Հիշող սարքը հաշվողականմեքենայի բաղկացուցիչ մասն է կամ ինքնուրույն
սարք, որը նախատեսված է ինֆորմացիան գրանցելու, պահելու և
վերարտադրելու համար։ Ամենամեծ կիրառումը հիշող սարքերը ստացել են
թվային հաշվողական մեքենաներում (ԹՀՄ), ինչպես նաև ավտոմատիկայի
սարքերում, հեռուստամեխանիկայում, միջուկային ֆիզիկայում և այլն։ Հիշող
սարքերը հիմնականում բնորոշվում է տարողությամբ (պահվող ինֆորմացիայի
քանակով), արագագործությամբ (ընտրման և հարցման ժամանակներով) և
արժեքով կամ տեսակարար արժեքով։
Օպերատիվ հիշողություն
Օպերատիվ հիշողությունըտիրույթ է, որում ժամանակավոր պահվում է տեղեկատվություն
ծրագրերի, տարբեր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում համակարգչում։
Օպերատիվ հիշողությունը համակարգչի ամենակարևոր մասերից է հանդիսանում։ Այն
հիշողություն է, որում ժամանակավոր պահվում է տեղեկատվություն ծրագրերի, տարբեր
գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում համակարգչում։
RAM — Random Access Memory
ОЗУ — Оперативное Запоминающее Устройство
5.
Օպերատիվ հիշողության միջոցովկապ է հաստատվում պրոցեսորի և կոշտ
սկավառակի, ինչպես նաև համակարգչի ներքին սարքավորումների միջև։ Այստեղ
պահվում են ներկա պահին իրականացվող ծրագրերի տվյալները։ Համակարգիչն
անջատելուց հետո բոլոր ծրագրերը, որոնք պահվել և իրականացվում էին օպերացիոն
համակարգում ջնջվում են:
6.
Համակարգչի օպերատիվ հիշողությունըկազմված է արկղիկներից և հենց
այդ արկղիկներում են պահվում տեղեկատվությունը՝ ընթացիկ ծրագրերի կամ
այն գործառույթների մասին, որոնք այդ պահին իրականացվում են։
Յուրաքանչյուր նոր տեղեկատվություն պահվում է այդ արկղիկներում, և այնտեղ
արդեն իսկ եղածը մաքրվում է, հետևաբար որքան մեծ է օպերատիվ հիշողության
ծավալը, այնքան շատ են արկղիկները և նոր տեղեկատվության լրացման համար
անհրաժեշտ տարածքը։ Այդ ժամանակ բարձրանում է համակարգչի
արագագործությունը:
7.
Արտաքին հիշող սարքեր
Իտարբերություն օպերատիվ հիշողության՝ համակարգչի արտաքին հիշող
սարքերի վրա պահպանված ինֆորմացիան համակարգիչն անջատելիս չի
ոչնչանում։ Արտաքին հիշող սարքերը նախատեսված են ինֆորմացիան
երկարաժամկետ պահպանելու համար։
Արտաքին հիշող սարքեր են՝
HDD(Hard Disc Driver)-Կոշտ սկավառակ(վինչեստր)
SSD(Solid State Driver)
Լազերային(օպտիկական) սկավառակներ
Ֆլեշ հիշող սարքեր
8.
Hard Disc Driver
Կոշտսկավառակը (վինչեստեր) համակարգչում ինֆորմացիայի երկարաժամկետ
պահպանման հիմնական սարքն է և տեղադրված է համակարգային բլոկում։ Սա իր
արագագործությամբ և ինֆորմացիայի պահպանման ծավալով գերազանցում է թե՛ լազերային
սկավառակներին, և թե՛ ֆլեշ հիշող սարքերին։ Վինչեստեր տերմինն առաջացել է առաջին կոշտ
սկավառակի պարամետրերից ելնելով, որոնք թվապես համընկել են Վինչեստեր կոչվող
որսորդական հրացանի բնութագրիչ պարամետրերի հետ։
«Վինչեստեր» անվանումը կոշտ մագնիսական սկավառակը (HDD – hard disk
drive) ստացել է 1973 թվականին IBM ֆիրմայի աշխատակից Կեննետ Հոտոնի
կողմից: Այդ կեղծանունը տրվել է 16 ԿԲայթ կոշտ մագնիսական սկավառակին,
որն ուներ 30 սեկտոր և 30 կլաստեր: Այդ թվային արժեքը պատահականորեն
համընկել էր 30/30 տրամաչափ ունեցող «Վինչեստեր» կոչվող որսորդական
հրացանի հետ: Եվ Կեննետ Հոտոնը որոշեց առաջին կոշտ մագնիսական
սկավառակն անվանել «Վինչեստեր»:
9.
Solid State Driver
SSD-ները կամ կոշտ վիճակի կրիչները համեմատաբար
ավելի նոր տեխնոլոգիա են, որոնք պահպանում են
տվյալները ամուր վիճակի ֆլեշ հիշողության մեջ:
SSD- ները համեմատաբար ավելի արագ են աշխատում,
քանի որ չկան շարժվող մասեր։