Հեղինակները ԱրմինեԲաբայան, Մերի Առաքելյան, Հայաստան, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք Նպատակները Կախված սովորողի նախասիրությունից և առաջադրանքի բնույթից Ծրագրաշարը Նկարագրությունը Մեդիայի շնորհիվ ամենաթափանց մեդիաօլիմպիադան ստեղծագործական հարթակ-միջավայր է սովորողների և ուսուցիչների համար: Օլիմպիադայի անցկացման եղանակային պարբերականությունը (գարնանային, ամառային, աշնանային, ձմեռային) այն դարձնում է շուրջտարյա (անընդհատ), ոչ փուլային (դպրոցական, համայնքային, մարզային, հանրապետական), նաև բաց-հրապարակային-արդար, համագործակցային: Հետազոտական-ստեղծագործական աշխատանքի մղող առաջադրանքները զարգացնում են սովորողների օժտվածությունը, իսկ օլիմպիական հայրենագիտական-հետազոտական ճամբարները ոչ միայն ուսումնատենչ սովորողին խրախուսելու և ստեղծական հավաքների հնարավորություն են, այլ նաև նոր նախագծերի ու ծրագրերի խթան: <Ուսուցման ոլորտները> Դասավանդվող բոլոր առարկաները Մակարդակները 5-12-րդ դասարանների սովորողները Մեդիաօլիմպիադա Հիմնական բառերը Նախագծի նկարագրությունը
2.
Ուսուցչի աշխատանքի կազմակերպումըև կառավարումը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ն իրականացնում է փորձարարական մանկավարժության, օժտվածության զարգացման (Պատանի հետ ա զոտողի և ստեղծագործողի հեռակա դպրոց) ծրագ րեր , որոնք էլ հիմք հանդիսացան 2011 թվականի գարնանից կազմակերպել շուրջտարյա առցանց մեդիաօլիմպիադա` գարնանային , ամառային , աշնանային , ձմեռային : Շարունակականությունն ապահովվում է՝ յուրաքանչյուր փուլի ավարտը դարձնելով հաջորդի սկիզբը:
3.
Դասավանդման ռեսուրսները Իտարբերություն ավանդական օլիմպիական առաջադրանքների, որոնք, սովորաբար, ստուգողական են, մեդիաօլիմպիադայի առաջադրանքներն ուղղված են սովորողների նախասիրությունների և ստեղծականության զարգացմանը: Դրանք կատարելու համար սովորողները չեն հայտվում էքստրեմալ պայմաններում, հանգամանքների պատճառով (ժամանակի սղություն, լարվածություն և այլն) նրանց ձախողում չի սպառնում. մեդիաօլիմպիադայի առաջադրանքները տեղադրվում են համացանցում՝ մեդիաօլիմպիադայի ենթակայքում ( http://olimp.mskh.am), և սովորողները որոշակի ժամանակահատվածում դրանք կատարում են և ուղարկում www.olimpiada@mskh.am հասցեին: Առաջադրանքերն իրենց բնույթով ստեղծագործական են, հետազոտական, ունեն ուսուցողական բնույթ, ոչ թե ստուգում են գիտելիքը, այլ` սովորեցնում, զարգացնում սովորողի կարողություններն ու հմտությունները: Կարևորվում է, որ առաջադրանքները իսկապես հետաքրքիր լինեն նաև ստեղծողների համար, պատասխանը գտնելու կամ առաջադրանքը կատարելու համար պետք լինի հետազոտական, ստեղծագործական աշխատանք անել, առաջադրանքի կատարման արդյունքում ստեղծել անհրաժեշտ ապրանք (ֆիլմ, հոլովակ, երգ, ներկայացում և այլն): Առաջադրանքներ. Գարուն Ամառ Աշուն Մեդիաօլիմպիադայի պատասխանների լավագույն օրինակներ. Թատրոն Երաժշտություն Մեդիահայերեն Անգլերեն Կինո-ֆոտո Հռետորական արվեստ
4.
Գնահատումները և ստանդարտ ները Անցկացման կարգ Մեդիաօլիմպիադայի մասնակցությունը պարտադիր է խորացված ուսուցմամբ առարկաների սովորողների համար Միայն մեդիաօլիմպիադային մասնակցող և հաղթող սովորողները կարող են ստանալ 9 և 10 գնահատանիշ: Մեդիապլիմպիադայի առաջադրանքները գնահատվում են հետևյալ սկզբունքներով. Լ ավագույն աշխատանքները հրապարակվում են կրթահամալիրի կայքում Ս ովորողը պարգևատրվում է 3-4-օրյա ճամբարի ուղեգրով
5.
Ուսուցչի և դպրոցիմասին տեղեկությունները Երևանի «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրը հիմնադրվել է 1988 թվականին: Այժմ կրթահամալիրում իրականացվում են ուսուցողական տարբեր ծրագրեր` «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր, մեդիակրթություն», հեղինակային մանկավարժություն, «Նոթբուքն ինձ դասընկեր», վերապատրաստումներ: Ես` Արմինե Բաբայանս, «Մխիթար Սեբաստացի» կրթհամալիրում աշխատում եմ 2007 թ.-ից` որպես գրադարանավար, 2009թ. Ա րվեստի պատմություն եմ դասավանդում «Մխիթար Սեբաստացի» պետական մանկավարժական քոլեջում, իսկ 2010 թ.-ից` ողջ կրթահամալիրում: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժինը (2004-2008թթ.` բակալավր, 2008-2010թթ.` մագիստրոս): 2007թ. մասնակցել եմ հասարակագիտական առարկաների հնգօրյա վերապատրաստումներին: 2011 թվականի մարտին Ծաղկաձորում մասնակցել եմ ԱԷՊԼԱԿ-ի կազմակերպած Հայաստան-Եվրամիություն թեմայով երկօրյա սեմինարին: Նույն ամսին կրթական –փոխանակման ծրագրով մեկնել եմ Վրաստան (Թբիլիսի): 2011 թ հունիսի 13-18 Բրիտանական խորհրդի կողմից “Human Rights Based Approach to Connecting Classrooms” ծրագրով եղել եմ Հյուսիսային Իռլանդիայում (Բելֆաստ): Գարուն և Աշուն մեդիաօլիմպիադաների ճամբարում եղել եմ կազմակերպիչ-ջոկատավար: Ես` Մերի Առաքելյանս, կրթահամալիրում աշխատում եմ 2008 թվականից` որպես երաժշտության դասավանդող: Ավարտել եմ ԵՊԿ երաժշտագիտության ֆակուլտետը (2005-2010` բակալավր, 2010-11` մագիստրատուրա): ՄԱսնակցել եմ կրթհամալիրում իրականացվող երաժշտության դաստիարակների վերապատրաստումներին` հանդես գալով և՛ վերապատրաստող, և՛ որպես վերապատրաստվող: 2011 թվականի մարտին Ծաղկաձորում մասնակցել եմ ԱԷՊԼԱԿ-ի կազմակերպած Հայաստան-Եվրամիություն թեմայով երկօրյա սեմինարին: Գարուն և Աշուն մեդիաօլիմպիադաների ճամբարում եղել եմ կազմակերպիչ-ջոկատավար: Կրթական փոխանակման ծրագրով 2011 թվականի աշնանաը եղել եմ Վրաստանում (Թբիլիսի):
Editor's Notes
#2 Սեփական «Վիրտուալ շրջայց դասասենյակից» նախագիծը մշակելու համար տրամադրվել է «Վիրտուալ շրջայց դասասենյակից» նախագծի այս ձևանմուշը: Կիրառեք այս ձևանմուշը` գրառելու համար ուսուցման այն հատուկ նախագիծը, որն առանձնակի հաջողությամբ իրականացվել է դասարանում: Այնուհետև համատեղ օգտագործեք այդ նախագիծը ձեր դպրոցի, շրջանի և շրջանի տարածքից դուրս դասավանդող այլ ուսուցիչների հետ: Այն հետևյալ կերպ է կատարվում՝ նախագծի վերաբերյալ տեղեկություններ զետեղելու համար հետևեք այս PowerPoint փաստաթղթի յուրաքանչյուր սահիկում (slide) և ներագուցված (embedded) Word փաստաթղթերում առկա հուշումներին: Նախագծի համար պահանջվող բոլոր տեղեկությունները ներմուծելուց հետո կարող եք ջնջել հիշումները: Մեկ առ մեկ նշեք յուրաքանչյուր հուշումը և սեղմեք « Delete » ստեղնը : Ծանոթագրություն. «Վիրտուալ շրջայց դասասենյակից» նախագծի վերնագիրը մուտքագրելու համար պետք է ընտրեք «Տեսք» , «Վարպետ» , «Սահիկի վարպետ» և մուտքագրեք այն սահիկի վարպետում: Այնուհետև կտտացրեք «Փակել սահիկի վարպետը» հրամանին: Արդյունքում վերնագիրը կհայտնվի սահիկներից յուրաքանչյուրի վրա: «Նիշք» (file) ցանկից ընտրեք «Պահել որպես» (save us) հրամանը … և փաստաթուղթը պահեք որպես PowerPoint ցուցադրում: (Օգտագործեք «Նիշքի տեսակ» իջնող ցուցակը՝ PowerPoint ցուցադրում ընտրելու համար): Այնուհետև կկարողանաք մյուս օգտվողներին տրամադրել «Վիրտուալ շրջայց դասասենյակից» նախագիծը:
#3 Երկկտտացնելով պատկերակներին՝ յուրաքանչյուր սահիկի ներքևում բացեք Word փաստաթղթերը: Հետևեք հուշումներին [դեղին վանդակներում]` ուսումնական նախագծի մասին տեղեկություններ զետեղելու համար:
#4 Այս սահիկում ներագուցեք ուսանողների ուսումնական նյութերը և այս նախագծի համար ստեղծված ռեսուրսները: Դրանց օրինակներից են` ուսանողական ծրագրի նկարագրությունը, Համացանցը և այլ ռեսուրսները, արվեստին նվիրված նախագծերի ուղղությունները կամ ուսանողներին՝ մ իմյանց նախագծերի փոխադարձ խմբագրման ցուցումները: Ռեսուրսները ներագուցելու համար կատարեք հետևյալ քայլերը՝ պետք է ունենալ ռեսուրսներին վերաբերող փաստաթուղթը: «Զետեղել» ցանկից ընտրեք «Առարկա» հրամանը: Ընտրեք «Ստեղծել նիշքից...» հրամանը և կտտացրեք «Զննել...» հրամանին : Գտեք այն նիշքը, որը ցանկանում եք ներառել և կտտացրեք «Լավ» կոճակին: Ընտրեք «Ցուցադրել որպես պատկերակ» հրամանը , կտտացրեք «Փոխել պատկերակը» հրամանին և ավելացրեք հարմար տակագիր: Տակագիր ավելացնելու համար կտտացրեք «Լավ» կոճակին , իսկ նիշք ներագուցելու համար նույնպես կտտացրեք «Լավ» կոճակին: Փաստաթղթի պատկերակը տեղադրեք սահիկի ստորին մասում: «Տեսք» ցանկից անցեք «Ցանց և ուղղորդներ» հրամանին և կտտացրեք «Վահանի վրա ցուցադրել ցանցը» հրամանին, որպեսզի ցանցը ցուցադրվի էկրանին՝ պատկերակներն այնտեղ դասավորելու համար:
#5 Այս սահիկում ավելացրեք նախագծի համար ձեր մշակած գնահատման ցանկացած նյութ: պետք է ունենալ ռեսուրսներին վերաբերող փաստաթուղթը: «Զետեղել» ցանկից ընտրեք «Առարկա» հրամանը: Ընտրեք «Ստեղծել նիշքից...» հրամանը և կտտացրեք «Զննել...» հրամանին : Գտեք այն նիշքը, որը ցանկանում եք ներառել և կտտացրեք «Լավ» կոճակին: Ընտրեք «Ցուցադրել որպես պատկերակ» հրամանը , կտտացրեք «Փոխել պատկերակը» հրամանին և ավելացրեք հարմար տակագիր: Տակագիր ավելացնելու համար կտտացրեք «Լավ» կոճակին , իսկ նիշք ներագուցելու համար նույնպես կտտացրեք «Լավ» կոճակին: Փաստաթղթի պատկերակը տեղադրեք սահիկի ստորին մասում: «Տեսք» ցանկից անցեք «Ցանց և ուղղորդներ» հրամանին և կտտացրեք «Վահանի վրա ցուցադրել ցանցը» հրամանին, որպեսզի ցանցը ցուցադրվի էկրանին՝ պատկերակներն այնտեղ դասավորելու համար: Ձեր ուսումնական նախագծում նախանշված ստանդարտները ներառելու համար բացեք «Արտապատկերել ստանդարտները» փաստաթուղթը և այնուհետև ավելացրեք ձեր սեփական ստանդարտները փաստաթղթի ստորին հատվածում: Ներառված են հղումներ՝ ուսումնական ծրագրի և տեխնոլոգիայի տեղական ստանդարտների որոնումը հեշտացնելու համար:
#6 Օգտագործեք այս ռեսուրսները՝ Microsoft Office-ի գործադիրներով (applications) աշխատելու հարցում օժանդակություն և դրանց մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար: