Ես  Հովհաննիսյան  Կարենն եմ : Սովորում եմ Հիմնական  դպրոցի 7-րդ դասարանում :Կատարել եմ Արմինե Բաբայանի առաջադրանքը: Օգտվելով  համացանցից՝ հետաքրքիր  տեղեկություններ եմ հավաքել հայտնի մարդկանց մասին և ներկայացնում եմ ձեզ:
Պարույր Սևակից մորը նվիրված ստեղծագործություն են խնդրում  «Պոետները մոր մասին» ժողովածու կազմելու համար:Սևակն ուղարկում է «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը` մոր և իր լուսանկարի հետ, ու մի գրություն. «Այս լուսանկարը գուցե ավելին ասի, քան բանաստեղծությունս»:
Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը: Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է. « Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ »:
Մեծ ու տարօրինակ Վիլիամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ: -Ամերիկա` Ֆրեզնո, պիտի տանիմ,- ասում է գրողը: -Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու... -Ինքնաթիռով պիտի տանիմ... -Ինչու՞ համար... -Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:
Մի անգամ Րաֆֆին գնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ` հետո վճարելու պայմանով: Հացավաճառը հրապուրված էր Րաֆֆու վեպերով, բայց նրան անձամբ չէր ճանաչում: Այդ պատճառով էլ մերժեց վիպասանին և հաց չտվեց: Այդ դեպքից մի քանի ամիս անց Րաֆֆին կնքեց իր մահկանացուն: Ողջ Թիֆլիսը մասնակցեց անվանի վիպասանի թաղմանը: Գնաց նաև խանութպանը: Տեսնելով հանգուցյալին` նա ցնցվեց. քիչ էր մնում` հուզմունքից շնչահեղձ լիներ: Ինչպե~ս կարողացավ մերժել մի մարդու, որի երկերով հիացել, հուզվել ու ոգեշնչվել էր այսքան տարի: Թաղման հաջորդ օրից սկսած` ամբողջ մի տարի խանութպանն ամեն առավոտ երկու թարմ հաց էր ուղարկում Րաֆֆու այրուն:
Հովհաննես Թումանյանի 50-ամյակին հրավիրված էր նաև Զորավար Անդրանիկը: Վերջինիս կենացի ժամանակ Թումանյանը վերցնում է բաժակն ու ասում. - Երեսուն տարի առաջ մի հայ ժողովուրդ էր, մի Խրիմյան, անցավ երեսուն տարի` հիմա էլ մի հայ ժողովուրդ է, մի Անդրանիկ... Ընդհատելով բանաստեղծին` Անդրանիկն ասում է. Կանցնեն նույնքան տարիներ, ո'չ Խրիմյան կլինի, ո'չ Անդրանիկ, կմնա... <<Շունն ու կատուն>>
Շիրազին հարցնում են. -Սիլվան սկզբից այդքան տաղանդավոր էր: -Չէ հա, բաժնըվելուց տաղանդիս մի մասը հետը տարավ: ********************************************** Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ, ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Մանավանդ, շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը: Շիրազը զարմանում է. -Ի՞նչըղ կեղնի՝ բոլորդ ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է..
Մարկ Տվենը մի անանուն նամակ է ստանում, որի մեջ գրված է մեկ բառ`<<Խոզ>>: Հաջորդ օրը նա իր լրագրում անանուն նամակի տիրոջը պատասխանում է .  <<Սովորաբար ես նամակներն ստանում եմ առանց ստորագրության: Երեկ առաջին անգամ ես ստորագրություն ստացա` առանց նամակի>>:
Գիտե՞ք, որ ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մոմիկը սիրել է Սյունյաց իշխանի աղջկան: Այդ զգացմունքը փոխադարձ է եղել: Իմանալով այդ` իշխանը մի օր կանչում է Մոմիկին և ասում. -Աղջկաս քեզ կտամ, եթե կարողանաս ինձ համար երեք տարում մի նոր վանք կառուցել Եղեգնաձորում: Վարպետն ընդունում է իշխանի դրած պայմանը և անմիջապես գործի անցնում: Աստիճանաբար բարձրանում են նոր վանքի պատերը: Իշխանը, տեսնելով, որ Մոմիկը շուտով կավարտի իր աշխատանքը, մտահոգության մեջ է ընկնում: Որպեսզի աղջկան չտա հասարակ քարագործ վարպետի, խորամանկ ու նենգ քայլի է դիմում. պատվիրում է ծառային բարձրանալ նորակառույց վանքի գմբեթը և այնտեղից հրել սիրահարին: Ծառան կատարում է տիրոջ պատվերը: Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում իր համար...

New microsoft power point presentation

  • 1.
    Ես Հովհաննիսյան Կարենն եմ : Սովորում եմ Հիմնական դպրոցի 7-րդ դասարանում :Կատարել եմ Արմինե Բաբայանի առաջադրանքը: Օգտվելով համացանցից՝ հետաքրքիր տեղեկություններ եմ հավաքել հայտնի մարդկանց մասին և ներկայացնում եմ ձեզ:
  • 2.
    Պարույր Սևակից մորընվիրված ստեղծագործություն են խնդրում «Պոետները մոր մասին» ժողովածու կազմելու համար:Սևակն ուղարկում է «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը` մոր և իր լուսանկարի հետ, ու մի գրություն. «Այս լուսանկարը գուցե ավելին ասի, քան բանաստեղծությունս»:
  • 3.
    Մի սկսնակ կոմպոզիտոր,դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը: Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է. « Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ »:
  • 4.
    Մեծ ու տարօրինակՎիլիամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ: -Ամերիկա` Ֆրեզնո, պիտի տանիմ,- ասում է գրողը: -Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու... -Ինքնաթիռով պիտի տանիմ... -Ինչու՞ համար... -Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:
  • 5.
    Մի անգամ Րաֆֆինգնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ` հետո վճարելու պայմանով: Հացավաճառը հրապուրված էր Րաֆֆու վեպերով, բայց նրան անձամբ չէր ճանաչում: Այդ պատճառով էլ մերժեց վիպասանին և հաց չտվեց: Այդ դեպքից մի քանի ամիս անց Րաֆֆին կնքեց իր մահկանացուն: Ողջ Թիֆլիսը մասնակցեց անվանի վիպասանի թաղմանը: Գնաց նաև խանութպանը: Տեսնելով հանգուցյալին` նա ցնցվեց. քիչ էր մնում` հուզմունքից շնչահեղձ լիներ: Ինչպե~ս կարողացավ մերժել մի մարդու, որի երկերով հիացել, հուզվել ու ոգեշնչվել էր այսքան տարի: Թաղման հաջորդ օրից սկսած` ամբողջ մի տարի խանութպանն ամեն առավոտ երկու թարմ հաց էր ուղարկում Րաֆֆու այրուն:
  • 6.
    Հովհաննես Թումանյանի 50-ամյակինհրավիրված էր նաև Զորավար Անդրանիկը: Վերջինիս կենացի ժամանակ Թումանյանը վերցնում է բաժակն ու ասում. - Երեսուն տարի առաջ մի հայ ժողովուրդ էր, մի Խրիմյան, անցավ երեսուն տարի` հիմա էլ մի հայ ժողովուրդ է, մի Անդրանիկ... Ընդհատելով բանաստեղծին` Անդրանիկն ասում է. Կանցնեն նույնքան տարիներ, ո'չ Խրիմյան կլինի, ո'չ Անդրանիկ, կմնա... <<Շունն ու կատուն>>
  • 7.
    Շիրազին հարցնում են.-Սիլվան սկզբից այդքան տաղանդավոր էր: -Չէ հա, բաժնըվելուց տաղանդիս մի մասը հետը տարավ: ********************************************** Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ, ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Մանավանդ, շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը: Շիրազը զարմանում է. -Ի՞նչըղ կեղնի՝ բոլորդ ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է..
  • 8.
    Մարկ Տվենը միանանուն նամակ է ստանում, որի մեջ գրված է մեկ բառ`<<Խոզ>>: Հաջորդ օրը նա իր լրագրում անանուն նամակի տիրոջը պատասխանում է . <<Սովորաբար ես նամակներն ստանում եմ առանց ստորագրության: Երեկ առաջին անգամ ես ստորագրություն ստացա` առանց նամակի>>:
  • 9.
    Գիտե՞ք, որ ճարտարապետ,քանդակագործ և նկարիչ Մոմիկը սիրել է Սյունյաց իշխանի աղջկան: Այդ զգացմունքը փոխադարձ է եղել: Իմանալով այդ` իշխանը մի օր կանչում է Մոմիկին և ասում. -Աղջկաս քեզ կտամ, եթե կարողանաս ինձ համար երեք տարում մի նոր վանք կառուցել Եղեգնաձորում: Վարպետն ընդունում է իշխանի դրած պայմանը և անմիջապես գործի անցնում: Աստիճանաբար բարձրանում են նոր վանքի պատերը: Իշխանը, տեսնելով, որ Մոմիկը շուտով կավարտի իր աշխատանքը, մտահոգության մեջ է ընկնում: Որպեսզի աղջկան չտա հասարակ քարագործ վարպետի, խորամանկ ու նենգ քայլի է դիմում. պատվիրում է ծառային բարձրանալ նորակառույց վանքի գմբեթը և այնտեղից հրել սիրահարին: Ծառան կատարում է տիրոջ պատվերը: Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում իր համար...