Վիտամինների մասին
1. Մի փոքր վիտամինների
           պատմությունից
Վիտամիններն օրգանական նյութեր են, որոնց չնչին
քանակներն անհրաժեշտ են մարդու և կենդանիների
բնականոն նյութափոխանակության ու
կենսագործունեության համար: Վիտամինները սննդի
անփոխարինելի բաղադրիչներն են:


 Վիտամինները հայտնաբերել է ռուս գիտնական Լունինը: Նա պարզել է, որ օրգանիզմի
 բնականոն գործունեության համար, բացի սննդի հիմնական բաղկացուցիչ մասերից
 (սպիտակուցներ, ձարպեր ածխաջրեր), անհրաժեշտ են նաև այլ միացություններ, որոնց
 բացակայությունը հանգեցնում է տարբեր ախտաբանական վիճակների: Վիտամիններ տերմինն
 առաջարկել է լեհ գիտնական Ֆունկը` լատիներեն vita (կյանք) բառից:
1.1 Վիտամինների տեսակները

 Սկզբում վիտամինները պայմանականորեն նշանակում էին
A, B, C, D, E, P և այլն, այնուհետև տրվեցին
միջազգային անվանումներ, որոնք արտացոլում են այդ
նյութերի քիմիական կառուցվածքը: Վիտամինները
բաժանվում են 3 խմբի` ջրալույծ, ճարպալույծ և
վիտամինանման նյութեր:
2. Թերվիտամիններ
    Վիտամինային անբավարարությունը օրգանիզմի հիվանդագին վիճակ է, որն
առաջանում է սննդում վիտամինների անբավարարության, դրանց յուրացման
խանգարման կամ օրգանիզմում սինթեզի ընկճման հետևանքով: Առավել հաճախ
վիտամինային անբավարարության առաջացման պատճառ է հանդիսանումսննդի մեջ
վիտամինների ցածր պարունակությունը` հատկապես զտած, չորացրած և
պահածոյացված մթերքներով սնվելիս, երբ սննդում շատ են ածխաջրային
բաղադրիչները, անբավարար` կենդանական ծագման սպիտակուցներն ու ճարպերը,
և բացակայում են թարմ մրգերն ու բանջարեղենը:
2.1 Կանխարգելումը
     Սննդի արդյունաբերության ձեռնարկություններում
կատարվում է որոշ սննդամթերքների վիտամինացում, օրինակ`
այլուրը հարստացվում է թիամինով, ռիբոֆլավինով և
նիկոտինաթթվով, կաթը և շաքարը` ասկորբինաթթվով, մարգարինը`
ռետինոլով:
Տնային պայմաններում վիտամինային անբավարարության
կանխարգելմանը նպաստում է բազմազան սնունդը, որն օրգանիզմն
ապահովում է անհրաժեշտ վիտամիններով, ինչպես նաև
սննդանյութերի պահպանման և դրանց խոհարարական մշակման
կանոնների ճիշտ կատարումը:
Պետք է իմանալ նաև, որ վիտամիններն ունեն ուժեղ
կենսաբանական ազդեցություն և առանց բժշկի նշանակման դրանց
օգտագործումը կարող է վնասել:
3. Գերվիտամիններ
      Վիտամինները սնուցման անհրաժեշտ և անփոխարինելի գործոն են։ Դրանց
անբավարարությունը նվազեցնում Է օրգանիզմի պաշտպանական, ուժերը, խախտում
նյութափոխանակությունը և պատճառ դառնում ծանր հիվանդությունների: Սակայն
դա չի նշանակում, որ վիտամինները կարելի Է օգտագործել անսահմանափակ
քանակությամբ։ Դրանց ընդունումը պետք Է խստորեն համապատասխանի օրգանիզմի
ֆիզիոլոգիական, պահանջներին: Վիտամինների ավելցուկային օգտագործումը
կարոդ Է առաջացնել ծանր հիվանդություններ՝ գերվիտամինոզներ։
3.1 Բուժումը և կանխարգելումը
Բուժում: Գերվիտամինության 1-ին իսկ ախտանշանների
   դեպքում պետք է դադարեցնել վիտամինային
   պատրաստուկի ընդունումը, ինչպես նաև
   համապատասխան վիտամիններ պարունակող սննդամթերքի
   օգտագործումը:
Կանխարգելում: Գերվիտամինության կանխարգելման
   համար անհրաժեշտ Է զգուշորեն օգտագործել անծանոթ
   սննդամթերքները, վիտամինների սպիրտային
   լուծույթները։ Երեխային վիտամինային պատրաստուկներ
   տալիս խստորեն պահպանել բժշկի հանձնարարականները։
   Առանց բժշկի հետ խորհրդակցելու երեխային չտալ շատ
   վիտամիններ պարունակող պատրաստուկներ, և դրանք
   պահել երեխաներին ոչ մատչելի տեղերում։

Վիտամինների մասին

  • 1.
  • 2.
    1. Մի փոքրվիտամինների պատմությունից Վիտամիններն օրգանական նյութեր են, որոնց չնչին քանակներն անհրաժեշտ են մարդու և կենդանիների բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար: Վիտամինները սննդի անփոխարինելի բաղադրիչներն են: Վիտամինները հայտնաբերել է ռուս գիտնական Լունինը: Նա պարզել է, որ օրգանիզմի բնականոն գործունեության համար, բացի սննդի հիմնական բաղկացուցիչ մասերից (սպիտակուցներ, ձարպեր ածխաջրեր), անհրաժեշտ են նաև այլ միացություններ, որոնց բացակայությունը հանգեցնում է տարբեր ախտաբանական վիճակների: Վիտամիններ տերմինն առաջարկել է լեհ գիտնական Ֆունկը` լատիներեն vita (կյանք) բառից:
  • 3.
    1.1 Վիտամինների տեսակները Սկզբում վիտամինները պայմանականորեն նշանակում էին A, B, C, D, E, P և այլն, այնուհետև տրվեցին միջազգային անվանումներ, որոնք արտացոլում են այդ նյութերի քիմիական կառուցվածքը: Վիտամինները բաժանվում են 3 խմբի` ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութեր:
  • 4.
    2. Թերվիտամիններ Վիտամինային անբավարարությունը օրգանիզմի հիվանդագին վիճակ է, որն առաջանում է սննդում վիտամինների անբավարարության, դրանց յուրացման խանգարման կամ օրգանիզմում սինթեզի ընկճման հետևանքով: Առավել հաճախ վիտամինային անբավարարության առաջացման պատճառ է հանդիսանումսննդի մեջ վիտամինների ցածր պարունակությունը` հատկապես զտած, չորացրած և պահածոյացված մթերքներով սնվելիս, երբ սննդում շատ են ածխաջրային բաղադրիչները, անբավարար` կենդանական ծագման սպիտակուցներն ու ճարպերը, և բացակայում են թարմ մրգերն ու բանջարեղենը:
  • 5.
    2.1 Կանխարգելումը Սննդի արդյունաբերության ձեռնարկություններում կատարվում է որոշ սննդամթերքների վիտամինացում, օրինակ` այլուրը հարստացվում է թիամինով, ռիբոֆլավինով և նիկոտինաթթվով, կաթը և շաքարը` ասկորբինաթթվով, մարգարինը` ռետինոլով: Տնային պայմաններում վիտամինային անբավարարության կանխարգելմանը նպաստում է բազմազան սնունդը, որն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ վիտամիններով, ինչպես նաև սննդանյութերի պահպանման և դրանց խոհարարական մշակման կանոնների ճիշտ կատարումը: Պետք է իմանալ նաև, որ վիտամիններն ունեն ուժեղ կենսաբանական ազդեցություն և առանց բժշկի նշանակման դրանց օգտագործումը կարող է վնասել:
  • 6.
    3. Գերվիտամիններ Վիտամինները սնուցման անհրաժեշտ և անփոխարինելի գործոն են։ Դրանց անբավարարությունը նվազեցնում Է օրգանիզմի պաշտպանական, ուժերը, խախտում նյութափոխանակությունը և պատճառ դառնում ծանր հիվանդությունների: Սակայն դա չի նշանակում, որ վիտամինները կարելի Է օգտագործել անսահմանափակ քանակությամբ։ Դրանց ընդունումը պետք Է խստորեն համապատասխանի օրգանիզմի ֆիզիոլոգիական, պահանջներին: Վիտամինների ավելցուկային օգտագործումը կարոդ Է առաջացնել ծանր հիվանդություններ՝ գերվիտամինոզներ։
  • 7.
    3.1 Բուժումը ևկանխարգելումը Բուժում: Գերվիտամինության 1-ին իսկ ախտանշանների դեպքում պետք է դադարեցնել վիտամինային պատրաստուկի ընդունումը, ինչպես նաև համապատասխան վիտամիններ պարունակող սննդամթերքի օգտագործումը: Կանխարգելում: Գերվիտամինության կանխարգելման համար անհրաժեշտ Է զգուշորեն օգտագործել անծանոթ սննդամթերքները, վիտամինների սպիրտային լուծույթները։ Երեխային վիտամինային պատրաստուկներ տալիս խստորեն պահպանել բժշկի հանձնարարականները։ Առանց բժշկի հետ խորհրդակցելու երեխային չտալ շատ վիտամիններ պարունակող պատրաստուկներ, և դրանք պահել երեխաներին ոչ մատչելի տեղերում։