SlideShare a Scribd company logo
1 of 11
ՁԻԵՐ   Արսենյան Միլենա,5-2 դասարան
       Դպրոց-պարտեզ
Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են: Խոշոր են (իրանի երկարությունը մինչև
2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին
մատը (սմբակ): Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի
հատվածներում):
Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և
անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են): Ապրում են երամակներով: Հայտնի է 8 տեսակ՝
խմբավորված 4 ենթասեռի մեջ. իսկական ձիեր (Պրժևալսկու ձի, ընտանի ձիեր, անհետացած
տարպան), էշեր, կիսաէշեր (կուլաններ) ևվագերաձիեր:
Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանության տակ:
Ձին ընտելացվել է 5–6 հզ. տարի առաջ Ասիայում:
Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում: Մարդը հնագույն ժամանակներից
կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել է 200 տարբեր ցեղեր՝ միավորված 3
հիմնական տիպերում (հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ): Առավել հայտնի են անգլիական զտարյուն
արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի, կլեյդեսդալյան ծանրաքարշները, ամերիկյան
վարգունները, արաբական ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները, Ռուսաստանի
օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, ԽՍՀՄ բուդյոնովյանը, թերեքյանը, կաբարդինյանը , լիտվական
ու լատվիական լծկանները, խորհրդային ծանրաքարշները և այլն:
Այդ ձիերի մնդավի բարձրությունը 50–185 սմ է: Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում: Հղիությունը
տևում է մոտ 11 ամիս: Կաթնատվությունը 11–15 լ է: Ապրում են 25–30 տարի:
Ընտելացած ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը երկրագործական ու փոխադրական
աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում: XX դարի 1-ին կեսին գյուղատնտեսական
արտադրության մեքենայացման և փոխադրամիջոցների զարգացման հետևանքով աշխարհում (հատկապես՝
բարձր զարգացած երկրներում) ձիերի գլխաքանակը կրճատվել է գրեթե կրկնակի անգամ:
Սակայն շատ երկրներում բանող ձիեր դեռևս օգտագործվում են: Մեծ քանակությամբ ձիեր բուծվում են նաև
ձիասպորտի և զբոսաշրջության զարգացման, միս ու կումիս ստանալու, բժշկության և անասնաբուժության
մեջ գործածվող շիճուկներ ու պատրաստուկներ արտադրելու նպատակով:
Հայաստանում հայտնի է Ղարաբաղյան ձին. լեռնային հեծկան ձիերի ցեղ է, որն ստեղծվել է հնագույն
ժամանակներում՝ ժողովրդական ընտրասերմամբ (պարսկական, թուրքմենական հնագույն, հետագայում՝ նաև
արաբական ձիերի ցեղերի ներազդմամբ)` Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում: Հայոց այրուձիի
կազմում հայտնի էր որպես լավագույն հեծկան: Արտահանվել է Իրան, Ֆրանսիա, Լեհաստան և այլ
երկրներ: Աչքի է ընկնում գեղեցիկ մարմնակազմվածքով, իսկ հեզ վարքագծով նման է արաբական ձիերին:
Գլխի շարժումը թեթև է, իրանը՝ ուղիղ: Մնդավի բարձրությունը 145–150 սմ է, իրանի թեք
երկարությունը՝ 145–150 սմ: Օգտագործվել է Դոնի, այսրկովկասյան հանրապետությունների , Արևմտյան
Եվրոպայի մի շարք երկրների տարբեր ձիերի ցեղերի բուծման և բարելավման նպատակով: Սահմանափակ
քանակով բուծվում է ԼՂՀ տարբեր շրջաններում:
ՁԻԵՐԻ ՆԿԱՐՆԵՐ
ր                       Բո
              ւ ձիե                                ւդյ
                                                         ոնո
        լ սկո                                                  վյա
   ժ ևա                                                              նձ
Պր                                                                      ի




                          Ռուսական ծանրաքաշ
Արա
                                            բակա
                կան                                ն նժո
      ի   հեծ                                            ւյգ
Դոն




                      Ղարաբաղյան ձի
Ձիերի երամակ



               ՎԵՐՋ

More Related Content

What's hot

պինգվին
պինգվինպինգվին
պինգվինgor1234
 
Վախ կենդանիներից
Վախ կենդանիներիցՎախ կենդանիներից
Վախ կենդանիներիցelladababayan
 
Jrayin kendaniner
Jrayin kendaninerJrayin kendaniner
Jrayin kendaninerganyan
 
Աննա Թունյան Վագր
Աննա Թունյան ՎագրԱննա Թունյան Վագր
Աննա Թունյան Վագրarmine-p87
 
խոր վիրապ, տափի բերդ, ուրցաձոր
խոր վիրապ, տափի բերդ, ուրցաձորխոր վիրապ, տափի բերդ, ուրցաձոր
խոր վիրապ, տափի բերդ, ուրցաձորՍոնա Փափազյան
 
Հայաստանի ձկնատեսակներ
Հայաստանի ձկնատեսակներՀայաստանի ձկնատեսակներ
Հայաստանի ձկնատեսակներdavit9
 

What's hot (14)

պինգվին
պինգվինպինգվին
պինգվին
 
ձկներ
ձկներձկներ
ձկներ
 
հիդրա
հիդրահիդրա
հիդրա
 
առյուծ
առյուծառյուծ
առյուծ
 
վագրեր
վագրերվագրեր
վագրեր
 
Վախ կենդանիներից
Վախ կենդանիներիցՎախ կենդանիներից
Վախ կենդանիներից
 
Ձի
ՁիՁի
Ձի
 
Մայք Սահակյան
Մայք ՍահակյանՄայք Սահակյան
Մայք Սահակյան
 
Jrayin kendaniner
Jrayin kendaninerJrayin kendaniner
Jrayin kendaniner
 
The poiar bear
The  poiar  bearThe  poiar  bear
The poiar bear
 
Աննա Թունյան Վագր
Աննա Թունյան ՎագրԱննա Թունյան Վագր
Աննա Թունյան Վագր
 
խոր վիրապ, տափի բերդ, ուրցաձոր
խոր վիրապ, տափի բերդ, ուրցաձորխոր վիրապ, տափի բերդ, ուրցաձոր
խոր վիրապ, տափի բերդ, ուրցաձոր
 
Հայաստանի ձկնատեսակներ
Հայաստանի ձկնատեսակներՀայաստանի ձկնատեսակներ
Հայաստանի ձկնատեսակներ
 
Polar bear
Polar bearPolar bear
Polar bear
 

More from milena-milena10

More from milena-milena10 (9)

как гуси рим спасли
как гуси рим спасликак гуси рим спасли
как гуси рим спасли
 
թութակներ
թութակներթութակներ
թութակներ
 
սկյուռեր
սկյուռերսկյուռեր
սկյուռեր
 
չինաստան
չինաստանչինաստան
չինաստան
 
շներ
շներշներ
շներ
 
թիթեռներ
թիթեռներթիթեռներ
թիթեռներ
 
թեյ
թեյթեյ
թեյ
 
արեվի եվ լուսնի խամարում
արեվի եվ լուսնի խամարումարեվի եվ լուսնի խամարում
արեվի եվ լուսնի խամարում
 
առյուծներ
առյուծներառյուծներ
առյուծներ
 

ձիեր

  • 1. ՁԻԵՐ Արսենյան Միլենա,5-2 դասարան Դպրոց-պարտեզ
  • 2. Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են: Խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակ): Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում): Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են): Ապրում են երամակներով: Հայտնի է 8 տեսակ՝ խմբավորված 4 ենթասեռի մեջ. իսկական ձիեր (Պրժևալսկու ձի, ընտանի ձիեր, անհետացած տարպան), էշեր, կիսաէշեր (կուլաններ) ևվագերաձիեր:
  • 3. Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանության տակ: Ձին ընտելացվել է 5–6 հզ. տարի առաջ Ասիայում: Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում: Մարդը հնագույն ժամանակներից կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել է 200 տարբեր ցեղեր՝ միավորված 3 հիմնական տիպերում (հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ): Առավել հայտնի են անգլիական զտարյուն արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի, կլեյդեսդալյան ծանրաքարշները, ամերիկյան վարգունները, արաբական ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները, Ռուսաստանի օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, ԽՍՀՄ բուդյոնովյանը, թերեքյանը, կաբարդինյանը , լիտվական ու լատվիական լծկանները, խորհրդային ծանրաքարշները և այլն:
  • 4. Այդ ձիերի մնդավի բարձրությունը 50–185 սմ է: Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում: Հղիությունը տևում է մոտ 11 ամիս: Կաթնատվությունը 11–15 լ է: Ապրում են 25–30 տարի: Ընտելացած ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը երկրագործական ու փոխադրական աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում: XX դարի 1-ին կեսին գյուղատնտեսական արտադրության մեքենայացման և փոխադրամիջոցների զարգացման հետևանքով աշխարհում (հատկապես՝ բարձր զարգացած երկրներում) ձիերի գլխաքանակը կրճատվել է գրեթե կրկնակի անգամ:
  • 5.
  • 6. Սակայն շատ երկրներում բանող ձիեր դեռևս օգտագործվում են: Մեծ քանակությամբ ձիեր բուծվում են նաև ձիասպորտի և զբոսաշրջության զարգացման, միս ու կումիս ստանալու, բժշկության և անասնաբուժության մեջ գործածվող շիճուկներ ու պատրաստուկներ արտադրելու նպատակով: Հայաստանում հայտնի է Ղարաբաղյան ձին. լեռնային հեծկան ձիերի ցեղ է, որն ստեղծվել է հնագույն ժամանակներում՝ ժողովրդական ընտրասերմամբ (պարսկական, թուրքմենական հնագույն, հետագայում՝ նաև արաբական ձիերի ցեղերի ներազդմամբ)` Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում: Հայոց այրուձիի կազմում հայտնի էր որպես լավագույն հեծկան: Արտահանվել է Իրան, Ֆրանսիա, Լեհաստան և այլ երկրներ: Աչքի է ընկնում գեղեցիկ մարմնակազմվածքով, իսկ հեզ վարքագծով նման է արաբական ձիերին:
  • 7. Գլխի շարժումը թեթև է, իրանը՝ ուղիղ: Մնդավի բարձրությունը 145–150 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 145–150 սմ: Օգտագործվել է Դոնի, այսրկովկասյան հանրապետությունների , Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների տարբեր ձիերի ցեղերի բուծման և բարելավման նպատակով: Սահմանափակ քանակով բուծվում է ԼՂՀ տարբեր շրջաններում:
  • 9. ր Բո ւ ձիե ւդյ ոնո լ սկո վյա ժ ևա նձ Պր ի Ռուսական ծանրաքաշ
  • 10. Արա բակա կան ն նժո ի հեծ ւյգ Դոն Ղարաբաղյան ձի