SlideShare a Scribd company logo
1 of 8
Սիրտ
Իսախանյան Նարեկ
Սիրտ
Սիրտը մկանային օրգան է, որի
հիմնական գործառույթը մարմնի
բոլոր օրգաններին և
հյուսվածքներին արյան
մատակարարումն է: Սիրտ-
անոթային համակարգումայն
հանդիսանում է կենտրոնական
օրգան, որի ռիթմիկ կծկումները
նպաստում են արյունատար
անոթներով արյան հոսքին:
Մարդու սրտի կառուցվածքը
Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի
խոռոչում:Այն կշռում է մոտ 250-350 գրամ: Այն
տեղակայված է ողնասյան առջևում և կրծոսկրի
հետևում, ունի գագաթ և հիմ: Սիրտը հոծ միջնապատով
բաժանվում է աջ և ձախ կեսերի: Սրտի աջ կեսով
շրջանառում է միայն երակային արյուն(թթվածնով
աղքատ), իսկ ձախով կեսով`
միայն զարկերակային արյուն (թթվածնով հարուստ):
Մարդու սիրտը քառախորշ է` կազմված է 2
նախասրտերից և 2 փորոքներից:Սրտի աջ կեսում
գտնվում է աջ նախասիրտը և աջ փորոքը:
Աջ նախասրտի և աջ փորոքի միջև գտնվում է աջ
նախասրտափորոքային փականը(եռափեղկ կամ
տրիկուսպիդալ փական): Համանմանորեն, սրտի ձախ
կեսում ձախ նախասրտի և ձախ փորոքի միջև
գտնվում է ձախ նախասրտափորոքային
փականը(երկփեղկ կամ միտրալ փական): Սրտի
պատը կազմված է 3 շերտերից` ներքին շերտ`
ներսրտենի, միջին շերտ` սրտամկան,որն էլ հենց
կծկվելով` իրականացնում է սրտի
գլխավոր`պոմպային ֆունկցիան, և արտաքին
շերտ: Սիրտը գտնվում է մի փակ շճային պարկում,
որը կոչվում է սրտապարկ:
-Սիրտ անոթային համակարգի
Սիրտ-անոթային համակարգի մյուս կարևոր բաղադրիչր արյունատար անոթներն են,որոնցով արյունը
շրջանառում է ամբողջ օրգանիզմով մեկ:Անոթները, որոնք սրտից դուրս գալով` արյունը տանում են բոլոր
օրգաններին և հյուսվածքներին,կոչվում են զարկերակներ:Իսկ երակները ծայրամասային օրգաններից ու
հյուսվածքներից արյունը սիրտ բերող անոթներն են: Սրտից դուրս են գալիս և սիրտ են
մտնում օրգանիզմի խոշորագույն արյունատար անոթները:
Սրտից դուրս են գալիս թոքային զարկերակացողունը, որը, սկսվելով աջ փորոքից,երակային արյունը
տանում է թոքեր, և աորտան,որը սկսվում է ձախ փորոքից և զարկերակային արյունը տանում է բոլոր
օրգաններին և հյուսվածքներին:Դեպի սիրտ են գալիս վերին և ստորին սիներակները, որոնցով եկած
երակային արյունը լցվում է աջ նախասիրտ,իսկ թոքային 4
երակները` թոքերից բերելով զարկերակային արյունը,բացվում են ձախ նախասրտի մեջ:
Սրտի ֆիզիոլոգիան
Սրտի գլխավոր նպատակը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է,նրա մղիչ ֆունկցիան:Սիրտն ունի
երկու հիմնական ֆունկցիաներ` տարողական և արտամղման:
Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա(արյան մեջ է ներզատում
ատրիալ նատրիուրետիկ հորմոնը, որը
խթանելով միզարտադրությունը` իջեցնում
է զարկերակային ճնշումը): Սրտի արտամղիչ ֆունկցիան
ապահովվում է սրտամկանի կծկողունակության
շնորհիվ:Սրտամկանը ունի բացառիկ կառուցվածք,որի
շնորհիվ այն օժտված է ինքնավարությամբ:Սրտամկանում
բացի կծկվող մկանային բջիջներից` կարդիոմիոցիտներից,
առկա են նաև ինքնածին գրգիռներ առաջացնելու
ունակությամբ օժտված մկանաբջիջներ` միոցիտներ:
Սրտի հաղորդչական համակարգ
Սրտի հաղորդչական համակարգը կազմված է հանգույցներից և խրձերից:Գլխավոր հանգույցը կոչվում է
ծոց-նախասրտային կամ Կեյտ-Ֆլակի հանգույց:Այն գտնվում է աջ նախասրտի պատում:Այնտեղ գտնվող
միոցիտները ունակ են առաջացնելու ինքնածին գրգիռներ:Այդ հանգույցում առաջացած գրգիռները
հաղորդչական թելերով տարածվում են նախասրտերում,միաժամանակ այդտեղից գրգիռները համանման
հաղորդչական թելերով հաղորդվում են երկրորդ` նախասիրտ-փորոքային հանգույցին կամ Աշոֆ-Տավարայի
հանգույցին,որը գտնվում է միջփորոքային միջնապատում:
Նախասիրտ-փորոքային հանգույցից սկսվում է Հիսի խուրձը,որը միջնապատում բաժանվում է աջ և ձախ
ոտիկների:Վերջինններս բաժանվելով մանր ճյուղերի` գրգիռները հաղորդում են երկու փորոքներին և
Պուրկինյեի թելերով ավարտվում են փորոքների պտկաձև մկաններում:Հաղորդչական համակարգում
գլխավոր հանգույցի ավտոմատիզմի ընկճման կամ ամբողջական պաշարման,ինչպես նաև հաղորդչական
համակարգի մյուս բաղադրիչներում հաղորդականության խանգարումների պարագայում կարող են
զարգանալ սրտի ռիթմի խանգարումներ` առիթմիաներ:
Սրտային ցիկլ
Վերը նկարագրված յուրօրինակ հաղորդչական համակարգի շնորհիվ տեղի են ունենում սրտի ռիթմիկ
կծկումները` սկզբում միաժամանակ կծկվում են նախասրտերը,այնուհետև միաժամանակ կծկվում են
փորոքները, հետո`ընդհանուր հանգիստ:Այս հաջորդականությամբ պարբերաբար կծկվելով` սրտամկանն
ապահովում է օրգանների և հյուսվածքների նորմալ արյունամատակարարումը: Քանի որ սովորական
պայմաններում սրտի կծկումների հաճախականությունը կազմում է 75զարկ/րոպե,հետևաբար մեկ սրտային
ցիկլի տևողությունը հավասար կլինի 0.8 վրկ: Այդ ժամանակահատվածում 0.1 վրկ տևում է նախասրտերի
սիստոլան,որի ընթացքում փորոքները գտնվում են դիաստոլայի մեջ,0.33 վրկ տևում է փորոքների
սիստոլան,որի ընթացքում նախասրտերն են գտնվում դիաստոլայի մեջ, և 0.37 վրկ ընդհանուր դիաստոլա:
Այսպիսով,նախասրտերի դիաստոլան տևում է 0.7 վրկ,իսկ փորոքների դիաստոլան` 0.47 վրկ: Հատկապես
կարևորվում է դիաստոլայի փուլի նորմալ տևողությունը,քանի որ այդ փուլում սրտամկանը թուլացած
վիճակում է և հետևաբար նրան սնող զարկերակները,որոնք կծկման փուլում որոշ չափով սեղմվել էին,այս
փուլում լայնանում են,հետևաբար բարելավվում է սրտամկանի արյունամատակարարումը:

More Related Content

Viewers also liked

Viewers also liked (8)

Մարսողական համակարգ
Մարսողական համակարգՄարսողական համակարգ
Մարսողական համակարգ
 
Museu d'història
Museu d'històriaMuseu d'història
Museu d'història
 
Vitaminstartup
VitaminstartupVitaminstartup
Vitaminstartup
 
Spatial assessment of the mapping and monitoring of soil organic carbon
Spatial assessment of the mapping and monitoring of soil organic carbonSpatial assessment of the mapping and monitoring of soil organic carbon
Spatial assessment of the mapping and monitoring of soil organic carbon
 
Квадратні рівняння
Квадратні рівнянняКвадратні рівняння
Квадратні рівняння
 
Logo Development
Logo DevelopmentLogo Development
Logo Development
 
Diario Resumen 20170322
Diario Resumen 20170322Diario Resumen 20170322
Diario Resumen 20170322
 
Sscs0208
Sscs0208Sscs0208
Sscs0208
 

Similar to Սիրտ (13)

սիրտ
սիրտսիրտ
սիրտ
 
презентация Microsoft office power point (2)
презентация Microsoft office power point (2)презентация Microsoft office power point (2)
презентация Microsoft office power point (2)
 
Սիրտ
ՍիրտՍիրտ
Սիրտ
 
սիրտ
սիրտսիրտ
սիրտ
 
Սիրտ
ՍիրտՍիրտ
Սիրտ
 
Արյուն
ԱրյունԱրյուն
Արյուն
 
Արյան շրջանառություն
Արյան շրջանառությունԱրյան շրջանառություն
Արյան շրջանառություն
 
Ձկների կառուցվածքը
Ձկների կառուցվածքըՁկների կառուցվածքը
Ձկների կառուցվածքը
 
презентация Microsoft office power point (6)
презентация Microsoft office power point (6)презентация Microsoft office power point (6)
презентация Microsoft office power point (6)
 
Կռճիկային ձկներ
Կռճիկային ձկներԿռճիկային ձկներ
Կռճիկային ձկներ
 
բնային բջիջներ
բնային բջիջներբնային բջիջներ
բնային բջիջներ
 
Արյունի մասին
Արյունի մասինԱրյունի մասին
Արյունի մասին
 
ոսկրային համակարգ
ոսկրային համակարգոսկրային համակարգ
ոսկրային համակարգ
 

More from Narek Isakhanyan

Շփման ուժի մասին
Շփման ուժի մասինՇփման ուժի մասին
Շփման ուժի մասին
Narek Isakhanyan
 
Լուսարձակող կենդանիներ
Լուսարձակող կենդանիներԼուսարձակող կենդանիներ
Լուսարձակող կենդանիներ
Narek Isakhanyan
 

More from Narek Isakhanyan (20)

Ձկների մասին
Ձկների մասինՁկների մասին
Ձկների մասին
 
Спорт в моей жизни
Спорт в моей жизниСпорт в моей жизни
Спорт в моей жизни
 
Զատիկի մասին
Զատիկի մասինԶատիկի մասին
Զատիկի մասին
 
Кулич
КуличКулич
Кулич
 
Мой день
Мой деньМой день
Мой день
 
Կենդանիների ձայներ
Կենդանիների ձայներԿենդանիների ձայներ
Կենդանիների ձայներ
 
Աչքերի մասին
Աչքերի մասինԱչքերի մասին
Աչքերի մասին
 
Շփման ուժի մասին
Շփման ուժի մասինՇփման ուժի մասին
Շփման ուժի մասին
 
Աղի մասին
Աղի մասինԱղի մասին
Աղի մասին
 
Լույսը լուսանկարչության մեջ
Լույսը լուսանկարչության մեջԼույսը լուսանկարչության մեջ
Լույսը լուսանկարչության մեջ
 
Հայելիների մասին
Հայելիների մասինՀայելիների մասին
Հայելիների մասին
 
About salt
About saltAbout salt
About salt
 
Օքսիդներ
ՕքսիդներՕքսիդներ
Օքսիդներ
 
Վառելանյութեր
ՎառելանյութերՎառելանյութեր
Վառելանյութեր
 
Լուսարձակող կենդանիներ
Լուսարձակող կենդանիներԼուսարձակող կենդանիներ
Լուսարձակող կենդանիներ
 
Լուսարձակող կենդանիներ
Լուսարձակող կենդանիներԼուսարձակող կենդանիներ
Լուսարձակող կենդանիներ
 
Aram Xachatryan
Aram XachatryanAram Xachatryan
Aram Xachatryan
 
nor tarin ashxarum
nor tarin ashxarumnor tarin ashxarum
nor tarin ashxarum
 
La Shez
La ShezLa Shez
La Shez
 
новый год в арменни
новый год в арменниновый год в арменни
новый год в арменни
 

Սիրտ

  • 2. Սիրտ Սիրտը մկանային օրգան է, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է: Սիրտ- անոթային համակարգումայն հանդիսանում է կենտրոնական օրգան, որի ռիթմիկ կծկումները նպաստում են արյունատար անոթներով արյան հոսքին:
  • 3. Մարդու սրտի կառուցվածքը Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի խոռոչում:Այն կշռում է մոտ 250-350 գրամ: Այն տեղակայված է ողնասյան առջևում և կրծոսկրի հետևում, ունի գագաթ և հիմ: Սիրտը հոծ միջնապատով բաժանվում է աջ և ձախ կեսերի: Սրտի աջ կեսով շրջանառում է միայն երակային արյուն(թթվածնով աղքատ), իսկ ձախով կեսով` միայն զարկերակային արյուն (թթվածնով հարուստ): Մարդու սիրտը քառախորշ է` կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից:Սրտի աջ կեսում գտնվում է աջ նախասիրտը և աջ փորոքը:
  • 4. Աջ նախասրտի և աջ փորոքի միջև գտնվում է աջ նախասրտափորոքային փականը(եռափեղկ կամ տրիկուսպիդալ փական): Համանմանորեն, սրտի ձախ կեսում ձախ նախասրտի և ձախ փորոքի միջև գտնվում է ձախ նախասրտափորոքային փականը(երկփեղկ կամ միտրալ փական): Սրտի պատը կազմված է 3 շերտերից` ներքին շերտ` ներսրտենի, միջին շերտ` սրտամկան,որն էլ հենց կծկվելով` իրականացնում է սրտի գլխավոր`պոմպային ֆունկցիան, և արտաքին շերտ: Սիրտը գտնվում է մի փակ շճային պարկում, որը կոչվում է սրտապարկ:
  • 5. -Սիրտ անոթային համակարգի Սիրտ-անոթային համակարգի մյուս կարևոր բաղադրիչր արյունատար անոթներն են,որոնցով արյունը շրջանառում է ամբողջ օրգանիզմով մեկ:Անոթները, որոնք սրտից դուրս գալով` արյունը տանում են բոլոր օրգաններին և հյուսվածքներին,կոչվում են զարկերակներ:Իսկ երակները ծայրամասային օրգաններից ու հյուսվածքներից արյունը սիրտ բերող անոթներն են: Սրտից դուրս են գալիս և սիրտ են մտնում օրգանիզմի խոշորագույն արյունատար անոթները: Սրտից դուրս են գալիս թոքային զարկերակացողունը, որը, սկսվելով աջ փորոքից,երակային արյունը տանում է թոքեր, և աորտան,որը սկսվում է ձախ փորոքից և զարկերակային արյունը տանում է բոլոր օրգաններին և հյուսվածքներին:Դեպի սիրտ են գալիս վերին և ստորին սիներակները, որոնցով եկած երակային արյունը լցվում է աջ նախասիրտ,իսկ թոքային 4 երակները` թոքերից բերելով զարկերակային արյունը,բացվում են ձախ նախասրտի մեջ:
  • 6. Սրտի ֆիզիոլոգիան Սրտի գլխավոր նպատակը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է,նրա մղիչ ֆունկցիան:Սիրտն ունի երկու հիմնական ֆունկցիաներ` տարողական և արտամղման: Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա(արյան մեջ է ներզատում ատրիալ նատրիուրետիկ հորմոնը, որը խթանելով միզարտադրությունը` իջեցնում է զարկերակային ճնշումը): Սրտի արտամղիչ ֆունկցիան ապահովվում է սրտամկանի կծկողունակության շնորհիվ:Սրտամկանը ունի բացառիկ կառուցվածք,որի շնորհիվ այն օժտված է ինքնավարությամբ:Սրտամկանում բացի կծկվող մկանային բջիջներից` կարդիոմիոցիտներից, առկա են նաև ինքնածին գրգիռներ առաջացնելու ունակությամբ օժտված մկանաբջիջներ` միոցիտներ:
  • 7. Սրտի հաղորդչական համակարգ Սրտի հաղորդչական համակարգը կազմված է հանգույցներից և խրձերից:Գլխավոր հանգույցը կոչվում է ծոց-նախասրտային կամ Կեյտ-Ֆլակի հանգույց:Այն գտնվում է աջ նախասրտի պատում:Այնտեղ գտնվող միոցիտները ունակ են առաջացնելու ինքնածին գրգիռներ:Այդ հանգույցում առաջացած գրգիռները հաղորդչական թելերով տարածվում են նախասրտերում,միաժամանակ այդտեղից գրգիռները համանման հաղորդչական թելերով հաղորդվում են երկրորդ` նախասիրտ-փորոքային հանգույցին կամ Աշոֆ-Տավարայի հանգույցին,որը գտնվում է միջփորոքային միջնապատում: Նախասիրտ-փորոքային հանգույցից սկսվում է Հիսի խուրձը,որը միջնապատում բաժանվում է աջ և ձախ ոտիկների:Վերջինններս բաժանվելով մանր ճյուղերի` գրգիռները հաղորդում են երկու փորոքներին և Պուրկինյեի թելերով ավարտվում են փորոքների պտկաձև մկաններում:Հաղորդչական համակարգում գլխավոր հանգույցի ավտոմատիզմի ընկճման կամ ամբողջական պաշարման,ինչպես նաև հաղորդչական համակարգի մյուս բաղադրիչներում հաղորդականության խանգարումների պարագայում կարող են զարգանալ սրտի ռիթմի խանգարումներ` առիթմիաներ:
  • 8. Սրտային ցիկլ Վերը նկարագրված յուրօրինակ հաղորդչական համակարգի շնորհիվ տեղի են ունենում սրտի ռիթմիկ կծկումները` սկզբում միաժամանակ կծկվում են նախասրտերը,այնուհետև միաժամանակ կծկվում են փորոքները, հետո`ընդհանուր հանգիստ:Այս հաջորդականությամբ պարբերաբար կծկվելով` սրտամկանն ապահովում է օրգանների և հյուսվածքների նորմալ արյունամատակարարումը: Քանի որ սովորական պայմաններում սրտի կծկումների հաճախականությունը կազմում է 75զարկ/րոպե,հետևաբար մեկ սրտային ցիկլի տևողությունը հավասար կլինի 0.8 վրկ: Այդ ժամանակահատվածում 0.1 վրկ տևում է նախասրտերի սիստոլան,որի ընթացքում փորոքները գտնվում են դիաստոլայի մեջ,0.33 վրկ տևում է փորոքների սիստոլան,որի ընթացքում նախասրտերն են գտնվում դիաստոլայի մեջ, և 0.37 վրկ ընդհանուր դիաստոլա: Այսպիսով,նախասրտերի դիաստոլան տևում է 0.7 վրկ,իսկ փորոքների դիաստոլան` 0.47 վրկ: Հատկապես կարևորվում է դիաստոլայի փուլի նորմալ տևողությունը,քանի որ այդ փուլում սրտամկանը թուլացած վիճակում է և հետևաբար նրան սնող զարկերակները,որոնք կծկման փուլում որոշ չափով սեղմվել էին,այս փուլում լայնանում են,հետևաբար բարելավվում է սրտամկանի արյունամատակարարումը: