2. Մարտական զենքերի արտադրություն: Զինագործությունը
համեմատաբար ավելի վաղ, քան երկաթի մշակման հետ կապված
մյուս արհեստները, անջատվեց դարբնությունից և ինքնուրույն
արհեստ դարձավ: Միքայել Ասորու ժամանակագրության մեջ այդ
արհեստը դիտված է իբրև առանձին արհեստ և կոչվում է
զինագործություն:
Հայկական զորքերը գործածել են զենքի շատ տեսակներ և
հանդերձանք, զրահ ու նման այլ արհեստական պաշտպանական
միջոցներ, իսկ դա հնարավոր էր արհեստագործության և առաջին
հերթին մետաղագործության իր ժամանակի համար բարձր
զարգացման պայմաններում։
Միջնադարյան Հայաստանում զորքի տեսակները կազմվում էին
ըստ զենքի տեսակների, որի վերաբերյալ բավականաչափ առատ
տեղեկություններ կան հայկական մատենագրական աղբյուրներում։
3. Աղբյուրների հիման վրա կազմվել է միջնադարյան Հայաստանի զորքերի
գործածած զենքերի տեսակների մոտավորապես հետևյալ ցանկը.
1. պարսատիկ
2. նետ ու աղեղ
3. նիզակ (գեղարդ)
4. տեգ
5. սուր, թուր, սուսեր
6. սվին
7. շերտ
8. սակր
9. վաղր
10. մուրճ
11. մկունդ
12. ճիկռ (ճկուռ)
13. վարոց
14. վահան
15. սաղավարտ
16. ամեն տեսակի զրահներ
17. պարիսպ քանդող և քար նետող մեքենաներ
18. հրձիգ նյութեր։
4.
Զինագործության խոշոր կենտրոնները քաղաքներն էին, մանավանդ
Դվինը և Անին։ Դեռևս 770-ական թվականներին Դվինը աչքի էր
ընկնում զինագործությամբ և զինանոցներով։ Այստեղ էր, որ զինեց
իր ջոկատը Արտավազդ Մամիկոնյանը, որն այնուհետև
հարձակվելով արաբական հարկահանների վրա, Կումայրիում
կոտորեց նրանց։ Այդ առթիվ Ղևոնդ երեցը գրում է. «Եւ սկիզբն
բանիս այսօրիկ լինէր ի ձեռն Արտաւազդայ, որ էր ի տան է
Մամիկոնէից. որոյ երթեալ ի մայրաքաղաքն Դուին՝ կազմութիւն մեծ
առն էր զօրաց իւրոց. և ստանայր անդ զէնս և անօթս պատերազմի, և
վառէր զինքն զրահիւք և սաղաւարտիւք և ամենայն
սպառազինութեամբք…»։
5. Զենքն իր բուն նշանակությունից բացի նախնադարից մինչև ուշ
միջնադար Հայաստանում հանդիսացել է տղամարդու տարազի
յուրօրինակ մասը՝ իբրև լրացուցիչ զարդ (դաշույնը կաշվե և
մետաղազարդ գոտիով, դաշույնի կարճ տեսակը և կայծքարային
ատրճանակը շալե թանձր գոտու մեջ, հովվական մականը
այծենակաճի ձախ կրծքի տակ ամրանների մեջ, գոտուց կախված
դանակն իր պատյանով և այլն):
Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ հայ
ժողովուրդը դարեր շարունակ զրկված էր զենք կրելու և
օգտագործելու իրավունքից: Ահա ինչու XIX դարում զինակիր
մարդիկ հազվադեպ էին: Նրանք զենքը երբեմն պահում էին տան
թաքստոցներում: Զենքերից միայն դաշույնն էր, որ
Արևելահայաստանում օգտագործվում էր ինքնապաշտպանության
նպատակով: Եվ որովհետև ամբողջ Անդրկովկասում այդ զենքը
սովորույթի ուժով անբաժանելի էր մարդուց, տիրակալները
հանդուրժում էին այն կրել: Ատրճանակ ու հրացան XIX դարում
հայերը գործածում էին սակավ պարագաներում, իսկ
Արևմտահայաստանում՝ շատ հազվագյուտ:
6. Հին և միջնադարյան Հայաստանում հիմնական
զենքերն էին՝ նետ ու աղեղը, պարսատիկը, նիզակը,
տեգը, գեղարդը, դաշույնը, թուրը, սուրը, սուսերը,
սվինը, ակրը, վաղրը, մուրճը,
ճկիռը: Պաշտպանողական կիրառություն ունեին
վահանը, որի նախնական տեսակը տոհմային
կարգերում ընտիր փայտից էր պատրաստվում,
զրահաշապիկը, երկաթե սաղավարտն ու դիմակալը:
Հակառակորդի ամրոցները հարվածով քանդելու
համար կային մեքենաներ, որ Ասիայում և
Եվրոպայում նույնպես տարածված էին. դրանք
հայտնի էին բաբան, էշ և փիլիկուան անուններով:
7. Հայ պատմագիրները, հաճախ անդրադառնալով
պարսիկների, արաբների, հռոմեացիների,
բյուզանդացիների և այլոց հետ ունեցած
ռազմական ընդհարումներին, խոսել են նաև
հայկական զենքի տեսակների և կռիվներ
վարելու արվեստի մասին: Այդ
նկարագրություններում ցույց են տրված
հայկական զորամասերի տեսակներն ըստ
զենքերի, բացահայտված են մենամարտեր
վարելու ձևերը, պաշտպանության եղանակները
և այլն:
8. Զենքերի վերաբերյալ գրավոր վկայությունները
հաստատվում են հնագիտական նյութերով:
Պեղածո սրերը, թրերը, նիզակածայրերը,
նետասլաքները, վահանները, զրահատեսակների
մնացորդները և այլն ճշտում ու լրացնում են
պատմագրության տվյալները: Զենքերի հետ
կապված այլ կարգի բազմաթիվ սովորություններ են
պահպանել գրավոր աղբյուրները, որոնք
վերաբերում են հրամանատարության և
ռազմիկների հարաբերություններին,
հոգևորականությանն ու կրոնական
արարողություններին, ճաշկերույթներին, խաղային
վարժություններին, դրոշներին, զինանշաններին և
այլն: