Բարեխառն գոտու ասեղնատերև անտառները տարածվում են
Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն
լայնություններում:Բարեխառն գոտու հյուսիսային շրջաններում
(տունդրայից հարավ), որտեղ օդի ջերմաստիճանը ցածր է, տարածվում
են ասեղնատերև անտառները, որտեղ ծառերի ու թփերի տերևները
վերաճել են ասեղների (ունի պաշտպանիչ նշանակություն) և ծածկված
են լավ զարգացած մեխանիկական հյուսվածքով. դրանք նպաստում են
վեգետացիայի շրջանում խոնավության լրիվ յուրացմանը, իսկ ձմռանը
ծառերը պահպանում են չորացումից: Տերևների յուրահատուկ ձևը նեղ
սաղարթների հետ միասին առատ ձյան ծածկույթից սաղարթի
չկոտըրվելու, ինչպես նաև Արեգակի ցածր դիրքում նրա լույսն
օգտագործելու հարմարանք է: Մութ ասեղնատերև անտառներում
գերիշխում են ստվերասեր ծառատեսակները (եղևնի, սիբիրական
սոճի), լուսավոր ասեղնատերև անտառներում` լուսասեր կվենին և
սոճին:
Մութ ասեղնատերև անտառները սովորաբար ունեն 2–3 շարահարկ:
Առաջին շարահարկը ծառային է, երկրորդը՝ խոտային, երրորդը՝
մամռային: Թփերը հանդիպում են հատուկենտ և ինքնուրույն
շարահարկ չեն կազմում: Անտառի թույլ լուսավորվածության
պայմաններում բազմաթիվ բույսեր կորցրել են քլորոֆիլը և անցել
սապրոտրոֆ կյանքի:
Լուսավոր ասեղնատերև անտառների ծառերն ավելի նոսր են
դասավորված, ստորին շարահարկերում գերիշխում են քարաքոսերը,
լույսի համեմատաբար մեծ ինտենսիվությունը նպաստում է թփուտային
շարահարկի զարգացմանը:
Ասեղնատերև անտառներում անողնաշարավոր կենդանիների
գերակշռող մասը, որոշ կաթնասուններ, երկկենցաղներ և սողուններ
խստաշունչ ձմեռների ժամանակ անցնում են պասսիվ վիճակի: Որոշ
կենդանիների համար բնորոշ են սեզոնային գաղթերը (միգրացիաները):
Ասեղնատերև անտառներում ամբողջ տարին կա անհրաժեշտ
քանակությամբ թարմ և մատչելի կեր:
   Բարեխառն գոտու խառը և լայնատերև անտառները տարածվում են Արևմտյան Եվրոպայի բարեխառն
    լայնություններում, Ռուսաստանի եվրոպական մասի միջին և հարավային շրջաններում, Ղրիմում, Կովկասում,
    Ասիայի ներքին ցամաքային շրջաններում, Հեռավոր Արևելքում, Սախալինում, Կամչատկայում,
    Մանջուրիայում, Արևելյան Չինաստանում, Հյուսիսային Ճապոնիայում, Հյուսիսային Ամերիկայի
    մերձատլանտյան նահանգներում:Այս անտառները բնորոշ են բարեխառն գոտու տաք և խոնավ կլիմայով
    շրջաններին: Դրանցում զարգացած է փարթամ մեզոֆիլ բուսականությունը: Լայնատերև անտառները
    տերևածածկ են միայն ամռանը` վեգետացիայի համար բարենպաստ ամիսներին, իսկ աշնանը ջերմաստիճանի
    նվազման հետևանքով տերևաթափվում են և ձմռանը մերկանում: Լայնատերև ծառատեսակներ են հաճարենին,
    կաղնին, շագանակենին, հացենին, լորենին, ընկուզենին և այլն: Այս անտառներում հանդիպում են նաև
    մանրատերև ծառեր՝ կեչի և կաղամախի:
   Լայնատերև ծառերն աչքի են ընկնում լայն տերևաթիթեղիկներով, տերևներն ունեն վառ կանաչ գույն, զուրկ են
    մազածածկից: Ծառերի բներն ու ճյուղերը ծածկված են հաստ կեղևով, իսկ բողբոջները՝ ամուր իրար վրա նստած
    թեփուկներով: Այս առանձնահատկությունները ձմռանը նվազեցնում են գոլորշիացման ինտենսիվությունը:
   Ի տարբերություն ասեղնատերևավորների՝ լայնատերև անտառներն աչքի են ընկնում լավ զարգացած (2
    ծառային, 2 թփուտային և մի քանի խոտային) շարահարկայնությամբ, հարուստ ենթանտառով և
    խոտածածկույթով:
   Լայնատերև անտառների կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան:
   Մերձարևադարձային չորասեր անտառները տարածվում են միջերկրածովային կլիմայով
    շրջաններում՝ Միջերկրական ծովի ափերին, Ղրիմի թերակղզու հարավում, Հյուսիսային
    Ամերիկայում՝ Կալիֆոռնիա թերակղզում, Ավստրալիայի հարավարևմտյան շրջաններում,
    Աֆրիկայի հարավային մասում՝ Կարպի մարզում: Ամառն այստեղ շոգ է և չոր, իսկ ձմեռը՝
    տաք: Այստեղ զարգանում են կոշտատերև անտառները: Չորային պայմաններին
    հարմարվելու հետևանքով բույսերը ձեռք են բերել քսերոմորֆ կառուցվածք: Տերևները կոշտ
    են, կաշեկերպ, ունեն լավ զարգացած մեխանիկական հյուսվածքներ: Արեգակի
    ճառագայթների ազդեցությունը մեղմացնելու համար տերևները սովորաբար թեք են
    դասավորվում Արեգակի ճառագայթների նկատմամբ: Կան այնպիսի բուսատեսակներ,
    որոնց տերևները հետաճել են, և լուսասինթեզը կատարվում է կանաչ ցողունների միջոցով:
    Որոշ բույսեր ամբողջ տարվա ընթացքում շարունակում են իրենց վեգետացիան,
    մշտադալար են: Այս անտառները կազմված են 2, երբեմն` 1 ծառային, 1 թփուտային և
    խոտային շարահարկերից: Մամռաքարաքոսային շարահարկը թույլ է արտահայտված:
   Մերձարևադարձային խոնավ անտառները տարածվում են գոտու առավել խոնավ
    շրջաններում՝ Հյուսիսային Ամերիկայում (հարավային մերձափնյա շրջաններում և
    Ֆլորիդայում), Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Հիմալայների հարավային լանջերին,
    Այսրկովկասում: Հիմնականում կազմված են երկշաքիլավոր բույսերից, երբեմն հանդիպում
    են նաև ասեղնատերև ծառեր: Ծառերի տերևներն օժտված են խոշոր տերևաթիթեղներով,
    փայլուն են, կաշեկերպ, ձվաձև, ունեն վառ կանաչ գույն, խոշոր միջբջջային
    տարածություններ և զուրկ են թավոտությունից: Արեգակի ճառագայթների նկատմամբ միշտ
    դասավորվում են ուղղահայաց:
   Այս անտառների բարենպաստ պայմանները՝ մեղմ ձմեռները, տաք հողերը, կերային բարձր
    արժեք ունեցող սերմերի ու պտուղների առատությունը, նպաստել են հողում և անտառային
    թաղիքում բնակվող անողնաշարավորների ու վերգետնյա կյանք վարող մի շարք բուսակեր
    կենդանիների բազմազանությանը:
Արևադարձային փշոտ չորասեր
            նոսրանտառները


   Արևադարձային փշոտ չորասեր նոսրանտառները բնորոշ են մերձհասարակածային
    գոտուն: Դրանք տարածվում են Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում.
    կազմված են ցածրահասակ ծառերից և թփերից, որոնք չորային ժամանակաշրջանում
    տերևաթափվում են: Կան նաև մշտադալար տեսակներ: Այստեղ ծառերը և թփերը նոսր են
    դասավորված, ունեն ծռմռված բուն: Երբեմն հանդիպում են շշաձև ծառեր, որոնք ունեն
    հաստ բուն, որտեղ ջուր են պաշարում: Այս անտառներին բնորոշ է փշոտ, ամուր բնափայտ
    ունեցող ծառերի առատությունը, որի համար դրանց հաճախ անվանում են կացնակոտրուկ
    (կեբրաչո):
    Չորային ժամանակաշրջանում չորասեր նոսրանտառների կենդանիների գերակշռող
    մեծամասնությունը չի բազմանում. անողնաշարավորներն ու երկկենցաղները քուն են
    մտնում իրենց թաքստոցներում, որոշ կենդանիներ կեր են պաշարում անբարենպաստ
    շրջանի համար, իսկ մի մասն էլ քոչում և կենտրոնանում է գոտու այն ոչ մեծ
    տարածքներում, որտեղ առկա են իրենց գոյության համար բարենպաստ պայմաններ:
   Չորասեր նոսրանտառներն ավելի խոնավ շրջաններում փոխարինվում են արևադարձային
    տերևաթափ անտառներով: Չորային ժամանակաշրջանում սովորաբար տերևաթափվում
    են միայն վերին շարահարկի ծառերը, երկրորդ շարահարկինը մշտադալար են: Այս
    անտառներում գերակշռում են ցածրահասակ ծառերը: Առատ տեղումներով շրջաններում
    տարածվում են արևադարձային կիսամշտադալար անտառները, որտեղ վատ է
    արտահայտված շարահարկայնությունը. թփուտային շարահարկը հիմնականում
    բացակայում է: Այս անտառները տարածվում են Հարավարևելյան Ասիայում,
    Հնդկաստանում, Հնդկաչինում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում:
Խոնավ մշտադալար
    արևադարձային



   Խոնավ մշտադալար արևադարձային «անձրևային» անտառը բուսականության ուրույն տիպ է, որի
    գոյությունը կապված է առավել բարենպաստ բնակլիմայական պայմանների հետ: Դրանք
    տարածվում են տաք և խոնավ շրջաններում, որտեղ այս 2 գործոնները տարվա ընթացքում
    հավասարաչափ են բաշխվում: Այս անտառներն անընդհատ գոտի չեն կազմում, որովհետև
    անտառներով զբաղեցված հարթավայրերն ընդհատվում են բարձրավանդակներով և լեռներով:
    Խոնավ արևադարձային անտառները տարածվում են Հարավային Ամերիկայում՝ Ամազոն գետի
    ավազանում, Կենտրոնական Ամերիկայի արևելյան ափերին, Աֆրիկայում՝ Կոնգո գետի
    ավազանում և Գվինեական ծոցի մերձափնյա շրջաններում, Հարավարևելյան Ասիայում,
    Ֆիլիպինյան կղզիների հարավային մասերում, Շրի Լանկայիհարավարևմտյան մասում և Մալակա
    թերակղզում:
   Խոնավ արևադարձային անտառների ծառերը և թփերն աչքի են ընկնում իրենց յուրահատուկ
    տերևներով: Դրանք խոշոր են, կոշտ, կաշեկերպ և պարունակում են մեծ քանակությամբ
    կայծքարահող, էլիպսաձև են, տերևաթիթեղի վերին մակերեսը հարթ է և փայլուն, իսկ ստորինը
    երբեմն` թավոտ: Փայլուն մակերեսն ունի պաշտպանական նշանակություն. անդրադարձնում է
    արևի ճառագայթները և նպաստում տերևների վրայից անձրևի կաթիլների արագ արտահոսքին:
   Խոնավ արևադարձային անտառները հարուստ են ծառերի բների վրա բնակվող բույսերով՝
    էպիֆիտներով, և աչքի են ընկնում կենդանիների բազմազանությամբ:

Լուսինե Գևորգյան
9-րդ դասարան
Հիմնական դպրոց
Մխիթար Սեբաստացի
 կրթահամալիր

Անտառային լանդշաֆտ

  • 2.
    Բարեխառն գոտու ասեղնատերևանտառները տարածվում են Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն լայնություններում:Բարեխառն գոտու հյուսիսային շրջաններում (տունդրայից հարավ), որտեղ օդի ջերմաստիճանը ցածր է, տարածվում են ասեղնատերև անտառները, որտեղ ծառերի ու թփերի տերևները վերաճել են ասեղների (ունի պաշտպանիչ նշանակություն) և ծածկված են լավ զարգացած մեխանիկական հյուսվածքով. դրանք նպաստում են վեգետացիայի շրջանում խոնավության լրիվ յուրացմանը, իսկ ձմռանը ծառերը պահպանում են չորացումից: Տերևների յուրահատուկ ձևը նեղ սաղարթների հետ միասին առատ ձյան ծածկույթից սաղարթի չկոտըրվելու, ինչպես նաև Արեգակի ցածր դիրքում նրա լույսն օգտագործելու հարմարանք է: Մութ ասեղնատերև անտառներում գերիշխում են ստվերասեր ծառատեսակները (եղևնի, սիբիրական սոճի), լուսավոր ասեղնատերև անտառներում` լուսասեր կվենին և սոճին: Մութ ասեղնատերև անտառները սովորաբար ունեն 2–3 շարահարկ: Առաջին շարահարկը ծառային է, երկրորդը՝ խոտային, երրորդը՝ մամռային: Թփերը հանդիպում են հատուկենտ և ինքնուրույն շարահարկ չեն կազմում: Անտառի թույլ լուսավորվածության պայմաններում բազմաթիվ բույսեր կորցրել են քլորոֆիլը և անցել սապրոտրոֆ կյանքի: Լուսավոր ասեղնատերև անտառների ծառերն ավելի նոսր են դասավորված, ստորին շարահարկերում գերիշխում են քարաքոսերը, լույսի համեմատաբար մեծ ինտենսիվությունը նպաստում է թփուտային շարահարկի զարգացմանը: Ասեղնատերև անտառներում անողնաշարավոր կենդանիների գերակշռող մասը, որոշ կաթնասուններ, երկկենցաղներ և սողուններ խստաշունչ ձմեռների ժամանակ անցնում են պասսիվ վիճակի: Որոշ կենդանիների համար բնորոշ են սեզոնային գաղթերը (միգրացիաները): Ասեղնատերև անտառներում ամբողջ տարին կա անհրաժեշտ քանակությամբ թարմ և մատչելի կեր:
  • 3.
    Բարեխառն գոտու խառը և լայնատերև անտառները տարածվում են Արևմտյան Եվրոպայի բարեխառն լայնություններում, Ռուսաստանի եվրոպական մասի միջին և հարավային շրջաններում, Ղրիմում, Կովկասում, Ասիայի ներքին ցամաքային շրջաններում, Հեռավոր Արևելքում, Սախալինում, Կամչատկայում, Մանջուրիայում, Արևելյան Չինաստանում, Հյուսիսային Ճապոնիայում, Հյուսիսային Ամերիկայի մերձատլանտյան նահանգներում:Այս անտառները բնորոշ են բարեխառն գոտու տաք և խոնավ կլիմայով շրջաններին: Դրանցում զարգացած է փարթամ մեզոֆիլ բուսականությունը: Լայնատերև անտառները տերևածածկ են միայն ամռանը` վեգետացիայի համար բարենպաստ ամիսներին, իսկ աշնանը ջերմաստիճանի նվազման հետևանքով տերևաթափվում են և ձմռանը մերկանում: Լայնատերև ծառատեսակներ են հաճարենին, կաղնին, շագանակենին, հացենին, լորենին, ընկուզենին և այլն: Այս անտառներում հանդիպում են նաև մանրատերև ծառեր՝ կեչի և կաղամախի:  Լայնատերև ծառերն աչքի են ընկնում լայն տերևաթիթեղիկներով, տերևներն ունեն վառ կանաչ գույն, զուրկ են մազածածկից: Ծառերի բներն ու ճյուղերը ծածկված են հաստ կեղևով, իսկ բողբոջները՝ ամուր իրար վրա նստած թեփուկներով: Այս առանձնահատկությունները ձմռանը նվազեցնում են գոլորշիացման ինտենսիվությունը:  Ի տարբերություն ասեղնատերևավորների՝ լայնատերև անտառներն աչքի են ընկնում լավ զարգացած (2 ծառային, 2 թփուտային և մի քանի խոտային) շարահարկայնությամբ, հարուստ ենթանտառով և խոտածածկույթով:  Լայնատերև անտառների կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան:
  • 4.
    Մերձարևադարձային չորասեր անտառները տարածվում են միջերկրածովային կլիմայով շրջաններում՝ Միջերկրական ծովի ափերին, Ղրիմի թերակղզու հարավում, Հյուսիսային Ամերիկայում՝ Կալիֆոռնիա թերակղզում, Ավստրալիայի հարավարևմտյան շրջաններում, Աֆրիկայի հարավային մասում՝ Կարպի մարզում: Ամառն այստեղ շոգ է և չոր, իսկ ձմեռը՝ տաք: Այստեղ զարգանում են կոշտատերև անտառները: Չորային պայմաններին հարմարվելու հետևանքով բույսերը ձեռք են բերել քսերոմորֆ կառուցվածք: Տերևները կոշտ են, կաշեկերպ, ունեն լավ զարգացած մեխանիկական հյուսվածքներ: Արեգակի ճառագայթների ազդեցությունը մեղմացնելու համար տերևները սովորաբար թեք են դասավորվում Արեգակի ճառագայթների նկատմամբ: Կան այնպիսի բուսատեսակներ, որոնց տերևները հետաճել են, և լուսասինթեզը կատարվում է կանաչ ցողունների միջոցով: Որոշ բույսեր ամբողջ տարվա ընթացքում շարունակում են իրենց վեգետացիան, մշտադալար են: Այս անտառները կազմված են 2, երբեմն` 1 ծառային, 1 թփուտային և խոտային շարահարկերից: Մամռաքարաքոսային շարահարկը թույլ է արտահայտված:
  • 5.
    Մերձարևադարձային խոնավ անտառները տարածվում են գոտու առավել խոնավ շրջաններում՝ Հյուսիսային Ամերիկայում (հարավային մերձափնյա շրջաններում և Ֆլորիդայում), Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Հիմալայների հարավային լանջերին, Այսրկովկասում: Հիմնականում կազմված են երկշաքիլավոր բույսերից, երբեմն հանդիպում են նաև ասեղնատերև ծառեր: Ծառերի տերևներն օժտված են խոշոր տերևաթիթեղներով, փայլուն են, կաշեկերպ, ձվաձև, ունեն վառ կանաչ գույն, խոշոր միջբջջային տարածություններ և զուրկ են թավոտությունից: Արեգակի ճառագայթների նկատմամբ միշտ դասավորվում են ուղղահայաց:  Այս անտառների բարենպաստ պայմանները՝ մեղմ ձմեռները, տաք հողերը, կերային բարձր արժեք ունեցող սերմերի ու պտուղների առատությունը, նպաստել են հողում և անտառային թաղիքում բնակվող անողնաշարավորների ու վերգետնյա կյանք վարող մի շարք բուսակեր կենդանիների բազմազանությանը:
  • 6.
    Արևադարձային փշոտ չորասեր նոսրանտառները  Արևադարձային փշոտ չորասեր նոսրանտառները բնորոշ են մերձհասարակածային գոտուն: Դրանք տարածվում են Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում. կազմված են ցածրահասակ ծառերից և թփերից, որոնք չորային ժամանակաշրջանում տերևաթափվում են: Կան նաև մշտադալար տեսակներ: Այստեղ ծառերը և թփերը նոսր են դասավորված, ունեն ծռմռված բուն: Երբեմն հանդիպում են շշաձև ծառեր, որոնք ունեն հաստ բուն, որտեղ ջուր են պաշարում: Այս անտառներին բնորոշ է փշոտ, ամուր բնափայտ ունեցող ծառերի առատությունը, որի համար դրանց հաճախ անվանում են կացնակոտրուկ (կեբրաչո):  Չորային ժամանակաշրջանում չորասեր նոսրանտառների կենդանիների գերակշռող մեծամասնությունը չի բազմանում. անողնաշարավորներն ու երկկենցաղները քուն են մտնում իրենց թաքստոցներում, որոշ կենդանիներ կեր են պաշարում անբարենպաստ շրջանի համար, իսկ մի մասն էլ քոչում և կենտրոնանում է գոտու այն ոչ մեծ տարածքներում, որտեղ առկա են իրենց գոյության համար բարենպաստ պայմաններ:  Չորասեր նոսրանտառներն ավելի խոնավ շրջաններում փոխարինվում են արևադարձային տերևաթափ անտառներով: Չորային ժամանակաշրջանում սովորաբար տերևաթափվում են միայն վերին շարահարկի ծառերը, երկրորդ շարահարկինը մշտադալար են: Այս անտառներում գերակշռում են ցածրահասակ ծառերը: Առատ տեղումներով շրջաններում տարածվում են արևադարձային կիսամշտադալար անտառները, որտեղ վատ է արտահայտված շարահարկայնությունը. թփուտային շարահարկը հիմնականում բացակայում է: Այս անտառները տարածվում են Հարավարևելյան Ասիայում, Հնդկաստանում, Հնդկաչինում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում:
  • 7.
    Խոնավ մշտադալար արևադարձային  Խոնավ մշտադալար արևադարձային «անձրևային» անտառը բուսականության ուրույն տիպ է, որի գոյությունը կապված է առավել բարենպաստ բնակլիմայական պայմանների հետ: Դրանք տարածվում են տաք և խոնավ շրջաններում, որտեղ այս 2 գործոնները տարվա ընթացքում հավասարաչափ են բաշխվում: Այս անտառներն անընդհատ գոտի չեն կազմում, որովհետև անտառներով զբաղեցված հարթավայրերն ընդհատվում են բարձրավանդակներով և լեռներով: Խոնավ արևադարձային անտառները տարածվում են Հարավային Ամերիկայում՝ Ամազոն գետի ավազանում, Կենտրոնական Ամերիկայի արևելյան ափերին, Աֆրիկայում՝ Կոնգո գետի ավազանում և Գվինեական ծոցի մերձափնյա շրջաններում, Հարավարևելյան Ասիայում, Ֆիլիպինյան կղզիների հարավային մասերում, Շրի Լանկայիհարավարևմտյան մասում և Մալակա թերակղզում:  Խոնավ արևադարձային անտառների ծառերը և թփերն աչքի են ընկնում իրենց յուրահատուկ տերևներով: Դրանք խոշոր են, կոշտ, կաշեկերպ և պարունակում են մեծ քանակությամբ կայծքարահող, էլիպսաձև են, տերևաթիթեղի վերին մակերեսը հարթ է և փայլուն, իսկ ստորինը երբեմն` թավոտ: Փայլուն մակերեսն ունի պաշտպանական նշանակություն. անդրադարձնում է արևի ճառագայթները և նպաստում տերևների վրայից անձրևի կաթիլների արագ արտահոսքին:  Խոնավ արևադարձային անտառները հարուստ են ծառերի բների վրա բնակվող բույսերով՝ էպիֆիտներով, և աչքի են ընկնում կենդանիների բազմազանությամբ: 
  • 8.
    Լուսինե Գևորգյան 9-րդ դասարան Հիմնականդպրոց Մխիթար Սեբաստացի կրթահամալիր