Բույսերր, ինչպես ևբոլոր կենդանի օրգանիզմները
բազմանում են: Դա կարևոր հատկություն է. այդպես
կյանքը շարունակվում է: Մի բույսից կամ նրա
մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ
մի քանի նոր առանձնյակ: Բազմացման այսպես
կոչված անսեռ ձեր բնորոշ է բույսերին, սա նրանց
բազմացման առանձնահատկությունն է:
3.
Մի այլ ձևովբազմացման համար բույսերի մեծ
մասում առաջանում են կոներ կամ ծաղիկներ:
Անտառում եղևնու կամ սոճու ծառերի վրա
նկատվում են կոներև: Դրանք հաճախ հասնում են
մեծ չափերի: Կոներում զարգանում են սերմեր:
Ծաղիկներ շատ եք տեսել, դրանց մասին էլ արդեն
գիտեք: Ծաղիկներից առաջանում են պտուղները։
4.
Սերմերով բազմանում ենշատ բույսեր. սա բույսերի
սեռական բազմացման ձև է: Եթե սերմն ընկնի հողի
վրա, կամ տնկենք հողի մեջ, ապա սերմր կարող է
ծլել: Սերմից կաճի և կզարգանա նոր առանձնյակ:
5.
Բույսերր, բազմանալով, տարածվումեն բնության
մեջ: Դրան են ծառայում բույսի մարմնի մասերը, նրա
կոները, ծաղիկները, պտուղները և սերմերը:
Բույսերի տարածվելուն նպաստում են արտաքին
միջավայրի տարբեր գործոններ: Ո՞վ չգիտի, որ
քամին, ջուրը կամ կենդանիները և մարդը տարածում
են բույսեր։
6.
Տարածվելու համար բույսերումկան շատ
հարմարանքներ: Դրանք են քամու միջոցով տա-
րածվող պտուղների և սերմերի թեթև լինելը, դրանց
վրա թևիկների և մազմզուկների առկայությունը:
Միջատներին, թռչուններին և այլ կենդանիներին
գրավում են պտուղների և սերմերի վառ գույնը,
կպչող ծածկույթները: Բազմանալով և տարածվելով՝
բույսերը գրավում են որոշակի տարածքներ:
Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերր
միասին անվանում են ֆլորա: