1. Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ դասական երաժտության կոմպոզիտոր Ծննդյան օր՝ հունվար 27, 1756 Ծննդավայր՝ Զալցբուրգ, Ավստրիա Վախճանի օր՝ դեկտեմբեր 5, 1791 Վախճանի վայր՝ Վիեննա, Ավստրիա
2. Մոցարտը ծնվել է 1756թ. հունվարի 27-ին Զալցբուրգում, որն այն ժամանակ Զլասբուգյան արքեպիսկոպոսության մայրաքաղաքն էր (այժմ այդ քաղաքը գտնվում է Ավստրիայի տարածքում): Ծննդդյան երկրորդ օրը մկրտվել է: Մկրտության գրքում զետեղված գրությունը տալիս է նրա անունը լատիներեն որպես` Johannes ChrysostomusWolfgangusTheophilus (Gottlieb) Mozart: Այդ անուններից առաջին երկուսը տրվել են ի պատիվ սբ. Հովհան Ոսկեբերանի և չէին օգտագործվում առօրյա կյանքում, չորրորդը Մոցարտի կյանքի ընթացքում փոփոխվում էր (լատիներեն` Amadeus, գերմաներեն` Gottlieb, իտալերեն` Amadeo, ինչը նշանակում է „Աստծո սիրեցյալը“: Ինքը Մոցարտը գերադասում էր, որ իրեն անվանեն Վոլֆգանգ: