3. Ներառական կրթությունը
կրթահամալիրում
* Սովորողի ուսուցումը կազմակերպվում է դպրոցի ղեկավարի
կողմից հաստատած անհատական ուսումնական պլանով, որի
մշակմանը մասնակցում են դասարանի դասավանդողները,
սովորողի ծնողը, դպրոցի ղեկավարի որոշմամբ նաև այլ
մասնագետներ։
* Կրթահամալիրում իրականացվող ներառական կրթության կարևոր
պայման է սովորողի սոցիալական ներառումը՝ դպրոց հաճախելը,
ուսումնահայրենագիտական արշավների, նախագծերին,
կրթահամալիրի օրացույցով նախատեսված միջոցառումներին
մասնակցությունը:
* Սովորողի անհատական ուսումնական պլանի կատարման համար
դասավանդողների և այլ մանագետների կողմից կատարվում է
հետազոտական ստեղծագործական աշխատանք (նոր ուսումնական
նյութեր, մեթոդական մշակումներ), որի ծախսերը կատարվում են
ծրագրի միջոցներով։