Ալանները կողոպուտինպատակով ներխուժել եին Հայաստան։ Հայոց արքա
Արտաշեսն դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր ինչ ետ
է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի
ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը
բաժանում է երկուսին
3.
Հայոց զորքերնԱլանների որդուն բռնելով տանում են
Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է
խնթրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի
համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը
գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս
Արտաշեսի բանակը.
4.
Քե՜զ եմասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն
5.
Արտաշեսը, լսելովայդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ
արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ
Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի
ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում
դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.
6.
Հեծավ արիարքա Արտաշեսը գեղեցիկ
Սևուկ նժույգը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը
Եվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը։
7.
Արտաշեսը Սաթենիկինբերում է Արտաշատ մայրաքաղաք։
Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել։ Արքայական
հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.
Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության պահին։