The students of 198 High School in Armenia realized a project called "The Preservation of Endemic Animals in Armenia". They visited the Yerevan Zoo, which has endemic animals and agreed to help the students. The students learned about endemic birds, mammals, and reptiles found in Armenia. They created booklets about which animals are endemic, which are endangered, reasons for declining populations, and what can be done to help increase their numbers. The students distributed the booklets and held seminars to educate people on preserving endemic species.
3. Տարածված են Հայկական լեռնաշխարհում`
Հայաստանում, ինչպես նաև հյուսիսային Իրաքում
և հյուսիս-արևմտյան Իրանում: Մոտ 3,000 տարի
առաջ հանդիպում էր նաև Ղրիմում և
Բալկաններում: Մուֆլոններ կան նաև Կիպրոս,
Կորսիկա և Սարդինիա կղզիներում, սակայն պարզ
չէ դրանք վայրենացած ոչխարներ են, թե իրական
մուֆլոններ: Մուֆլոնը գրանցված է Հայաստանի
Կարմիր գրքում:
4.
5.
6. Տարածված է Արարատի և Արմավիրի մարզերում`
Արարատյան հարթավայրի կերային բույսերի
առկայությամբ աղուտներում: 20-րդ դարի կեսերին
արեալը կազմում էր 10000 հա, 1990 թ. տվյալներով
ընդամենը 2000 հա, որը բաղկացած է իրարից
տարանջատված փոքր (մինչև մի քանի հեկտար) և
2 համեմատաբար մեծ հատվածներից:
7. Բուսակեր տեսակ է, որը սնվում է միայն երկու տեսակի
բույսերով՝ որդանախոտով և եղեգով , ունի զարգացման
բարդ ցիկլ: Վտանգման հիմնական գործոններ.
աղուտների ինտենսիվ յուրացում: Արեալի
առանձնահատկությունները` դրա
սահմանափակ, մասնատված և հողահանդակներով
շրջապատված լինելը, կլիմայի հնարավոր
փոփոխությունները ապագայում կարող են առավել
վտանգել այս տեսակի վիճակը: Տեսակի
պահպանության նպատակով 1986 թ-ին ստեղծվել է
«Որդան կարմիր» արգելավայրը: Մշակված է
արհեստական պայմաններում միջատի բազմացման
մեթոդ:
8.
9.
10. Հայտնի են առանձին պոպուլյացիաներ Արաքս
գետի հովտում: Պահպանվել է Արմավիրի մարզի
Բաղրամյանի, Արմավիրի, Էջմիածնի
տարածաշրջաններում և Արարատի մարզի
առանձին տեղամասերում: Հայաստանից դուրս
հանդիպում է Հյուսիս-Արևելյան Թուրքիայում և
Արևելյան Անդրկովկասում: Բնակվում է
ավազուտային և աղուտային անապատներում ծ.մ.
800-1050 մ բարձրության վրա:
11. Ձմեռումից դուրս են գալիս մարտի սկզբին, և
ակտիվությունը շարունակվում է մինչև նոյեմբեր:
Սնվում են մանր հոդվածոտանիներով (մրջյուններ,
մանր բզեզներ, նեպուկներ, թրթուրներ, սարդեր և
այլն): Մեկ տարում ձվադրում է 2-3 անգամ:
Բնության մեջ կյանքի տևողությունը` մինչև 3
տարի:
12. Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» և
«Որդան կարմիր» արգելավայրերում: Անհրաժեշտ
է ցանկապատել արգելավայրերի տարածքներն
անասունների արածեցումը կանխելու համար և
անցկացնել միջոցառումներ` քայքայված
պոպուլյացիաների վերականգնման ուղղությամբ:
13.
14.
15.
16. Նեղ արեալով տեսակ է, տարածաշրջանում
անհետացած: Արաքս գետի հովտի էնդեմիկ է,
Հայաստանում հայտնի էր Արարատյան
հարթավայրից` Գոռավանի, Շիդլուի, Փոքր Վեդու,
Ռանչպարի, Մարգարայի շրջակայքում`
ռելիկտային ավազուտներում: Գտնվել էր
Նախիջևանում (սահմանամերձ գ. Սադարակի
շրջակայք), հավանաբար, ապրում է Թուրքիայի
Արալիխյան ավազուտներում:
17. Տիպիկ ավազասեր է: Հայաստանի սահմաններում
ապրում էր ծ.մ. 600-1000 մ բարձրություններում:
Կենդանիներն ակտիվ են կլոր տարի:
Բները, սովորաբար, տեղադրվում են
ավազուտային բլուրներում: Սնվում են
ապրելավայրերի շրջակայքում աճող տարբեր
μույսերով: Ամռանը և ձմռանը հիմնական կերը
սերմերն են: Սնվում են նաև միջատներով:
Բազմացումը տեղի է ունենում մարտի վերջին-
ապրիլի սկզբին: XX դարի վերջին
տասնամյակներում նկատվել է տեսակի
թվաքանակի խիստ անկում և վերջին տարիներին
ավազամկան պոպուլյացիաներ չեն հայտնաբերվել:
18. Դալի ավազամուկը «Գոռավանի ավազուտներ»
արգելավայրում պահպանվող օբյեկտներից մեկն է:
Տեսակի պահպանության համար առաջին հերթին
անհրաժեշտ է ճշգրտել Դալի ավազամկան արդի
վիճակը երկրում, ներկա պոպուլյացիաների
հայտնաբերման դեպքում` սահմանել դրանց խիստ
պահպանությունը: Անհրաժեշտ է նաև ստեղծել
կայուն լաբորատոր պոպուլյացիաներ:
19. Բազեանմաններ
46. Գառնանգղ (մորուքավոր անգղ) — Խոցելի տեսակ է:
Հանդիպում է Արմավիրի մարզի ամբողջ տարածքում:
47. Գիշանգղ — Վտանգված տեսակ է:
Հանդիպում է Արմավիրի մարզի ամբողջ տարածքում:
48. Սպիտակագլուխ անգղ — Խոցելի տեսակ է:
Հանդիպում է Արմավիրի մարզի ամբողջ տարածքում:
49. Տափաստանային արծիվ — Խոցելի տեսակ է:
Հանդիպում է Արմավիրի մարզի ամբողջ տարածքում:
20. 50. Քարարծիվ — Խոցելի տեսակ է:
Հանդիպում է Արմավիրի մարզի ամբողջ տարածքում:
51. Ջրարծիվ — Խոցելի տեսակ է:
Հանդիպում է Արարատյան հարթավայրի Արաքս գետի
հովտի լճակներում:
52. Տափաստանային հողմավար բազե — Խոցելի տեսակ է:
Տեղ-տեղ բնադրում է Արաքսի հովտում:
53. Կարմրավոտ բազե — Խոցելի տեսակ է:
Դասվում է Հայաստանի բնադրող, չվող թռչունների թվին:
Հանդիպում է Արմավիրի և Էջմիածնի նախկին շրջանների
վարչատարածքներում:
54. Աղավնաբազե — Պատկանում է «Տվյալների
անբավարարություն» կատեգորիային:
21. Տառեղանմաններ
33. Քաջահավ — Խոցելի տեսակ է:
Մինչև 1950–ականները լայնորեն տարածված է եղել
Արաքս գետի հովտում, ներկայումս հանդիպում է
միայն Մեծամոր գետի հովտում:
34. Տարգալակտուց — Վտանգված տեսակ է:
1930-40–ականներին հանդիպում էր Արաքս գետի
հովտում, ներկայումս Արմավիրի մարզի
վարչատարածքում չի հանդիպում:
Գարնանային և աշնանային չուի շրջանում հանդիպում
է Արարատյան հարթավայրում:
64. Մեծ արորիկ — Խոցելի տեսակ է:
22. Փոքր ճագարամուկ —
Վտանգված տեսակ է:
Հանդիպում է
Արմավիրի մարզի
ամբողջ տարածքում`
800-1200 մ
բարձրության վրա:
23. Ներկարար — Խոցելի տեսակ է:
Հանդիպում է Արմավիրի մարզի
կիսաանապատային գոտում:
24. Ջրասամույր — Վտանգված տեսակ է:
Հանդիպում է Արմավիրի մարզի գրեթե բոլոր
տարածաշրջաններում:
25. Խայտաքիս — Խոցելի տեսակ է:
Հանդիպում է Արմավիրի մարզում` 1000 մ բարձր
տարածքներում: