2. Նյութափոխանակության արգասիքներից` խարամներից
ազատվելու գործընթացը կոչվում է արտազատություն, որը
բնորոշ է բոլոր կենդանի օր գանիզմներին:
Թռչունները չունեն միզապարկ, հետևաբար մեզը նրանց
արտազատության օրգաններում չի կուտակ վում և
անմիջապես հեռացվում է։
3. Արտազատության գործընթացին մասնակցում են նաև այլ
օրգաններ: Շնչառության ժամանակ արտա զատված
ածխաթթու գազը կենդանիների օրգանիզ մից հեռանում է
թոքերի, խռիկների, մաշկի միջոցով, ջուրը` մաշկի և
թոքերի միջոցով:
4. Կաթնասունների արտազատության հիմնական օրգանը
երիկամներն են, որոնք արյան միջից հեռացնում են
նյութափոխանակության հեղուկները: Երիկամներում
ձևավորված մեզը միզածորաններով հոսում է միզապարկի
մեջ, իսկ այն տեղից հատուկ անցքով դուրս է գալիս
օրգանիզմից: