Բազմացում
Մարիամ Խաչանյան 7-1 Դասարան
Բույսերի համար
բնութագրական են
բազմացման երկու ձև`
սեռական և անսեռ:Անսեռ
բազմացման ձևերից
տարածված է վեգետատիվ
բազմացումը:
Վեգետատիվ օրգաններից
բացի բույսերն ունեն նաև
մասնագիտացված
գեներատիվ օրգաններ,
որոնց կառուցումը
կախված է կենսացիկլի
հետ:
Բույսերի կենսացիկլում
հերթափոխվում են
սեռական, հապլոիդ
սերունդը (համետոֆիտ) և
անսեռ, դիպլոիդ սերունդը
(սպորոֆիտ):
Համետոֆիտի մոտ
ձևավորվում են սեռական
օրգանները` արական և
իգական արխեգոնիումներ
(բացակայում են որոշ և
ծածկասերմերի մոտ):
Սպերմատոզոիդները
(բացակայում են
փշատերևների, և
ծածկասերմերի մոտ)
բեղմնավորում են
արխեգոնիայում գտնվող
ձվաբջջին, որի
արդյունքում ձևավորվում է
դիպլոիդ զիգոտ:
Զիգոտից
ձևավորվում է սաղմը,
որն աստիճանաբար
հասունանում է և
վերածվում
սպորոֆիտի:
Սպորոֆիտներում զարգանում են
սպորանգիները (հաճախ մասնագիտացված
սպորակիր տերևների վրա կամ սպրոֆիլների
վրա): Սպորանգիներում տեղի է ունենում
մեյոզ և ձևավորվում են հապլոիդ սպորներ:

բազմացնում