Ատամները լորձաթաղանթի ոսկրացած
պտկիկներեն, որոնք ծառայում են ուտելիքի
մեխանիկական մշակման համար։
Յուրաքանչյուր ատամ բաղկացած է ատամի
պսակից, վզիկից, արմատից։ Պսակը ատամի
երևացող մասն է և լնդից դուրս է ցցված, վզիկը`
նեղացած մասն է և գրկված է լնդով, իսկ արմատը
նստած է ատամնաբնի մեջ և վերջանում է
ատամի գագաթով, որի վրա նույնիսկ չզինված
աչքով կարելի է տեսնել գագաթի անցքը։
3.
Վերջինիս միջով ատամիմեջ են
մտնում անոթներ ունյարդեր: Ատամի ներսում կա խոռոչ,
որի շարունակությունը արմատի մեջ կոչվում է արմատի
խողովակ, վերջինս բացվում է վերը նշված գագաթի անցքով։
Ատամի խոռոչը լցված է արյան անոթներով և նյարդերով
հարուստ ատամի միջուկով կամ կակղանով։ Ատամների
արմատները ատամնաբների մակերեսին սերտորեն
միաձուլվում են արյան անոթներով
հարուստ ատամնաբնային շրջոսկրիմիջոցով։ Ատամի
կարծր նյութը բաղկացած է`
1. Դենտինից (ատամնանյութից)
2. էմալից,
3. ցեմենտից։
4.
Ատամի խոռոչը շրջապատողգլխավոր
զանգվածը դենտինն է։ Պսակը արտաքուստ
պատված է էմալով, իսկ արմատը` ցեմենտով։
Կաթնատամների ծկթումը, այսինքն` լնդերի
բարակելը և պսակի երևան գալը բերանի
խոռոչում սկսվում է արտաարգանդային կյանքի
7-րդ ամսից և վերջանում 3-րդ տարվա սկզբում
(առաջինը ծլում են ստորին
միջային կտրիչները)։
Կաթնատամները 20-ն են։
Ծնոտների յուրաքանչյուր կեսի վրա կա` երկու
կտրիչ, մեկ ժանիք և 2 աղորիքներ։
5.
6 տարեկանից սկսվումէ կաթնատամների
փոխարինումը մնայուն ատամներով։
Փոխարինվելու ընթացքում, բացի 20
կաթնատամներից, ծկթում են նոր ատամներ և ամեն
մի կաթնատամի տեղը բռնում է մի մնայուն ատամ։
Մնայուն ատամների ծկթումը սկսվում է առաջին
մեծաղորիքից (վեցամյա մոլլարը), 11-13
տարեկանում ատամների ծկթումը ավարտվում է,
բացառությամբ երրորդ մեծ աղորիքի(իմաստության
ատամ), որը սովորաբար ծկթում է 18-30
6.
Կաթնատամներն
ունեն մի քանի
առաձնահատկությո
ւններ,փոքր են,
ունեն քիչ թմբիկներ
և արմատները
հեռացած են
իրարից, որոնց
արանքներում
գտնվում են մնայուն
ատամների
սաղմերը։ Մնայուն և
կաթնատամների
արմատների թիվը
նույնն է։ Ստորև
բերված է
կաթնատամների և
մնայուն ատամների
ծկթելու ժամանակն
ու կարգը։