Պատրաստել է Ժորա Ասլանյանի
 Սելեկցիայում կիրառվող հիմնական մեթոդներն են.
ընտրությունը, խաչասերումը, մուտագենեզը, ինցուխտը,
պոլիպլոիդան և այլն։ Հաճախ այս մեթոդները համատեղ են
կիրառվում։ Բույսերի սելեկցիան տարվում է բերքատվության
բարձրացման, որակի լավացման, հիվանդությունների և
վնասատուների նկատմամբ կայուն, ցրտադիմացկուն,
երաշտադիմացկուն սորտերի, իսկ անասնաբուծության մեջ՝
մթերատվության և արտադրանքի որակի, պտղաբերության,
մորթու գույնի, տեղական պայմաններին հարմարած ցեղերի
ստեղծման ուղղությամբ։
 Ակնառու են սելեկցիայի արդյունքներն անասնաբուծության մեջ։
Բուծվել են արժեքավոր բարձր մթերատու տավարի կոստրոմյան,
ղազախական սպիտակագլուխ, ոչխարների՝ ասիական,
Կրասնոյարսկի, ղազախական արխարամերինոս և այլ
ցեղեր։ Թռչնաբուծությունում ստացվել են գծեր, որոնք
օգտագործվում են մսատու և ձվատու վաղահաս հիբրիդների
ստեղծման համար։
 Գենետիկական մեթոդների հետ միասին սելեկցիոն ընտրությունը
հնարավորություն է տալիս ստանալու նախապես որոշված
հատկանիշներով օժտված բույսերի սորտեր, կենդանիների
ցեղատեսակներ և մանրէների շտամների։
 Օրինակ՝ Սորտ, ցեղատեսակ կամ շտամ է կոչվում մարդու
կողմից արհեստական ճանապարհով ստացված օրգանիզմների
պոպուլյացիան, որն ունի ձևաբանական և ֆիզիոլոգիական
հատկանիշներով ժառանգաբար ամրացված,
արտադրողականության որոշակի մակարդակ ունեցող
յուրահատուկ գենոֆոնդ
 Բույսերի սելեկցիայի հիմնական խնդիրն է ստանալ այնպիսի
արդյունավետ սորտեր, որոնք կարող են օժտված լինել բարձր
բերքատվությամբ։
 Բույսերի սելեկցիայի հիմնական մեթոդներն
են ընտրությունը, հիբրիդացումը և հետերոզիսը։ Ընտրությունը
լինում է զանգվածային և անհատական։ Զանգվածային
ընտրության ժամանակ առանձնացնում են այնպիսի
առանձնյակներ, որոնք ունեն միանման ֆենոտիպ և բազմացման
ժամանակ առաջացնում են ճեղքավորում։ Այդ պատճառով
ընտրության այդ ձևը կատարում են մի քանի սերունդներ
շարունակ։
 Զանգվածային ընտրությունը կատարում են խաչաձև փոշոտվող
բույսերի մոտ։ Այդ մեթոդը կարող է լինել միանվագ, երբ այն
կատարվում է մեկ սերնդում, և բազմանվագ՝ մի շարք
սերունդներում։ Զանգվածային ընտրության միջոցով դժվար է
ստանալ գենետիկորեն միատարր նյութ, որովհետև խաչաձև
փոշոտվող բույսերի պոպուլյացիաներում կան մեծ
քանակությամբ հետերոզիգոտ առանձնյակներ։ Մեծ մասամբ
զանգվածային ընտրությունը կատարում են բազմանվագ՝ մի շարք
սերունդներում և յուրաքանչյուր սերնդում ընտրվում են մարդու
համար ցանկալի հատկանիշներով առանձնյակներ։
 Անհատական ընտրություն կատարում են ինքնափոշոտվող
բույսերի նկատմամբ (ցորեն, գարի, վարսակ) և այդ եղանակով
ստացված սերունդը գենետիկորեն լինում է միատարր։
Ընտրության այդ ձևը նույնպես կարող է լինել միանվագ և
բազմանվագ։ Անհատական ընտրություն հաճախ կատարում են
մաքուր գծեր ստանալու համար։ Ինքնափոշոտվող անհատի
սերունդը կոչվում է մաքուր գիծ (հոմոզիգոտ օրգանիզմ)։ Սակայն
մուտացիայի հետևանքով մաքուր գծերը աստիճանաբար մի քանի
սերունդների ընթացքում դառնում են հետերոզիգոտ։
Ինքնափոշոտումը տանում է դեպի հոմոզիգոտության
բարձրացում և նպաստում ժառանգական հատկությունների
ամրապնդմանը։ Որպես կանոն մաքուր գծերի
կենսունակությունը, աճը, բերքատվությունը խիստ նվազում է։
 Դա բացատրվում է նրանով, որ անընդհատ տեղի ունեցող
մուտացիաները, որոնք հաճախ ռեցեսիվ բնույթ են կրում,
առաջացնում են անբարենպաստ փոփոխություններ։ Այդպիսի
ռեցեսիվ գեները հոմոզիգոտ վիճակում ֆենոտիպորեն
դրսևորվում են և թողնում վնասակար ազդեցություն։ Այդ է
պատճառը, որ ինքնափոշոտվող բույսերում ռեցեսիվ գեներ գրեթե
չեն պահպանվում, որովհետև հոմոզիգոտ ոչ կենսունակ,
սահմանափակ հարմարողականությամբ օժտված
առանձնյակները ոչնչանում են բնական ընտրության ընթացքում։
Չնայած ինքնափոշոտման անբարենպաստ ազդեցությանը՝ այն
հաճախ կիրառվում է խաչաձև փոշոտվող բույսերի սելեկցիայում։
 Այդ եղանակով ստանում են մաքուր գծեր, որոնցում
ամրապնդվում են մարդու համար ցանկալի հատկանիշները, և
այնուհետև կատարում միջգծային խաչասերում, որից զգալիորեն
ուժեղանում է ստացված սերնդի կենսունակությունը, աճը,
զարգացումը։ Այդ երևույթը կոչվում է հետերոզիս։ Այսպես,
օրինակ, միջգծային խաչասերման (հիբրիդացման) շնորհիվ 20-
30%-ով ձրանում է եգիպտացորենի, շաքարի ճակնդեղի և
բանջարանոցային այլ բույսերի բերքատվությունը։ Հետերոզիսի
արդյունքները կարելի է ամրապնդել վեգետատիվ բազմացման
միջոցով։ Սակայն ստացված միջգծային հիբրիդների՝ միմյանց
հետ խաչասերման ժամանակ առաջին և հետագա սերունդների
կենսունակությունը աստիճանաբար նվազում է։
 Հետերոզիսի երևույթը բացատրվում է նրանով, որ շատ գեներ
անցնում են հետերոզիգոտ վիճակի, մինչդեռ ելակետային ձևերի
ալելների մեծ մասը հոմոզիգոտ է։ Մեկ այլ վարկածի համաձայն
հիբրիդների առաջին սերնդում մեծանում է դոմինանտ գեների
քանակը, և հատկանիշի զարգացման համար նրանց գումարային
արդյունքը՝ օգտկար գեների փոխներգործությունը, լինում է մեծ։

բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներ

  • 1.
  • 2.
     Սելեկցիայում կիրառվողհիմնական մեթոդներն են. ընտրությունը, խաչասերումը, մուտագենեզը, ինցուխտը, պոլիպլոիդան և այլն։ Հաճախ այս մեթոդները համատեղ են կիրառվում։ Բույսերի սելեկցիան տարվում է բերքատվության բարձրացման, որակի լավացման, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն սորտերի, իսկ անասնաբուծության մեջ՝ մթերատվության և արտադրանքի որակի, պտղաբերության, մորթու գույնի, տեղական պայմաններին հարմարած ցեղերի ստեղծման ուղղությամբ։
  • 3.
     Ակնառու ենսելեկցիայի արդյունքներն անասնաբուծության մեջ։ Բուծվել են արժեքավոր բարձր մթերատու տավարի կոստրոմյան, ղազախական սպիտակագլուխ, ոչխարների՝ ասիական, Կրասնոյարսկի, ղազախական արխարամերինոս և այլ ցեղեր։ Թռչնաբուծությունում ստացվել են գծեր, որոնք օգտագործվում են մսատու և ձվատու վաղահաս հիբրիդների ստեղծման համար։
  • 4.
     Գենետիկական մեթոդներիհետ միասին սելեկցիոն ընտրությունը հնարավորություն է տալիս ստանալու նախապես որոշված հատկանիշներով օժտված բույսերի սորտեր, կենդանիների ցեղատեսակներ և մանրէների շտամների։  Օրինակ՝ Սորտ, ցեղատեսակ կամ շտամ է կոչվում մարդու կողմից արհեստական ճանապարհով ստացված օրգանիզմների պոպուլյացիան, որն ունի ձևաբանական և ֆիզիոլոգիական հատկանիշներով ժառանգաբար ամրացված, արտադրողականության որոշակի մակարդակ ունեցող յուրահատուկ գենոֆոնդ
  • 5.
     Բույսերի սելեկցիայիհիմնական խնդիրն է ստանալ այնպիսի արդյունավետ սորտեր, որոնք կարող են օժտված լինել բարձր բերքատվությամբ։  Բույսերի սելեկցիայի հիմնական մեթոդներն են ընտրությունը, հիբրիդացումը և հետերոզիսը։ Ընտրությունը լինում է զանգվածային և անհատական։ Զանգվածային ընտրության ժամանակ առանձնացնում են այնպիսի առանձնյակներ, որոնք ունեն միանման ֆենոտիպ և բազմացման ժամանակ առաջացնում են ճեղքավորում։ Այդ պատճառով ընտրության այդ ձևը կատարում են մի քանի սերունդներ շարունակ։
  • 6.
     Զանգվածային ընտրությունըկատարում են խաչաձև փոշոտվող բույսերի մոտ։ Այդ մեթոդը կարող է լինել միանվագ, երբ այն կատարվում է մեկ սերնդում, և բազմանվագ՝ մի շարք սերունդներում։ Զանգվածային ընտրության միջոցով դժվար է ստանալ գենետիկորեն միատարր նյութ, որովհետև խաչաձև փոշոտվող բույսերի պոպուլյացիաներում կան մեծ քանակությամբ հետերոզիգոտ առանձնյակներ։ Մեծ մասամբ զանգվածային ընտրությունը կատարում են բազմանվագ՝ մի շարք սերունդներում և յուրաքանչյուր սերնդում ընտրվում են մարդու համար ցանկալի հատկանիշներով առանձնյակներ։
  • 7.
     Անհատական ընտրությունկատարում են ինքնափոշոտվող բույսերի նկատմամբ (ցորեն, գարի, վարսակ) և այդ եղանակով ստացված սերունդը գենետիկորեն լինում է միատարր։ Ընտրության այդ ձևը նույնպես կարող է լինել միանվագ և բազմանվագ։ Անհատական ընտրություն հաճախ կատարում են մաքուր գծեր ստանալու համար։ Ինքնափոշոտվող անհատի սերունդը կոչվում է մաքուր գիծ (հոմոզիգոտ օրգանիզմ)։ Սակայն մուտացիայի հետևանքով մաքուր գծերը աստիճանաբար մի քանի սերունդների ընթացքում դառնում են հետերոզիգոտ։ Ինքնափոշոտումը տանում է դեպի հոմոզիգոտության բարձրացում և նպաստում ժառանգական հատկությունների ամրապնդմանը։ Որպես կանոն մաքուր գծերի կենսունակությունը, աճը, բերքատվությունը խիստ նվազում է։
  • 8.
     Դա բացատրվումէ նրանով, որ անընդհատ տեղի ունեցող մուտացիաները, որոնք հաճախ ռեցեսիվ բնույթ են կրում, առաջացնում են անբարենպաստ փոփոխություններ։ Այդպիսի ռեցեսիվ գեները հոմոզիգոտ վիճակում ֆենոտիպորեն դրսևորվում են և թողնում վնասակար ազդեցություն։ Այդ է պատճառը, որ ինքնափոշոտվող բույսերում ռեցեսիվ գեներ գրեթե չեն պահպանվում, որովհետև հոմոզիգոտ ոչ կենսունակ, սահմանափակ հարմարողականությամբ օժտված առանձնյակները ոչնչանում են բնական ընտրության ընթացքում։ Չնայած ինքնափոշոտման անբարենպաստ ազդեցությանը՝ այն հաճախ կիրառվում է խաչաձև փոշոտվող բույսերի սելեկցիայում։
  • 9.
     Այդ եղանակովստանում են մաքուր գծեր, որոնցում ամրապնդվում են մարդու համար ցանկալի հատկանիշները, և այնուհետև կատարում միջգծային խաչասերում, որից զգալիորեն ուժեղանում է ստացված սերնդի կենսունակությունը, աճը, զարգացումը։ Այդ երևույթը կոչվում է հետերոզիս։ Այսպես, օրինակ, միջգծային խաչասերման (հիբրիդացման) շնորհիվ 20- 30%-ով ձրանում է եգիպտացորենի, շաքարի ճակնդեղի և բանջարանոցային այլ բույսերի բերքատվությունը։ Հետերոզիսի արդյունքները կարելի է ամրապնդել վեգետատիվ բազմացման միջոցով։ Սակայն ստացված միջգծային հիբրիդների՝ միմյանց հետ խաչասերման ժամանակ առաջին և հետագա սերունդների կենսունակությունը աստիճանաբար նվազում է։
  • 10.
     Հետերոզիսի երևույթըբացատրվում է նրանով, որ շատ գեներ անցնում են հետերոզիգոտ վիճակի, մինչդեռ ելակետային ձևերի ալելների մեծ մասը հոմոզիգոտ է։ Մեկ այլ վարկածի համաձայն հիբրիդների առաջին սերնդում մեծանում է դոմինանտ գեների քանակը, և հատկանիշի զարգացման համար նրանց գումարային արդյունքը՝ օգտկար գեների փոխներգործությունը, լինում է մեծ։