2. Տեղեկություն
Շերամը իսկական մետաքսագործների ընտանիքի թիթեռ է։ Ընտանեցվել է
Չինաստանում՝ մեր թվականությունից 3 հզ. տարի առաջ։ Արհեստական
ընտրության միջոցով բուծվել են նոր, տնտեսական բարձր հատկանիշներով տարբեր
ցեղեր։ Ժամանակակից շերամապահության մեջ օգտագործվում են ավելի բարձր և
որակյալ բոժոժի բերք տվող շերամի հիբրիդներ։Շերամը Հայաստան է ներմուծվել VI–
VIII դարերում (հավանաբար՝ Պարսկաստանից)։ Շերամորդը սնվում է թթենու
տերևներով։Մարդիկ մետաքսաթել ստանալու նպատակով վաղուց՝ ավելի քան 5
հազար տարի է, որ ընտելացրել են թթենու տերևներով։Շերամավորդերը ուտում են
20–25 կգ կեր:Հասուն Շերամավորդերը չեն սնվում և 3 օրվա ընթացքում իրենց
շուրջը հյուսում են մետաքսե ամուր պատյան՝ բոժոժ, որի թաղանթը կազմված է
1000–1500 մ երկարության չընդհատվող մետաքսաթելից։Կյանքի այդ պահին
շերամորդի երկարությունը մոտ 8 սմ է, զանգվածը՝ 4 գ, որի մոտ 40 %-ը
մետաքսագեղձերն են։ Շերամի թիթեռները կորցրել են թռչելու հատկությունը։
Շերամապահության հիմնական կենտրոնները Միջին Ասիան և Անդրկովկասն են։
Թթենու մետաքսագործի ձվերը տեղավորում են սպիտակ, մաքուր թղթի վրա։ 8-10 օր
անց ձվերից դուրս են գալիս թրթուրները։