2. Մարի Տյուսոն (1761-1850), օրիորդական ազգանունը`
Գրոսհոլց ծնվել է Ստրասբուրգ քաղաքում, նրա մայրը
աշխատել է սպասուհի դոկտոր Ֆիլիպ Կյորտիսի մոտ, որը
մոմե մոդելների քանդակագործ էր։
3. Նա սովորեցնում է Մարի Տյուսոյին մոմե
քանդակագործության արվեստին։ 1765 թվականին Մարին
քանդակում է Լյուդովիկոս 15-րդի սիրուհու` Մարի Ժաննա
Դյուբարիի արձանը։
4. Ֆիլիպ Կյորտիսի մոմե արձանների առաջին ցուցահանդեսը
տեղի ունեցավ 1770 թվականին և վայելեց մեծ հաջողություն։
1776 թվականին ցուցահանդես է տեղի ուենում Փարիզում,
Պալե Ռոյալում։ Հաջորդ ցուցահանդեսը կայանում
է 1782 թվականին Դյու Տամպլ բուլվարում, որը
դարձավ Սարսափների սենյակի նախատիպը։
5. 1777 թվականին Մարիա Տյուսոն ստեղծում է իր առաջին
մոմե արձանը (Վոլտեր), այնուհետև հաջորդում են Ժան-Ժակ
Ռուսոն և Բենջամին Ֆրանկլինը։ Ֆրանսիական
հեղափոխության ժամանակ նա ստեղծում է թագավորական
ընտանիքի մահվան դիմակները։ 1794 թվականին, Ֆիլիպ
Կյորտիսի մահից հետո, նրա հավաքածուն անցնում է Մարի
Տյուսոյին։