Համակարգչային գործունեություն Ուսումնասիրելենք paint- ծրագիրը:Արդյունքում ստեղծվել են անհատական և խմբային մի շարք աշխատանքներ: Շնորհավոր տոնդ, անուշիկ մայրիկ- http://www.youtube.com/watch?v=H32Od2KGgrk
6.
Ամենածիծաղաշարժ մրգաբանջարեղենները Այսօր մեր դասարանում ամենաիսկական տոն էր:Այնտեղ հայտնվել էին աշնանային մրգերն ու բանջարեղենները:Է ՛ լ լոլիկ,է ՛ լ պղպեղ, է ՛ լ տանձ ու խնձոր…..ու ինչ տեսնենք` դարձան կերպարներ,հետո էլ սկսեցին պար գալ դասարանով մեկ: Դե մենք էլ չզարմացանք` ո՞վ լինի, որ մեր դասարանում պար չգա: Մարգարյան Արայիկ Ինձ մոտ էր եկել Վարունգանապաստակը:Նա այնքան շատախոս ու շատակեր էր, բայց ես էլ ինձ չկորցրեցի ու նրա մազերը կաղամբով զարդարեցի ;Թող իմանա` ովքեր են ապրում 1-3 դասարանում: Շուշաննա Առաքելյան
Լողափաքարային երկրաչափական պատկերներԼողափից քարեր էին մեզ մոտ հյուր եկել, մենք էլ բռնեցինք ու մի լավ ջրաներկով ներկեցինք: Էս քարերն էլ էնքան զարմացան, որ զարմանքից երկրաչափական պատկերներ դարձան` շրջան , եռանկյուն , քառակուսի , ուղղանկյուն ……… Տեսնում եք ` ինչեր են լինում մեր դասարանում :
Ստվերային թատրոն Ստվերայինթատրոնը յուրահատուկ է նրանով, որ ստեղծում է խորհրդավոր ու կախարդական մի աշխարհ, իսկ դա գրավիչ է բոլոր երեխաների համար և հարմար միջոց է ուսումնական նպատակներին ծառայեցնելու համար:Ստվերային թատրոնը թատրոնի մյուս տեսակներից տարբերվում է նրանով, որ նրա արտահայտչամիջոցները`ստվերային տիկնիկներ,դերասանի խոսքը, երաժշտությունը, լուսավորությունը պիտի լինեն խիստ արտահայտիչ, որովհետև դրանց վրա է դրվում ամբողջ հենքը:
12.
Թատրոնը ուսմնառության մեթոդդարձնելով` նպաստում ենք երեխաների երևակայության ձևավորմանը, բարդույթներից ձերբազատվելուն , ինքնաարտահայտմանը, ինչպես նաև թատրոնի միջոցով երեխաները ամբողջությամբ ընկալում են ուսուցանվող նյութը:
13.
Պլաստմասե տիկնիկները Պլաստմասետիկնիկները Հին կտորներ, կոճակներ,պլասմասե շշեր:Էլ ինչ է մեզ պետք, որ ունենանք ամենապայծառ տիկնիկները:Ատրճանակ սոսինձները վերցրեցինք ու սկսվեց մեր գործնական աշխատանքը:Մեր դասարանի Հայկն էլ քթի տակ ասում էր ծիտիկի խոսքերը. Ծընգլ, մընգլ, Փուշիկ տվի, լոշիկ առա, Լ:ոշիկ տվի գառնիկ առա, Գառնիկ առա, հարսիկ առա, Հարսիկ տվի,սազիկ առա, Սազիկ առա, աշուղ դառա, Ծընգլ, մընգլ, Ծի ~ վ ,ծի ~ վ Էդ խոսքերի վրա մեկ էլ ինչ տեսնենք ` շշերը շունչ առան ու դարձան իսկական տիկնիկներ ` լոշիկ, գառնիկ, հարսիկ, սազիկ, աշուղ: Ու բոլորս միասին ` ծի ~ վ ,ծի ~ վ …
Ծնողական լողասեմինար Ծնողականժողովը վերածվել էր սեմինարի, սեմինարը` լողի, լողը`հաճելի ջերմ զրույցի և քննարկումների:Լավ է` մենք էլ` մայրիկներս, մի քիչ օգտվեցինք դպրոցի բարիքներից, լիցքավորվեցինք, մտերմացանք….Ես մեծ տպավորություններ ստացա այսօրվա սեմինարից:Հիմա հասկանում եմ Էլենին` իմ աղջկան, որ ամեն օր վերադառնում է մի մեծ տոպրակ տպավորություններով ու գիտելիքներով: ծնող` Նարինե Միրզոյան
16.
Ծնողական լողասեմինար Այսօրմեր ծնողական սեմինարն էր, այն հասարակ ծնողական ժողով չէր, այլ շատ յարահատուկ մի հավաք: Նստեցինք, զրուցեցինք, սուրճ ըմպեցինք,քննարկումներ արեցինք,իսկ հետո իջանք լողավազան:Էնտեղ էլ մի լավ լողացինք;Հանդիպումն անցավ ջերմ և թաց մթնոլորտում…... ծնող` Աննա Չավուշյան
17.
Ծեսեր` Թթվադրիկ, Ամանոր,Զատիկ Ամանորյա մաղթանքներ http://www.youtube.com/watch?v=-k27ldby8GA Օրինակ ` Մասնակցել ենք Զատկի ծեսին, զատկական առաջադրանքներ ը կատարել ենք , արդյունքը ֆիլմերի ,ֆոտոպատումի տեսքով ներկայացրել եմ կայքում : Ն երկայացրել եմ ֆիլմ` <<Զատիկ>>-h ttp ://www.youtube.com/watch?v=HYOohjwMVkI Ակլատիզ- http://www.youtube.com/watch?v=tztnxwJUaxs
18.
Շուտասելուկներ Դասարանում երեխաներիհետ կազմել ենք շուտասելուկներ և ներկայացրել ենք փոքր դահլիճում : Մեր կազմած շուտասելուկները- http://www.slideshare.net/katkordilos/pptm
19.
Օլիմպիադա Մասնակցել ենքգարնանային օլիմպիադային:Երեխաներն աշխատել են Օլիմպիկ և Բնագետիկ ամսագրերով: Մասնակցել է ամբողջ դասարանը և ստացել ուս.ճամփորդություն մրցանակ :
Ուսումնահետազոտական ճամբար Ճամբարիընթացքում իրականացրել ենք մի շարք նախագծեր` Կարմիր փուչիկների օր Թարսերի օր Ռուսական երգերի օր Լողորդների օր Դասարանական ներկայացում Կինոդիտում Մեդիակենտրոնում Սանրվածքների օր Հունիսի 1 <Անտիվիրուս Կոմիտաս> միջոցառմանը