SlideShare a Scribd company logo
1 of 8
ՇԱՔԱՐԱԽՏ
Շաքարախտը (շաքարային
շատամիզություն, շաքարային դիաբետ)
իրենից ներկայացնում է ինսուլինի
անբավարարությամբ կամ նրա
ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված
ներզատական-նյութափոխանակային
հիվանդություն, որի հետևանքով
խանգարվում են նյութափոխանակության
բոլոր ձևերը:
Շաքարախտի առաջացման խնդրում կարևոր
նշանակություն ունի ժառանգականությունը:
Շաքարախտի առաջացման այլ կարևոր գործոններ են
նաև մշտական շատակերությունը, սննդում դյուրամարս
ածխաջրերի ավելցուկային օգտագործումը: Արյան մեջ
շաքարի կայուն բարձրացումը ենթաստամոքսային գեղձի
ինսուլին արտադրող բջիջների հիմնական գրգռիչն է և
կարող է հանգեցնել դրանց ֆունկցիոնալ հյուծման: Մի
շարք դեպքերում շաքարախտը պայմանավորված է
ենթաստամոքսային գեղձի
բորբոքային, վնասվածքային, անոթային և այլ բնույթի
ախտահարումներով: Հաճախ հիվանդությունն
առաջանում է նյարգահոգեկան գերբեռնվածությունից և
ցնցումներից, վարակիչ հիվանդություններից
հետո, ինչպես նաև ներզատիչ գեղձերի այլ
հիվանդությունների (օրինակ` մակերիկամների կեղևի
ուռուցքներ) առկայության դեպքում:
Օրգանիզմում ինսուլինի անբավարարության կամ ակտիվության նվազման ժամանակ լյարդը
և մկանները կորցնում են ընդունած շաքարը գլիկոգենի փոխարկելու ունակությունը: Դրա
հետևանքով հյուսվածքները չեն կարողանում յուրացնել շաքարը և չեն կարողանում
օգտագործել որպես էներգիայի աղբյուր, որը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի
բարձրացման` գերշաքարարյունության (հիպերգլիկեմիա) և մեզի միջոցով հեռացման`
շաքարամիզության (գլիկոզուրիա): Այդ ախտանշանները շաքարախտի հիմնական
դրսևորումներն են: Հիվանդի առաջին գանգատը, որպես կանոն, մշտական սաստիկ ծարավն է
և առատ (օրը 6 լիտր և ավելի) մեզի արտազատումը: Հիվանդի մեզը պարունակում է
շաքար, որի հետևանքով ունի բարձր տեսական կշիռ: Հաճախ նկատվում է մաշկի
(հատկապես` շեքի) առատ քոր: Շաքարախտին բնորոշ է մաշկի թարախաբշտիկային
հիվանդությունների հակումը, հնարավոր են նաև սեռական ֆունկցիայի խանգարումներ: Ոչ
ճիշտ կամ անբավարար բուժման ժամանակ հիվանդությունը հարաճում է` ուղեկցվելով
վերջույթների ցավերով, որոնք պայմանավորված են ծայրամասային նյարդերի
ախտահարմամբ: Շաքարախտի ծանր բարդություններն են տեսողության խանգարումները`
աչքի ցանցաթաղանթի արյան անոթների փոփոխության հետևանքով, ինչպես նաև
երիկամային կծիկների ախտահարումը` երիկամների ֆունկցիայի խանգարմամբ:
Շաքարախտը սովորաբար նպաստում է աթերոսկլերոզի առաջացմանը:
Ժամանակին չբուժելիս նյութափոխանակության խանգարումն աստիճանաբար խորանում է:
Նվազում է հիվանդների ախորժակը, սաստկանում են ծարավի
զգացումը, թուլությունը, քորը, նկատվում է մաշկի լորձաթաղանթների չորություն, ավելանում
է արտազատվող մեզի քանակը, ի հայտ են գալիս սրտխառնոց, փսխում, բերանից ացետոնի
հոտ է փչում: Ինքնազգացողությունն անընդհատ վատանում
է, թորշոմածությունը, քնկոտությունը փոխարինվում են անգիտակից
վիճակներով, առաջանում է ամենածանր բարդությունը` շաքարային կոմա: Հիվանդության
ընթացքը ծանրանալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:
Շաքարախտ հիվանդության բուժումն իրականացվում է բժշկի մշտական հսկողությամբ`
հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Շաքարախտ հայտնաբերելիս անհրաժեշտ է հիվանդին
անմիջապես հոսպիտալացնել` մանրակրկիտ հետազոտման և բուժման մեթոդն ընտրելու
նպատակով: Բուժման հիմանական միջոցներն են սննդակարգը, շաքարի քանակությունը
նվազեցնող պատրաստուկները, իսկ նպատակը` օրգանիզմում նյութափոխանակային
գործընթացները կարգավորելը, որի համար ցուցանիշ է ծառայում արյան մեջ շաքարի
մակարդակի նվազումը մինչև բնականոնին մոտ աստիճանի, մեզում շաքարի
բացակայությունը կամ նվազագույն քանակը: Բուժման միջոցներն ընտրելիս բժիշկը հաշվի է
առնում հիվանդության ձևը, ընթացքը, բարդությունների առկայությունը: Օրինակ` ինսուլինի
բացարձակ անբավարարությամբ ուղեկցվող պատանեկան շաքարախտի ժամանակ
անհրաժեշտ է ներարկել ինսուլին, որպեսզի օրգանիզմում լրացվի նրա պակասը:
Տարեցտարի (հատկապես ինսուլինի հարաբերական անբավարարությամբ գեր մարդկանց)
շաքարախտի ժամանակ փոխհատուցումը հաջողվում է սննդակարգի պահպանման և արյան
մեջ շաքարի քանակը նվազեցնող միջոցներով: Սննդակարգն անհրաժեշտ է շաքարախտի
ցանկացած ձևի բուժման համար: Հիվանդության թեթև ձևերով տառապող շատ հիվանդների
մոտ փոխհատուցումը հաջողվում է սննդակարգով` առանց դեղանյութերի ընդունման:
Ամենից առաջ սահմանափակվում են աշխաջրերը` մինչև սննդի ընդհանուր
կալորիականության 50-60 տոկոսը, գործնականում սննդի օրաբաժնից բացառում են
դյուրամարս աշխաջրեր պարունակող մթերքը. դրանք կարելի է փոխարինել
ձավարեղենով, բանջարեղենով, կարտոֆիլով, սև հացով և այլ մթերքով (քանակը որոշում է
բժիշկը): Ճարպերը պետք է կազմեն սննդի ընդհանուր կալորիականության 25 տոկոսը, իսկ
շաքարախտային կոմայի վտանգով ուղեկցվող սրացման դեպքում կարագը և մյուս ճարպերը
լրիվ բացառվում են: Սպիտակուցներին ընկնում է սննդի կալորիականությամ մոտ 20
տոկոսը: Յուրաքանչյուր դեպքում հաշվի են առնվում հիվանդի մարմնի
քաշը, ճարպակալման արտադրությունը կամ բացակայությունը և այլն: Անհրաժեշտ է սննդի
բավարար վիտամինացում` հատկապես B խմբի և C վիտամիններով: Սնունդը կոտորակային
է. 1-ին նախաճաշը պետք է պարունակի սննդի օրական կալորիականության 25 տոկոսը, 2-րդ
նախաճաշը 10 տոկոսը, ճաշը 35 տոկոսը, հետճաշիկը` 10 տոկոսը, ընթրիքը` 20 տոկոսը:
Շաքարախտով հիվանդների համար արտադրվում է հեշտ յուրացվող աշխաջրեր
պարունակող հատուկ մթերք, շաքարային կոնֆետ, հաց, թխվածքաբլիթ, երշիկեղեն և այլն:
Ինսուլինը հիվանդների ինսուլինակախյալ տիպի շաքարախտի բուժման հիմանական
միջոցն է: Ինսուլինի հանդեպ կախվածություն չունեցող հիվանդներն օգտագործում են
շաքարի քանակն իջեցնող հաբեր: Թողարկվում են 6-8 ժամից մինչև 30-36 ժամ
ազդեցության տևողությամբ ինսուլինի պատրաստուկներ: Ինսուլինի
տեսակը, ազդեցության տևողությունն ընտրում է բժիշկը: Որպես կանոն, հիվանդները
սովորում են ինքնուրույն ներարկումներ կատարել: Ներարկումը կատարելիս
հարկավոր է պահպանել հականեխության, աննեխության կանոնները: Ինսուլինը
ներարկում են ուտելուց 10-20 րոպե առաջ: Հիվանդը պետք է խստորեն պահպանի բժշկի
հանձնարարած սննդակարգն ու ռեժիմը և ժամանակին ներկայանա
հետազոտությունների:
Ինսուլինով բուժման ժամանակ հնարավոր է արյան մեջ շաքարի մակարդակի նվազում`
թերշաքարարյունություն (հիպոգլիկեմիա): Դա արտահայտվում է հանկարծակի
թուլությամբ, քաղցի սուր զգացումով, առատ քրտնարտադրությամբ, սրտխփոցով: Նման
դեպքերում հիվանդը պետք է անմիջապես ուտի 3-4 կտոր շաքար, հնարավորության
դեպքում խմի քաղցր թեյ, որպեսզի կանխվի թերշաքարարյունային կոման: Ինսուլին
ստացող հիվանդը պետք է պետք է միշտ իր մոտ ունենա շաքար, որպեսզի կոմայի
ախտանշաններն ի հայտ գալուն պես ուտի այն: Նա պետք է նաև իր մոտ ունենա
գրություն, որտեղ գրված լինի ու նա տառապում է շաքարախտով և ստանում է
ինսուլին, ինչպես նաև պետք է նշված լինի պատրաստուկի չափաքանակը: Դա օգնում է
բուժաշխատողներին անհրաժեշտ օգնություն ցույց տալ: Շաքարախտով բոլոր
հիվանդները գտնվում են դիսպանսերային հսկողության տակ` ըստ բնակավայրի:
Շաքարախտի թեթև ընթացքի և լրիվ փոխհատուցման դեպքում բժշկի խորհրդով
նպատակահարմար է բուժումն իրականացնել տեղական առողջավայրերում: Կարևոր են
բուժական ֆիզկուլտուրան, լողը, դահուկային քայլքը և այլն` աստիճանաբար
բարձրացնելով բեռնվածությունը:
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Շաքարախտի կանխարգելումն իրենից ենթադրում է ռացիոնալ սննդի
օգտագործում, շատակերության, քաղցրեղենի և յուղալի սննդի չարաշահման
բացառում, մարմնի բնականոն քաշի պահպանում, լեղուղիների և ենթաստամոքսային
գեղձի բորբոքային հիվանդությունների ժամանակին բուժում: Շաքարախտի հանդեպ
ժառանգական նախատրամադրվածության դեպքում նյութափոխանակության
խանգարումների վաղ ախտանշանները հայտնաբերելու և բուժելու համար
անհրաժեշտ է պարբերաբար բժշկական հետազոտման ենթարկվել: Հետազոտման
ենթակա են նաև շաքարախտի ռիսկի խմբին պատկանող երեխաները, որոնց մեծ
մասը կարող է չհիվանդանալ շաքարախտով, բայց հաստատված է, որ այդ
երեխաների մոտ հիվանդությունը հանդիպում է հաճախ: Ռիսկի խմբին են
պատկանում այն երեխաները, ու հարազատները հիվանդ են շաքարախտով, ովքեր
ծնվել են մեծ քաշով, ովքեր նորածնության շրջանում և ավելի մեծ տարիքում
տառապել են թերշաքարարյունությամ, ինչպես նաև ճարպակալումով, քրոնիկական
լյարդաբորբով կամ ենթաստամոքսային գեղձի բորբոքումով հիվանդները:
Հետազոտությունների հետ մեկտեղ այդպիսի երեխաներին անհրաժեշտ է
հսկողություն` ածխաջրերի խելամիտ օգտագործման համար: Խորհուրդ է տրվում
դիմել ներզտաբանի: Խորացած շաքարախտի դեպքում կարևոր է հիվանդության
սրացումների և բարդությունների կանխարգելումը: Անհրաժեշտ է հետևել մաշկի
մաքրությանը, խուսափել մանր վնասվածքներից, քանզի դրանք կարող են հանգեցնել
չլավացող խոցերի առաջացման: Անհրաժեշտ է հետևել նաև բերանի խոռոչի վիճակին
և տարին 2 անգամից ոչ պակաս այցելել ատամնաբույժի: Ցանկացած հիվանդության
միացումը, ֆիզիկական գերհոգնածությունը կամ նյարդահոգեկան լարվածությունը
կարող են խորացնել շաքարախտի ընթացքը և հանգեցնել
ապափոխհատուցման: Փոխհատուցման շնորհիվ հիվանդը երկար տարիներ
պահպանում է աշխատունակությունը և լիարժեք կյանքի հնարավորությունը:
Պատրաստեց՝ Վանուշ Պապիկյանը
Աղբյուրը՝ http://www.doctors.am/am/diseases/994

More Related Content

Similar to Շաքարային դիաբետ (10)

Անվտանգ և ապահով սնունդ
Անվտանգ և ապահով սնունդԱնվտանգ և ապահով սնունդ
Անվտանգ և ապահով սնունդ
 
Անվտանգ և ապահով սնունդ
Անվտանգ և ապահով սնունդԱնվտանգ և ապահով սնունդ
Անվտանգ և ապահով սնունդ
 
առողջ ապրելակերտ
առողջ ապրելակերտառողջ ապրելակերտ
առողջ ապրելակերտ
 
Diabetes
DiabetesDiabetes
Diabetes
 
Գալակտոզեմիա
Գալակտոզեմիա Գալակտոզեմիա
Գալակտոզեմիա
 
Գալակտոզեմիա
ԳալակտոզեմիաԳալակտոզեմիա
Գալակտոզեմիա
 
Վիտամիններ
ՎիտամիններՎիտամիններ
Վիտամիններ
 
առողջ սնունդ
առողջ սնունդառողջ սնունդ
առողջ սնունդ
 
Առողջ սնունդ
Առողջ սնունդԱռողջ սնունդ
Առողջ սնունդ
 
Vitaminner
VitaminnerVitaminner
Vitaminner
 

More from Van Papikyan

Գլոբալ Տաքացում
 Գլոբալ Տաքացում  Գլոբալ Տաքացում
Գլոբալ Տաքացում
Van Papikyan
 
Ջերմադինամիկայի հիմունքները
Ջերմադինամիկայի հիմունքներըՋերմադինամիկայի հիմունքները
Ջերմադինամիկայի հիմունքները
Van Papikyan
 
Մոլեկուլային- կինետիկ տեության հիմունքները
Մոլեկուլային- կինետիկ  տեության հիմունքներըՄոլեկուլային- կինետիկ  տեության հիմունքները
Մոլեկուլային- կինետիկ տեության հիմունքները
Van Papikyan
 
չարլզ դարվին 1
չարլզ դարվին  1չարլզ դարվին  1
չարլզ դարվին 1
Van Papikyan
 
Հրաբուխներ
ՀրաբուխներՀրաբուխներ
Հրաբուխներ
Van Papikyan
 

More from Van Papikyan (6)

Գլոբալ Տաքացում
 Գլոբալ Տաքացում  Գլոբալ Տաքացում
Գլոբալ Տաքացում
 
Ջերմադինամիկայի հիմունքները
Ջերմադինամիկայի հիմունքներըՋերմադինամիկայի հիմունքները
Ջերմադինամիկայի հիմունքները
 
Մոլեկուլային- կինետիկ տեության հիմունքները
Մոլեկուլային- կինետիկ  տեության հիմունքներըՄոլեկուլային- կինետիկ  տեության հիմունքները
Մոլեկուլային- կինետիկ տեության հիմունքները
 
