոլ Աղբալյանը ասել է
Նիկոլ Աղբալյանը ասել էՆիկոլ Աղբալյանը ասել է
Նիկոլ Աղբալյանը ասել էSona8
 
Վահրամ Դավթյան 10 2
Վահրամ Դավթյան 10   2Վահրամ Դավթյան 10   2
Վահրամ Դավթյան 10 2Sona8
 

Viewers also liked (20)

Հայկական հարց
Հայկական հարցՀայկական հարց
Հայկական հարց
 
Babajanyan maksim
Babajanyan maksimBabajanyan maksim
Babajanyan maksim
 
Արմեն Նիկողոսյան
Արմեն ՆիկողոսյանԱրմեն Նիկողոսյան
Արմեն Նիկողոսյան
 
10 2
10 210 2
10 2
 
2
22
2
 
Վիլյամ Սարոյան
Վիլյամ ՍարոյանՎիլյամ Սարոյան
Վիլյամ Սարոյան
 
Saroyan
SaroyanSaroyan
Saroyan
 
Karapetyan Shushan
Karapetyan ShushanKarapetyan Shushan
Karapetyan Shushan
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
 
Nicole Aghbalyan
Nicole AghbalyanNicole Aghbalyan
Nicole Aghbalyan
 
9-1 dasaran
9-1 dasaran9-1 dasaran
9-1 dasaran
 
շախմատի պատմությունը
շախմատի պատմությունըշախմատի պատմությունը
շախմատի պատմությունը
 
Tonoyan Anahit
Tonoyan AnahitTonoyan Anahit
Tonoyan Anahit
 
Վիլյամ Սարոյան
Վիլյամ ՍարոյանՎիլյամ Սարոյան
Վիլյամ Սարոյան
 
Վիլյամ Սարոյան - Հ. Ալիկ
Վիլյամ Սարոյան - Հ. ԱլիկՎիլյամ Սարոյան - Հ. Ալիկ
Վիլյամ Սարոյան - Հ. Ալիկ
 
Wiiliam Saroyan
Wiiliam SaroyanWiiliam Saroyan
Wiiliam Saroyan
 
Նիկոլ Աղբալյանը ասել է
Նիկոլ Աղբալյանը ասել էՆիկոլ Աղբալյանը ասել է
Նիկոլ Աղբալյանը ասել է
 
3
33
3
 
Վահրամ Դավթյան 10 2
Վահրամ Դավթյան 10   2Վահրամ Դավթյան 10   2
Վահրամ Դավթյան 10 2
 

Similar to Ռուզաննա (11)

խմբակ
խմբակխմբակ
խմբակ
 
խմբակ
խմբակխմբակ
խմբակ
 
խմբակ
խմբակխմբակ
խմբակ
 
Վարունգի մասին
Վարունգի մասինՎարունգի մասին
Վարունգի մասին
 
Ավելուկ
Ավելուկ Ավելուկ
Ավելուկ
 
Փսխածաղիկ
ՓսխածաղիկՓսխածաղիկ
Փսխածաղիկ
 
Կենսաբանություն
ԿենսաբանությունԿենսաբանություն
Կենսաբանություն
 
համեմ
համեմհամեմ
համեմ
 
Արա լեռան ֆաունայի և ֆլորայի ներկայացուցիչները
Արա լեռան ֆաունայի և ֆլորայի ներկայացուցիչներըԱրա լեռան ֆաունայի և ֆլորայի ներկայացուցիչները
Արա լեռան ֆաունայի և ֆլորայի ներկայացուցիչները
 
samit
samitsamit
samit
 
գիհի
գիհիգիհի
գիհի
 

More from Sona8

Magna Carta
Magna CartaMagna Carta
Magna CartaSona8
 
Magna carta
Magna cartaMagna carta
Magna cartaSona8
 
Magna carta 12-3
Magna carta 12-3 Magna carta 12-3
Magna carta 12-3 Sona8
 
Washington
WashingtonWashington
WashingtonSona8
 
Сказки о животных 11-2 класс
Сказки  о  животных  11-2  классСказки  о  животных  11-2  класс
Сказки о животных 11-2 классSona8
 
волшебные сказки 11-4 класс
волшебные сказки 11-4 классволшебные сказки 11-4 класс
волшебные сказки 11-4 классSona8
 
Сказки о животных 10-4 класс
Сказки о животных 10-4 классСказки о животных 10-4 класс
Сказки о животных 10-4 классSona8
 
Бытовые сказки 10-4 класс
Бытовые сказки 10-4 классБытовые сказки 10-4 класс
Бытовые сказки 10-4 классSona8
 
Himnakan
HimnakanHimnakan
HimnakanSona8
 
198 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտներ
198 ավագ դպրոցի  ավագ դասարանների աշակերտներ198 ավագ դպրոցի  ավագ դասարանների աշակերտներ
198 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտներSona8
 
русские и армянские сказки
русские и армянские сказкирусские и армянские сказки
русские и армянские сказкиSona8
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointSona8
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problemsSona8
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problemsSona8
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problemsSona8
 
Martirosyan mikayel our ecology
Martirosyan mikayel our ecologyMartirosyan mikayel our ecology
Martirosyan mikayel our ecologySona8
 
Water pollution
Water pollutionWater pollution
Water pollutionSona8
 
իմ ընտանիքը
իմ ընտանիքըիմ ընտանիքը
իմ ընտանիքըSona8
 
իմ ընտանիքը
իմ ընտանիքը իմ ընտանիքը
իմ ընտանիքը Sona8
 

More from Sona8 (20)

Magna Carta
Magna CartaMagna Carta
Magna Carta
 
Magna carta
Magna cartaMagna carta
Magna carta
 
Magna carta 12-3
Magna carta 12-3 Magna carta 12-3
Magna carta 12-3
 
Washington
WashingtonWashington
Washington
 
Сказки о животных 11-2 класс
Сказки  о  животных  11-2  классСказки  о  животных  11-2  класс
Сказки о животных 11-2 класс
 
волшебные сказки 11-4 класс
волшебные сказки 11-4 классволшебные сказки 11-4 класс
волшебные сказки 11-4 класс
 
Сказки о животных 10-4 класс
Сказки о животных 10-4 классСказки о животных 10-4 класс
Сказки о животных 10-4 класс
 
Бытовые сказки 10-4 класс
Бытовые сказки 10-4 классБытовые сказки 10-4 класс
Бытовые сказки 10-4 класс
 
Himnakan
HimnakanHimnakan
Himnakan
 
198 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտներ
198 ավագ դպրոցի  ավագ դասարանների աշակերտներ198 ավագ դպրոցի  ավագ դասարանների աշակերտներ
198 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտներ
 
русские и армянские сказки
русские и армянские сказкирусские и армянские сказки
русские и армянские сказки
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problems
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problems
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problems
 
123
123123
123
 
Martirosyan mikayel our ecology
Martirosyan mikayel our ecologyMartirosyan mikayel our ecology
Martirosyan mikayel our ecology
 
Water pollution
Water pollutionWater pollution
Water pollution
 
իմ ընտանիքը
իմ ընտանիքըիմ ընտանիքը
իմ ընտանիքը
 
իմ ընտանիքը
իմ ընտանիքը իմ ընտանիքը
իմ ընտանիքը
 

Ռուզաննա

  • 1. 198 ավագ դպրոց Գործնական աշխատանք Առարկա՝ կենսաբանություն Թեմա ՝ Հայաստանի դեղաբույսերը Կռատուկ Կատարող ՝ Հայրապետյան Ռուզաննա
  • 2. Կռատուկ Հայկական տարանունները – խաբշուկ, խոզունկ, կոծոծ, կռատունկ, կռոթնի, կռոթուկ, շափալոզ, փթրախ Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 1,5 մ բարձրության երկամյա խոտաբույս է: Ունի ծիրանակարիմիր, գնդաձև զամբյուղներով երկսեռ ծաղիկներ: Արմատն առանցքային է, հաստ ու հյութալի, ցողունը ճյուղավոր է, տերևները` խոշոր, հերթադիր, սրտաձև, ամբողջաեզր:
  • 3. Պտուղը քիստավոր սերմիկ է: Բույսը կյանքի առաջին տարում տալիս է միայն խոշոր, արմատամերձ, երկար կոթունավոր, լայն տերևներ, իսկ երկրորդ տարում ծաղկում է: Սերմերի հասունացումից հետո բույսը չորանում է: Մեր հանրապետությունում աճում է միայն 2տեսակ` մեծ և թավոտ տեսակները, որոնք հավասարաչափ կիրառվում են բուժական նպատակով: Կռատուկը հանրածանոթ բույս է, տարածված տնամերձ հողամասերում, աղբուտներում, մա րգագետիններում, ճամփեզրերին, արոտավայում և այլուր: «Արկտիում» անունը ծագել է հունական արկտիոն (արկտոս) բառից, որը նշանակում է արջ` կապված բույսի տերևների մեծության հետ:
  • 4. Քիմիական բաղադրությունը Արմատում հայտնաբերված է 12,3% պրոտեին (այդ թվում`արգինին և ադենին), 60-70% ինսուլին, եթերայուղ, դաբաղիչ և դառը նյութեր, գլիկոզիդ արկտին, ֆիտոստերին, C վիտամին, պալմիտինաթթու, ստեարինաթթու, տերևներում` լորձ, եթերայուղ, C վիտամին, կարոտին, դաբաղանյութեր, սերմերում` 20% ճարպայուղ, գլիկոզիդ արկտիին:
  • 5. Բուժական նշանակությունը Բուժման նպատակով օգտագործում են բույսի արմատը, սերմերը և տերևները: Արմատը մթերում են աշնանը կամ վաղ գարնանը` մինչև տերևակալելը, իսկ տերևները` ամբողջ վեգետացիայի շրջանում: Արմատը հանելուց հետո մաքրում են հողից, լվանում սառը ջրով, դանակով քերում արտաքին գորշ ծածկույթը, ապա կտրտում երկայնակի ու չորացնում վառարանում կամ հատուկ չորանոցում: Տերևները հիմնականում օգտագործում են թարմ վիճակում:
  • 6. Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն: Այսպես, Չինաստանում այն օգտագործվել է պոդագրայի, ուռուցքների, այտուցների, արյունազեղումների, սիֆլիսի, թունավոր միջատների և օձերի կծելու դեպքում: Բույսի բոլոր մասերը թարմ վիճակում` արտաքին ձևով, օգտագործվել են էկզեմայի, ֆուրունկուլյոզի, մաշկային պալարախտի, սեռական օրգաների լորձաթաղանթների բորբոքումների ժամանակ: Նշվում է, որ բեղաբույսն ունի նաև «արյունը մաքրող» հատկություն:
  • 7. Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ արմատի եփուկը` ներքին ընդունման և կոմպրեսների ձևով, օգտագործվում է մաշկային ցանավորումների, ֆուրունկուլյոզի, գեղձախտի, որպես «արյունը մաքրող» միջոց` ռախիտի, որպես միզամուղ` ախտահարումների, ինչպես և կանացի մի շարք հիվանդությունների, քրոնիկական փորկապության, շաքարախտի, պոդագրայի, քսուքի ձևով` երկար ժամանակ չբուժվող վերքերի, լվացման ձևով` գլխի մազաթափության ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ` Հ.Հ. Սեպետճյանի մեջբերումներով, բույսի արմատը թարմ վիճակում տրվել է արյունախխող հիվանդներին, արմատի մոխիրը ցանում են վերքերի վրա: Արմատը` դանակով կտրելով, քսում են մաշկի ճաքվածքներին և մկնատամով ախտահարված մասերին: Բոված վիճակում այն օգտագործվել է նաև որպես սուրճ, իր գեղեցիկ գույնով և համով գերազանցելով նույնիսկ եղերդակին:
  • 8. Լեհաստանում և Գերմանիայում թարմ արմատը և նրա մզվածքը լայն ճանաչում ունեն որպես միզամուղ, քրտնամուղ, մազերն ամրապնդող և մաշկային որոշ հիվանդություններ բուժող միջոց: Ավստրիայում բույսի երկամյա արմատը համարվում է որպես թեթև լուծողական և լեղամուղ միջոց: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է երիկամաքարային հիվանդության, շաքարախտի, պոդ ագրայի, ռևմատիզմի, ջրգողության , թութքի, ռախիտի, գեղձախտի, ֆո ւրունկուլյոզի, քրոնիկական էկզեմայի, փորկապության, հոդայի ն ընդարմության, սնդիկային աղերով թունավորման և թունավոր միջատների կծելու դեպքում: Թարմ տերևը` տրորված վիճակում, դնում են հնացած վերքերի և ուռուցքների վրա:
  • 9. Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ արմատը համարվում է դիուրետիկ և նյութափոխությունը կարգավորող միջոց: Այն կիրառվում է գաստրիտների, խոցային և միզաքարային հիվանդությունների, իսկ կոմպրեսների ձևով` քորով ուղեկցվող դերմատիտների ժամանակ: Ֆրանսիայում դեղաբույսի արմատը համարվում է հակապոդագրային լավ միջոց և տարբեր ձևերով լայնորեն կիրառվում է այս հիվանդության ժամանակ: Արմատի եփուկը, շատ տեղերում, հանրահայտ է նաև որպես բերանի խոռոչի ողողման միջոց` բերանի լորձաթաղանթի բորբոքուների դեպքում: Գլխի մազաթափության ժամանակ գլուխը լվանում են արմատի եփուկով կամ քսում սերմերից ստացվող յուղը: Արմատի եփուկը Ա.Պ. Պոպովը օգտագործում է տաք փաթաթումների ձևով էկզեմայի և ռևմատիզմի ժամանակ:
  • 10. Գիտականորեն հիմնավորված է կռատուկի արմատի հիպոգլիկեմիկ, ինչպես նաև էլեկտրոֆորետիկ եղանակով ստացված նրա ալկալոիդային երկրորդ ֆրակցիայի և սեսկվիտերպենային լակտոնների ուռուցքների աճը կասեցնող հատկությունները: Արմատի կիրառումը ուժեղացնում է գլիկոգենի կուտակումը լյարդում, որով էլ այն լայնորեն ցուցված է շաքարախտի , ինչպես և որկորի և արգանդի ուռուցքների ժամանակ : Պետք է հաշվի առնել այն համգամանքը, որ եթե բույսի մեջ գերակշռում է դաբաղանյութի քանակը, այն կարող է առաջ բերել փորկապություն: Տերևները պարունակում են լեղամուղ նյութեր, որոնք դրականորեն են ազդում լեղարտադրության վրա, միաժամանակ դրանք ունեն հակամիկրոբային ակտիվություն:
  • 11. Թարմ արմատը` մշակված նշի կամ ձիթապտղի յուղով, կռատուկի յուղ անվան տակ, օգտագործվում է մազարմատներն ամրացնելու նպատակով, հատկապես սկսվող մազաթափության ժամանակ: Բույսի թարմ արմատն` աղացած վիճակում, շփոթի ձևով, 100-150 գ օրվա դոզայով, օգտագործել ենք սրտային քրոնիկական անբավարարության 2- 3-րդ աստիճաններով տառապող այն հիվանդների մոտ, որոնք ունեցել են արտահայտված այտուցներ և այս կամ այն չափի կայունություն միզամուղ դեղամիջոցների նկատմամբ: Արմատի շփոթը հաճախ խառնվել է մեղրի հետ: Նշենք, որ բուժման 2-3-րդ օրերից զգալի չափերով ավելացել է հիվանդների օրվա մեզի քանակը, իսկ հետագայում նկատվել է քաշի արտահայտված կորուստ` կապված կանգային հեղուկի դուրս գալու հետ: Այս ֆոնի վրա որոշ հիվանդների մոտ վերականգնվել է միզամուղ դեղամիջեցների ակտիվ ներգործնեությունը, փոքրացել են որովայնի չափերը , կրճատվել լյարդը: Արմատի շփոթը դրականորեն է անրադարձել նաև հիվանդների մարսողական տրակտի գործնեության և ընդհանուր նյութափոխանակության վրա, որոնք հիմնավորվել են գործիքալաբորատոր մի շարք ցուցանիշներով:
  • 12. Կիրառման եղանակները Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ, օրական 4 անգամ` ուտելուց առաջ, կամ` 1-2 թեյի գդալ արմատափոշին 1 ժամ թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում ½ բաժակ` օրական 3-4 անգամ, կամ` 3 գ արմատը 5 ժամ թրմում են 150 մլ սառը ջրում, ապա ըմպում միանվագ: Արմատից եփուկ պատրաստելու համար 15 գ չոր հումքը 20 րոպե եռացնում են 200 մլ ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ, կամ` 50-60 գ հումքը 30 րոպե եփում են 1 լ ջրում, ապա ընդունում վերոհիշյալ եղանակով, կամ` 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե եռացնում են 2 բաժակ ջրի մեջ, հովացնում, քամում, ապա օգտագործում արտաքին` կոմպրեսի ձևով:
  • 13. Սերմերից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 20 րոպե եռացնում են 200 մլ ջրում, ապա ըմպում միանվագ` որպես լուծողական: Արմատից քսուք պատրաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրում եփում են մինչև ծավալով կիսվելը, հետո տաք վիճակում ավելացնում են 100 գ խոզի ճարպ, դնում ջեռոցը մի քանի ժամ, այնուհետև օգտագործում արտաքին` գլխի մազաթափության ժամանակ, կամ` 4 ճաշի գդալ արմատը 4 բաժակ ջրում եփում են մինչև հեղուկի թանձրանալը, որից վերցնում են1 մաս, խառնում 4 մաս կովի կարագի հետ և ստացված քսուքն օգտագործում այրվածքների ժամանակ, կամ` երկար ժամանակ չբուժվող վերքերի բուժման համար քսուք պատրաստելու նպատակով 75 գ թարմ, մանրացրած արմատը տաք տեղում թրմում են 1 օր 200մլ արևածաղիկի յուղի մեջ, հետո մարմանդ կրակի վրա եփում 15 րոպե ու քամում: Ռևմատիզմի և էկզեմայի ժամանկ 4-5 ճաշի գդալ արմատը 30 րոպե եռացնում են 1 դույլ ջրում, ապա սավանը թրջում տաք եփուկով ու կատարում տաք-տաք փաթաթումներ:
  • 14. Արմատից պատրաստում են նաև ոգեթուրմ, որի համար հումքը 1/5 հարաբերությամբ խառնում 70° սպիրտի հետ, թրմում 2-3 օր, ապա ըմպում 10-15-ական կաթիլ` օրական 3 անգամ: Դեղաբույսը հաճախ օգտագործվում է խառնուրդների ձևով: Այսպես, շաքարախտի բուժման նպատակով հավասարաչափ իրար են խառնում կռատուկի արմատները, կանաչ լոբին և հավամրգու տերևները: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Նման ձևով օգտագործվում է իրար հավասարաչափ խառնված կռատուկի և կղմուխի արմատների խառնուրդը` ռևմատիզմի ժամանակ: Պոդագրայի դեպքում վերցնում են 25 գ կռատուկի արմատ, 20 գ սիզախոտի արմատ, 20 գ կատվալեզու, 30 գ եռագույն մանուշակ, 20 գ բերենիկե, խառնում իրար և խառնուրդից 40 գ 15 րոպե եփում 1լ ջրում, ապա ըմպում ուտելուց առաջ` օրական 3 բաժակ:
  • 15. Մազաթափության ժամանակ շաբաթը 2 անգամ գլուխը լվանալ 20գ վաղենակի ծաղիկների, 40 գ կռատուկի արմատի և 15 գ գայլուկի կոների խառնուրդի 1 լ ջրում պատրաստված եփուկով: Նույն նպատակով օգտագործվում է կռատուկի արմատի և ուռենու կեղևի հավասարաչափ խառնուրդը, որից եփուկ պատրաստելու համար 4 ճաշի գդալ հումքը 20 րոպե եռացնում են 1 լ ջրում կամ հավասարաչափ իրար խասնում կռատուկի և խնկեղեգի արմատները. դրանից վերցնում 6 ճաշի գդալ և պատրաստում եփուկ 1 լ ջրում: Մաշկային ախտահարումների ժամանակ օգտագործվում է հավասարաչափ վերցված հետևյալ խառնուրդը. կռատուկի և կղմուխի արմատները, ընկույզի տերևները և սրոհունդ, դրանից վերցնում են 1 ճաշի գդալ, 10 րոպե եռացնում 1 բաժակ ջրում, հովացնում, քամում և ըմպում 1-ական բաժակ` օրական 3 անգամ:
  • 16. Այլ օգտակար հատկանիշներ Կռատուկը վաղուց հայտնի է որպես արժեքավոր կերաբույս: Ճապոնիայում մշակվում է որպես բանջարանոցային բույս: Արմատը կարելի է ուտել հում կամ եփած վիճակում: Վաղ գարնանը արմատից, որոշ դեպքերում նաև մատղաշ տերևներից, պատրաստում են սալաթ, ինչպես նաև սուրճ: Դեղաբույսը մեղրատու է, նրանից ստացվող մեղրն ունի ձիթապտղի գույն, հաճելի համ: Արմատն օգտագործվում է կոսմետիկայում, իսկ սերմերից ստացվող յուղը` օճառի և օլիֆի արտադրության մեջ: Ցողունից պատրաստում են կոշտ գործվածք և փաթաթաթուղթ: Բույսը գործվածքեղենը ներկում է կանաչ գույնի:
  • 17. Օգտագործված գրականություն՝  lekmed.ru  Համացանց  www.encyclopedia.am  Armsoul.com  Wikipedia.am  <<Հայկական միջնադարյան դեղաբույսեր>>  <<ԽՍՀ>>հանրագիտարան  <<Փայտփորիկ>>հանրագի-տարան  <<Բուժում դեղաբույսերով>> med-practic.com Հայակական կենսաբանական բլոգ