SlideShare a Scribd company logo
1 of 11
10 փաստ առյուծի
մասին
Լուսինե Վարդանյան Արևմտյան դպրոց 3․1 դասարան
Պլեյստոցենի ժամանակաշրջանում այս կենդանիները
տարածված են եղել
ամբողջ Եվրասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային
Ամերիկայում, սակայն ներկայումս վերջիններիս
պոպուլյացիաները պահպանվել են
բացառապես Ենթասահարական
Աֆրիկայում և արևմտյան Հնդկաստանի մի փոքր
հատվածում։
Պայմանականորեն, առյուծները
բնակվում են խոտածածկ
տարածություններում և ազատ
սավաննաներում։ Մյուս մեծ կատուների
համեմատությամբ՝ առյուծները շատ
ավելի ընտելացած են ցերեկային
կենսակերպին, սակայն որոշ
հանգամանքներից ելնելով կարող են
ակտիվություն ցուցաբերել նաև
գիշերային ժամերին։
Առյուծների կերպարը մշակույթում ամենամեծ տարածումը գտած կենդանական խորհրդանիշներից է, որն
ամենատարբեր ձևերով ուղեկցել է մարդկությանը՝ իր պատմության ամբողջ ընթացքում։ Առյուծների պատկերով
կանգնեցվել են արձաններ, նրանց մասին հյուսվել են լեգենդներ և առասպելներ, ինչպես նաև վերջիններս կերպարը
դարձել է տարբեր պետությունների ազգային խորհրդանիշների բաղկացուցիչ մաս։ Հնագույն աղբյուրները վկայում են
դեռևս վաղ շրջանում Հռոմեական կայսրությունում առյուծների վարժեցման մասին։ Այս կատվազգիների հնագույն
նկարներ են հայտնաբերվել հազարամյակների պատմություն ունեցող Լասկոյի և Շովեի քարանձավներում։ Առյուծը
պատկերված է նաև Հայաստանի և քաղաքամայր Երևանի զինանշաններին։
Առյուծների միջազգային կարգաբանական անվանումն է , որի
համար հիմք է ծառայել լատիներեն բառը։ Ինքնին, այս բառի
լատիներեն տարբերակը փոխառություն է հին հունարենից (հին
հունարենում՝ ― լեոն), որն էլ հավաստում է գիտական եզրի
հունական ծագման մասին։
Վերոհիշյալ բառը որոշակի ձևափոխությունների ենթարկվելով
կիրառվում է ժամանակակից ռոմանական և սլավոնական
լեզուներում։ Եբրայերենում ևս բառը արտասանվում է գրեթե
նույնությամբ։
Հայերենում կիրառվող «առյուծ» տարբերակն ունի
բնիկ հնդեվրոպական ծագում և առաջացել է (թարգմանաբար
նշանակում է «մռնչալ») բառարմատից։ Գրական և
խոսակցական լեզվուն օգտագործվում են նաև «շեր» և
«ասլան» փոխառությունները, իսկ «ուշբան»
տարբերակը բնորոշ է բարբառային լեզվին։
Տարբեր պոպուլյացիաների առանձնյակները ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական առանձնահատկություններից ելնելով
հաճախ ունենում էին զանազան տարբերություններ՝ գենետիկորեն պատկանելով միևնույն ենթատեսակային խմբին,
ուստի այս հանգամանքից ելնելով առյուծների կարգաբանական դասակարգումը ժամանակակից գիտնականների
կողմից փոքր-ինչ վերանայվել է։ Գենետիկորեն ամենաազնվացեղ առյուծները ենթատեսակի ասիական առյուծներն են,
իսկ Կապյան առյուծներն իրենց ֆիզիոմորֆոլոգիական հատկանիշներով շատ ավելի նման են ոչ թե Ենթասահարական
Աֆրիկայում ապրող առանձնյակներին։
Առյուծների ամենամոտ ազգակիցները հովազների ցեղի մյուս խոշոր
գիշատիչներն են՝ վագրերը, ձյունահովազները, յագուարները և ընձառյուծները։ 2010 և 2011 թվականներին լույս
տեսած մոլեկուլային ուսումնասիրությունների արդյունքները հավաստում են, որ ընձառյուծը և առյուծը պատկանում են
միևնույն «եղբայր խմբին» և ընդհանուր տաքսոնից բաժանվել են շուրջ 2.8-4 մլն տարի առաջ։ Ձյունահովազների և
առյուծների միջև հիբրիդացման գործընթացն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել ոչ ավելի, քան 2,5 մլն
տարի առաջ։
19-20-րդ դարերի հետազոտությունների արդյունքում առանձնացվել են առյուծների
բազմաթիվ ենթատեսակներ, որոնք գիտականորեն համընդհանուր կերպով ճանաչված են
եղել մինչև 2017 թվականը։ 2008-2016 թվականների ուսումնասիրություններից
ելնելով Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) գոյություն ունեցող բոլոր
ենթատեսակների միավորման արդյունքում առանձնացրել է երկու խոշոր ենթատեսակային
խմբեր։
Նախորդ տասնամյակներում Արևելյան և Հարավային Աֆրիկայի առյուծների ֆիլոգենետիկ հետազոտությունները ցույց են տվել, որ վերջիններիս կենդանական
տեսակը կարող է բաժանվել գենետիկական երկու հիմնական խմբերի՝ առաջինը՝ Արևելյան Ասիայի արևմտյան և երկրորդը՝ արևելյան։ Արևելյան
Քենիայում բնակվող առյուծները գենետիկորեն ավելի մոտ են Հարավային Աֆրիկայի, քան արևմտյան Քենիայի գիշատիչներին։ Հաջորդ
ուսումնասիրությունների համար օգտագործվել են 32 ոսկրային նմուշներ։ Արդյունքները ցույց են տվել, որ առյուծները բաժանվում են ոչ թե երկու, այլ երեք
ֆիլոգենետիկ խմբերի․ դրանք են՝ Ասիա-Հյուսիսային Աֆրիկա, Կենտրոնական Աֆրիկա և Հարավային Աֆրիկա։ Հետագա մոլեկուլային
հետազոտությունների համար դիտարկվել են 22 երկրների շուրջ 480 առյուծներ, որի ժամանակ հաստատվել է այս կատվազգիների տարրաբաշխումն ըստ երկու
գենետիկական խմբերի։ Հերթական ֆիլոգենետիկ ուսումնասիրությունների համար օգտագործվել են 15 երկրներում բնակվող 53 առյուծներ։
Եվրոպայում հայտնաբերված առյուծների հնագույն մնացորդները գտնվել են Մեծ Բրիտանիա կղզու տարածքում և թվագրվում են մինչև 680 հազար տարվա
վաղեմության։ Եվրոպայում տարածված այս կատվազգիներն ունեցել են հսկա չափեր և գենետիկորեն տարբերվել Աֆրիկայի և Ասիայի առանձնյակներից։ Հետազոտությունները ցույց են
տալիս, որ առյուծների բնակության արեալը հնում տարածվել է մինչև Սիբիր և արևմտյան Ալյասկա, որոնք մինչև Սառցադաշտային ժամանակաշրջանի ավարտն ունեցել են ցամաքային
ընդհանուր սահման։ Այս տեսակի տարածվածության աշխարհագրական սահմանները կրճատվում են խիտ անտառների աստիճանական ձևավորմամբ պայմանավորված։ Բալկանյան
թերակղզուց, Փոքր Ասիայից և Հայկական լեռնաշխարհից հայտնաբերվել են հնագույն կենդանիների ոսկորներ, որոնք ապացուցում են այն վարկածը, որ Պլեյստոցենի
ժամանակաշրջանում առյուծները բնակվել են նաև այս տեղանքում։ Այստեղից էլ հավանաբար վերջիններս տեղաշարժվելով հաստատվել են Հինդուստան
թերակղզում։ Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա երկրամասի տարածքից հայտնաբերվել են պլեյստոցենյան բազմաթիվ բրածոներ։
Ամերիկյան առյուծներն առաջացել են մեզանից մոտ 370 հազար տարի առաջ՝ Հյուսիսամերիկյան մայրցամաքային սառցաշերտի հարավում բերինգյան առյուծների
տեսակային մեկուսացման արդյունքում։ Կարճ ժամանակահատվածում այս կատուները կարողանում են տարածվել ամբողջ Հյուսիսային Ամերիկայով, բացառությամբ՝
մայրցամաքի հյուսիսարևմտյան շրջանների։ Բանն այն է, որ այդ տեղանքը հարուստ է եղել բարեխառն գոտու փշատերև անտառներով, որն էլ ոչ բարենպաստ
կենսատեղի է կատվազգիների ընտանիքի այս գիշատիչների համար։ Մինչ օրս էլ շատ գիտնականներ հակված են այն համոզմունքին, որ
առյուծները կենսաբազմազանությունների ամերիկյան մեծ փոխատեղման արդյունքում տարածվել են նաև Ամերիկա աշխարհամասի հարավային
հատվածում՝ Լատինական Ամերիկայի հյուսիսարևմտյան տարածություններում։ Պերուում հայտնաբերված կենդանական ոսկրերի ուսումնասիրությունները
սկզբնական շրջանում հանգում են այն համոզմունքին, որ դա պատկանել է ամերիկյան առյուծին և այդ գիշատիչները բնակվել են նաև Ամերիկայի հարավում։ Սակայն
հետագա հետազոտությունների արդյունքում պարզ է դառնում, որ դա ոչ թե առյուծի, այլ անհամեմատ մեծ չափի յագուարի ոսկր է։ Եվրոպական քարանձավային և
ամերիկյան առյուծները վերանում են Ուշ սառցադաշտային դարաշրջանում՝ առանց այլ մայրցամաքներում միտոքոնդրիալ ժառանգներ թողնելու։

More Related Content

Similar to 10 փաստ առյուծի մասին.pptx

ջրային կենդանիներ
ջրային կենդանիներջրային կենդանիներ
ջրային կենդանիներAren Poghosyan
 
Ուսումնական նախագիծ կենսաբանությունից «Կենդանաբանական այգի» թեմայով:
Ուսումնական նախագիծ կենսաբանությունից «Կենդանաբանական այգի» թեմայով:Ուսումնական նախագիծ կենսաբանությունից «Կենդանաբանական այգի» թեմայով:
Ուսումնական նախագիծ կենսաբանությունից «Կենդանաբանական այգի» թեմայով:Երևանի N198 ավագ դպրոց
 
Հայաստանի կենդանական աշխարհը
Հայաստանի կենդանական աշխարհըՀայաստանի կենդանական աշխարհը
Հայաստանի կենդանական աշխարհըvahagnpanosyan
 
աֆրիկյան փղեր
աֆրիկյան փղերաֆրիկյան փղեր
աֆրիկյան փղերAshot007
 
աֆրիկյան փղեր
աֆրիկյան փղերաֆրիկյան փղեր
աֆրիկյան փղերAshot111
 
կենդանիների և թռչունների մասին
կենդանիների և թռչունների մասինկենդանիների և թռչունների մասին
կենդանիների և թռչունների մասինhrgors
 
կենդանիների և թռչունների մասին
կենդանիների և թռչունների մասինկենդանիների և թռչունների մասին
կենդանիների և թռչունների մասինhrgors
 
Կրիաների մասին
Կրիաների մասինԿրիաների մասին
Կրիաների մասինNarek Isakhanyan
 
Կենդանաբանական այգի
Կենդանաբանական այգիԿենդանաբանական այգի
Կենդանաբանական այգիYuriDanielyan
 
New microsoft power point presentation
New microsoft power point presentationNew microsoft power point presentation
New microsoft power point presentationsusik123456
 

Similar to 10 փաստ առյուծի մասին.pptx (16)

ջրային կենդանիներ
ջրային կենդանիներջրային կենդանիներ
ջրային կենդանիներ
 
Hamik
HamikHamik
Hamik
 
ԱԱռյուծ
ԱԱռյուծԱԱռյուծ
ԱԱռյուծ
 
թիթեռնիկներ
թիթեռնիկներթիթեռնիկներ
թիթեռնիկներ
 
Շուն.pptx
Շուն.pptxՇուն.pptx
Շուն.pptx
 
Ուսումնական նախագիծ կենսաբանությունից «Կենդանաբանական այգի» թեմայով:
Ուսումնական նախագիծ կենսաբանությունից «Կենդանաբանական այգի» թեմայով:Ուսումնական նախագիծ կենսաբանությունից «Կենդանաբանական այգի» թեմայով:
Ուսումնական նախագիծ կենսաբանությունից «Կենդանաբանական այգի» թեմայով:
 
Հայաստանի կենդանական աշխարհը
Հայաստանի կենդանական աշխարհըՀայաստանի կենդանական աշխարհը
Հայաստանի կենդանական աշխարհը
 
աֆրիկյան փղեր
աֆրիկյան փղերաֆրիկյան փղեր
աֆրիկյան փղեր
 
աֆրիկյան փղեր
աֆրիկյան փղերաֆրիկյան փղեր
աֆրիկյան փղեր
 
կենդանիների և թռչունների մասին
կենդանիների և թռչունների մասինկենդանիների և թռչունների մասին
կենդանիների և թռչունների մասին
 
կենդանիների և թռչունների մասին
կենդանիների և թռչունների մասինկենդանիների և թռչունների մասին
կենդանիների և թռչունների մասին
 
առյուծ
առյուծառյուծ
առյուծ
 
Կրիաների մասին
Կրիաների մասինԿրիաների մասին
Կրիաների մասին
 
Պումաներ
ՊումաներՊումաներ
Պումաներ
 
Կենդանաբանական այգի
Կենդանաբանական այգիԿենդանաբանական այգի
Կենդանաբանական այգի
 
New microsoft power point presentation
New microsoft power point presentationNew microsoft power point presentation
New microsoft power point presentation
 

10 փաստ առյուծի մասին.pptx

  • 1. 10 փաստ առյուծի մասին Լուսինե Վարդանյան Արևմտյան դպրոց 3․1 դասարան
  • 2. Պլեյստոցենի ժամանակաշրջանում այս կենդանիները տարածված են եղել ամբողջ Եվրասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում, սակայն ներկայումս վերջիններիս պոպուլյացիաները պահպանվել են բացառապես Ենթասահարական Աֆրիկայում և արևմտյան Հնդկաստանի մի փոքր հատվածում։ Պայմանականորեն, առյուծները բնակվում են խոտածածկ տարածություններում և ազատ սավաննաներում։ Մյուս մեծ կատուների համեմատությամբ՝ առյուծները շատ ավելի ընտելացած են ցերեկային կենսակերպին, սակայն որոշ հանգամանքներից ելնելով կարող են ակտիվություն ցուցաբերել նաև գիշերային ժամերին։
  • 3. Առյուծների կերպարը մշակույթում ամենամեծ տարածումը գտած կենդանական խորհրդանիշներից է, որն ամենատարբեր ձևերով ուղեկցել է մարդկությանը՝ իր պատմության ամբողջ ընթացքում։ Առյուծների պատկերով կանգնեցվել են արձաններ, նրանց մասին հյուսվել են լեգենդներ և առասպելներ, ինչպես նաև վերջիններս կերպարը դարձել է տարբեր պետությունների ազգային խորհրդանիշների բաղկացուցիչ մաս։ Հնագույն աղբյուրները վկայում են դեռևս վաղ շրջանում Հռոմեական կայսրությունում առյուծների վարժեցման մասին։ Այս կատվազգիների հնագույն նկարներ են հայտնաբերվել հազարամյակների պատմություն ունեցող Լասկոյի և Շովեի քարանձավներում։ Առյուծը պատկերված է նաև Հայաստանի և քաղաքամայր Երևանի զինանշաններին։
  • 4. Առյուծների միջազգային կարգաբանական անվանումն է , որի համար հիմք է ծառայել լատիներեն բառը։ Ինքնին, այս բառի լատիներեն տարբերակը փոխառություն է հին հունարենից (հին հունարենում՝ ― լեոն), որն էլ հավաստում է գիտական եզրի հունական ծագման մասին։ Վերոհիշյալ բառը որոշակի ձևափոխությունների ենթարկվելով կիրառվում է ժամանակակից ռոմանական և սլավոնական լեզուներում։ Եբրայերենում ևս բառը արտասանվում է գրեթե նույնությամբ։
  • 5. Հայերենում կիրառվող «առյուծ» տարբերակն ունի բնիկ հնդեվրոպական ծագում և առաջացել է (թարգմանաբար նշանակում է «մռնչալ») բառարմատից։ Գրական և խոսակցական լեզվուն օգտագործվում են նաև «շեր» և «ասլան» փոխառությունները, իսկ «ուշբան» տարբերակը բնորոշ է բարբառային լեզվին։
  • 6. Տարբեր պոպուլյացիաների առանձնյակները ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական առանձնահատկություններից ելնելով հաճախ ունենում էին զանազան տարբերություններ՝ գենետիկորեն պատկանելով միևնույն ենթատեսակային խմբին, ուստի այս հանգամանքից ելնելով առյուծների կարգաբանական դասակարգումը ժամանակակից գիտնականների կողմից փոքր-ինչ վերանայվել է։ Գենետիկորեն ամենաազնվացեղ առյուծները ենթատեսակի ասիական առյուծներն են, իսկ Կապյան առյուծներն իրենց ֆիզիոմորֆոլոգիական հատկանիշներով շատ ավելի նման են ոչ թե Ենթասահարական Աֆրիկայում ապրող առանձնյակներին։
  • 7. Առյուծների ամենամոտ ազգակիցները հովազների ցեղի մյուս խոշոր գիշատիչներն են՝ վագրերը, ձյունահովազները, յագուարները և ընձառյուծները։ 2010 և 2011 թվականներին լույս տեսած մոլեկուլային ուսումնասիրությունների արդյունքները հավաստում են, որ ընձառյուծը և առյուծը պատկանում են միևնույն «եղբայր խմբին» և ընդհանուր տաքսոնից բաժանվել են շուրջ 2.8-4 մլն տարի առաջ։ Ձյունահովազների և առյուծների միջև հիբրիդացման գործընթացն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել ոչ ավելի, քան 2,5 մլն տարի առաջ։
  • 8. 19-20-րդ դարերի հետազոտությունների արդյունքում առանձնացվել են առյուծների բազմաթիվ ենթատեսակներ, որոնք գիտականորեն համընդհանուր կերպով ճանաչված են եղել մինչև 2017 թվականը։ 2008-2016 թվականների ուսումնասիրություններից ելնելով Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) գոյություն ունեցող բոլոր ենթատեսակների միավորման արդյունքում առանձնացրել է երկու խոշոր ենթատեսակային խմբեր։
  • 9. Նախորդ տասնամյակներում Արևելյան և Հարավային Աֆրիկայի առյուծների ֆիլոգենետիկ հետազոտությունները ցույց են տվել, որ վերջիններիս կենդանական տեսակը կարող է բաժանվել գենետիկական երկու հիմնական խմբերի՝ առաջինը՝ Արևելյան Ասիայի արևմտյան և երկրորդը՝ արևելյան։ Արևելյան Քենիայում բնակվող առյուծները գենետիկորեն ավելի մոտ են Հարավային Աֆրիկայի, քան արևմտյան Քենիայի գիշատիչներին։ Հաջորդ ուսումնասիրությունների համար օգտագործվել են 32 ոսկրային նմուշներ։ Արդյունքները ցույց են տվել, որ առյուծները բաժանվում են ոչ թե երկու, այլ երեք ֆիլոգենետիկ խմբերի․ դրանք են՝ Ասիա-Հյուսիսային Աֆրիկա, Կենտրոնական Աֆրիկա և Հարավային Աֆրիկա։ Հետագա մոլեկուլային հետազոտությունների համար դիտարկվել են 22 երկրների շուրջ 480 առյուծներ, որի ժամանակ հաստատվել է այս կատվազգիների տարրաբաշխումն ըստ երկու գենետիկական խմբերի։ Հերթական ֆիլոգենետիկ ուսումնասիրությունների համար օգտագործվել են 15 երկրներում բնակվող 53 առյուծներ։
  • 10. Եվրոպայում հայտնաբերված առյուծների հնագույն մնացորդները գտնվել են Մեծ Բրիտանիա կղզու տարածքում և թվագրվում են մինչև 680 հազար տարվա վաղեմության։ Եվրոպայում տարածված այս կատվազգիներն ունեցել են հսկա չափեր և գենետիկորեն տարբերվել Աֆրիկայի և Ասիայի առանձնյակներից։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ առյուծների բնակության արեալը հնում տարածվել է մինչև Սիբիր և արևմտյան Ալյասկա, որոնք մինչև Սառցադաշտային ժամանակաշրջանի ավարտն ունեցել են ցամաքային ընդհանուր սահման։ Այս տեսակի տարածվածության աշխարհագրական սահմանները կրճատվում են խիտ անտառների աստիճանական ձևավորմամբ պայմանավորված։ Բալկանյան թերակղզուց, Փոքր Ասիայից և Հայկական լեռնաշխարհից հայտնաբերվել են հնագույն կենդանիների ոսկորներ, որոնք ապացուցում են այն վարկածը, որ Պլեյստոցենի ժամանակաշրջանում առյուծները բնակվել են նաև այս տեղանքում։ Այստեղից էլ հավանաբար վերջիններս տեղաշարժվելով հաստատվել են Հինդուստան թերակղզում։ Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա երկրամասի տարածքից հայտնաբերվել են պլեյստոցենյան բազմաթիվ բրածոներ։
  • 11. Ամերիկյան առյուծներն առաջացել են մեզանից մոտ 370 հազար տարի առաջ՝ Հյուսիսամերիկյան մայրցամաքային սառցաշերտի հարավում բերինգյան առյուծների տեսակային մեկուսացման արդյունքում։ Կարճ ժամանակահատվածում այս կատուները կարողանում են տարածվել ամբողջ Հյուսիսային Ամերիկայով, բացառությամբ՝ մայրցամաքի հյուսիսարևմտյան շրջանների։ Բանն այն է, որ այդ տեղանքը հարուստ է եղել բարեխառն գոտու փշատերև անտառներով, որն էլ ոչ բարենպաստ կենսատեղի է կատվազգիների ընտանիքի այս գիշատիչների համար։ Մինչ օրս էլ շատ գիտնականներ հակված են այն համոզմունքին, որ առյուծները կենսաբազմազանությունների ամերիկյան մեծ փոխատեղման արդյունքում տարածվել են նաև Ամերիկա աշխարհամասի հարավային հատվածում՝ Լատինական Ամերիկայի հյուսիսարևմտյան տարածություններում։ Պերուում հայտնաբերված կենդանական ոսկրերի ուսումնասիրությունները սկզբնական շրջանում հանգում են այն համոզմունքին, որ դա պատկանել է ամերիկյան առյուծին և այդ գիշատիչները բնակվել են նաև Ամերիկայի հարավում։ Սակայն հետագա հետազոտությունների արդյունքում պարզ է դառնում, որ դա ոչ թե առյուծի, այլ անհամեմատ մեծ չափի յագուարի ոսկր է։ Եվրոպական քարանձավային և ամերիկյան առյուծները վերանում են Ուշ սառցադաշտային դարաշրջանում՝ առանց այլ մայրցամաքներում միտոքոնդրիալ ժառանգներ թողնելու։