չարլզ դարվին 1
չարլզ դարվին  1չարլզ դարվին  1
չարլզ դարվին 1
 
Տիցիան
ՏիցիանՏիցիան
Տիցիան
 
Հրաբուխներ
ՀրաբուխներՀրաբուխներ
Հրաբուխներ
 

Շաքարային դիաբետ

  • 2. Շաքարախտը (շաքարային շատամիզություն, շաքարային դիաբետ) իրենից ներկայացնում է ինսուլինի անբավարարությամբ կամ նրա ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված ներզատական-նյութափոխանակային հիվանդություն, որի հետևանքով խանգարվում են նյութափոխանակության բոլոր ձևերը:
  • 3. Շաքարախտի առաջացման խնդրում կարևոր նշանակություն ունի ժառանգականությունը: Շաքարախտի առաջացման այլ կարևոր գործոններ են նաև մշտական շատակերությունը, սննդում դյուրամարս ածխաջրերի ավելցուկային օգտագործումը: Արյան մեջ շաքարի կայուն բարձրացումը ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների հիմնական գրգռիչն է և կարող է հանգեցնել դրանց ֆունկցիոնալ հյուծման: Մի շարք դեպքերում շաքարախտը պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի բորբոքային, վնասվածքային, անոթային և այլ բնույթի ախտահարումներով: Հաճախ հիվանդությունն առաջանում է նյարգահոգեկան գերբեռնվածությունից և ցնցումներից, վարակիչ հիվանդություններից հետո, ինչպես նաև ներզատիչ գեղձերի այլ հիվանդությունների (օրինակ` մակերիկամների կեղևի ուռուցքներ) առկայության դեպքում:
  • 4. Օրգանիզմում ինսուլինի անբավարարության կամ ակտիվության նվազման ժամանակ լյարդը և մկանները կորցնում են ընդունած շաքարը գլիկոգենի փոխարկելու ունակությունը: Դրա հետևանքով հյուսվածքները չեն կարողանում յուրացնել շաքարը և չեն կարողանում օգտագործել որպես էներգիայի աղբյուր, որը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման` գերշաքարարյունության (հիպերգլիկեմիա) և մեզի միջոցով հեռացման` շաքարամիզության (գլիկոզուրիա): Այդ ախտանշանները շաքարախտի հիմնական դրսևորումներն են: Հիվանդի առաջին գանգատը, որպես կանոն, մշտական սաստիկ ծարավն է և առատ (օրը 6 լիտր և ավելի) մեզի արտազատումը: Հիվանդի մեզը պարունակում է շաքար, որի հետևանքով ունի բարձր տեսական կշիռ: Հաճախ նկատվում է մաշկի (հատկապես` շեքի) առատ քոր: Շաքարախտին բնորոշ է մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների հակումը, հնարավոր են նաև սեռական ֆունկցիայի խանգարումներ: Ոչ ճիշտ կամ անբավարար բուժման ժամանակ հիվանդությունը հարաճում է` ուղեկցվելով վերջույթների ցավերով, որոնք պայմանավորված են ծայրամասային նյարդերի ախտահարմամբ: Շաքարախտի ծանր բարդություններն են տեսողության խանգարումները` աչքի ցանցաթաղանթի արյան անոթների փոփոխության հետևանքով, ինչպես նաև երիկամային կծիկների ախտահարումը` երիկամների ֆունկցիայի խանգարմամբ: Շաքարախտը սովորաբար նպաստում է աթերոսկլերոզի առաջացմանը: Ժամանակին չբուժելիս նյութափոխանակության խանգարումն աստիճանաբար խորանում է: Նվազում է հիվանդների ախորժակը, սաստկանում են ծարավի զգացումը, թուլությունը, քորը, նկատվում է մաշկի լորձաթաղանթների չորություն, ավելանում է արտազատվող մեզի քանակը, ի հայտ են գալիս սրտխառնոց, փսխում, բերանից ացետոնի հոտ է փչում: Ինքնազգացողությունն անընդհատ վատանում է, թորշոմածությունը, քնկոտությունը փոխարինվում են անգիտակից վիճակներով, առաջանում է ամենածանր բարդությունը` շաքարային կոմա: Հիվանդության ընթացքը ծանրանալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:
  • 5. Շաքարախտ հիվանդության բուժումն իրականացվում է բժշկի մշտական հսկողությամբ` հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Շաքարախտ հայտնաբերելիս անհրաժեշտ է հիվանդին անմիջապես հոսպիտալացնել` մանրակրկիտ հետազոտման և բուժման մեթոդն ընտրելու նպատակով: Բուժման հիմանական միջոցներն են սննդակարգը, շաքարի քանակությունը նվազեցնող պատրաստուկները, իսկ նպատակը` օրգանիզմում նյութափոխանակային գործընթացները կարգավորելը, որի համար ցուցանիշ է ծառայում արյան մեջ շաքարի մակարդակի նվազումը մինչև բնականոնին մոտ աստիճանի, մեզում շաքարի բացակայությունը կամ նվազագույն քանակը: Բուժման միջոցներն ընտրելիս բժիշկը հաշվի է առնում հիվանդության ձևը, ընթացքը, բարդությունների առկայությունը: Օրինակ` ինսուլինի բացարձակ անբավարարությամբ ուղեկցվող պատանեկան շաքարախտի ժամանակ անհրաժեշտ է ներարկել ինսուլին, որպեսզի օրգանիզմում լրացվի նրա պակասը: Տարեցտարի (հատկապես ինսուլինի հարաբերական անբավարարությամբ գեր մարդկանց) շաքարախտի ժամանակ փոխհատուցումը հաջողվում է սննդակարգի պահպանման և արյան մեջ շաքարի քանակը նվազեցնող միջոցներով: Սննդակարգն անհրաժեշտ է շաքարախտի ցանկացած ձևի բուժման համար: Հիվանդության թեթև ձևերով տառապող շատ հիվանդների մոտ փոխհատուցումը հաջողվում է սննդակարգով` առանց դեղանյութերի ընդունման: Ամենից առաջ սահմանափակվում են աշխաջրերը` մինչև սննդի ընդհանուր կալորիականության 50-60 տոկոսը, գործնականում սննդի օրաբաժնից բացառում են դյուրամարս աշխաջրեր պարունակող մթերքը. դրանք կարելի է փոխարինել ձավարեղենով, բանջարեղենով, կարտոֆիլով, սև հացով և այլ մթերքով (քանակը որոշում է բժիշկը): Ճարպերը պետք է կազմեն սննդի ընդհանուր կալորիականության 25 տոկոսը, իսկ շաքարախտային կոմայի վտանգով ուղեկցվող սրացման դեպքում կարագը և մյուս ճարպերը լրիվ բացառվում են: Սպիտակուցներին ընկնում է սննդի կալորիականությամ մոտ 20 տոկոսը: Յուրաքանչյուր դեպքում հաշվի են առնվում հիվանդի մարմնի քաշը, ճարպակալման արտադրությունը կամ բացակայությունը և այլն: Անհրաժեշտ է սննդի բավարար վիտամինացում` հատկապես B խմբի և C վիտամիններով: Սնունդը կոտորակային է. 1-ին նախաճաշը պետք է պարունակի սննդի օրական կալորիականության 25 տոկոսը, 2-րդ նախաճաշը 10 տոկոսը, ճաշը 35 տոկոսը, հետճաշիկը` 10 տոկոսը, ընթրիքը` 20 տոկոսը: Շաքարախտով հիվանդների համար արտադրվում է հեշտ յուրացվող աշխաջրեր պարունակող հատուկ մթերք, շաքարային կոնֆետ, հաց, թխվածքաբլիթ, երշիկեղեն և այլն:
  • 6. Ինսուլինը հիվանդների ինսուլինակախյալ տիպի շաքարախտի բուժման հիմանական միջոցն է: Ինսուլինի հանդեպ կախվածություն չունեցող հիվանդներն օգտագործում են շաքարի քանակն իջեցնող հաբեր: Թողարկվում են 6-8 ժամից մինչև 30-36 ժամ ազդեցության տևողությամբ ինսուլինի պատրաստուկներ: Ինսուլինի տեսակը, ազդեցության տևողությունն ընտրում է բժիշկը: Որպես կանոն, հիվանդները սովորում են ինքնուրույն ներարկումներ կատարել: Ներարկումը կատարելիս հարկավոր է պահպանել հականեխության, աննեխության կանոնները: Ինսուլինը ներարկում են ուտելուց 10-20 րոպե առաջ: Հիվանդը պետք է խստորեն պահպանի բժշկի հանձնարարած սննդակարգն ու ռեժիմը և ժամանակին ներկայանա հետազոտությունների: Ինսուլինով բուժման ժամանակ հնարավոր է արյան մեջ շաքարի մակարդակի նվազում` թերշաքարարյունություն (հիպոգլիկեմիա): Դա արտահայտվում է հանկարծակի թուլությամբ, քաղցի սուր զգացումով, առատ քրտնարտադրությամբ, սրտխփոցով: Նման դեպքերում հիվանդը պետք է անմիջապես ուտի 3-4 կտոր շաքար, հնարավորության դեպքում խմի քաղցր թեյ, որպեսզի կանխվի թերշաքարարյունային կոման: Ինսուլին ստացող հիվանդը պետք է պետք է միշտ իր մոտ ունենա շաքար, որպեսզի կոմայի ախտանշաններն ի հայտ գալուն պես ուտի այն: Նա պետք է նաև իր մոտ ունենա գրություն, որտեղ գրված լինի ու նա տառապում է շաքարախտով և ստանում է ինսուլին, ինչպես նաև պետք է նշված լինի պատրաստուկի չափաքանակը: Դա օգնում է բուժաշխատողներին անհրաժեշտ օգնություն ցույց տալ: Շաքարախտով բոլոր հիվանդները գտնվում են դիսպանսերային հսկողության տակ` ըստ բնակավայրի: Շաքարախտի թեթև ընթացքի և լրիվ փոխհատուցման դեպքում բժշկի խորհրդով նպատակահարմար է բուժումն իրականացնել տեղական առողջավայրերում: Կարևոր են բուժական ֆիզկուլտուրան, լողը, դահուկային քայլքը և այլն` աստիճանաբար բարձրացնելով բեռնվածությունը:
  • 7. ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ Շաքարախտի կանխարգելումն իրենից ենթադրում է ռացիոնալ սննդի օգտագործում, շատակերության, քաղցրեղենի և յուղալի սննդի չարաշահման բացառում, մարմնի բնականոն քաշի պահպանում, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդությունների ժամանակին բուժում: Շաքարախտի հանդեպ ժառանգական նախատրամադրվածության դեպքում նյութափոխանակության խանգարումների վաղ ախտանշանները հայտնաբերելու և բուժելու համար անհրաժեշտ է պարբերաբար բժշկական հետազոտման ենթարկվել: Հետազոտման ենթակա են նաև շաքարախտի ռիսկի խմբին պատկանող երեխաները, որոնց մեծ մասը կարող է չհիվանդանալ շաքարախտով, բայց հաստատված է, որ այդ երեխաների մոտ հիվանդությունը հանդիպում է հաճախ: Ռիսկի խմբին են պատկանում այն երեխաները, ու հարազատները հիվանդ են շաքարախտով, ովքեր ծնվել են մեծ քաշով, ովքեր նորածնության շրջանում և ավելի մեծ տարիքում տառապել են թերշաքարարյունությամ, ինչպես նաև ճարպակալումով, քրոնիկական լյարդաբորբով կամ ենթաստամոքսային գեղձի բորբոքումով հիվանդները: Հետազոտությունների հետ մեկտեղ այդպիսի երեխաներին անհրաժեշտ է հսկողություն` ածխաջրերի խելամիտ օգտագործման համար: Խորհուրդ է տրվում դիմել ներզտաբանի: Խորացած շաքարախտի դեպքում կարևոր է հիվանդության սրացումների և բարդությունների կանխարգելումը: Անհրաժեշտ է հետևել մաշկի մաքրությանը, խուսափել մանր վնասվածքներից, քանզի դրանք կարող են հանգեցնել չլավացող խոցերի առաջացման: Անհրաժեշտ է հետևել նաև բերանի խոռոչի վիճակին և տարին 2 անգամից ոչ պակաս այցելել ատամնաբույժի: Ցանկացած հիվանդության միացումը, ֆիզիկական գերհոգնածությունը կամ նյարդահոգեկան լարվածությունը կարող են խորացնել շաքարախտի ընթացքը և հանգեցնել ապափոխհատուցման: Փոխհատուցման շնորհիվ հիվանդը երկար տարիներ պահպանում է աշխատունակությունը և լիարժեք կյանքի հնարավորությունը: