Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

սիրտ

50 views

Published on

Սրտի Կառուցվածքը

Published in: Design
  • Be the first to comment

  • Be the first to like this

սիրտ

  1. 1. Սիրտ
  2. 2. Սիրտ մկանային օրգան է, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է: Սիրտ-անոթային համակարգում այն հանդիսանում է կենտրոնական օրգան, որի ռիթմիկ կծկումները նպաստում ենարյունատար անոթներով արյան հոսքին:
  3. 3. Մարդու սրտի կառուցվածքը • Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի խոռոչում:Այն կշռում է մոտ 250-350 գրամ: Այն տեղակայված է ողնասյան առջևում և կրծոսկրի հետևում, ունի գագաթ և հիմ: Սիրտը հոծ միջնապատով բաժանվում է աջ և ձախ կեսերի: Սրտի աջ կեսով շրջանառում է միայն երակային արյուն(թթվածնով աղքատ), իսկ ձախով կեսով` միայն զարկերակային արյուն (թթվածնով հարուստ):
  4. 4. • Մարդու սիրտը քառախորշ է` կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից:Սրտի աջ կեսում գտնվում է աջ նախասիրտը(atrium dextrum) և աջ փորոքը(ventriculus dexter): Աջ նախասրտի և աջ փորոքի միջև գտնվում է աջ նախասրտափորոքային փականը(եռափեղկ կամ տրիկուսպիդալ փական): Համանմանորեն, սրտի ձախ կեսում ձախ նախասրտի(atrium sinistrum) և ձախ փորոքի(ventriculus sinister) միջև գտնվում է ձախ նախասրտափորոքային փականը(երկփեղկ կամ միտրալ փական): Սրտի պատը կազմված է 3 շերտերից` ներքին շերտ` ներսրտենի(էնդոկարդ), միջին շերտ` սրտամկան(միոկարդ),որն էլ հենց կծկվելով` իրականացնում է սրտի գլխավոր`պոմպային ֆունկցիան, և արտաքին շերտ(էպիկարդ): Սիրտը գտնվում է մի փակ շճային պարկում, որը կոչվում է սրտապարկ(պերիկարդ):
  5. 5. Մարդու սրտի կառուցվածքը
  6. 6. Սրտի պատի շերտերը • Սիրտ-անոթային համակարգի մյուս կարևոր բաղադրիչր արյունատար անոթներն են,որոնցով արյունը շրջանառում է ամբողջ օրգանիզմով մեկ:Անոթները, որոնք սրտից դուրս գալով` արյունը տանում են բոլոր օրգաններին և հյուսվածքներին,կոչվում են զարկերակներ: Իսկ երակները ծայրամասային օրգաններից ու հյուսվածքներից արյունը սիրտ բերող անոթներն են: Սրտից դուրս են գալիս և սիրտ են մտնում օրգանիզմի խոշորագույն արյունատար անոթները: Սրտից դուրս են գալիս թոքային զարկերակացողունը, որը,սկսվելով աջ փորոքից,երակային արյունը տանում է թոքեր, և աորտան,որը սկսվում է ձախ փորոքից և զարկերակային արյունը տանում է բոլոր օրգաններին և հյուսվածքներին:Դեպի սիրտ են գալիս վերին և ստորին, որոնցով եկած երակային արյունը լցվում է աջ նախասիրտ, իսկ թոքային 4 թոքերից բերելով զարկերակային արյունը,բացվում են ձախ նախասրտի մեջ: Սիրտը անոթավորվում է աջ և ձախ պսակաձև զարկերակներով: Այդ զարկերակները դուրս են գալիս աորտայի սկզբնական հատվածից(աորտայի կոճղեզից):
  7. 7. Սրտի պատի շերտերը
  8. 8. Սիրտ • Նյութը պատրաստեց՝ Մանասյան Կարինեն • Միջին դպրոց 8-2 դասարան

×