2. Մաշկ (լատիներեն՝ cutis), ողնաշա
րավոր օրգանիզմների արտաքին
ծածկույթը, որը պաշտպանում է
մարմինը արտաքին
ազդեցություններից և ունի մի
շարք այլ կարևոր ֆունկցիաներ
(արտազատական, զգացողական,
ներզատական,
ջերմակարգավորող և այլն):
Հանդիսանում
է կաթնասունների մոտ ամենամեծ
օրգանը: Հասուն մարդու մաշկը
զբաղեցնում է 1,5-2 մ² մակերես:
Բաղկացած է արտաքին
(էպիթելային) և ներքին
(շարակցահյուսվաշքային)
շերտերից, որոնք առանձնացված
են իրարից բազալ (հիմային)
թաղանթով, և հաճախ
առաջացնում են տարբեր
հավելումներ
(մազեր,եղունգներ, փետուրներ և
այլն):
3. Արտաքին շերտը ներկայացված է բազմաշերտ էպիթելով,
ընդ որում վերգետնյա ողնաշարավորների մոտ արտաքին
շերտերի բջիջները ամբողջովին ենթարկվում են
եղջերացման և կազմում էպիդերմիսի անընդհատ
թարմացվող եղջրային շերտը: Ներքին
շարակցահյուսվածքային շերտը (դերմա) կազմում է
կոլլագենային և էլաստիկ թելերի ցանց
(ողնաշարավորների, գլծոտանի փափկամարմինների մոտ),
որն ապահովում է մաշկի ամրությունը և էլաստիկությունը,
ինչպես նաև ոսկրային և այլ թեփուկներ (ձկների մոտ),
մաշկային ոսկրացումներ (սողունների մոտ), որոնք
պաշտպանիչ պատյանի դեր են կատարում: