SlideShare a Scribd company logo
Աֆրիկա
Սուսաննա Հովհաննիսյան
6-1դասարան
Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին
հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի
անունով:Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան
երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից
հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր
առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել
փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները:
Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ
հայթայթելու համար եգիպտական փարավոնները
արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին
հոսանքները:
եպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու
նպատակով պորտուգալիայի ծովագնացները XV դարում
ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը: Շրջանցելով
այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թ-ին
առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի
հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական
օվկիանոսի ջրերով:
XVIII դարի վերջին արդյունավետ եղան անգլիացի հետազոտող
Դեյվիդ Լիվինգսթոնի ճանապարհորդությունները: 30 տարի
շարունակ (1843–73 թթ.) նա ուսումնասիրել է Հարավային
Աֆրիկան. հետազոտել է Զամբեզի գետը, նրա վրա
հայտնաբերել ջրվեժ և, ի պատիվ իր երկրի թագուհու, անվանել
է Վիկտորիա, ուսումնասիրել է Կոնգո գետի ակունքը, Նյասա
լիճը և այլն:
Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում:
Մայրցամաքը հյուսիսից հարավ ձգվում է 8000 կմ, իսկ արևմուտքից
արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ (հյուսիսում): Աֆրիկայի ափերը
ողողվում են Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսների և դրանց մաս
կազմող Միջերկրական ու Կարմիր ծովերի ջրերով: Միակ խոշոր կղզին
Մադագասկարն է, իսկ Մադեյրա, Ազորյան, Կանարյան, Սուրբ Հեղինեի
(Ատլանտյան օվկիանոսում) և Զանզիբար, Կոմորյան, Մասկարենյան
(Հնդկական օվկիանոսում) կղզիները համեմատաբար փոքր են:
Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության
սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները:
Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են
Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը:
Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և
Կապի լեռները:
այրցամաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով:
Ալժիրում, Սահարայի ավազների տակ, հայտնաբերվել են
նավթի պաշարներ:
Կենտրոնական մասում՝ Կոնգո գետի ավազանում են
գտնվում պղնձի հայտնի հանքերն ու ուրանի
հանքահորերը: Հարավը հարուստ է ուրանով, ալմաստով,
քրոմով, մանգանով: Աֆրիկան տալիս է աշխարհի
ալմաստի հանույթի 60, ոսկու ավելի քան 50, ուրանի 30 %ը, պլատինի գերակշիռ մասը:
Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ
անհավասարաչափ.
հասարակածային և մերձհասարակածային գոտում
բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային
գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում
(Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես
չկան: Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր,
երկարությունը՝ 6671 կմ), որի դերը
անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների
համար: Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝
Ամազոնից հետո): Այն երկու անգամ հատում է
հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու
ջրվեժներ: Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և
Զամբեզին: Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության
հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝
Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա,
առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ
բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»: Աֆրիկայում շատ
են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝
Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա:
Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ
լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնում,
երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը
մեծանում է, իսկ ձմռանը` փոքրանում:
Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով
կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու
արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում:
Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է.
բացառություն են կազմում միայն հյուսիսային և
հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են
բարեխառն գոտում: Տարվա նույն
ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է,
հարավում ամառ է, և` հակառակը:
Չորս կողմն անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ
են, մերթ` գորշ, հողմահարված քարեր: Միգապատ
երկնքից տապ է թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ:
Այստեղ տարածվում է
աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7 մլն
կմ2), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58օC-ի
(ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80օC-ի: Օդը
Սահարայում չոր է ու փոշոտ: Ուժեղ քամու՝ սամումի
(արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու
ավազը թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է
ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ
մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող
ավազահատիկների «երաժշտությունն է»: Սահարայի
ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների
գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝
օազիսներ:
Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է: Արևադարձային
անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն
կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ,
երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ
նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների:
Տարածված է նաև ցեցե ճանճը, որի խայթոցը մարդու մոտ առաջացնում
է քնախտ հիվանդությունը, իսկ ընտանի խոշոր եղջերավոր
անասունների ու ձիերի համար մահացու է:
Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ
հարթավայրում կարմրագորշ ժայռեր են: Հեռվում գանգրահեր
պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝
բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է): Շատ են
հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր
տեսակները: Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ
իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող
համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի: Աֆրիկայում հանդիպում
Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ,
կարմիր ծառի և եբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ
և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ
բնությունը: Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի,
սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր:
Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40,
սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր
թել) և կակաոյի 60 %-ը: Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր
արտադրողն է, իսկ Մադագասկարը` վանիլի:
Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը: Անտառներում
բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլաներ,
վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր,
փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր
(ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր:
Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր: Շատ
են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ,

More Related Content

Viewers also liked

գ.սունդուկյան
գ.սունդուկյանգ.սունդուկյան
գ.սունդուկյանTigranArtenyan
 
Չինաստան և Հնդկաստան
Չինաստան և ՀնդկաստանՉինաստան և Հնդկաստան
Չինաստան և Հնդկաստան
Ohanyan Educational Complex
 
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզերԵրկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզերOhanyan Educational Complex
 
Չինական Պարիսպ
Չինական ՊարիսպՉինական Պարիսպ
Չինական Պարիսպanna-harutyunyan
 
սեսմիկ ալիքներ
սեսմիկ ալիքներսեսմիկ ալիքներ
սեսմիկ ալիքներemiliasimonian
 
Հնդկաստան
ՀնդկաստանՀնդկաստան
Հնդկաստան
Ohanyan Educational Complex
 
Չինաստան
ՉինաստանՉինաստան
ՉինաստանEdul-lavtxa
 
Հնդկաստան, Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան, Չինաստան,ՃապոնիաՀնդկաստան, Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան, Չինաստան,Ճապոնիաganyan
 

Viewers also liked (14)

գ.սունդուկյան
գ.սունդուկյանգ.սունդուկյան
գ.սունդուկյան
 
Tigran met
Tigran metTigran met
Tigran met
 
Չինաստան և Հնդկաստան
Չինաստան և ՀնդկաստանՉինաստան և Հնդկաստան
Չինաստան և Հնդկաստան
 
патм 1
патм 1патм 1
патм 1
 
հնդկաստան M
հնդկաստան Mհնդկաստան M
հնդկաստան M
 
Hndkastan
HndkastanHndkastan
Hndkastan
 
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզերԵրկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
 
Չինական Պարիսպ
Չինական ՊարիսպՉինական Պարիսպ
Չինական Պարիսպ
 
սեսմիկ ալիքներ
սեսմիկ ալիքներսեսմիկ ալիքներ
սեսմիկ ալիքներ
 
հնդկաստան
հնդկաստանհնդկաստան
հնդկաստան
 
Հնդկաստան
ՀնդկաստանՀնդկաստան
Հնդկաստան
 
LODチャレンジ Japan 2013 スポンサー賞 IBMスマーター・シティ賞
LODチャレンジ Japan 2013 スポンサー賞 IBMスマーター・シティ賞LODチャレンジ Japan 2013 スポンサー賞 IBMスマーター・シティ賞
LODチャレンジ Japan 2013 スポンサー賞 IBMスマーター・シティ賞
 
Չինաստան
ՉինաստանՉինաստան
Չինաստան
 
Հնդկաստան, Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան, Չինաստան,ՃապոնիաՀնդկաստան, Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան, Չինաստան,Ճապոնիա
 

Similar to New microsoft power point presentation

Marat afrika
Marat afrikaMarat afrika
Marat afrikamaratik
 
Hajkakan lernashxar
Hajkakan lernashxarHajkakan lernashxar
Hajkakan lernashxarElen7777
 
Բնագիտություն
ԲնագիտությունԲնագիտություն
Բնագիտություն
Միլենա Դանիելյան
 
Հայկական Լեռնաշխարհ
Հայկական ԼեռնաշխարհՀայկական Լեռնաշխարհ
Հայկական Լեռնաշխարհ
Meri Markosyan
 
10 փաստ առյուծի մասին.pptx
10 փաստ  առյուծի մասին.pptx10 փաստ  առյուծի մասին.pptx
10 փաստ առյուծի մասին.pptx
Lusine28
 

Similar to New microsoft power point presentation (7)

Sergey shrjaka
Sergey shrjakaSergey shrjaka
Sergey shrjaka
 
Marat afrika
Marat afrikaMarat afrika
Marat afrika
 
Hajkakan lernashxar
Hajkakan lernashxarHajkakan lernashxar
Hajkakan lernashxar
 
Բնագիտություն
ԲնագիտությունԲնագիտություն
Բնագիտություն
 
Հայկական Լեռնաշխարհ
Հայկական ԼեռնաշխարհՀայկական Լեռնաշխարհ
Հայկական Լեռնաշխարհ
 
կարինեմ
կարինեմկարինեմ
կարինեմ
 
10 փաստ առյուծի մասին.pptx
10 փաստ  առյուծի մասին.pptx10 փաստ  առյուծի մասին.pptx
10 փաստ առյուծի մասին.pptx
 

New microsoft power point presentation

  • 2. Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին հոսանքները:
  • 3. եպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու նպատակով պորտուգալիայի ծովագնացները XV դարում ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը: Շրջանցելով այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թ-ին առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով: XVIII դարի վերջին արդյունավետ եղան անգլիացի հետազոտող Դեյվիդ Լիվինգսթոնի ճանապարհորդությունները: 30 տարի շարունակ (1843–73 թթ.) նա ուսումնասիրել է Հարավային Աֆրիկան. հետազոտել է Զամբեզի գետը, նրա վրա հայտնաբերել ջրվեժ և, ի պատիվ իր երկրի թագուհու, անվանել է Վիկտորիա, ուսումնասիրել է Կոնգո գետի ակունքը, Նյասա լիճը և այլն:
  • 4. Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում: Մայրցամաքը հյուսիսից հարավ ձգվում է 8000 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ (հյուսիսում): Աֆրիկայի ափերը ողողվում են Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսների և դրանց մաս կազմող Միջերկրական ու Կարմիր ծովերի ջրերով: Միակ խոշոր կղզին Մադագասկարն է, իսկ Մադեյրա, Ազորյան, Կանարյան, Սուրբ Հեղինեի (Ատլանտյան օվկիանոսում) և Զանզիբար, Կոմորյան, Մասկարենյան (Հնդկական օվկիանոսում) կղզիները համեմատաբար փոքր են: Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները: Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը: Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները:
  • 5. այրցամաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Ալժիրում, Սահարայի ավազների տակ, հայտնաբերվել են նավթի պաշարներ: Կենտրոնական մասում՝ Կոնգո գետի ավազանում են գտնվում պղնձի հայտնի հանքերն ու ուրանի հանքահորերը: Հարավը հարուստ է ուրանով, ալմաստով, քրոմով, մանգանով: Աֆրիկան տալիս է աշխարհի ալմաստի հանույթի 60, ոսկու ավելի քան 50, ուրանի 30 %ը, պլատինի գերակշիռ մասը: Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ.
  • 6. հասարակածային և մերձհասարակածային գոտում բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում (Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես չկան: Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր, երկարությունը՝ 6671 կմ), որի դերը անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների համար: Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝ Ամազոնից հետո): Այն երկու անգամ հատում է հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ: Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և Զամբեզին: Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝
  • 7. Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»: Աֆրիկայում շատ են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝ Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա: Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնում, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը` փոքրանում: Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում:
  • 8. Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում: Տարվա նույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և` հակառակը: Չորս կողմն անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ` գորշ, հողմահարված քարեր: Միգապատ երկնքից տապ է թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ: Այստեղ տարածվում է
  • 9. աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7 մլն կմ2), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58օC-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80օC-ի: Օդը Սահարայում չոր է ու փոշոտ: Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազը թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»: Սահարայի ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ:
  • 10. Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է: Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների: Տարածված է նաև ցեցե ճանճը, որի խայթոցը մարդու մոտ առաջացնում է քնախտ հիվանդությունը, իսկ ընտանի խոշոր եղջերավոր անասունների ու ձիերի համար մահացու է: Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են: Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է): Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները: Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի: Աֆրիկայում հանդիպում
  • 11. Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և եբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը: Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր: Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը: Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը` վանիլի: Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը: Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր: Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր: Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ,