SlideShare a Scribd company logo
1 of 5
Հայկական լեռնաշխարհ
Արևելքից սահմանակից է Իրանական սարահարթին, արևմուտքում` Փոքր Ասիա թերակղզուն, հյուսիսում` Կովկասյան լեռներին, իսկ հարավում` Միջագետքին: Զբաղեցնում է մոտ 350.000 քառ. կմ տարածք, ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն և ավելի բարձրադիր է, քան հարևան երկրները, որի համար էլ անվանվել է «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաներն են` հյուսիս-արևմուտքից` Արևելապոնտական, հյուսիսից` Փոքր Կովկասի, հարավից` Հայկական Տավրոսի: Արևելքում տարածվում է մինչև Ուրմիա լճի գոգավորությունը և Ղարա Դաղի (Հայկական) լեռները, արևմուտքում սահմանը կազմում են Անտիտավրոսի և Անտիպոնտոսի լեռները: Հայկական լեռնաշխարհը արելքից արևմուտք կիսում է Հայկական Պար լեռնաշղթան` բաժանելով այն հյուսիսային և հարավային մասերի: Հայկական պարն արևելքում սկզբնավորվում է Մասիս (Մեծ Արարատ, 5165 մ) սարից (լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է)` ձգվելով մինչև Արևմտյան Եփրատ: Մասիսին հետևում են Սիփանը (4434 մ, Վանա լճի հյուսիսային ափին) և Արագածը, որը նաև ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ամենաբարձր լեռն է (4090 մ): Սահմաններն ու գագաթները
Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետեր` Եփրատը և Տիգրիսը (թափվում են Պարսից ծոցը), Ճորոխը, Հալիսը և Գայլը (Սև ծով), Կուրը և Արաքսը (Կասպից ծով), Ջիհունը (Միջերկրական ծով): Արաքս (Երասխ) գետը սկզբնավորվում է Բյուրակն լեռներից և միակն է, որ ամբողջությամբ հոսում է Հայկական լեռնաշխարհի տարածքով և Կուրին միանալով` թափվում է Կասպից ծովը: Արաքսի և իր վտակների միջոցով ոռոգվում է Հայկական լեռնաշխարհի ամենամեծ` Արարատյան դաշտը: Հայ ժողովուրդը Արաքսն անվանել է «Մայր գետ»: Հայկական լեռնաշխարհի լճերն են` Սևանա լիճը (հիշատակվում է նաև որպես` Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով)` ունի քաղցրահամ ջուր, ձկնատեսակներն են` իշխանը, գեղարքունին, կարմրախայտը, սիգը: Ունեցել է մեկ կղզի, որը ժամանակի ընթացքում ջրի մակարդակի նվազումից հետո այսօր դարձել է թերակղզի: Սևան են հոսում 29 գետեր և գետակներ, նրանից սկզբնավորվում է միայն Հրազդան գետը: Վանա լիճը (հիշատակվում է նաև որպես Բզնունյաց ծով) աղահամ ջրով լիճ է, հայտնի է իր տառեխ ձկով: Ունի չորս կղզի` Աղթամար, Լիմ, Կտուց, Արտեր: Կապուտան կամ Ուրմիա լիճը (գտնվում է Հայկական լեռնաշխարհի և Իրանական սարահարթի միջև)` լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է և ունի բազմաթիվ կղզիներ: Այս երեք խոշոր լճերից բացի կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր` Փարվանա, Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Ծովք, Արճակ, Գայլատու և այլն: Գետերն ու լճերը
Անտառները համեմատաբար քիչ են, դրանցով առավել հարուստ են Արցախի, Սյունիքի, Գուգարքի, Տայքի, Ռշտունիքի պատմական նահանգներն ու գավառները: Ծառատեսակներն են` կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, հացենին, կեչին: Հին Հայաստանում տնկվել են նաև արհեստական անտառներ (Սոսյաց, Խոսրովի): Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ և բազմազան բուսականություն: Երկրի ցածրադիր վայրերում աճում են բամբակ, նուռ, թուզ, բրինձ և այլն: Մրգատու ծառատեսակներն են` ծիրանը, դեղձը, տանձը, խնձորը, բալը, կեռասը և այլն: Հատկապես զարգացած է խաղողի մշակությունը: Մշակվում են ցորեն, գարի, կորեկ, հաճար: Բուսական աշխարհը
Ընտանի կենդանիներից տարածված են կովը, ոչխարը, այծը, ձին, գոմեշը, վայրի կենդանիներից` աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը: Հնում` լեռնաշխարհի հարավային շրջաններում, հանդիպել են նաև առյուծներ: Տարածված է մեղվապահությունը: Թռչուններից հանդիպում են արծիվ, բազե, արագիլ, կաքավ, բադ, լոր և այլն: Կենդանական աշխարհը

More Related Content

What's hot

Հայկական Լեռնաշխարհ, Գետեր
Հայկական Լեռնաշխարհ, ԳետերՀայկական Լեռնաշխարհ, Գետեր
Հայկական Լեռնաշխարհ, ԳետերGevSon
 
Աշխարագրություն. Հայկական լեռնաշխարհ, գետեր
Աշխարագրություն. Հայկական լեռնաշխարհ, գետերԱշխարագրություն. Հայկական լեռնաշխարհ, գետեր
Աշխարագրություն. Հայկական լեռնաշխարհ, գետերGevSon
 
Haykakan lernashxar
Haykakan lernashxarHaykakan lernashxar
Haykakan lernashxarAnush Maria
 
Microsoft office power point presentation
Microsoft office power point presentationMicrosoft office power point presentation
Microsoft office power point presentationHovolo
 
Gynavor cov
Gynavor covGynavor cov
Gynavor covganyan
 
Ուրմիա լիճ
Ուրմիա լիճՈւրմիա լիճ
Ուրմիա լիճNaneMomchyan
 
հհ արագածոտնի մարզ
հհ արագածոտնի մարզհհ արագածոտնի մարզ
հհ արագածոտնի մարզHrant006
 
հայկական լեռնասխարհ
հայկական լեռնասխարհհայկական լեռնասխարհ
հայկական լեռնասխարհIspiryan
 
Bnagitutyun
BnagitutyunBnagitutyun
Bnagitutyunganyan
 

What's hot (14)

Հայկական Լեռնաշխարհ, Գետեր
Հայկական Լեռնաշխարհ, ԳետերՀայկական Լեռնաշխարհ, Գետեր
Հայկական Լեռնաշխարհ, Գետեր
 
Աշխարագրություն. Հայկական լեռնաշխարհ, գետեր
Աշխարագրություն. Հայկական լեռնաշխարհ, գետերԱշխարագրություն. Հայկական լեռնաշխարհ, գետեր
Աշխարագրություն. Հայկական լեռնաշխարհ, գետեր
 
Araqs
AraqsAraqs
Araqs
 
Vana (1)
Vana (1)Vana (1)
Vana (1)
 
Որոտան գետ
Որոտան գետՈրոտան գետ
Որոտան գետ
 
Haykakan lernashxar
Haykakan lernashxarHaykakan lernashxar
Haykakan lernashxar
 
Microsoft office power point presentation
Microsoft office power point presentationMicrosoft office power point presentation
Microsoft office power point presentation
 
Urmia a
Urmia aUrmia a
Urmia a
 
Gynavor cov
Gynavor covGynavor cov
Gynavor cov
 
Ուրմիա լիճ
Ուրմիա լիճՈւրմիա լիճ
Ուրմիա լիճ
 
հհ արագածոտնի մարզ
հհ արագածոտնի մարզհհ արագածոտնի մարզ
հհ արագածոտնի մարզ
 
հայկական լեռնասխարհ
հայկական լեռնասխարհհայկական լեռնասխարհ
հայկական լեռնասխարհ
 
Bnagitutyun
BnagitutyunBnagitutyun
Bnagitutyun
 
ուրմիա
ուրմիաուրմիա
ուրմիա
 

Similar to հայկական լեռնաշխարհ

եփրատ տիգրիս օբ գետեր
եփրատ տիգրիս օբ գետերեփրատ տիգրիս օբ գետեր
եփրատ տիգրիս օբ գետերGayushikGayush2002
 
եվրասիա
եվրասիաեվրասիա
եվրասիաmaratik
 
մարօ ծով
մարօ ծովմարօ ծով
մարօ ծովmaratik
 
Debed get, trchkan jrvej
Debed get, trchkan jrvejDebed get, trchkan jrvej
Debed get, trchkan jrvejAnna Mkrtchyan
 
Դավիթ Պետրոսյան
Դավիթ ՊետրոսյանԴավիթ Պետրոսյան
Դավիթ Պետրոսյանdavit9
 
Սևանա լիճ
Սևանա լիճՍևանա լիճ
Սևանա լիճQnarik98
 

Similar to հայկական լեռնաշխարհ (11)

եփրատ տիգրիս օբ գետեր
եփրատ տիգրիս օբ գետերեփրատ տիգրիս օբ գետեր
եփրատ տիգրիս օբ գետեր
 
եվրասիա
եվրասիաեվրասիա
եվրասիա
 
ՈՒՐՄԻԱ ԼԻՃ
ՈՒՐՄԻԱ ԼԻՃՈՒՐՄԻԱ ԼԻՃ
ՈՒՐՄԻԱ ԼԻՃ
 
презентация 2
презентация 2презентация 2
презентация 2
 
մարօ ծով
մարօ ծովմարօ ծով
մարօ ծով
 
Վրաստան
ՎրաստանՎրաստան
Վրաստան
 
Debed get, trchkan jrvej
Debed get, trchkan jrvejDebed get, trchkan jrvej
Debed get, trchkan jrvej
 
Դավիթ Պետրոսյան
Դավիթ ՊետրոսյանԴավիթ Պետրոսյան
Դավիթ Պետրոսյան
 
Սևանա լիճ
Սևանա լիճՍևանա լիճ
Սևանա լիճ
 
Սևանա լիճ
Սևանա լիճՍևանա լիճ
Սևանա լիճ
 
Sevan
SevanSevan
Sevan
 

More from amta4

Aram Xachatryan...144
Aram Xachatryan...144Aram Xachatryan...144
Aram Xachatryan...144amta4
 
Spartak balet
Spartak baletSpartak balet
Spartak baletamta4
 
Hrachya nersisyan
Hrachya nersisyanHrachya nersisyan
Hrachya nersisyanamta4
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1amta4
 
Kleopatra
KleopatraKleopatra
Kleopatraamta4
 
Kompost
KompostKompost
Kompostamta4
 
Anna
AnnaAnna
Annaamta4
 

More from amta4 (7)

Aram Xachatryan...144
Aram Xachatryan...144Aram Xachatryan...144
Aram Xachatryan...144
 
Spartak balet
Spartak baletSpartak balet
Spartak balet
 
Hrachya nersisyan
Hrachya nersisyanHrachya nersisyan
Hrachya nersisyan
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Kleopatra
KleopatraKleopatra
Kleopatra
 
Kompost
KompostKompost
Kompost
 
Anna
AnnaAnna
Anna
 

հայկական լեռնաշխարհ

  • 2. Արևելքից սահմանակից է Իրանական սարահարթին, արևմուտքում` Փոքր Ասիա թերակղզուն, հյուսիսում` Կովկասյան լեռներին, իսկ հարավում` Միջագետքին: Զբաղեցնում է մոտ 350.000 քառ. կմ տարածք, ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն և ավելի բարձրադիր է, քան հարևան երկրները, որի համար էլ անվանվել է «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաներն են` հյուսիս-արևմուտքից` Արևելապոնտական, հյուսիսից` Փոքր Կովկասի, հարավից` Հայկական Տավրոսի: Արևելքում տարածվում է մինչև Ուրմիա լճի գոգավորությունը և Ղարա Դաղի (Հայկական) լեռները, արևմուտքում սահմանը կազմում են Անտիտավրոսի և Անտիպոնտոսի լեռները: Հայկական լեռնաշխարհը արելքից արևմուտք կիսում է Հայկական Պար լեռնաշղթան` բաժանելով այն հյուսիսային և հարավային մասերի: Հայկական պարն արևելքում սկզբնավորվում է Մասիս (Մեծ Արարատ, 5165 մ) սարից (լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է)` ձգվելով մինչև Արևմտյան Եփրատ: Մասիսին հետևում են Սիփանը (4434 մ, Վանա լճի հյուսիսային ափին) և Արագածը, որը նաև ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ամենաբարձր լեռն է (4090 մ): Սահմաններն ու գագաթները
  • 3. Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետեր` Եփրատը և Տիգրիսը (թափվում են Պարսից ծոցը), Ճորոխը, Հալիսը և Գայլը (Սև ծով), Կուրը և Արաքսը (Կասպից ծով), Ջիհունը (Միջերկրական ծով): Արաքս (Երասխ) գետը սկզբնավորվում է Բյուրակն լեռներից և միակն է, որ ամբողջությամբ հոսում է Հայկական լեռնաշխարհի տարածքով և Կուրին միանալով` թափվում է Կասպից ծովը: Արաքսի և իր վտակների միջոցով ոռոգվում է Հայկական լեռնաշխարհի ամենամեծ` Արարատյան դաշտը: Հայ ժողովուրդը Արաքսն անվանել է «Մայր գետ»: Հայկական լեռնաշխարհի լճերն են` Սևանա լիճը (հիշատակվում է նաև որպես` Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով)` ունի քաղցրահամ ջուր, ձկնատեսակներն են` իշխանը, գեղարքունին, կարմրախայտը, սիգը: Ունեցել է մեկ կղզի, որը ժամանակի ընթացքում ջրի մակարդակի նվազումից հետո այսօր դարձել է թերակղզի: Սևան են հոսում 29 գետեր և գետակներ, նրանից սկզբնավորվում է միայն Հրազդան գետը: Վանա լիճը (հիշատակվում է նաև որպես Բզնունյաց ծով) աղահամ ջրով լիճ է, հայտնի է իր տառեխ ձկով: Ունի չորս կղզի` Աղթամար, Լիմ, Կտուց, Արտեր: Կապուտան կամ Ուրմիա լիճը (գտնվում է Հայկական լեռնաշխարհի և Իրանական սարահարթի միջև)` լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է և ունի բազմաթիվ կղզիներ: Այս երեք խոշոր լճերից բացի կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր` Փարվանա, Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Ծովք, Արճակ, Գայլատու և այլն: Գետերն ու լճերը
  • 4. Անտառները համեմատաբար քիչ են, դրանցով առավել հարուստ են Արցախի, Սյունիքի, Գուգարքի, Տայքի, Ռշտունիքի պատմական նահանգներն ու գավառները: Ծառատեսակներն են` կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, հացենին, կեչին: Հին Հայաստանում տնկվել են նաև արհեստական անտառներ (Սոսյաց, Խոսրովի): Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ և բազմազան բուսականություն: Երկրի ցածրադիր վայրերում աճում են բամբակ, նուռ, թուզ, բրինձ և այլն: Մրգատու ծառատեսակներն են` ծիրանը, դեղձը, տանձը, խնձորը, բալը, կեռասը և այլն: Հատկապես զարգացած է խաղողի մշակությունը: Մշակվում են ցորեն, գարի, կորեկ, հաճար: Բուսական աշխարհը
  • 5. Ընտանի կենդանիներից տարածված են կովը, ոչխարը, այծը, ձին, գոմեշը, վայրի կենդանիներից` աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը: Հնում` լեռնաշխարհի հարավային շրջաններում, հանդիպել են նաև առյուծներ: Տարածված է մեղվապահությունը: Թռչուններից հանդիպում են արծիվ, բազե, արագիլ, կաքավ, բադ, լոր և այլն: Կենդանական աշխարհը