Ա Մեղուները թռչողմիջատներ են, սերտորն կապված կիպրերի և մրջյունների հետ, հայտնի են փոշոտման մեջ իրենց դերով և մեղրի և մեղրամոմի արտադրությամբ: Ներկայումս հայտնի են մոտ 20 000 տեսակի մեղուներ` դասակարգված 7-9 ճանաչված ընտանիքներում, չնայած դրանց իրական թիվն ավելի մեծ է, ուղղակի նկարագրված չեն:
3.
Բ Դրանց կարելիէ գտնել բոլոր մայրցամաքներում , բացառությամբ Անտարկտիդայի , մոլորակի բնական միջավայրում, որևեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր: Մեղուններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է ապիոլոգիա (ապիդոլոգիա): Մեղուները հարմարվել են կերակրվելու նեկտարով և ծաղկափոշով, նեկտարն օգտագործելով հիմնականում որպես էներգիայի աղբյուր, իսկ ծաղկափոշին սպիտակուցների և այլ սննդային նյութերի ստացման համար:
4.
Գ Մեղուներն ունեներկար փթիկ, որն օգտագործում են բույսից նեկտար ծծելու համար, ունեն նաև բեղիկներ, որոնք բաղկացած են 13 հատվածից արու մեղուների մոտ, և 12 հատվածից էգ մեղուների մոտ: Բոլոր մեղուներն ունեն 2 զույգ թևեր, ետևի զույգը չափերով փոքր են առջևի զույգ թևիկներից, միայն որոշ տեսակի մեղուների մոտ արուների թևիկները շատ կարճ են, ինչը թռիչքը դարձնում է շատ դժվար կամ անհնար:
5.
Դ Մեղուների շատտեսակներ համարյա չեն հետազոտվել: Մեղուների չափերը տատանվում են 2,1 մմ-ից(Տրիգոնա միմիմա գաճաճ մեղուներ) մինչև 39 մմ(Մեգաչիլի պլուտո մեղուներ, որոնք ապրում են Ինդոնեզիայում }:
6.
Ե Մեղուները դասակարգվումեն հետևյալ դասերում Լասիոգլոսում (1750), Անդևենա (1500), Մեգաչիլի (1490), Հուլաեուս (715), Նոմադա (700), Պերդիտա (630), Օսմիա (350), Բոմբուս (260), Ամեգիլլա (250) և այլն: Մեղուները ինչպես և մրջյունները ըստ էության կիպրերի ձևեր են: Չնայած ամենից շուտ գտնված մեղուների տարիքը գնահատվում է 40 մլն տարի, բայց մեղուների գենետիկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ավելի վաղ են հայտնվել, ծաղկաբույսերի հայտնման հետ 140 մլն տարի առաջ :
7.
Զ Ներկայիս մեղուներինախնիները ավազի կրետների ընտանիքից են (Կրապռոնիդաե), որոնք գիշատիչ միջատներ էին: Էվոլյուցիայի ընթացքում մեղուները գիշատիչներից վերափոխվեցին ծաղկափոշով սնման ապրելակերպի: