SlideShare a Scribd company logo
1 of 12
Աշխատանքների բաշխում(ըստ թեմաների)
Կատարված աշխատանքներ
§5-Մեխանիկական շարժում: Մեխանիկայի հիմնական խնդիրը(Արթուր
Ռուշանյան)
§6-Հաշվարկման մարմին: Հաշվարկման համակարգ: Մարմնի դիրքը
տարածության մեջ(Արշակ Թովմասյան)
§7-Գործողություններ վեկտորներով(Վոլոդյա Սերոբյան)
§8-Շառավիղ վեկտոր: Հետագիծ: Ճանապարհ(Սևակ Սերգեյան)
§9-Տեղափոխություն: Շարժման օրենք: Շարժումների դասակարգումն ըստ
հետագծի ձևի և ըստ շարժման օրենքի (Վոլոդյա Սերոբյան և Արթուր
Ռուշանյան)
§10-Նյութական կետ: Համընթաց շարժում: Պտտական շարժում(Սևակ
Սերգեյան և Արշակ Թովմասյան)
ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ:
ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ:
Շարժումը մատերիայի հիմնական հատկություններից է: Ֆիզիկան
ուսումնասիրում է մատերիայի շարժման մի քանի՝ առավել
ընդհանուր ձևերը և անցումները մի ձևից մյուսը: Մատերիայի
շարժման ձևերի պարզագույնը մեխանիկանակն շարժումն է:
Դիտելով մեր շրջապատը՝ կարող ենք տեսնել, որ մարդիկ քայլում
են փողոցներով, ավտոմեքենաները սլանում են մայրուղիներով,
ինքնաթիռը թռչում է: Նշված և էլի շատ բառերի փոխարեն
ոգտագործում են նույն բառն ու պարզապես ասում շարժվում են:
Իսկ ինչն է ընդհանուր այդ մարմինների վարգագծում,
ընդհանուրն այն է, որ փոփոխվում է մի մարմնի դիրքը այլ
մարմինների նկատմամբ:
Մարդը, ավտոմեքենան,ինքնաթիռը փոխում են իրենց դիրքը Երկրի նկատմամբ:
Այս օրենքներից հետևում է մի շատ կարևոր պնդում. մարմինները կարող են
ժամանակի ընդացքում փողել իրենց դիրքը այլ մարմինների նկատմամբ:
Դիտարկենք այլ օրինակներ: Զինվորը քայլում է տեղում: Այս դեպքում
փոփոխվում են զինվորի ձեռքերի և ոտքերի դիրքերը նրա իրանի նկատմամբ:
Հրշեջ ավտոմեքենան բարձրացնում է շարժասանդուղքը: Միմյանց նկատմամ
դիրքերը փողում են շարժասանդուղքի առանձին մասերը: Այս օրինակներից
հետևում է երկրորդ կարևոր պնդումը՝ միմյանց նկատմամբ դիրքերը կարող են
փոխել նաև մարմինի մասերը: Փորձերից ու դիտումներից ստացված հենց այս
երկու արդյունքներն էլ ընկած են մեխանիկական շարժման սահմանման
հիմքում: Մեխանիկական շարժում կոչվում է ժամանակի ընդացքում
տարածության մեջ մարմինի դիրքի փոփոխությունն այլ մարմինների կամ
մարմինի մասերի դիրքերի փոփոխությունը միմյանց նկատմամբ: Մեխանիկայի
հիմնական խնդիրը մարմնի դիրքը տարածության մեջ ժամանակի կամայական
պահին որոշելն է:
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՐՄԻՆ: ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳ: ՄԱՐՄՆԻ ԴԻՐՔԸ
ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մեխանիկական շարժման սահմանումից հետևում է, որ այն ուսումնասիրելու
համար անհրաժեշտ առնվազն երկու մարմնի առկայություն: Դրանից մեկը
պայմանականորեն ընդունվում է անշարժ, իսկ մյուս մարմնի դիրքը
որոշվում է հենց այդ մարմնի նկատմամբ, որն ընդունված է անվանել
հաշվարկման մարմին. հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի
նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը:
Եթե մարմնի դիրքը փոխվում է հաշվարկման մարմնի նկատմամբ, ապա
ասում են, որ այն շարժվում է:
Հաշվարկման մարմնի ընտրությունը կամայական է: Հաշվարկման մարմին
կարող է լինել յուրաքանչյուր մարմին` ավտոմեքենան, որով
ճանապարհորդում ենք, Երկիրը, որի վրա կանգնած ենք և այլն:
Մարմնի դիրքը տարածության մեջ և այդ դիրքի փոփոխությունը ժամանակի ընթացքում
նկարագրելու համար անհրաժեշտ են ժամանակահատվածներ և հեռավորություններ
չափող գործիքներ և սարքեր: Հաշվարկման մարմնից և նրա հետ կապված
հեռավորություններ ու ժամանակ չափող գործիքներից կազմված համակարգը
մեխանիկայում անվանում են հաշվարկման համակարգ:
Կամայական մեխանիկական շարժում դիտարկվում է հաշվարկման որևէ համակարգում:
Միևնույն շարժումը կարելի է դիտարկել տարբեր հաշվարկման համակարգերում, ընդ
որում, դրանց շարժումը տեղի է ունենում տարբեր ձևերով: Օրինակ` տիեզերանավը երկրի
հետ կապված հաշվարկման համակարգում շարժվում է շրջանաձև ուղեծրով, իսկ Արեգակի
հետ կապված հաշվարկման համակարգում` Երկրի ուղեծրին «փաթաթված»
պարույրագծով:
Այն փաստը, որ շարժվող մարմնի վարքագիծը կախված է հաշվարկման համակարգի
ընտրությունից, նշանակում է, որ մեխանիկական շարժումը հարաբերական է: Հետևաբար`
շարժման վերաբերյալ որևէ խնդիր լուծելիս առաջին հերթին պետք նշել այն համակարգը,
որտեղ նկարագրվում է մարմնի շարժումը:
Մարնի դիրքը որոշելը բարդ խնդիր է, քանի որ մարնի տարբեր մասեր տարածության մեջ
տարբեր դիրքեր են գրավում: Սակայն կախված խնդրի պայմաններից , շատ դեպքերում
կամ մարմինը կարելի է դիտարկել որպես կետ, կամ բավական է որոշել մարմնի որևէ կետի
դիրքը, և մյուս կետերի դիրքերը կորոշվեն միարժեքորեն:
ՇԱՌԱՎԻՂ-ՎԵԿՏՈՐ: ՀԵՏԱԳԻԾ:
ՃԱՆԱՊԱՐՀ
Շառավիղ-վեկտոր կոչվում է հաշվարկման սկզբնակետը մարմնի դիրքին
միացնող ուղղորդված հատվածը: Շառավիղ-վեկտորը վեկտորական
մեծություն է, հետևաբար ունի ուղղություն և մեծություն: Շառավիղ-
վեկտորի ուղղություն է կոչվում հաշվարկման սկզբնակետը մարմնի
դիրքին միացնող ուղղությունը, իսկ մեծություն՝ մարմնի հեռավորությունը
սկզբնակետից: Շառավիղ-վեկտորով մարմնի դիրքի ներկայացման
եղանակը կոչվում է վեկտորական եղանակ:
Հետագիծ է կոչվում այն կետերի բազմությունը, որոնցով տվյալ հաշվարկկման
համակարգում հաջորդաբար անցնում է մարմինը շարժման ընթացքում:
Լինում են դեպքեր, երբ մարմնի շարժման հետագիծը տեսանելի է լինում:
Օրինակ, երբ երեխան մատիտով նկարում է թղթի վրա, մատիտի շարժման
հետագիծը տեսանելի է լինում: Այլ դեպքերում, օրինակ, երբ վազորդը
վազում է վազուղով, շարժման հետագիծը չի երևում, այսինքն՝
անտեսանելի է: Հետագիծը շարժումն ամբողջությամբ նկարագրող առաջին
կարևորագույն բնութագիրն է: Սկզբնակետից հետագծի երկայնքով մինչև
մարմնի դիրքը l հեռավորությունը, վերցրած համապատասխան նշանով,
կոչվում է դիրքաթիվ: Դիրքաթվի միջոցով մարմնի դիրքը որոշելու այս
եղանակը կոչվում է բնական եղանակ: Շարժման ընթացքում հետագծի
երկայնքով մարմնի անցած հեռավորությունը կոչվում է ճանապարհ:
ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ: ՇԱՐԺՄԱՆ ՕՐԵՆՔ: ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ
ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՀԵՏԱԳԾԻ ՁԵՎԻ ԵՎ ԸՍՏ ՇԱՐԺՄԱՆ
ՕՐԵՆՔԻ:
Տեղափոխություն: Մեխանիկական շարժման սահմանումից բխում է, որ շարժման
արդյունքըմարմինների փոխադարձ դիրքիփոփոխությունն է: Սովորաբար եթե
ուզում ենք ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել ժարժման հետեվանքով, ապա դա
անում ենք 2 եղանակով:
1. Նշում ենք, թե սկազբնական դիրքից որ որ ուղղությամբ և որքան է
տեղափոխվել մարմինը շարժման հետեվանքով:
2. Պարզապես ասում ենք թե ուր է հասել մարմինը շարժման վերջում, ընդ
որում , այս դեպքում ենթադրվում է, որ շարժման վերջնակետի դիրքն
սկզբնական դիրքի նկատմամբ հայտնի է: Եթե մարմինը շարժվելով M0 - կետից,
տեղափոխվել է M կետ, aապա մարմնի սկզբնական դիրքը վերջնական դիրքին
միացնող -----------M-0-M կարող է դիտվել որպես շարժման հետեվանքով
կատարված դիրքի փոփոխության չափ: Այն կոչվում է Տեղափոխության
վեկտոր: Մարմնի սկզբնական դիրքը վերջնականին միզցնող վեկտորը կոչվում
է տեղափոխություն: Տեղափոխության վեկտորն արտահայտվում է մարմնի
սկզբնական և վերջնական դիրքերի շառավիղ-վեկտորների միջոցով՝
S=R+R-0:
ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԵՏ: ՀԱՄԸՆԹԱՑ ՇԱՐԺՈՒՄ:
ՊՏՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է
աանտեսել, անվանում ենք նյութական կետ: Մարմնի չափերը կարող ենք
անտեսել, երբ դիտարկվող շարժման համար մարմնի ձևն ու չափերը
էական նշանակություն չունեն: Օրինակ, երբ ավտոմեքենայի երթուղին
գծում ենք քարտեզի վրա, կարող ենք նրա չափերը անտեսել և համարել
նյութական կետ: Բայց, երբ մեքենան նորոգում են, մենք չենք կարող
անտեսել նրա չափերը: <<Նյութական կետ>> հասկացությունը
հարաբերական է, այսինքն՝ կախված է որոշակի խնդրի պայմաններից:
Մարմնի շարժման նկարագրությունը փոխարինել նրա որևէ կետի շարժման
նկարագրությամբ հնարավոր է պինդ մարմնի համընթաց շարժման
դեպքում: Մեխանիկայում <<պինդ մարմին>> ասելով հասկանում ենք
բացարձակ պինդ մարմին: Բացարձակ պինդ կոչվում է այն մարմինը, որի
երկու կամայական կետերի հեռավորությունը շարժման ընթացքում չի
փոխվում: Եթե բացարձակ պինդ մարմնի բոլոր կետերը շարժվում են
միատեսակ, ապա մարմնի շարժումը նկարագրելու համար բավական է
որոշել մարմնի որևէ կետի դիրքերը ժամանակի տարբեր պահերին: Մյուս
կետերի դիրքերը կորոշվեն միարժեքորեն: Օրինակ՝ Միատեսակ են
շարժվում նավի բոլոր կետերը: Այս դեպքում մարմնի կամայական երկու
կետեր միացնող ուղիղը շարժման ընթացքում մնում է ինքն իրեն
զուգահեռ: Մարմնի այդպիսի շարժումն անվանում են համընթաց:
Համընթաց է կոչվում այն շարժումը, որի ընթացքում մարմնի երկու
կամայական կետեր միացնող ուղիղը մնում է ինքն իրեն զուգահեռ:
Պտտական է կոչվում այն շարժումը, որի ընթացքում նրա բոլոր կետերը
շարժվում են այնպիսի շրջանագծերով, որոնց կենտրոնները մի ուղղի վրա
են, որն ուղղահայաց է շրջանագծերի հարթություններին և կոչվում է
պտտման առանցք: Օրինակ՝ մեքենայի անվադողերը շարժվելիս
կատարում են պտտական շարժում:

More Related Content

Similar to Ընդհանուր տեղեկություններ շարժման մասին

Similar to Ընդհանուր տեղեկություններ շարժման մասին (9)

շարժման մասին
շարժման մասին շարժման մասին
շարժման մասին
 
ghj
ghjghj
ghj
 
Fizika
FizikaFizika
Fizika
 
Fizika 130924074944-phpapp01
Fizika 130924074944-phpapp01Fizika 130924074944-phpapp01
Fizika 130924074944-phpapp01
 
ֆիզիկա Նոյեմբեր
ֆիզիկա Նոյեմբերֆիզիկա Նոյեմբեր
ֆիզիկա Նոյեմբեր
 
Ֆիզիկա Սեպտեմբեր
Ֆիզիկա Սեպտեմբեր Ֆիզիկա Սեպտեմբեր
Ֆիզիկա Սեպտեմբեր
 
ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)
ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)
ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)
 
Շարժումներ
ՇարժումներՇարժումներ
Շարժումներ
 
Հավ. անհավ. շարժումներ
Հավ. անհավ. շարժումներՀավ. անհավ. շարժումներ
Հավ. անհավ. շարժումներ
 

Ընդհանուր տեղեկություններ շարժման մասին

  • 1.
  • 2. Աշխատանքների բաշխում(ըստ թեմաների) Կատարված աշխատանքներ §5-Մեխանիկական շարժում: Մեխանիկայի հիմնական խնդիրը(Արթուր Ռուշանյան) §6-Հաշվարկման մարմին: Հաշվարկման համակարգ: Մարմնի դիրքը տարածության մեջ(Արշակ Թովմասյան) §7-Գործողություններ վեկտորներով(Վոլոդյա Սերոբյան) §8-Շառավիղ վեկտոր: Հետագիծ: Ճանապարհ(Սևակ Սերգեյան) §9-Տեղափոխություն: Շարժման օրենք: Շարժումների դասակարգումն ըստ հետագծի ձևի և ըստ շարժման օրենքի (Վոլոդյա Սերոբյան և Արթուր Ռուշանյան) §10-Նյութական կետ: Համընթաց շարժում: Պտտական շարժում(Սևակ Սերգեյան և Արշակ Թովմասյան)
  • 3. ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ: ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ: Շարժումը մատերիայի հիմնական հատկություններից է: Ֆիզիկան ուսումնասիրում է մատերիայի շարժման մի քանի՝ առավել ընդհանուր ձևերը և անցումները մի ձևից մյուսը: Մատերիայի շարժման ձևերի պարզագույնը մեխանիկանակն շարժումն է: Դիտելով մեր շրջապատը՝ կարող ենք տեսնել, որ մարդիկ քայլում են փողոցներով, ավտոմեքենաները սլանում են մայրուղիներով, ինքնաթիռը թռչում է: Նշված և էլի շատ բառերի փոխարեն ոգտագործում են նույն բառն ու պարզապես ասում շարժվում են: Իսկ ինչն է ընդհանուր այդ մարմինների վարգագծում, ընդհանուրն այն է, որ փոփոխվում է մի մարմնի դիրքը այլ մարմինների նկատմամբ:
  • 4. Մարդը, ավտոմեքենան,ինքնաթիռը փոխում են իրենց դիրքը Երկրի նկատմամբ: Այս օրենքներից հետևում է մի շատ կարևոր պնդում. մարմինները կարող են ժամանակի ընդացքում փողել իրենց դիրքը այլ մարմինների նկատմամբ: Դիտարկենք այլ օրինակներ: Զինվորը քայլում է տեղում: Այս դեպքում փոփոխվում են զինվորի ձեռքերի և ոտքերի դիրքերը նրա իրանի նկատմամբ: Հրշեջ ավտոմեքենան բարձրացնում է շարժասանդուղքը: Միմյանց նկատմամ դիրքերը փողում են շարժասանդուղքի առանձին մասերը: Այս օրինակներից հետևում է երկրորդ կարևոր պնդումը՝ միմյանց նկատմամբ դիրքերը կարող են փոխել նաև մարմինի մասերը: Փորձերից ու դիտումներից ստացված հենց այս երկու արդյունքներն էլ ընկած են մեխանիկական շարժման սահմանման հիմքում: Մեխանիկական շարժում կոչվում է ժամանակի ընդացքում տարածության մեջ մարմինի դիրքի փոփոխությունն այլ մարմինների կամ մարմինի մասերի դիրքերի փոփոխությունը միմյանց նկատմամբ: Մեխանիկայի հիմնական խնդիրը մարմնի դիրքը տարածության մեջ ժամանակի կամայական պահին որոշելն է:
  • 5. ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՐՄԻՆ: ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ: ՄԱՐՄՆԻ ԴԻՐՔԸ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ Մեխանիկական շարժման սահմանումից հետևում է, որ այն ուսումնասիրելու համար անհրաժեշտ առնվազն երկու մարմնի առկայություն: Դրանից մեկը պայմանականորեն ընդունվում է անշարժ, իսկ մյուս մարմնի դիրքը որոշվում է հենց այդ մարմնի նկատմամբ, որն ընդունված է անվանել հաշվարկման մարմին. հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը: Եթե մարմնի դիրքը փոխվում է հաշվարկման մարմնի նկատմամբ, ապա ասում են, որ այն շարժվում է: Հաշվարկման մարմնի ընտրությունը կամայական է: Հաշվարկման մարմին կարող է լինել յուրաքանչյուր մարմին` ավտոմեքենան, որով ճանապարհորդում ենք, Երկիրը, որի վրա կանգնած ենք և այլն:
  • 6. Մարմնի դիրքը տարածության մեջ և այդ դիրքի փոփոխությունը ժամանակի ընթացքում նկարագրելու համար անհրաժեշտ են ժամանակահատվածներ և հեռավորություններ չափող գործիքներ և սարքեր: Հաշվարկման մարմնից և նրա հետ կապված հեռավորություններ ու ժամանակ չափող գործիքներից կազմված համակարգը մեխանիկայում անվանում են հաշվարկման համակարգ: Կամայական մեխանիկական շարժում դիտարկվում է հաշվարկման որևէ համակարգում: Միևնույն շարժումը կարելի է դիտարկել տարբեր հաշվարկման համակարգերում, ընդ որում, դրանց շարժումը տեղի է ունենում տարբեր ձևերով: Օրինակ` տիեզերանավը երկրի հետ կապված հաշվարկման համակարգում շարժվում է շրջանաձև ուղեծրով, իսկ Արեգակի հետ կապված հաշվարկման համակարգում` Երկրի ուղեծրին «փաթաթված» պարույրագծով: Այն փաստը, որ շարժվող մարմնի վարքագիծը կախված է հաշվարկման համակարգի ընտրությունից, նշանակում է, որ մեխանիկական շարժումը հարաբերական է: Հետևաբար` շարժման վերաբերյալ որևէ խնդիր լուծելիս առաջին հերթին պետք նշել այն համակարգը, որտեղ նկարագրվում է մարմնի շարժումը: Մարնի դիրքը որոշելը բարդ խնդիր է, քանի որ մարնի տարբեր մասեր տարածության մեջ տարբեր դիրքեր են գրավում: Սակայն կախված խնդրի պայմաններից , շատ դեպքերում կամ մարմինը կարելի է դիտարկել որպես կետ, կամ բավական է որոշել մարմնի որևէ կետի դիրքը, և մյուս կետերի դիրքերը կորոշվեն միարժեքորեն:
  • 7. ՇԱՌԱՎԻՂ-ՎԵԿՏՈՐ: ՀԵՏԱԳԻԾ: ՃԱՆԱՊԱՐՀ Շառավիղ-վեկտոր կոչվում է հաշվարկման սկզբնակետը մարմնի դիրքին միացնող ուղղորդված հատվածը: Շառավիղ-վեկտորը վեկտորական մեծություն է, հետևաբար ունի ուղղություն և մեծություն: Շառավիղ- վեկտորի ուղղություն է կոչվում հաշվարկման սկզբնակետը մարմնի դիրքին միացնող ուղղությունը, իսկ մեծություն՝ մարմնի հեռավորությունը սկզբնակետից: Շառավիղ-վեկտորով մարմնի դիրքի ներկայացման եղանակը կոչվում է վեկտորական եղանակ:
  • 8. Հետագիծ է կոչվում այն կետերի բազմությունը, որոնցով տվյալ հաշվարկկման համակարգում հաջորդաբար անցնում է մարմինը շարժման ընթացքում: Լինում են դեպքեր, երբ մարմնի շարժման հետագիծը տեսանելի է լինում: Օրինակ, երբ երեխան մատիտով նկարում է թղթի վրա, մատիտի շարժման հետագիծը տեսանելի է լինում: Այլ դեպքերում, օրինակ, երբ վազորդը վազում է վազուղով, շարժման հետագիծը չի երևում, այսինքն՝ անտեսանելի է: Հետագիծը շարժումն ամբողջությամբ նկարագրող առաջին կարևորագույն բնութագիրն է: Սկզբնակետից հետագծի երկայնքով մինչև մարմնի դիրքը l հեռավորությունը, վերցրած համապատասխան նշանով, կոչվում է դիրքաթիվ: Դիրքաթվի միջոցով մարմնի դիրքը որոշելու այս եղանակը կոչվում է բնական եղանակ: Շարժման ընթացքում հետագծի երկայնքով մարմնի անցած հեռավորությունը կոչվում է ճանապարհ:
  • 9. ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ: ՇԱՐԺՄԱՆ ՕՐԵՆՔ: ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՀԵՏԱԳԾԻ ՁԵՎԻ ԵՎ ԸՍՏ ՇԱՐԺՄԱՆ ՕՐԵՆՔԻ: Տեղափոխություն: Մեխանիկական շարժման սահմանումից բխում է, որ շարժման արդյունքըմարմինների փոխադարձ դիրքիփոփոխությունն է: Սովորաբար եթե ուզում ենք ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել ժարժման հետեվանքով, ապա դա անում ենք 2 եղանակով: 1. Նշում ենք, թե սկազբնական դիրքից որ որ ուղղությամբ և որքան է տեղափոխվել մարմինը շարժման հետեվանքով: 2. Պարզապես ասում ենք թե ուր է հասել մարմինը շարժման վերջում, ընդ որում , այս դեպքում ենթադրվում է, որ շարժման վերջնակետի դիրքն սկզբնական դիրքի նկատմամբ հայտնի է: Եթե մարմինը շարժվելով M0 - կետից, տեղափոխվել է M կետ, aապա մարմնի սկզբնական դիրքը վերջնական դիրքին միացնող -----------M-0-M կարող է դիտվել որպես շարժման հետեվանքով կատարված դիրքի փոփոխության չափ: Այն կոչվում է Տեղափոխության վեկտոր: Մարմնի սկզբնական դիրքը վերջնականին միզցնող վեկտորը կոչվում է տեղափոխություն: Տեղափոխության վեկտորն արտահայտվում է մարմնի սկզբնական և վերջնական դիրքերի շառավիղ-վեկտորների միջոցով՝ S=R+R-0:
  • 10. ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԵՏ: ՀԱՄԸՆԹԱՑ ՇԱՐԺՈՒՄ: ՊՏՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է աանտեսել, անվանում ենք նյութական կետ: Մարմնի չափերը կարող ենք անտեսել, երբ դիտարկվող շարժման համար մարմնի ձևն ու չափերը էական նշանակություն չունեն: Օրինակ, երբ ավտոմեքենայի երթուղին գծում ենք քարտեզի վրա, կարող ենք նրա չափերը անտեսել և համարել նյութական կետ: Բայց, երբ մեքենան նորոգում են, մենք չենք կարող անտեսել նրա չափերը: <<Նյութական կետ>> հասկացությունը հարաբերական է, այսինքն՝ կախված է որոշակի խնդրի պայմաններից:
  • 11. Մարմնի շարժման նկարագրությունը փոխարինել նրա որևէ կետի շարժման նկարագրությամբ հնարավոր է պինդ մարմնի համընթաց շարժման դեպքում: Մեխանիկայում <<պինդ մարմին>> ասելով հասկանում ենք բացարձակ պինդ մարմին: Բացարձակ պինդ կոչվում է այն մարմինը, որի երկու կամայական կետերի հեռավորությունը շարժման ընթացքում չի փոխվում: Եթե բացարձակ պինդ մարմնի բոլոր կետերը շարժվում են միատեսակ, ապա մարմնի շարժումը նկարագրելու համար բավական է որոշել մարմնի որևէ կետի դիրքերը ժամանակի տարբեր պահերին: Մյուս կետերի դիրքերը կորոշվեն միարժեքորեն: Օրինակ՝ Միատեսակ են շարժվում նավի բոլոր կետերը: Այս դեպքում մարմնի կամայական երկու կետեր միացնող ուղիղը շարժման ընթացքում մնում է ինքն իրեն զուգահեռ: Մարմնի այդպիսի շարժումն անվանում են համընթաց: Համընթաց է կոչվում այն շարժումը, որի ընթացքում մարմնի երկու կամայական կետեր միացնող ուղիղը մնում է ինքն իրեն զուգահեռ:
  • 12. Պտտական է կոչվում այն շարժումը, որի ընթացքում նրա բոլոր կետերը շարժվում են այնպիսի շրջանագծերով, որոնց կենտրոնները մի ուղղի վրա են, որն ուղղահայաց է շրջանագծերի հարթություններին և կոչվում է պտտման առանցք: Օրինակ՝ մեքենայի անվադողերը շարժվելիս կատարում են պտտական շարժում: