Ստատիստիկայի հիմնական խնդիրէ պարզել,
թե ինչ ինչ պայմաններում պինդ մարմինը
կմնա հավասարակշռության վիճակում:
Երբ պինդ մարմնի վրա կիրառված է մի քանի
ուժ, որոց ազդման մեկ հարթության մեջ են, և
ուժերի համակարգը կարող ենք փոխարինել
մեկ ուժով՝ համազորով, ապա վերջինս
հավասար է կիրառված ուժերի
երկրաչափական գումարին:
3.
Ուժի մոմենտը մարմնիշարժման հարթությանն
ուղահայաց որևէ առանցքի նկատմամբ
հավասար է ուժի ազդման գծից առանցքի l
հեռավորության (ուժի բազուկի) արտադրյալին:
Պտտման սևեռված առանցք ունեցող և անշարժ
մրմինը կշարունակի պահպանել այդ վիճակն
այնքան ժամանակ, քանի դեռ նրա վրա
կիրառված ուժերի համակարգի պտտող
մոմենտը զրո է:
4.
Պինդ մարմինը կմնահավասարակշռության
վիճակում, եթե նրա վրա ազդող բոլո ուժերի
երկրաչափական գումարը և կամայակն
առանցքի նկատմամբ այդ ուժերի
համակարգի պտտող մոմենտը զրո է:
Այն ուղիղների հատման կետը, որոնց
երկայնքով ազդող ուժերը մարմնին
հաղորդում են միայն համընթաց շարժում,
կոչվում է մարմնի զանգվածների
(իներցիայի) կենտրոն:
5.
Մարմնի բոլոր մասերիվրա ազդող
ծանրության ուժերի համազորի կիրառման
կետն անվանում են ծանրության կենտրոն:
Հավասրակշռության համար անհրաժեշտ է,
որ ծանրության կենտրոնից իջեցված
ուղղաձիգ ուղիղն անցնի մարմնի մակերեսի
ներսով: