3. Այն գտնվում է Շուշիի կենտրոնում և համարվում է Շուշիի մայր տաճարը:
Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին կառուցվել է 1868-1887թթ.: Նախիջևանի
Ղազանչի գյուղից Շուշի գաղթաց բնակիչների միջոցներով,
Ճարտարապետ Սիմոն Տեր-Հակոբյանի նախագծով: Սուրբ ամենափրկիչ
Ղազանչեցոց եկեղեցին համարվում է հայկական ամենախոշոր
եկեղեցիներից մեկը 35մ երկարությամբ, 23մ լայնությամբ և 35մ
բարձրությամբ: Եկեղեցին հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի
երբևէ կառուցված եկեղեցական-ճարտարապետական գլուխգործոցներից
մեկը: Գանձասարից հետո Արցախի երկրորդ հոգևոր կենտրոնն է:
Ներկայումս այնտեղ է գտնվում Արցախի հոգևոր թեմի առաջնորդի
նստավայրը: Եկեղեցին կազմված է եկեղեցուց և զանգակատնից, իսկ
եկեղեցու եռահարկ զանգակատունը կառուցել է Աբրահամ
Խանդամիրյանցը: Զանգակատան կառուցման մասին շատ
առձանագրություններ կան, որոնցից մեկում էլ ասվում է, որ արևելյան
պատի վրա կան վկայություն, որ զանգակատունը կառուցվել է Ղազանչի
գյուղից Գաբրիել Հովսեփյան-Բադիրյանցի հիշատակին:
4.
5. Շուշիի ջարդերից հետո եկեղեցին 1920թվականին
դադարում է գործել: Այդ ժամանակաշրջանում է
կործանվեցին տաճարի մուտքի մոտ դրված
հրեշտակների արձանիկները: Իսկ տաճարը
օգտագործվել է, որպես ամբար, ապա ավտոտնակ:
Արցախյան ազատամարտի տարիներին այն
ծառայեցվում էր Ստեփանակերտը և շրջակայքը
ռմբակոծելու համար: Եկեղեցին մասամբ նորոգվել է
1981-1988թվականներին մասամբ նորոգվել է
վերականգնող վարպետ Վ. Բաբայանի ջանքերով:
1992թվականի մայիսի 8-ին Շուշիի ազատագրումից
հետո եկեղեցու և զանգակատան նորոգումը
շարունակվել է և 1998թվականին ավարտվել է,
այնուհետև եկեղեցին վերաբացվել է 1998թվականի
հուլիսի 19-ին: