2. • Կորեացիները յուրահատուկ են
վերաբերվում բոլոր տոներին և
փորձում են անցկացնել այն գեղեցիկ,
վառ և ուրախ: Հարավային Կորեան
այն երկիրն է, որտեղ գնահատում են
տոները և կարողանում են նշել ուրախ:
Զարմանալի չէ, որ ավանդական
արևելյան Նոր տարուն ավելացրել են
նաև արևմտյան ձևերը: Նոր տարն
Հարավային Կորեայում նշում են 2
անգամ՝ սկզբում արեգակնային
օրացույցով( դեկտեմբերի 31-ի գիշերը,
մինչև հունվարի 1-ը), իսկ հետո՝
լուսնային օրացույցով ( փետրվարին):
Բայց եթե «արևմտյան» Նոր տարին իր
մեջ չունի ծանրաբեռնվածություն,
ապա ավանդական Նոր տարին
լուսնային օրացույցով Հարավային
Կորեայում ունի յուրահատուկ
նշանակություն: Նոր տարին
Կորեայում սկսվում է Սուրբ Ծնունդից:
Ինչպես Եվրոպայում, կորեացիները
զարդարում են եղևնի և պատրաստում
են նվերներ բարեկամների,
հարազատների, ընկերների և
գործընկերների համար:
3. Սուրբ ծնունդը Հարավային Կորեայում նշում են ավելի շքեղ, քան օրացուցային Նոր տարին, որը
նշվում է շատ ֆորմալ: Այդ օրերին մարդիկ հանգստանում են, գնում են իրենց ծննդավայրերը,
այցելում են ծնողներին կամ գնում են քաղաքից դուրս հանգստանալու (օրինակ` սարերում):
Իսկական Նոր տարին Հարավային Կորեայում սկսվում է լուսնային օրացույցով … Այն
ամենասիրելի և ամենակարևոր տոնն է Կորեայի բնակիչների համար, իսկ լուսնային օրացույցով
ամենաշարունակական տոնն է Հարավային Կորեայում: Փառատոները և տոները շարունակվում
են 15 օր: Կորեայում Նոր տարվա կարևոր ավանդույթը տոնական ընթրիքն է, որն ընդունված է
անցկացնել ընտանիքի անդամների հետ:
4. • Ըստ լեգենդների, ամանորյա գիշերը սեղանի մոտ
ներկա են նախնիների հոգիները, ովքեր
համարվում են տոնի լիարժեք անդամներ, այդ
պատճառով սեղանին պետք է լինեն շատ
ուտեստներ՝ կորեական ավանդական
խոհանոցից:
Կա նաև մի օր, որը կոչվում է Սոլլալ` Նոր տարվա
առաջին օրը: Բոլոր բարեկամները հավաքվում են
մի ճոխ սեղանի շուրջ և շնորհավորում են
միմյանց ընթացիկ խնդիրների ու ապագա
ծրագրերի հաջողության համար: Մնացած օրերին
ընդունված է այցելել բարեկամներին և
հարազատներին, շնորհավորել և տալ նվերներ:
5. Կորեական ավանդույթների համաձայն, Նոր
տարվա առաջին օրը պետք է նշել սեբե
ծիսակատարությունը` հանդիսավոր
պաշտամունքը ծնողների և բոլոր մեծերի
նկատմամբ: Ամբողջ Նոր տարվա առաջին
օրը երիտասարդությունը այցելում է մեծերին,
և բոլորը խոնարհվում են 3 անգամ՝ իրար
հետևից, հենվում են ծնկների վրա և
ճակատով դիպչում իրենց հատուկ ձևով
ծալված ձեռքերին:
Հետո մեծերը երեխաներին տալիս են գումար
և քաղցրավենիք:
Նոր տարին լուսնային օրացույցով միայն
ընտանեկան տոն չէ, այլ ազգային տոն է: 15
օրվա ընթացքում երկրում անցկացվում են
ավանդական շքերթներ: