2. ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ:
Մեխանիկական շարժման օրինակներ են՝ վազվզող երեխաները, քայլող մարդիկ,
սլացող ավտոմեքենաները, թռչող թռչունները, լողացող ձկները, տեղաշարժվող
կենդանիները,մոլորակների ու արբանյակների շարժումը տիեզերքում և այլն:
Որպեսզի կարողանանք եզրակացություն անել մարմնի շարժման վերաբերյալ,
պետք է նախ՝ ընտրենք որևէ մարմին, հետո տեսնենք` փոխվո՞ւմ է արդյոք
դիտարկվող մարմնի դիրքն ընտրված մարմնի նկատմամբ, թե՞ ոչ: Այդ մարմինն
ընդունված է անվանել հաշվարկման մարմին:
3. ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՐՄԻՆ:
Եթե ժամանակի ընթացքում մարմնի դիրքը հաշվարկման մարմնի նկատմամբ
փոխվում է, ասում են, որ այն շարժվում է, իսկ եթե չի փոխվում, ասում են, որ այն
չի շարժվում կամ գտնվում է դադարի վիճակում: Հաշվարկման մարմնի
ընտրությունը կամայական է: Հաշվարկման մարմին կարող է լինել յուրաքանչյուր
մարմին
4. ԿԱՄԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
Շարժվո՞ւմ է արդյոք շենքը, որի մեջ ներկա պահին գտնվում եք, թե՞ գտնվում է
դադարի վիճակում, կախված է այն բանից, թե հաշվարկման ո՞ր մարմնի
նկատմամբ է դիտարկվում շենքի շարժումը։ Եթե հաշվարկման մարմին է
համարվում Երկիրը, ապա, այո, գտնվում է դադարի վիճակում։ Բայց եթե
հաշվարկման մարմին է ընտրված Արեգակը, ապա շենքը Երկրի հետ միասին
պտտվում է Արեգակի շուրջը: