2. • Ճնշում, , Ճնշում, (p), ֆիզիկական մեծություն,
որը հավասար է միավոր մակերևույթի
մակերեսի S վրա ազդող, այս մակերեսին
ուղղահայաց ազդող ուժի F մեծությանը։ Տվյալ
կետում ճնշումը որոշվում է, որպես
մակերևույթի փոքր մասի վրա ազդող F_n ուժի
նորմալ մասնիկի հարաբերություն
մակերևույթի վրա:
Ամբողջ մակրևույթի վրա ճնշումը հավասար է ուժի
հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսի վրա:
Ճնշումը բնորոշում է համասեռ միջավայրի իրավիճակը
և հանդիսանում է լարվածության թենզորի
անկյունագծային մասնիկ։ Պարզագույն դեպքում,
հավասարակշռված իզոտրոպ միջավայրում ճնշումը
կախում չունի ուղղվածությունից։ Ճնշումը կարելի է
ընդունել նույնպես միավոր ծավալի վրա ազդող
համասեռ միջավայրում կուտակված պոտենցիալ
էներգիայի չափման միավոր, և չափել էներգիայի
միավորների հարաբերությամբ միավոր ծավալին։
3. • Ամենօրյա փորձից մենք գիտենք, որ հեղուկները
որոշաի ուժերով ազդում են իրենց մջ ընկղմված
պինդ մարմինների վրա: Այդ ուժերի ուղղությունը
միշտ ուղղահայց է հեղուկի և պինդ մարմնի հպման
մակերևույթին:
• Հեղուկի ճնշումը հեղուկի հետ պինդ մարմնի
հպման մակերևույթի (օրինակ պատերի, հատակի)
որևէ տեղամասի վրա ազդող ճնշման ուժի
հարաբերությունն է այդ տեղամասի մակերևոյթի
մակերեսին: Այն ևս որոշվում է p= F/S բանաձևով:
• Հեղուկի ներսում ճնշում գոյություն ունի: Այդ
ճնշումը նույն մակարդակում, բոլոր
ուղղություններով նույնն է:
4. Պասկալի օրենք
Միավորների միջազգային համակարգում ճնշումը չափվում է
պասկալներով (նյուտոն/քառակուսի մետր, կամ, որը համարժեք է
Ջոուլ/քառակուսի մետր):
Ճնշումը բնութագրում է երկու հպվող մարմինների փոխազդեցուցյունը
և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի
հարաբերությանը մարմնի հպման մակերեսին․
5. • Եթե ճնշումը նշանակենք P տառով,հպման
մակերևույթի մակերեսը՝ S-ով, իսկ ճնշման ուժը ՝ F-
ով,ապա, սահմանման համաձայն,
• P=F/s
• Այս բանաձևից հետևում է, որ ճնշումը թվապես
հավասար է այն ճնշման ուժին,որն ազդում է հպման
մակերևույթի յուրաքանչյուր միավոր մակերեսով
տեղամասի վրա։
• Ճնշման բանաձևից կարելի է որոշել ճնշման ուժը,
եթե հայտնի են ճնշումը և այն մակերեսի
մեծությունը, որի վրա կիրառված է այդ ուժը՝։
6. • Այս նկարում մենք տեսնում
ենք, որ դահուկորդը չի խրվում
ձյան մեջ, իսկ կոշիկներով
մարդը այո։
• Դահուկորդը չի խրվում, քանի
որ դահուկների հպման
մակերեը մեծ է հետևաբար
ճնշումը փոքր,իսկ կոշիկների
հպման մակերեսը փոքր է և
խրվում է։