SlideShare a Scribd company logo
1 of 9
 Ալկոհոլային հարբեցում, սպիրտային խմիչքների ընդունման
հետևանքով առաջացած ֆիզիոլոգիական և հոգեկան գործընթացների
փոփոխություններ։ Որոշակի չափաքանակով ալկոհոլի ընդունումը
վերացնում է հոգեկան լարվածությունը, բարձրացնում
տրամադրությունը՝ առաջացնելով ազատության, անկաշկանդության և
զվարթության զգացում։ Այդ զգացումները, հանուն որոնց մարդիկ
օգտագործում են սպիրտային խմիչքները, ժամանակավոր են և
չափաքանակի ավելացմանը զուգընթաց փոխարինվում Են
գրգռվածությամբ, ինքնահսկման և իրադրությունը քննադատաբար
գնահատելու ունակության կորստով, զսպող ազդեցությունների
թուլացմամբ, հաճախ՝ չարակամությամբ, հարձակվողականությամբ
կամ ընկճվածությամբ ու տրամադրության անկումով։ Հատկապես
այդպիսի վիճակներում հարբածը կատարում է հակասոցիալական
արարքներ՝ ընդհուպ մինչև հանցագործություններ
(խուլիգանություն,բռնաբարություն, սպանություն)։ Ընկճված ու ճնշված
վիճակը, իր արարքների հետևանքները քննադատաբար չգնահատելու
հետ մեկտեղ, երբեմն հարբեցողին հանգեցնում է ինքնասպանության։
Հակասոցիալական գործողություններ կարող են կատարել նաև միայն 1
անգամ ալկոհոլ օգտագործած մարդիկ, որոնք սթափ վիճակում միշտ
եղել են հանգիստ ու հավասարակշռված։ Բացի այդ, ալկոհոլի մեծ
չափաքանակի միանվագ օգտագործումը կարող է հանգեցնել
ալկոհոլային ծանր թունավորման։
 Ալկոհոլի չափից ավելի և մշտական ընդունումը կարող է նրա
հանդեպ հիվանդագին հակման պատճառ դառնալ։
 Սպիրտային խմիչքներ ընդունելիս, ստամոքսաղիքային
համակարգով ալկոհոլի ներծծման չափից կախված, դրա
կոնցենտրացիան արյան մեջ ավելանում է՝ 2-րդ ժամում
հասնելով առավելագույնի (միանգամյա ընդունման դեպքում)։
Ալկոհոլի 10 %-ն օրգանիզմից արտազատվում
է թոքերի, երիկամների և մաշկի միջոցով՝ անփոփոխ ձևով,
մնացած քանակությունը դանդաղ օքսիդանում է
հատուկ ֆերմենտներով։ Հետազոտման ժամանակակից
մեթոդներով հաստատված է, որ միանգամյա ալկոհոլ
ընդունելիս առողջ մարդու օրգանիզմում հետքերը
պահպանվում են մինչև 2 շաբաթ՝ չնայած այն արյունից
անհետանում է 4-5 ժ անց։ Ալկոհոլի ամենամեծ
կոնցենտրացիան սկզբնական շրջանում նկատվում
է լյարդում և մկաններում, այնուհետև այն թափանցում
է կենտրոնական նյարդային համակարգ, նախ՝
ենթակեղևային գոյացություններ և ուղեղիկ,
ապա՝ գլխուղեղի կեղև, ուր ամենաերկարն է պահպանվում։
Փոքր չափաքանակները թողնում են խթանող ազդեցություն,
մեծ չափաքանակներն արգելակում են կեղևի և երկարավուն
ուղեղի կենսական կարևոր կենտրոնները (շնչառական,
անոթաշարժ և այլն), որով և պայմանավորված
են շնչառության ու արյան շրջանառության ծանր
խանգարումները (սուր ալկոհոլային թունավորման ծանր
ձևերի ժամանակ մահվան հիմնական պատճառն են)։
 Ալկոհոլային հարբեցման առաջին նշանների
դրսևորման արագությունը կախված
է խմիչքի թնդությունից և ստամոքսում առկա սննդի
քանակից։ Հարբեցողության աստիճանը որոշվում է
մարմնի 1 կգ քաշին ընկնող ալկոհոլի քանակով,
մարդու անհատական հանդուրժողականությամբ,
ինչպես
նաև օրգանիզմի վիճակով։ Հոգնածության, հյուծվածու
թյան դեպքերում ալկոհոլի փոքր չափաքանակներից
կարող Են ուժեղ հարբել, իսկ հոգեկան լարվածության
ժամանակ այդ ազդեցությունը թուլանում է։ Ալկոհոլի
հանդեպ հատկապես զգայուն են երեխաները,
ծերերը, լյարդի, ստամոքսի, ներզատիչ որոշ
խանգարումներով հիվանդները։
 Արյան մեջ 0,5-1,5 % ալկոհոլի առկայությունը
համապատասխանում է հարբեցման թեթև, 1,5-2,5 %-ը՝
միջին, 2,5-3 %-ը՝ ծանր աստիճանին, 5-6 %-ը՝ մահացու
թունավորման։ Սակայն արյան մեջ ալկոհոլի
հավասար կոնցենտրացիաների դեպքում հարբեցման
աստիճանը տարբեր մարդկանց համար տարբեր է։
 Միջին աստիճանի ալկոհոլային հարբեցմանման դեպքում
առաջանում են շշմածություն և գիտակցության ոլորտի
նեղացում, շարժողական արգելակում, համաձայնեցման
խանգարում, քնկոտություն, թորշոմածություն,
ջարդվածություն, ապա վրա է հասնում խոր քունը։
Արթնանալիս դրսևորվում են խումարաթողի երևույթները՝
թորշոմածություն,
ջարդվածություն, ախորժակի բացակայություն կամ
վատացում, գլխում ծանրության
զգացում, տրամադրության անկում, գրգռվածություն,
հիվանդը դժգոհ է ինքն իրենից և շրջապատից։ Հոգեկան և
ֆիզիկական աշխատունակությունը ցածր է,
մտածողությունը և ուշադրության կենտրոնացումը՝
դժվարացած, շարժումների համաձայնեցումը՝ խանգարված,
հոգեկան գործընթացները՝ դանդաղած։

 Հարբեցման ծանր ձևի ժամանակ կորչում է շրջապատում
կոդմնորոշման ունակությունը, խոսքը դանդաղում է և ընդմիջվում
դադարներով, խզվում է ապրումների միջև կապը, հուզական և
դիմախաղային արտահայտչությունը։ Մեծ մասամբ, որպես օրգանիզմի
պաշտպանական հակազդեցություն, առաջանում է փսխում։
Թունավորման առաջացման հետ մեկտեղ գիտակցության խանգարումն
ուժեղանում է, դանդաղում է շնչառությունը, սիրտանոթային
համակարգի տոնուսը՝ իջնում, առաջանում է անշարժություն,
շշմածությունն անցնում է կոմայի։ Մահը կարող է վրա
հասնել շնչառության կամ անոթաշարժ կենտրոնի լուծանքի, ինչպես
նաև ալկոհոլային կոմայի առաջացման հետևանքով։
 Ալկոհոլային ծանր հարբեցումից հետո խումարաթողի երևույթներն
ուժեղ են արտահայտվում։ Մարդը չի հիշում, թե ինչ է կատարվել իր հետ
հարբած ժամանակ։ Մի քանի օր հնարավոր է քնիխանգարում, սակայն
քնաբեր դեղանյութերի ընդունումը կարող է առաջացնել ծանր
բարդություններ։ Երբեմն առաջանում է, այսպես կոչված,
ախտաբանական հարբեցում, որն ընթանում է գիտակցության ծանր
խանգարումներով, զառանցանքներով և զգայախաբություններով։ Այն
վտանգավոր է ինչպես շրջապատի, այնպես էլ հարբեցողի կյանքի
համար։
 Ալկոհոլային հարբեցման ժամանակ պետք է
նախ փսխում առաջացնել, որպեսզի
հեռացվի ստամոքսում մնացած ալկոհոլը, և ընդհատվի
հետագա ներծծումն արյան մեջ։ Որպես փսխեցուցիչ միջոց
ըմպելիքները քիչ արդյունավետ են (ստամոքսի պատերի
գերձգվածությունը ոչ միշտ է առաջացնում փսխման
ռեֆլեքս), երբեմն այն նույնիսկ վտանգավոր է (հեղուկը
կարող է ընկնել շնչափող և
առաջացնել շնչահեղձություն կամ շնչառական
համակարգի օրգանների բորբոքումներ), բացի այդ, ոչ միշտ
է հաջողվում հարբածին խմեցնել բավարար
քանակությամբ ջուր, իսկ խմած ջուրը նույնիսկ
արագացնում է ստամոքսից ալկոհոլի ներծծումն արյան մեջ
և խորացնում հարբածությունը։ Փսխում առաջացնելու
առավել անվնաս միջոցը լեզվի արմատի գրգռումն է։
Այդպիսի դեպքերում հարկավոր է հարբածին օգնել,
որպեսզի փսխազանգվածը շնչուղիներ չընկնի։ Հարկավոր է
իրանի վերին մասն իջեցնել, իսկ գլխին հորիզոնական դիրք
տալ։
 Եթե հարբածը պառկած է, փսխման ժամանակ
հարկավոր է գլուխն իջեցնել և թեքել կողքի։
Գրգռվածությունը վերացնելու
և սրտամկանի լարվածությունն ուժեղացնելու համար
կարելի է
տալկորդիամին, կորվալոլ, վալոկորդին կամ կատվախ
ոտի (վալերիանա) կաթիլներ, հաբեր։ Սրտի պսակային
անոթները լայնացնող միջոցները (նիտրոգլիցերին,
հատկապես վալիդոլ) հակացուցված են. դրանք կարելի
է տալ միայն սրտի շրջանի ցավերի և այն դեպքում, եթե
հարբածը դրանք օգտագործել է նախկինում՝ բժշկի
նշանակմամբ։ Հետագա գործողությունները կախված են
հարբածի վիճակից, եթե մաշկը կարմիր է, շոշափելիս՝
տաք, հարկավոր է հանգստացնել և պառկեցնել քնելու,
եթե գունատվել է, մաշկը սառն է, պետք է շտապ ծածկել
տաք վերմակով,
ոտքերին ջեռակ դնել, քթին անուշադրի
սպիրտ մոտեցնել, տալ ադոնիզիդ կամ կորդիամին և
բժիշկ կանչել։
 Թեթև աստիճանում աչքերը փայլում են, դեմքը՝ կարմրում, լինում
է ճարպագեղձերի և քրտնագեղձերի գերարտադրություն, անոթազ
արկը դանդաղում է։ Հարբածն զգում է ջերմություն և հաճելի
թուլություն, ախորժակը լավանում է։ Առաջանում է հոգեկան և
ֆիզիկական ընդհանուր բավարարվածություն (այսպես կոչված՝
լավազգացություն), տրամադրության բարձրացում, հոգեկան և
շարժողական ակտիվության անկում։
 Որոշ ժամանակ (10-30 ր) անց բբերը լայնանում են, անոթազարկը
և արյան ճնշումը հավասարվում են։ Ալկոհոլի չափաքանակի
ավելացման աստիճանից կախված՝ ֆունկցիաների որակի
իջեցման ֆոնի վրա հոգեկան և շարժողական ակտիվությունն
աճում է, շարժումները դառնում են լայնաթափ և
անհամաձայնեցված, խոսքն՝ անհարկի բարձր, հաճախ՝
ճապաղած, դիմախաղը՝ խանգարված, ուշադրության
կենտրոնացումը՝ դժվարացած, նկատվում է սեփական
արժանիքների և հնարավորությունների գերագնահատում,
կորչում է սեփական խոսքերի և արարքների վերաբերյալ
քննադատությունը։ Արգելակվում են բնազդները, և ի հայտ են
գալիս անձի թաքնված առանձնահատկություններն ու
ապրումները, որոնք սթափ վիճակում վերահսկելի են։

More Related Content

More from Janna Hakobyan

полиэтиленовый хаос Brutyan gayane
полиэтиленовый хаос  Brutyan gayaneполиэтиленовый хаос  Brutyan gayane
полиэтиленовый хаос Brutyan gayaneJanna Hakobyan
 
Вырубка деревьев в Армении
Вырубка деревьев в АрменииВырубка деревьев в Армении
Вырубка деревьев в АрменииJanna Hakobyan
 
Экологические проблемы вокруг нас
Экологические проблемы вокруг насЭкологические проблемы вокруг нас
Экологические проблемы вокруг насJanna Hakobyan
 
Համար 1 տարրը տիեզերքում
Համար 1 տարրը տիեզերքումՀամար 1 տարրը տիեզերքում
Համար 1 տարրը տիեզերքումJanna Hakobyan
 
վիտամիններ A, D և C
վիտամիններ A, D և Cվիտամիններ A, D և C
վիտամիններ A, D և CJanna Hakobyan
 
Բեռլինի գրավումը
Բեռլինի գրավումըԲեռլինի գրավումը
Բեռլինի գրավումըJanna Hakobyan
 
դիջիթեք ներկայացում
դիջիթեք ներկայացումդիջիթեք ներկայացում
դիջիթեք ներկայացումJanna Hakobyan
 
Վիտամիններ A, d և c
Վիտամիններ A, d և cՎիտամիններ A, d և c
Վիտամիններ A, d և cJanna Hakobyan
 
Население Земли
Население ЗемлиНаселение Земли
Население ЗемлиJanna Hakobyan
 
Ստեֆան Ցվայգ
Ստեֆան ՑվայգՍտեֆան Ցվայգ
Ստեֆան ՑվայգJanna Hakobyan
 
Արեգակի կառուցվածքը
Արեգակի կառուցվածքըԱրեգակի կառուցվածքը
Արեգակի կառուցվածքըJanna Hakobyan
 
Экзаменационный тест
Экзаменационный тестЭкзаменационный тест
Экзаменационный тестJanna Hakobyan
 
Կենցաղային քիմիան մեր տանը և մաքրման այլընտրանքը
Կենցաղային քիմիան մեր տանը և մաքրման այլընտրանքըԿենցաղային քիմիան մեր տանը և մաքրման այլընտրանքը
Կենցաղային քիմիան մեր տանը և մաքրման այլընտրանքըJanna Hakobyan
 
Գոյության կռիվ
Գոյության կռիվԳոյության կռիվ
Գոյության կռիվJanna Hakobyan
 
Համաշխարհային պատերազմ
Համաշխարհային պատերազմՀամաշխարհային պատերազմ
Համաշխարհային պատերազմJanna Hakobyan
 
Համաշխարհային պատերազմ
Համաշխարհային պատերազմՀամաշխարհային պատերազմ
Համաշխարհային պատերազմJanna Hakobyan
 
Улицы города, названные в честа художников и музыкантов
Улицы города, названные в честа художников и музыкантовУлицы города, названные в честа художников и музыкантов
Улицы города, названные в честа художников и музыкантовJanna Hakobyan
 

More from Janna Hakobyan (20)

полиэтиленовый хаос Brutyan gayane
полиэтиленовый хаос  Brutyan gayaneполиэтиленовый хаос  Brutyan gayane
полиэтиленовый хаос Brutyan gayane
 
Вырубка деревьев в Армении
Вырубка деревьев в АрменииВырубка деревьев в Армении
Вырубка деревьев в Армении
 
Экологические проблемы вокруг нас
Экологические проблемы вокруг насЭкологические проблемы вокруг нас
Экологические проблемы вокруг нас
 
Ազոտ
ԱզոտԱզոտ
Ազոտ
 
Համար 1 տարրը տիեզերքում
Համար 1 տարրը տիեզերքումՀամար 1 տարրը տիեզերքում
Համար 1 տարրը տիեզերքում
 
Վիրուսներ
ՎիրուսներՎիրուսներ
Վիրուսներ
 
վիտամիններ A, D և C
վիտամիններ A, D և Cվիտամիններ A, D և C
վիտամիններ A, D և C
 
Ես կարող եմ
Ես կարող եմԵս կարող եմ
Ես կարող եմ
 
Բեռլինի գրավումը
Բեռլինի գրավումըԲեռլինի գրավումը
Բեռլինի գրավումը
 
դիջիթեք ներկայացում
դիջիթեք ներկայացումդիջիթեք ներկայացում
դիջիթեք ներկայացում
 
Վիտամիններ A, d և c
Վիտամիններ A, d և cՎիտամիններ A, d և c
Վիտամիններ A, d և c
 
Население Земли
Население ЗемлиНаселение Земли
Население Земли
 
Ստեֆան Ցվայգ
Ստեֆան ՑվայգՍտեֆան Ցվայգ
Ստեֆան Ցվայգ
 
Արեգակի կառուցվածքը
Արեգակի կառուցվածքըԱրեգակի կառուցվածքը
Արեգակի կառուցվածքը
 
Экзаменационный тест
Экзаменационный тестЭкзаменационный тест
Экзаменационный тест
 
Կենցաղային քիմիան մեր տանը և մաքրման այլընտրանքը
Կենցաղային քիմիան մեր տանը և մաքրման այլընտրանքըԿենցաղային քիմիան մեր տանը և մաքրման այլընտրանքը
Կենցաղային քիմիան մեր տանը և մաքրման այլընտրանքը
 
Գոյության կռիվ
Գոյության կռիվԳոյության կռիվ
Գոյության կռիվ
 
Համաշխարհային պատերազմ
Համաշխարհային պատերազմՀամաշխարհային պատերազմ
Համաշխարհային պատերազմ
 
Համաշխարհային պատերազմ
Համաշխարհային պատերազմՀամաշխարհային պատերազմ
Համաշխարհային պատերազմ
 
Улицы города, названные в честа художников и музыкантов
Улицы города, названные в честа художников и музыкантовУлицы города, названные в честа художников и музыкантов
Улицы города, названные в честа художников и музыкантов
 

Ալկոհոլ

  • 1.
  • 2.  Ալկոհոլային հարբեցում, սպիրտային խմիչքների ընդունման հետևանքով առաջացած ֆիզիոլոգիական և հոգեկան գործընթացների փոփոխություններ։ Որոշակի չափաքանակով ալկոհոլի ընդունումը վերացնում է հոգեկան լարվածությունը, բարձրացնում տրամադրությունը՝ առաջացնելով ազատության, անկաշկանդության և զվարթության զգացում։ Այդ զգացումները, հանուն որոնց մարդիկ օգտագործում են սպիրտային խմիչքները, ժամանակավոր են և չափաքանակի ավելացմանը զուգընթաց փոխարինվում Են գրգռվածությամբ, ինքնահսկման և իրադրությունը քննադատաբար գնահատելու ունակության կորստով, զսպող ազդեցությունների թուլացմամբ, հաճախ՝ չարակամությամբ, հարձակվողականությամբ կամ ընկճվածությամբ ու տրամադրության անկումով։ Հատկապես այդպիսի վիճակներում հարբածը կատարում է հակասոցիալական արարքներ՝ ընդհուպ մինչև հանցագործություններ (խուլիգանություն,բռնաբարություն, սպանություն)։ Ընկճված ու ճնշված վիճակը, իր արարքների հետևանքները քննադատաբար չգնահատելու հետ մեկտեղ, երբեմն հարբեցողին հանգեցնում է ինքնասպանության։ Հակասոցիալական գործողություններ կարող են կատարել նաև միայն 1 անգամ ալկոհոլ օգտագործած մարդիկ, որոնք սթափ վիճակում միշտ եղել են հանգիստ ու հավասարակշռված։ Բացի այդ, ալկոհոլի մեծ չափաքանակի միանվագ օգտագործումը կարող է հանգեցնել ալկոհոլային ծանր թունավորման։
  • 3.  Ալկոհոլի չափից ավելի և մշտական ընդունումը կարող է նրա հանդեպ հիվանդագին հակման պատճառ դառնալ։  Սպիրտային խմիչքներ ընդունելիս, ստամոքսաղիքային համակարգով ալկոհոլի ներծծման չափից կախված, դրա կոնցենտրացիան արյան մեջ ավելանում է՝ 2-րդ ժամում հասնելով առավելագույնի (միանգամյա ընդունման դեպքում)։ Ալկոհոլի 10 %-ն օրգանիզմից արտազատվում է թոքերի, երիկամների և մաշկի միջոցով՝ անփոփոխ ձևով, մնացած քանակությունը դանդաղ օքսիդանում է հատուկ ֆերմենտներով։ Հետազոտման ժամանակակից մեթոդներով հաստատված է, որ միանգամյա ալկոհոլ ընդունելիս առողջ մարդու օրգանիզմում հետքերը պահպանվում են մինչև 2 շաբաթ՝ չնայած այն արյունից անհետանում է 4-5 ժ անց։ Ալկոհոլի ամենամեծ կոնցենտրացիան սկզբնական շրջանում նկատվում է լյարդում և մկաններում, այնուհետև այն թափանցում է կենտրոնական նյարդային համակարգ, նախ՝ ենթակեղևային գոյացություններ և ուղեղիկ, ապա՝ գլխուղեղի կեղև, ուր ամենաերկարն է պահպանվում։ Փոքր չափաքանակները թողնում են խթանող ազդեցություն, մեծ չափաքանակներն արգելակում են կեղևի և երկարավուն ուղեղի կենսական կարևոր կենտրոնները (շնչառական, անոթաշարժ և այլն), որով և պայմանավորված են շնչառության ու արյան շրջանառության ծանր խանգարումները (սուր ալկոհոլային թունավորման ծանր ձևերի ժամանակ մահվան հիմնական պատճառն են)։
  • 4.  Ալկոհոլային հարբեցման առաջին նշանների դրսևորման արագությունը կախված է խմիչքի թնդությունից և ստամոքսում առկա սննդի քանակից։ Հարբեցողության աստիճանը որոշվում է մարմնի 1 կգ քաշին ընկնող ալկոհոլի քանակով, մարդու անհատական հանդուրժողականությամբ, ինչպես նաև օրգանիզմի վիճակով։ Հոգնածության, հյուծվածու թյան դեպքերում ալկոհոլի փոքր չափաքանակներից կարող Են ուժեղ հարբել, իսկ հոգեկան լարվածության ժամանակ այդ ազդեցությունը թուլանում է։ Ալկոհոլի հանդեպ հատկապես զգայուն են երեխաները, ծերերը, լյարդի, ստամոքսի, ներզատիչ որոշ խանգարումներով հիվանդները։  Արյան մեջ 0,5-1,5 % ալկոհոլի առկայությունը համապատասխանում է հարբեցման թեթև, 1,5-2,5 %-ը՝ միջին, 2,5-3 %-ը՝ ծանր աստիճանին, 5-6 %-ը՝ մահացու թունավորման։ Սակայն արյան մեջ ալկոհոլի հավասար կոնցենտրացիաների դեպքում հարբեցման աստիճանը տարբեր մարդկանց համար տարբեր է։
  • 5.  Միջին աստիճանի ալկոհոլային հարբեցմանման դեպքում առաջանում են շշմածություն և գիտակցության ոլորտի նեղացում, շարժողական արգելակում, համաձայնեցման խանգարում, քնկոտություն, թորշոմածություն, ջարդվածություն, ապա վրա է հասնում խոր քունը։ Արթնանալիս դրսևորվում են խումարաթողի երևույթները՝ թորշոմածություն, ջարդվածություն, ախորժակի բացակայություն կամ վատացում, գլխում ծանրության զգացում, տրամադրության անկում, գրգռվածություն, հիվանդը դժգոհ է ինքն իրենից և շրջապատից։ Հոգեկան և ֆիզիկական աշխատունակությունը ցածր է, մտածողությունը և ուշադրության կենտրոնացումը՝ դժվարացած, շարժումների համաձայնեցումը՝ խանգարված, հոգեկան գործընթացները՝ դանդաղած։ 
  • 6.  Հարբեցման ծանր ձևի ժամանակ կորչում է շրջապատում կոդմնորոշման ունակությունը, խոսքը դանդաղում է և ընդմիջվում դադարներով, խզվում է ապրումների միջև կապը, հուզական և դիմախաղային արտահայտչությունը։ Մեծ մասամբ, որպես օրգանիզմի պաշտպանական հակազդեցություն, առաջանում է փսխում։ Թունավորման առաջացման հետ մեկտեղ գիտակցության խանգարումն ուժեղանում է, դանդաղում է շնչառությունը, սիրտանոթային համակարգի տոնուսը՝ իջնում, առաջանում է անշարժություն, շշմածությունն անցնում է կոմայի։ Մահը կարող է վրա հասնել շնչառության կամ անոթաշարժ կենտրոնի լուծանքի, ինչպես նաև ալկոհոլային կոմայի առաջացման հետևանքով։  Ալկոհոլային ծանր հարբեցումից հետո խումարաթողի երևույթներն ուժեղ են արտահայտվում։ Մարդը չի հիշում, թե ինչ է կատարվել իր հետ հարբած ժամանակ։ Մի քանի օր հնարավոր է քնիխանգարում, սակայն քնաբեր դեղանյութերի ընդունումը կարող է առաջացնել ծանր բարդություններ։ Երբեմն առաջանում է, այսպես կոչված, ախտաբանական հարբեցում, որն ընթանում է գիտակցության ծանր խանգարումներով, զառանցանքներով և զգայախաբություններով։ Այն վտանգավոր է ինչպես շրջապատի, այնպես էլ հարբեցողի կյանքի համար։
  • 7.  Ալկոհոլային հարբեցման ժամանակ պետք է նախ փսխում առաջացնել, որպեսզի հեռացվի ստամոքսում մնացած ալկոհոլը, և ընդհատվի հետագա ներծծումն արյան մեջ։ Որպես փսխեցուցիչ միջոց ըմպելիքները քիչ արդյունավետ են (ստամոքսի պատերի գերձգվածությունը ոչ միշտ է առաջացնում փսխման ռեֆլեքս), երբեմն այն նույնիսկ վտանգավոր է (հեղուկը կարող է ընկնել շնչափող և առաջացնել շնչահեղձություն կամ շնչառական համակարգի օրգանների բորբոքումներ), բացի այդ, ոչ միշտ է հաջողվում հարբածին խմեցնել բավարար քանակությամբ ջուր, իսկ խմած ջուրը նույնիսկ արագացնում է ստամոքսից ալկոհոլի ներծծումն արյան մեջ և խորացնում հարբածությունը։ Փսխում առաջացնելու առավել անվնաս միջոցը լեզվի արմատի գրգռումն է։ Այդպիսի դեպքերում հարկավոր է հարբածին օգնել, որպեսզի փսխազանգվածը շնչուղիներ չընկնի։ Հարկավոր է իրանի վերին մասն իջեցնել, իսկ գլխին հորիզոնական դիրք տալ։
  • 8.  Եթե հարբածը պառկած է, փսխման ժամանակ հարկավոր է գլուխն իջեցնել և թեքել կողքի։ Գրգռվածությունը վերացնելու և սրտամկանի լարվածությունն ուժեղացնելու համար կարելի է տալկորդիամին, կորվալոլ, վալոկորդին կամ կատվախ ոտի (վալերիանա) կաթիլներ, հաբեր։ Սրտի պսակային անոթները լայնացնող միջոցները (նիտրոգլիցերին, հատկապես վալիդոլ) հակացուցված են. դրանք կարելի է տալ միայն սրտի շրջանի ցավերի և այն դեպքում, եթե հարբածը դրանք օգտագործել է նախկինում՝ բժշկի նշանակմամբ։ Հետագա գործողությունները կախված են հարբածի վիճակից, եթե մաշկը կարմիր է, շոշափելիս՝ տաք, հարկավոր է հանգստացնել և պառկեցնել քնելու, եթե գունատվել է, մաշկը սառն է, պետք է շտապ ծածկել տաք վերմակով, ոտքերին ջեռակ դնել, քթին անուշադրի սպիրտ մոտեցնել, տալ ադոնիզիդ կամ կորդիամին և բժիշկ կանչել։
  • 9.  Թեթև աստիճանում աչքերը փայլում են, դեմքը՝ կարմրում, լինում է ճարպագեղձերի և քրտնագեղձերի գերարտադրություն, անոթազ արկը դանդաղում է։ Հարբածն զգում է ջերմություն և հաճելի թուլություն, ախորժակը լավանում է։ Առաջանում է հոգեկան և ֆիզիկական ընդհանուր բավարարվածություն (այսպես կոչված՝ լավազգացություն), տրամադրության բարձրացում, հոգեկան և շարժողական ակտիվության անկում։  Որոշ ժամանակ (10-30 ր) անց բբերը լայնանում են, անոթազարկը և արյան ճնշումը հավասարվում են։ Ալկոհոլի չափաքանակի ավելացման աստիճանից կախված՝ ֆունկցիաների որակի իջեցման ֆոնի վրա հոգեկան և շարժողական ակտիվությունն աճում է, շարժումները դառնում են լայնաթափ և անհամաձայնեցված, խոսքն՝ անհարկի բարձր, հաճախ՝ ճապաղած, դիմախաղը՝ խանգարված, ուշադրության կենտրոնացումը՝ դժվարացած, նկատվում է սեփական արժանիքների և հնարավորությունների գերագնահատում, կորչում է սեփական խոսքերի և արարքների վերաբերյալ քննադատությունը։ Արգելակվում են բնազդները, և ի հայտ են գալիս անձի թաքնված առանձնահատկություններն ու ապրումները, որոնք սթափ վիճակում վերահսկելի են։