2. • Ածխածին քիմիական նշանը՝ C, ատոմային
թիվն է 6, ատոմային զանգվածը՝ 12.011։
Բնական ածխածինը բաղկացած է երկու
ստաբիլ նուկլիդներից՝ 12C (զանգվածի
98.892%-ը) և 13C (զանգվածի 1.108%-
ը)։
3. Նուկլիդների բնական խառնուրդում
շատ չնչին քանակությամբ միշտ
առկա է լինում 14C ռադիոակտիվ
նուկլիդը (b- ճառագայթ,
կիսատրոհման պարբերությունը՝
5730 տարի)։ Այն անընդհատ
առաջանում է մթնոլորտի ստորին
շերտերում՝ ազոտի 14N իզոտոպի
նեյտրոնների տիեզերական
ճառագայթման շնորհիվ։ 14
7N
+ 1
0n = 16
6C + 1
1H
4. Ածխածինը տեղակայված է
Մենդելեևի պարբերական
համակարգի երկրորդ
պարբերության IVA խմբում:
Ատոմի հիմնական վիճակի
արտաքին էլեկտրոնային
մակերևույթի
դասավորվածությունն է 2s2p2:
5. • Օքսիդացման կարևորագույն
աստիճաններն են +2, +4, -4,
վալենտականությունները՝ IV և
II։ Ածխածնի նեյտրալ ատոմի
շառավիղը 0.077 նմ էֈ
C4+ իոնի շառավիղը` 0.029
նմ (կոորդինացիոն թիվը 4),
0.030 նմ (կոորդինացիոն թիվը
6)։
6. Բնության մեջ
տարածվածությունը
Ածխածինը զբաղեցնում է
երկրակեղևի զանգվածի 0.48%-ըֈ
Կուտակվում է կենսոլորտում.
կենդանական նյութերում
պարունակվում է 18% ածխածին,
բնափայտում՝ 50%, տորֆում՝
62%, բնական այրվող գազերում՝
75%, այրվող թերթաքարերում՝
78%, քարածուխում և
գորշածուխում՝ 80%, նավթում՝
85%, անտրացիտում
(լավատեսակ քարածուխ)՝ 96%:
7. Երկրակեղևի ածխածնի
նշանակալի մասը կենտրոնացված
է կրաքարերում և դոլոմիտներումֈ
+4 օքսիդացման աստիճանի
ածխածինը մտնում է
կարբոնատային ապարների և
հանքանյութերի
(կավիճ, կիր, մարմար, դոլոմիտնե
ր) բաղադրության մեջֈ Ածխաթթու
գազը՝ CO2,մթնոլորտի հիմնական
բաղադրիչներից է (զանգվածի
0.046%-ը)։
8. • Ածխաթթու գազը լուծված վիճակում միշտ
առկա է գետերի, լճերի և ծովերի ջրումֈ
Աստղերի, մոլորակների և երկնաքարերի
մթնոլորտում հայտնաբերված են ածխածին
պարունակող նյութեր։
9. Ստացումը
• Հնում ածուխը ստանում էին բնափայտի թերի
այրման միջոցովֈ 19-րդ
դարում մետաղագործության մեջ փայտածուխը
փոխարինեցին քարածուխով (կոքսով)։
Ներկայումս արդյունաբերության մեջ ածուխ
ստանում են բնական գազի՝ մեթանի (CH4)
կրեկինգով (նավթաթորմամբ).
• CH4 = C + 2H2
10. • Բժշկական նպատակների
համար ածուխը
պատրաստում
են կոկոսի կեղևի
այրմամբֈ Իսկ լաբորատոր
անհրաժեշտությունների
համար չայրվող
խառնուրդներից զերծ
ածուխ ստանում
են շաքարի թերի
այրումիցֈ